Հարավային Կորեայի խորհրդարանին չի հաջողվել իմպիչմենթի ենթարկել նախագահին. նա «փոշմանել», ներողություն է խնդրել

07/12/2024 schedule18:20

Հարավային Կորեայի խորհրդարանը քվեարկության չի դրել նախագահ Յուն Սեոկ Յոլի իմպիչմենթի հարցը. իշխող կուսակցության պատգամավորների մեծամասնությունը բոյկոտել է հանդիպումը։

Ընդդիմությունը հայտարարել է, որ մտադիր է շարունակել փորձերը՝ պարտադրելու համար երկրի ղեկավարին հրաժարական տալ:

Իշխող կուսակցությունում կան մտափոխված պատգամավորներ

Հանդիպումը, որում քննարկվել է իմպիչմենթի հարցը, ավարտվել է տեղական ժամանակով մոտավորապես 21:20-ին (ՀՀ ժամանակով՝ 15:20-ին): Ձայների հաշվարկից հետո խորհրդարանի խոսնակ Վու Վոն-Սիկը հայտարարել է, որ քվեարկությունը չի կարող կայանալ, քանի որ քվորում չի ապահովվել։

Քվեարկությանը պատրաստ է եղել մասնակցել 300 պատգամավորից 195-ը, իմպիչմենտի համար անհրաժեշտ էր առնվազն 200 ձայն, սակայն իշխող կուսակցության խմբակցությունը, գրեթե ամբողջ կազմով, լքել է Ազգային ժողովի դահլիճը։

Այս կերպ նախագահի «Ժողովրդական ուժ» կուսակցությունը փորձել է թույլ չտալ իր անդամներին մասնակցել քվեարկությանը, քանի որ ընդամենը մի քանի դրական ձայնի դեպքում իմպիչմենթը տեղի կունենար։

Ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լի Ջե-Մյունը հայտարարել է, որ իր կուսակցությունը չի հանձնվի և կձգտի պատժել նախագահին ռազմական դրություն մտցնելու համար:

Նախագահական կուսակցության պատգամավորներից մեկը՝ Ան Չոլ Սուն, հայտարարել է իմպիչմենթի օգտին քվեարկելու մտադրության մասին, և նա չի լքել նիստերի դահլիճը։ Հաղորդվում է, որ առնվազն երեք պատգամավոր էլ վերադարձել է այն բանից հետո, երբ իշխող կուսակցությունը լքել է նիստերի դահլիճը: Ըստ ամենայնի, նրանցից երկուսը մասնակցել են քվեարկությանը։ Հայտնի է, որ մեկը դեմ է քվեարկել։ Իշխող կուսակցության մեկ այլ պատգամավոր, ով նախկինում կողմ էր արտահայտվել իմպիչմենթին, մտափոխվել է:

Միևնույն ժամանակ, Սեուլի փողոցներում նախագահի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերը շարունակվում են։ Տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ:

Նախագահը «փոշմանել», ներողություն է խնդրել

Նախօրեին, մինչ իմպիչմենթի հարցով քվեարկությունը, երկրի նախագահ Յուն Սեոկ Յոլն առաջին անգամ հրապարակավ ելույթ է ունեցել ռազմական դրություն հաստատելու փորձից հետո և ներողություն խնդրել  այս քայլի համար՝ դա բացատրելով որպես «հուսահատություն»: Միաժամանակ նա հայտարարել է, որ իր պաշտոնավարման հարցը թողնում է իր կուսակցության հայեցողությանը։

Սրանից անմիջապես հետո կուսակցության ղեկավար Հան Դոն Հունը հայտարարել է, որ Հարավային Կորեայի առաջնորդի վաղաժամ հրաժարականն անխուսափելի է։

Հարավային Կորեայի նախագահը հեռուստատեսային ելույթում, որը տևել է մոտ 2 րոպե, ներողություն է խնդրել այս շաբաթվա սկզբին ռազմական դրություն մտցնելու իր որոշման համար և խոնարհվել:

«Այս որոշումը կայացվել է հուսահատությունից ելնելով։ Դա մարդկանց անհանգստություն և անհարմարություն է պատճառել։ Շատ եմ ցավում և ներողություն եմ խնդրում ձեզանից»,- ասել է նա։

