Ռուսաստանը ապաստան է տվել Բաշար Ասադի ընտանիքին, նա ժամանել է Մոսկվա. ինչու հայտնվեց ինքնաթիռի կործանման լուրը

09/12/2024 schedule09:33

Ռուսական պետական լրատվական գործակալությունները հայտնել են, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը և նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա, և Ռուսաստանը նրանց ապաստան է տվել։ Օրվա ընթացքում Ասադի գտնվելու վայրի մասին հավաստի տեղեկություններ չկային, իսկ որոշ տեղեկությունների համաձայն՝ նրան տեղափոխող ինքնաթիռը կարող էր կործանված լինել:

Նախագահի պաշտոնից Ասադի հրաժարականի և Սիրիայից հեռանալու մասին առաջին պաշտոնական հայտարարությունը կիրակի առավոտյան արել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը: Սակայն ՌԴ ԱԳՆ-ն այդ պահին որևէ տեղեկություն չի տրամադրել Ասադի գտնվելու վայրի մասին։

Ավելի ուշ ռուսական լրատվամիջոցները, հղում անելով Կրեմլի աղբյուրին, միաժամանակ հայտնեցին, որ Ռուսաստանը Ասադին և նրա հարազատներին ապաստան է տրամադրել՝ «մարդասիրական նկատառումներից ելնելով»։

Սիրիայի այժմ նախկին նախագահը չի երևացել մեկ շաբաթ առաջ Դամասկոսում Իրանի արտգործնախարարի հետ հանդիպելուց հետո։ Այդ օրը նա երդվել էր «ջախջախել» ապստամբներին, որոնք այդ ժամանակ արդեն արագորեն գրավում էին տարածքներ Սիրիայում։

Ի՞նչ տեղեկություններ են ստացվել օրվա ընթացքում

Կիրակի վաղ առավոտյան՝ այն բանից հետո, երբ ապստամբները առանց հակազդեցության մտան Դամասկոս, «Հայաթ Թահրիր ալ-Շամը» (համարվում է ահաբեկչական խմբավորում) և նրա դաշնակիցները հայտարարեցին, որ «բռնակալ Բաշար ալ-Ասադը փախել է»:

Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կազմակերպության (SOHR) ղեկավար Ռամի Աբդուլ Ռահմանը ասել է, որ Ասադին տեղափոխող ինքնաթիռը «Սիրիայից հեռացել է Դամասկոսի միջազգային օդանավակայանով՝ նախքան բանակի անվտանգության ուժերը լքել են հաստատությունը»:

Ռահմանը հայտնել է, որ տեղեկություն ունի, որ ինքնաթիռը պետք է թռչեր շաբաթ օրը՝ տեղական ժամանակով 22:00-ին (ՀՀ՝ 21:00):

Flightradar24-ն այս պահին թռիչք չի գրանցել՝ չնայած Cham Wings Airlines ավիաընկերության Airbus A320-ը օդ է բարձրացել շաբաթ գիշերը՝ ժամը 00:56-ի սահմաններում՝ ուղևորվելով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Շարժա:

Այս ինքնաթիռը ժամանակին վայրէջք է կատարել Շարժայում։ Սակայն Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական խորհրդականը Բահրեյնում լրագրողներին ասել է, որ չգիտի՝ արդյո՞ք Ասադը ԱՄԷ-ում է։

Մինչդեռ Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով սիրիական բանակի երկու անանուն բարձրաստիճան սպաների, հաղորդում էր, որ Ասադը կիրակի վաղ առավոտյան Դամասկոսի օդանավակայանում բարձրացել է սիրիական ավիաընկերության ինքնաթիռ:

Գործակալության տվյալներով՝ սիրիական Air Il-76T բեռնատար ինքնաթիռը օդ է բարձրացել տեղական ժամանակով ժամը 03:59-ին, նպատակակետը նշված չի եղել թռիչքի պլանում։

Ըստ Flightradar24-ի՝ ինքնաթիռը սկզբում թռչել է մայրաքաղաքից դեպի արևելք՝ հանկարծակի թեքվելով հյուսիս-արևմուտք և շարժվելով դեպի Միջերկրական ծովի ափ, որտեղ ուժեղ է ալավիական փոքրամասնությունը (որին պատկանում է ինքը՝ Ասադը): Այնտեղ կան նաև ռուսական ռազմածովային և ռազմաօդային ուժերի բազաներ։

