Մարտի 1-ի գործով հանրային քրհետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և 4 աշխատակցի նկատմամբ

05/06/2026 schedule18:39

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գ. Հ.-ի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ։

«Դատախազն իր նախաձեռնությամբ 2026 թվականի հունիսի 5-ին 2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցել 2004 թվականի նոյեմբերի 8-ից մինչև 2016 թվականի փետրվարի 11-ը ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը զբաղեցրած Գ. Հ.-ի նկատմամբ՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև ենթակա աշխատակիցների կողմից պաշտոնեական կեղծիք կատարելը կազմակերպելու համար:

Մասնավորապես քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնն զբաղեցրած Գ. Հ.-ն, «Ազատության» հրապարակում ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների բռնարարքներն արդարացնելու, ՀՀ ոստիկանության ուժերի կողմից «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրելու հիմքերի ակնհայտ բացակայության պայմաններում կեղծ հիմքեր ստեղծելու նպատակով հետին ամսաթվով՝ 2008 թվականի փետրվարի 28-ի թվագրմամբ, իր ենթակա աշխատակիցների օժանդակությամբ կազմել և ՀՀ ոստիկանության պետի պաշտոնն զբաղեցրած Հ. Հ.-ին գաղտնի փոստի միջոցով ուղարկել է բովանդակությամբ կեղծ, պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող գրություն այն մասին, թե «ըստ ԱԱԾ-ում ստացվող օպերատիվ տվյալների՝ ՀՀ նախագահական ընտրություններից հետո՝ փետրվարի 20-ից, Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա թիմակիցների կողմից Երևանի «Ազատության» հրապարակում իրականացվող չարտոնված հանրահավաքներն ու երթերը նպատակ են հետապնդում ապակայունացնել իրավիճակը Երևան քաղաքում: Հանրահավաքների ընթացքում պարբերաբար հնչում են սադրիչ բնույթի հայտարարություններ և կոչեր: Ստացվել են նաև տեղեկություններ, որ ցուցարարներին բաժանվելու է հրազեն, պայթուցիկ նյութեր, մետաղյա ձողեր և մահակներ, որոնք կարող են օգտագործվել նրանց կողմից հրահրվող հնարավոր սադրիչ և հակաիրավական գործողությունների ընթացքում:»:

Այնուհետև Գ. Հ.-ն վերոնշյալ փաստաթղթի կեղծ լինելու հանգամանքը քողարկելու նպատակով 2008 թվականի մարտի դրությամբ ՀՀ ԿԱ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանման և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնն զբաղեցրած Տ. Բ.-ին դրդել է կազմակերպել և ղեկավարել օպերատիվ բնույթի կեղծ տեղեկանքներ կազմելու ու հանձնելու գործընթացը: Վերոնշյալ գործողությունների հետևանքով հետին ամսաթվերով՝ 2008 թվականի փետրվարի 23-ի, փետրվարի 24-ի և փետրվարի 28-ի թվագրմամբ, կազմվել և պաշտոնեական փաստաթղթաշրջանառության մեջ են դրվել օպերատիվ բնույթի կեղծ տեղեկանքներ, որոնց բովանդակությունն իբրև թե հիմք է հանդիսացել Գ. Հ.-ի՝ 2008 թվականի փետրվարի 28-ի կեղծ գրության համար:

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել նաև 2008 թվականին ՀՀ ԿԱ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանման և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնն զբաղեցրած Տ. Բ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը կազմակերպելը), վարչության 4-րդ դեպարտամենտի քարտուղարի պաշտոնն զբաղեցրած Ն. Մ.-ի, սահմանադրական կարգի պահպանման բաժնի պետի պաշտոնն զբաղեցրած Ա. Գ.-ի և բաժնի պետի տեղակալի պաշտոնն զբաղեցրած Ա. Բ.-ի նկատմամբ՝ 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
969 դիտում

Որդնած դեմքերը մեղադրում են. հասցրել են պատերազմի, հիմա զռում են. ՌԴ-ից եկածները բան չեն փոխելու

Անծանոթ անձանց հաշվառումների վերաբերյալ ցանկացած ահազանգ դետալային ուսումնասիրվում է․ պարզաբանում

Վարդանիկը արտաքին ուժերի, կոնկրետ ռուսների միջոցով խոսում է հեղաշրջման փորձի մասին․ Թորոսյան․ տեսանյութ

Մարտի 1-ի գործով հանրային քրհետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և 4 աշխատակցի նկատմամբ

Սկսվել է ապատեղեկատվության մեծ հոսք․ մնաց երեք օր, և նրանք կլռեն․ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել

Հարվածել են ԲՀԿ-ի բուկլետից հրաժարված քաղաքացուն, նա փորձել է փախչել մեքենայով, վրաերթ է եղել․ մանրամասներ

Վարդանիկը և իրեն ձայն տված ուժերը ոչ թե քաղաքական ընդդիմադիրներ են, այլ ՀՀ պետականության դեմ գործող տարրեր

«Հանրապետություն»-ը դիմել է ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին

Քաղաքացու և ԲՀԿ աջակիցների միջև միջադեպի վերաբերյալ ընդունվում է հաղորդում․ կփոխանցվի նախաքննական մարմին․ ՆԳՆ

«Ընտրության փողերը չպիտի տա՞ս», «400 հազար էլ տվել եմ, որ երեխու վարձը մուծի»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն

Լսեք՝ ինչեր է ասում Վարդանիկը․ Սիմոնյանը՝ իշխանության յուրացման նախապատրաստման մասին․ տեսանյութ

Մի ոտ չեմ դնի առանց ռուսը ասելու․ Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում անել

Ռուսաստանի աջակցությամբ Ղարաբաղում ադրբեջանցի երեխաների համար մանկապարտեզ է կառուցվում. Գալուզին

Կալուգացի օլիգարխը «չինական սնկերի» տարածման հարցում խիստ առատաձեռն է, ոչինչ չի խնայում «գրպանային ԶԼՄ-ներին»

«Հանրապետություն» կուսակցությունը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար

Ժամը 16։00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը

MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են

ՌԴ պաշտոնյաները կտրուկ փոխել են ՀՀ հասցեին հայտարարությունների տոնը՝ անցնելով զուսպ խոսքի. ինչ է տեղի ունեցել

Եթե Նարեկն առաջարկում է 53.000 ընտանիքի հոսանքը դարձնել անվճար, թող պարզաբանի՝ ով է վճարելու՝ հոպա՞րը. Եղոյան

Հայաստանի վերաբերյալ որոշումները կախված կլինեն այդ երկրում կայանալիք ընտրությունների արդյունքից. Օվերչուկ

Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար

Զելենսկին բաց նամակով դիմել է Պուտինին՝ կոչ անելով ավարտել պատերազմը և անցնել ուղիղ բանակցությունների

Ալեն Սիմոնյանը հաջող դիտորդական գործունեություն է մաղթել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը

27 տարի անց արտաշիրիմում, նոր փորձաքննություն. պարզվել է՝ Արծրուն Մարգարյանն ինքնասպան չի եղել, այլ սպանվել է

Քո քարտեզը. վարչապետը հայտնել է՝ ինչպես ձեռք բերել այն

Դուշմանիկը խմած եկել ա, ասըմ ա սաղի լավը ..., 1 միլիոնը տենց մի բաժնի, մի 600-700 պահի քեզ. նոր ձայնագրություն

«Արմատ մեդիա»-ի խմբագրությունում խուզարկություններ են

Կոֆե կենտրոն. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները

Ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Հարյուրավոր անձինք, բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր և կրիպտոդրամապանակներով փոխանցումներ. ՊԵԿ բացահայտումը

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով հայց է ներկայացրել

ՀՀ-ն բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ի շրջանակներում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկը նշել է՝ ինչն է խնդիրը

Ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ, հանձնվել է դատարան

Փաստերն ընդդեմ պոպուլիզմի․ ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում

ԿԸՀ-ն բավարարել է միջնորդությունը ԲՀԿ 3 պատգամավորի թեկնածուի նկատմամբ հետապնդում հարուցելու վերաբերյալ

Արման Սահակյանը կալանավորվել է

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Ձերբակալվել է Արմեն Աշոտյանը

Ձերբակալվել է Արման Սահակյանը