Նախագահը հավելել է, որ երկրորդ անգամ ռազմական դրություն չի հայտարարի։

Ժողովրդին ուղղված ուղերձը Յուն Սեոկ Յոլի առաջին հրապարակային ելույթն էր այն բանից հետո, երբ նա նախ հայտարարել, ապա 6 ժա անց չեղարկել է երկրում ռազմական դրությունն այն բանից հետո, երբ խորհրդարանը դեմ է քվեարկել  դրա ընդունման  հրամանագրին: Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները, որոնք մեծամասնություն ունեն երկրի խորհրդարանում, նախագահին իմպիչմենթի ենթարկելու օրինագիծ են ներկայացրել, իսկ հարավկորեական ոստիկանությունը հետաքննություն է սկսել նրա դեմ՝ հեղաշրջում կազմակերպելու կասկածանքով։

Ընդդիմությունը «հիասթափված» է

Ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լի Ջե Մյունը նախագահի ելույթն անվանել է «շատ հիասթափեցնող»։ Նրա խոսքով, նախագահի ելույթը «չբավարարեց հանրության սպասելիքները և միայն ավելի խաբեց նրանց»։

«Հարավային Կորեայի համար այժմ ամենամեծ ռիսկը նախագահի իշխանության մեջ լինելն է։ Այլ ճանապարհ չկա, քան նրա իշխանությանը հնարավորինս արագ վերջ տալ՝ հրաժարականի կամ իմպիչմենթի միջոցով»,- ասել է Լին:

Նախօրեին Հան Դոնգ Հունն ասել էր, որ նախագահը վտանգ է ներկայացնում երկրի համար և պետք է հեռացվի իշխանությունից, թեև կուսակցության անդամները հետագայում հաստատել են իրենց ՝ պաշտոնապես դեմ լինելը Յուն Սեոկ Յոլի իմպիչմենթին:

Հարավային Կորեայի «Յոնհապ» լրատվական գործակալությունը հայտնել է, որ խորհրդարանը կքվեարկի և կքննարկի մինչ այդ առաջին տիկնոջ նկատմամբ հետաքննություն անցկացնելու հարցը:

BBC-ն գրում է, որ Յոլը փորձում է պահպանել իշխանությունը. վերջինս «ձևացնում» է, թե զղջում է, ներողություն է խնդրում ու միաժամանակ՝ հրաժարվում հեռանալ:

Սրան զուգահեռ,  Սեուլում բողոքի ցույցերն ավելի ու ավելի են գլուխ բարձրացնում:

AFP-ն գրում է, որ երկրի ղեկավարը ռազմական դրության ժամանակ հրամայել է հակահետախուզության ղեկավարին կալանքի տակ վերցնել մի շարք առանցքային քաղաքական գործիչների՝ «հակապետական գործունեության» մեղադրանքով։

Ինչպես գործը հասավ իմպիչմենթի

Հարավային Կորեայի ամենամեծ ընդդիմադիր ուժը՝ «Տոբուրո» դեմոկրատական կուսակցությունը, դեկտեմբերի 4-ին հայտարարել է, որ մտադիր է հետամուտ լինել երկրի նախագահի իմպիչմենթին։

Կուսակցությունը հավելել է, որ ապստամբության մեղադրանք կներկայացնի պետության ղեկավարին, պաշտպանության և ներքին գործերի նախարարներին, ինչպես նաև «առանցքային զինվորական և ոստիկանական գործիչների, ինչպիսիք են ռազմական դրության հրամանատարը և ոստիկանապետը», հաղորդում է AFP-ն:

Մինչ այս Ազգային ժողովը դեմ է արտահատվել ռազմական դրության ռեժիմին։ Reuters-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 3-ի ուշ երեկոյան 300 պատգամավորներից 190-ը, ովքեր կարողացել են մտնել շրջափակված խորհրդարանի շենք, կողմ են քվեարկել դրա վերացմանը։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 3-ի երեկոյան Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլն անսպասելիորեն հայտարարել էր երկրում ռազմական դրություն մտցնելու մասին, սակայն դեկտեմբերի 4-ի առավոտյան չեղյալ հայտարարել այն, երբ խորհրդարանը հրաժարվել էր աջակցել նրա հրամանագրին։

Ռազմական դրության ժամանակ արգելվել է խորհրդարանի՝ Ազգային ժողովի և քաղաքական կուսակցությունների աշխատանքը։ Ռազմական դրություն մտցնելու անհրաժեշտությունը Յունը հիմնավորել էր ընդդիմության հակապետական գործունեությամբ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
894 դիտում

Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտ ամենօրյա բազմաթիվ պայթյուններ կան. ՄԱԳԱՏԷ

