Երևան
12 °C
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոր մանրամասներ պատմեց Հովիկ Աղազարյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացվելու պատճառների մասին։
Նա նշեց, թե Աղազարյանն ինֆորմացիոն արտահոսք է կազմակերպել Փաշինյան-Ալիև հանդիպումից. «Գալիս, պատմում, կիսվում է խմբակցության հետ պետական գաղտնիք, պետական շահերի հետ կապված բան, ինքը այդ ամեն ինչը տանում, հանրայնացնում է։ Դա նորմա՞լ է»:
Ըստ նրա՝ խմբակցությունից ավելի քան մեկ տարի փնտրել են, թե որտեղից է տեղի ունենում ինֆորմացիոն արտահոսքը. «Երբ դա վերաբերում է կուսակցությանը, լավ կամ վատ դեպքերին, էդ ոչինչ, բայց երբ դա վերաբերում է բանակցություններին, ՀՀ անվտանգությանը, պետք է ձև անենք, ֆիքսենք, որ կարող է մնա՞լ»։
Սիմոնյանը նշեց, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները սրվելու, բանակցությունները կանգնելու պատճառներից մեկն էլ եղել է այն, որ «մենք (-Խմբ. նկատի ունի հայկական կողմը) պայմանավորվածություն ենք խախտել. «Բարձր դրա մասին խոսացել ենք, արտանետում ենք արել։ Դե հիմա գնա, ապացուցիր, որ էս խմբակցության անդամը ոչ թե միտումնավոր է այդ հարցազրույցը տվել կամ ինֆորմացիան փոխանցել, այլ ուղղակի սխալվել է»։
Նա նշեց, որ եթե Աղազարյանը այդ աստիճանի չի ամաչում, կարող է ներկայացնել մանրամասներ․ «Դուք չգիտեք՝ ինչի մասին է խոսքը, ես կամաչեմ պատմել։ Նույնիսկ իրար հետ խոսելիս մենք չենք ուզում դրա մասին խոսել։ Եթե այդ աստիճանի չի ամաչում, թող ներկայացնի։ Ես չեմ ուզում դրան ներկա լինել, մի անգամ կարդացել եմ, ինձ հերիք է։ Բոլոր մարդկանց անձնական կյանքը իրենց անձնական կյանքն է, որևիցե մեկը իրավունք չունի մտնել կյանքի մեջ, բարոյական գնահատական տալ։ Վարչապետը բոլոր իրավական հիմքերը ներկայացրել է, որ խնդրել է՝ այդ գերատեսչությունը ստուգի, գերատեսչությունն էլ պարտավոր է զեկուցել ղեկավարին։ Թող հրապարակի Աղազարյանը, բայց ոչ թե իր մեկնաբանությունը»։
Սիմոնյանը պնդեց, որ Աղազարյանի ադեկվատության հետ կապված խնդիր կա։
«Անձնականի վերաբերյալ՝ իր անձնական կյանքն է, բայց երբ դու այդ անձնականի մեջ ներառում ես մարդկանց և վարկաբեկում ես իրենց, վատ դրության մեջ ես դնում․․․ ես դա չեմ կարող մեկնաբանել, թող ինքը բացի, ոչ թե մեկնաբանի, որովհետև ինձ եկել ուրիշ բաներ էր պատմում։ Մի ստիպեք ինձ ասել, որովհետև նախ ամաչում եմ, հետո չեմ ասի։ Երբ դու խոսում ես այլ երկրի քաղաքացու հետ և խոսում ես քո էջով և խոսում ես նենց բաների մասին, որ ոչ միայն բարոյականության, այլ նաև այլ խնդիրների կարող է բերել, այդտեղ ադեկվատության խնդիր կա, ես խոսում էի, ես ամաչում էի, ինքը՝ ոչ մի բան։ Ինքը մեզ տուպիկի մեջ էր դրել, ես ուզում եմ դուք բոլորը դա կարդաք, ասեմ՝ դե պատմեք»,- նշեց նա։
Վերջինս նաև ընդգծեց, որ, իր կարծիքով, Հովիկ Աղազարյանը պետք է վայր դներ մանդատը դեռ այն ժամանակ, երբ վարչապետը խնդրել էր։
Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ կուսակցության վարչության որոշում ունեն՝ յուրաքանչյուր պաշտոնյա, կուսակցական, որը իր կուսակցի դեմ նյութ կպատվիրի կամ ինֆորմացիոն արտահոսք կկազմակերպի, կզրկվի թե՛ կուսակցական լինելուց, թե՛ զբաղեցրած պաշտոնից։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վլադիմիր Պուտինը մայիսի 19-20-ը կայցելի Չինաստան
Մեր կառուցած դղյակները․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ տեսանյութ
Եռագլուխի պատկերը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Երևան-Սևան մայրուղու անտառածածկ հատվածներում նախատեսված աղբահավաքը հետաձգվել է