Ըստ մոնիթորինգի կայքի՝ մոտ 6000 մ բարձրության վրա թռչելուց հետո կենտրոնական Հոմս քաղաքի վրայով, որը ապստամբները գրավել էին շաբաթ երեկոյան, ինքնաթիռը շրջվել է և կրկին թռչել դեպի արևելք՝ միաժամանակ կորցնելով բարձրությունը։

Ինքնաթիռի հաղորդիչ ազդանշանն անհետացել է մոտավորապես ժամը 04:39-ին (ՀՀ՝ 03:39), երբ այն գտնվել է Հոմսից մոտ 13 կմ դեպի արևմուտք և թռչել ընդամենը 500 մ բարձրության վրա:

Կայքի տեղեկություններով՝ այն տարածքում, որտեղ ազդանշանն անհետացել է, օդանավակայաններ չկան։ Տարածքում ավիավթարի մասին նույնպես տեղեկություններ չեն եղել: Սակայն երկու սիրիական աղբյուր Reuters-ին կիրակի առավոտյան հայտնել է, որ «շատ մեծ հավանականություն կա, որ Ասադը կարող է զոհված լինել ավիավթարի ժամանակ, քանի որ առեղծված է մնում, թե ինչու ինքնաթիռը հանկարծակի շրջվել և անհետացել է ռադարից»:

«Նա անհետացել է ռադարից, երևի հաղորդիչն անջատվել է, բայց կարծում եմ, որ ավելի հավանական է, այն խոցվել է»,- Reuters-ը մեջբերում է անանուն աղբյուրի խոսքերը:

Նույն կայքում հայտնվեց ինքնաթիռը՝ արդեն Մոսկվայի ուղեծրում

Ասադի՝ Մոսկվա ժամանելու մասին ռուսական կառավարական կառույցների հայտարարություններից հետո պարզ դարձավ, որ այդ տվյալները չեն համապատասխանում իրականությանը։

Կիրակի երեկոյան նույն Flightradar կայքում, որը վերահսկում է ինքնաթիռների շարժը, տեղեկություն հայտնվեց, որ ռուսական ինքնաթիռը մի քանի ժամ առաջ օդ է բարձրացել Սիրիայից, ապա անջատել տրանսպոնդերն ու շարժվել դեպի Ռուսաստան։

Ինքնաթիռը կարող էր թռչել ռուսական Խմեյմիմ ռազմաբազայից կամ Լաթաքիայի օդանավակայանից։ Ինքնաթիռի տրանսպոնդերը կարճ ժամանակով միացվել է Մոսկվայի մերձակայքում և կրկին անջատվել վայրէջքից առաջ։

Դրանից հետո Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը հայտարարել է, որ Ռուսաստանը դիտավորյալ օգտագործել է Իլ-76Տ ինքնաթիռի անհետացման մասին ապատեղեկատվությունը ռադարներից «սիրիական առաջնորդին և մերձավոր մարդկանց սահմանափակ շրջանակին փրկելու իր գործողությունը քողարկելու համար»։

Ասադի և նրա մերձավոր ազգականների, ընտանիքի ժամանումը Մոսկվա կազմակերպվել է գերգաղտնի պայմաններում, քանի որ հակառակ դեպքում անմիջական վտանգի տակ էր ինքնաթիռում գտնվող բոլոր ուղևորների կյանքը:

«Ռադարներից Ասադի ինքնաթիռի ազդանշանի կորուստը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է անձնակազմի գործողություններով, որոնք հետևել են ռուսների ցուցումներին և թռիչքն իրականացրել նրանց ղեկավարությամբ»,- ասվում է Ուկրաինայի գլխավոր հետախուզության վարչության հայտարարության մեջ:

Ռուս զինվորականները չեն մեկնաբանել այս պնդումները։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4906 դիտում

Տեղի է ունեցել Էրդողան-Մակրոն հեռախոսազրույցը. քննարկվել են թուրք-ֆրանսիական հարաբերությունները

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսում

Կիևը մերժել է Օրբանի՝ բանակցությունների առաջարկը. ՌԴ-ն կշարունակի հատուկ ռազմական գործողությունները. Պեսկով

Նախարարները տարածաշրջանային զարգացումների և առկա մարտահրավերների վերաբերյալ մտքեր են փոխանակել

Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տղամարդը մահացել է

Ֆրանսիայի ԱԳ նախարարն արձագանքել է Արարատ Միրզոյանի համերաշխության ուղերձին

Ալեն Սիմոնյանը Հնդկաստանի խորհրդարանի Ստորին պալատի նախագահին է ներկայացրել խաղաղության գործընթացը

«Շիրակ» օդանավակայանի ժամանման և մեկնման նոր սրահները կկարողանան տարեկան սպասարկել մինչև 1.2 մլն ուղևոր

Բուքը շարունակվում է. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Պետք է մեր բուհական համակարգը դիտարկենք աշխարհի բուհական քարտեզում. վարչապետն ու տիկինն այցելել են Շիրակի մարզ

«Շորթում են օրը ցերեկով» մեղադրանքների մասին. ինչ են մանրամասնել վարչապետն ու Աննա Հակոբյանը. տեսանյութ

Մոսկվան ՀՀ իշխանություններից պարզաբանում է պահանջել. Զախարովան՝ Միհրանյանի մուտքը Հայաստան արգելելու մասին

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կվերսկսի աշխատանքը. ԱԳՆ

Կենսաթոշակային հիմնադրամների ներկայացուցիչները ներկայացրել են ֆոնդերի կատարած աշխատանքները

Հայտնում եմ ՀՀ համերաշխությունը Ֆրանսիային. Միրզոյանը ցավակցել է ցիկլոնի հետևանքով զոհերի կապակցությամբ

Ներկա էինք ՇՊՀ-ի 90-ամյակի միջոցառմանը և այս հոբելյանական առիթով 2025-ը հայտարարենք կրթվելու տարի. Հակոբյան

Շրջայց իրականացրինք Գյումրու «Շիրակ» օդանավակայանի նորակառույց մեկնման սրահում. Աննա Հակոբյան. տեսանյութ

Շիրակի պետական համալսարանը 90 տարեկան է. եկանք, շնորհավորեցինք. վարչապետ. տեսանյութ

Ծիլքարից դեպի Սպիտակի ոլորաններ բուք է

Դավիթ Առուշանյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվել են

Թույլ ձյուն է տեղում. որոշ տարածաշրջաններում բուք ու մերկասառույց է

Լիահույս եմ՝ կստանանք 2029 թվականի երիտասարդական ԱԱ-ի անցկացման իրավունքը. Արմեն Մելիքբեկյան

Ռուսաստանի շնորհիվ Երևանն ու Բաքուն շարժվում են երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. Գերասիմով

Հիմա ճշմարտությո՞ւն է, որ Արմավիրից մինչև Գյումրի ամբողջական ասֆալտապատ է. վարչապետը Շիրակի մարզում է

«Խաղաղության խաչմերուկ»-ը գերկարևոր նշանակություն ունի․ փոխվարչապետ. տեսանյութ

Հայաստանը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի շրջանակում հավատարիմ է միջազգային համագործակցությանը. Միրզոյան

Պարեկային ծառայությունը կտեղափոխվի նոր վարչական համալիր. նախարարը հանձնարարել է արագ ավարտել աշխատանքը

Ինչ փոփոխություններ են արձանագրվել տարադրամի շուկայում դեկտեմբերի 18-ին

Կայացավ հեթական «Որակի նշան-Երևան» մրցանակաբաշխությունը

Ադրբեջանից դեռ պաշտոնական արձագանք չկա ապաշրջափակման հարցով Հայաստանի առաջարկներին. փոխվարչապետ

Մոտ ժամանակներում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպում կլինի. Մհեր Գրիգորյան

Բացվեց Յունիբանկի նոր՝ «Դալմա» մասնաճյուղը

Դոնալդ Թրամփը հանրությանն է ներկայացել նոր սանրվածքով. տեսանյութ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար կրկին փակ է

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նոր մարզիչը հայտնի կլինի 2025 թվականի հունվարին

Շուրջ 300 հազար ադրբեջանցի պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը. Ալիև

Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է

Կան կարմիր գծեր, որոնց հատումն ուղղակի անհնար է, չի լինելու նման բան. Գրիգորյանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

Երևան-Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի վիճակը էականորեն լավացել է. վարչապետ