Ծառուկյան-Մախաչև մենամարտը չեղարկվել է. հայտնի է պատճառը

Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը նոր ուժ են ստեղծում

Վազգեն Գալստանյանը Թեհրան է մեկնել. որն է իրական պատճառը

Փարիզը մշտապես կլինի Հայաստանի և հայ ժողովրդի կողքին. Անն Հիդալգոն՝ դեսպան Արման Խաչատրյանին

Էլեկտրոնային կրիչ ունեցող նույնականացման քարտերով ևս հնարավոր է ակտիվացնել բջջային էլեկտրոնային ստորագրություն

Արշավի նպատակը մտքի հեղինակին հուշելն է, որ կրկին լսի Ընտանեկան փոդքասթ 3-ը, հասկանա՝ ինչի մասին է. Հակոբյան

Հայտնի է՝ երբ Երևան կժամանի Մինվոդիի օդանավակայանում վթարային վայրէջք կատարած ինքնաթիռը

«Նիսսան»-ը բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել

Ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկարներ են հրապարակել ԼՂ նախկին ղեկավարների «դատավարությունից»

ՆԳՆ կրթահամալիրը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ունի

Կնյազ Հասանովը պարգևատրվել է ԱԺ նախագահի հուշամեդալով. Ալեն Սիմոնյանն այցելել է գործընկերոջը

Գևորգ Պապոյանը հանդիպել է Գերմանիայի պարենի և գյուղատնտեսության նախարարի հետ. հարցերի լայն շրջանակ է քննարկվել

ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարման «մութ պատմությունը»․ «գործա՞րք», թե՞ «մատնություն»

Ապագայի ճանապարհային քարտեզը. ինչ է նախատեսում ՌԴ-Իրան ռազմավարական գործընկերության պայմանագիրը. մանրամասներ

86-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. 57 տարեկան կինը մահացել է

Բաքվում ընթացող «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին. ՄԻՊ

Երաշխավորում եմ՝ միասին կկարողանանք լուծել խնդիրները. Լյուդվիգ Գյուլնազարյանը՝ Փարաքարի ղեկավարի պաշտոնակատար

Ռուսաստանից Երևան թռչող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել «Միներալնիե Վոդի» օդանավակայանում

Դեսպանների հետ հանդիպմանը քննարկվել են ԵՄ-ի հետ հարաբերությունների առաջնահերթությունները

Պետք է ազատվել վախերից, թե՝ «առանց մեզ ձեզ կուտեն, կոչնչացնեն», հենց սրա վրա է ՌԴ-ն խաղում. Ռուբեն Բաբայան

2025 թվականը՝ մտքի և հոգու հեղափոխության, մեր դարավոր վախերը հաղթահարել սովորելու տարի. Աննա Հակոբյան

Նարեկ Մկրտչյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Նահիգիան եղբայրների հետ

ՔԿՀ խցում դատապարտյալի դի է հայտնաբերվել՝ սավանով մահճակալից կախված վիճակում

Ռուսաստանի և Իրանի նախագահները ռազմավարական գործընկերության պայմանագիր են ստորագրել. տեսանյութ

Վարչապետը հանձնարարել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում քննարկելու զեկույց գեներացնել 3 ուղղությամբ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ է տեղի ունեցել. ինչ է քննարկվել

Կրթաշղթայի կենդանի օղակները 62 հոգով ավելացան․ Աննա Հակոբյանը Սիսիանի հանդիպումից տեսանյութ է հրապարակել

Կնյազ Հասանովը դարձավ 80 տարեկան. գործընկերներն այցելել են պատգամավորին. լուսանկարներ

Գուգարքի գյուղապետարանից փորձել են գողություն կատարել. կան ձերբակալվածներ

Եվրոպական երկրների դեսպանների հետ այցելում ենք Հայաստանի Վայոց ձորի մարզ. Ֆրանսիայի դեսպան

Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից, զուգարանի թղթից, արգելել են նստել, գրել-կարդալ, լվացվել․ BBC

Ողջունում ենք ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրումը. Freedom House

Վարչապետը Արդարադատության նախարարությունում նոր նշանակում է արել

Քննարկվել և հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի օրակարգային նախագծերը

Գարիկ Գալեյանը մեղավոր է ճանաչվել. ինչ խափանման միջոց է ընտրվել

Նոր նշանակում ՆԳՆ-ում

ՔԿ նախագահը ՌԴ դեսպանի հետ զրույցում անդրադարձել է դեռևս չկատարված քննչական պահանջներին

Բախվել են երթուղային «Գազել»-ն ու «Նիսսան»-ը. տուժած ուղևորները հոսպիտալացվել են

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 17-ին