Այսօրվա մեր երթուղին․ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է քարոզարշավի օրակարգը․ տեսանյութ
Պետականությունն ու կրթությունը ծնվում են միասին, և մեկի ամրությունը ծառայում է մյուսի ամրությանը․ ԿԳՄՍ նախարար
Էս ովքեր են եկել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ստեփանավանում տուն է այրվել
Փրփուրներից են կախվում. գլուխները պատին են տալիս մեր քաղաքացիներին վիրավորողները. Մանավազյան. տեսանյութ
Լուսանկարում ղարաբաղցի գեներալի տուն է, որը սարքել էր, վաճառել բանակի վրա, ձրի ապրում էր մեջը․ Հարությունյան
Կրեմլամետ «Մատրյոշկա»-ն մասշտաբային արշավ է սկսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ․ Meduza
Իրանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են վերջին զարգացումները Մերձավոր Արևելքում
Քոչարյանը սրելու է իրավիճակը. մարդիկ տարբերություն չեն տեսնում նրա ու Կարապետյանի միջև. Հովյան. տեսանյութ
29-ամյա պացիենտը տեղափոխվել է կյանքին սպառնացող վտանգով․ առաջին լապարասկոպիկ վիրահատությունը Էջմիածնի ԲԿ-ում
ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ներկայացուցիչներին
Շաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչ
Երբ ՀՀ քաղաքացիները առանց վիզայի տոմս կառնեն և կգնան Եվրոպա. իրականում ինչու են փոխվում անձնագրերը. տեսանյութ
Նուռնուսի ամառանոցների տներից մեկում հրդեհ է բռնկվել
ՀՀ ԱԳՆ-ն անկախության օրվա առթիվ շնորհավորել է Պարագվային
Հայտնի են Նիկոլայ Ծատուրյանի հոգեհանգստի և վերջին հրաժեշտի օրերն ու վայրերը
Չի կարելի ձայն տալ անուղեղ լրտեսներին, որովհետև նրանք դուրս են եկել սպանելու մեր խաղաղությունը․ Փաշինյան
Պետք է թույլ չտալ, որ որոշ սրիկա ընդդիմադիրներ թեմային անդրադառնան․ Սիմոնյանը հրապարակել է զոհերի տվյալները
«Օրենքով գող» Արտեմը քր․ ենթամշակույթ կրող խմբավորմանը հրահանգել է չընտրել ՔՊ-ին․ հայտարարվել է հետախուզում
Երևանում կանցկացվի 2027թ․ Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների կարատեի առաջնությունը
Վարչապետ ջան, ցավդ տանեմ, ղուշ եմ բերել 16 հատ, թռցրու էլի․ խաղաղության աղավնիներ Մեծամորում․ տեսանյութ
Գլխավոր դատախազը Հայաստանում Իրանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր
3 կգ-ից ավելի մարիխուանա է հայտնաբերվել․ 20-ամյա և 21-ամյա երիտասարդները կալանավորվել են․ տեսանյութ
Պարո՛ն վարչապետ, եկել ենք ասենք, որ Առատաշենը ձեր կողքը կանգնած է, հաղթանակից հետո կգաք մեր գյուղ․ տեսանյութ
Դատարանը վարույթ է ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ Սամվել Կարապետյանի
Բացահայտվել է բիայնական դամբարանից կատարված գողությունը․ տեսանյութ
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 15-ին
Կալուգացի օլիգարխի կողմից կոպեկներով ձեռք բերված ՀԷՑ-ը շատ շուտով կդառնա ՀՀ սեփականությունը. վարչապետ
Առատաշենի ելակը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ֆլորիդայի օդանավակայանն այսուհետև կկրի Դոնալդ Թրամփի անունը, ինչպես ԱՄՆ խաղաղության ինստիտուտը
Թաղի տղեքին կանչի, ջահել են, ուզըմ են աշխատեն, ես փողը վեր ունեմ, դուք 2-ով չալիշ արեք. նոր ձայնագրություններ
Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը կարող է նավթ գնել ԱՄՆ-ից
«Պարո՛ն վարչապետ, խնայեք Ձեզ», «Արաքս համայնքը Ձեզ հետ է». հանդիպումները Արմավիրի մարզում շարունակվում են
Պետության քաղաքականության առանցքում են ծնելիության աճի, ընտանիքների բարեկեցության ծրագրերը. Թորոսյան
Ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով. սպասվում են անձրև ու կարկուտ, որոշ շրջաններում՝ թաց ձյուն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT