Տեխնիկական խնդիր չկա, լրացուցիչ ֆինանսական բեռ դեղատան վրա չի դրվել. Ավանեսյանը՝ էլեկտրոնային դեղատոմսի մասին

13/12/2024 schedule16:41

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը անդրադարձել է դեղատների տնօրեններ ու սեփականատերերի նամակին, որով վերջիններս դիմել են ՀՀ վարչապետին, խնդրել կանգնեցնել էլեկտրոնային դեղատոմսի գործընթացը, հակառակ դեպքում դեղատները կփակվեն:

«Մինչև նամակն էլ շատ սերտ կապի մեջ ենք եղել նրանց հետ, ժողով ենք ունեցել, լսել ենք իրենց հարցերը։ Տեխնիկական մասով համակարգը պատրաստ է, չունի որևէ խնդիր, նաև համակարգը ներդնելուց հետո իրականացրած փոփոխությունների արդյունքում ձևավորվել է դեղատոմսից դուրս գրման հավելված։ Այսինքն՝ դեղատոմսի դուրս բերումից մինչև բաց թողնման հատված տեխնիկական որևէ խնդիր չկա»,- լրագրողների հետ հանդիպմանը ասել է նա։

Բացի նրանից, որ տեխնիկական խնդիր չկա, նաև լրացուցիչ ֆինանսական բեռ դեղատների վրա չի դրվում, ընդգծել է նախարարը։

«Չենք ընդունում, թե ինչու պետք է դեղատունը դեղատոմսի դուրս բերման պահանջը չկատարի։ Եթե կա տեխնիկական ապահովումը, չկա ֆինանսական բեռ, ապա այստեղ գործ ունենք անպատճաշ մրցակցության հետ։ Եթե առաջնորդվենք այսպես՝ «շարունակենք նենց ոնց որ որ կա», ուրեմն մեր երկիրը պետք է մնա նենց, ոնց որ որ կա»,- նկատեց նախարարը։

Շուրջ 9 ամիս է, ինչ առողջապահական համակարգում գործում է էլեկտրոնային դեղատոմսը։ Եթե նախկինում թեկուզ հակաբիոտիկները մարդիկ ազատ ձեռք էին բերում դեղատնից առանց որևէ դեղատոմսի, այժմ դրանք բաց են թողնվում բժշկի ցուցումով։

Շուրջ 470 դեղամիջոցների համար էլեկտրոնային դեղատոմսի համակարգի ներդրման որոշումը, սակայն, առաջին իսկ օրվանից քննադատություններ ու դժգոհություններ է առաջացրել հասարակության մի մասի շրջանում։ Նրանք դժգոհում են՝ ասելով, թե ինքնաբուժությունը երբեմն արդարացված է, ինչո՞ւ պետք է դեղը բժիշկը նշանակի։

Երևանի թիվ 17 պոլիկլինիկայի թերապևտ Ժաննա Պապոյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատել էր՝ էլեկտրոնային դեղատոմսի հետ կապված ինքը դժգոհություններ չի լսել, իրենց պացիենտները անխոչընդոտ օգտվում են համակարգից։

Թեմայի առնչությամբ՝ «Հայկական ժամանակ»-ի ռեպորտաժը՝ ստորև.

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
243 դիտում

«Պորշ Կայեն»-ը բախվել է 2 մեքենայի, վրաերթի ենթարկել յուղման կետի աշխատակցին. վերջինս մահացել է

Բլինքենը չհայտարարված այց է կատարել Իրաք. Սիրիայի ապագայի վերաբերյալ հարցեր են քննարկվել

Տարվա լավագույնների ընտրության մրցույթում որ ֆուտբոլիստներին և ինչ անվանակարգերում է ներկայացրել ՀՖՖ-ն

Թուրքիան 13 տարի անց Դամասկոսում դեսպանատան ժամանակավոր հավատարմատար է նշանակել

Մատուցել քաղաքացիակենտրոն ծառայություն․ Միգրացիայի և քաղծառայության անձնակազմին է ներկայացվել նորանշանակ պետը

ԵԽ աջակցությամբ գվարդիայի ծառայողները կվերապատրաստվեն

Գիշերը տեսանելի կլինի գեմինիդների ասուպային հոսքը

Հայաստանը Եվրոպոլում կապի ներկայացուցիչ կունենա

Ցեղասպանությունների կանխարգելման հարցում քաղաքական կամքը կարևոր է. Վահան Կոստանյան

Փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել․ մահվան և դեպքի հանգամանքները պարզվում են

Աղազարյանը թող թեստ հանձնի, հայտարարի, որ անմեղսունակ է, աֆեկտի տակ է եղել. Ալեքսանյան. տեսանյութ

Ռուսաստանում Viber-ն արգելափակվել է

Դպրոցներից մեկի մոտակայքում հսկա եղևնին տապալվել, ընկել է մեքենայի վրա. կան տուժածներ

Մինչ գործատուն ինֆորմատորի մասին ստատուս էր գրում, վերջինս ինձնից ապացույցներ էր պահանջում. Ալեքսանյան

Քննվող քրեական վարույթներով քաղաքացիներին 475 տրանսպորտային միջոց և առնվազն 119 այլ գույք է վերադարձվել

Վարազդատ Հարոյանը՝ Աշխարհի առաջնության որակավորման փուլի վիճակահանության մասին

Բժշկական կենտրոնի բուժանձնակազմին հաջողվել է փրկել իրենց մոտ տեղափոխված ընտանիքի բոլոր անդամների կյանքը

2025 թվականը միահամուռ հայտարարենք կրթվելու տարի. Աննա Հակոբյանը նոր տեսանյութ է հրապարակել

Մերկասառույց, բուք ու մառախուղ. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։00-ի դրությամբ

Վրաստանի նախագահը զրկվեց պետական պաշտպանությունից. օրենքի նախագիծը հաստատվել է

Բախվել են մարդատարն ու «Կամազ»-ը. զոհ և տուժածներ կան

Մատակարարները չեն փաստել մսի սպանդանոցային ծագումը. ՍԱՏՄ-ն՝ ԳՈՒՄ-ի շուկայի ստուգումների մասին

Փոխզիջումների պատրաստակամությունը կարագացնի էներգակիրների միասնական շուկայի ստեղծման գործընթացը. վարչապետ

Ֆրանսիան նոր վարչապետ ունի

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարևոր է Հարավային Կովկասի համար. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

2024-ին Ucom-ն ընդլայնել, արդիականացրել է շարժական և ֆիքսված ցանցերը, 5G կապը գործարկվել է ևս 8 քաղաքում

Ինչ են քննարկել ՄԻՊ-ն ու Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրենը

ԵՄ գնալը փրկություն չէ, աշխարհաքաղաքական մոտեցում է. ռուսն ավելորդ է, նոր խաղացող է պետք. Ստեփանյան. տեսանյութ

Կանոնակարգվում է ինքնագլորով և նմանատիպ շարժունակության միջոցներով երթևեկությունը. ինչ տուգանքներ են գործելու

Գոռ Աբրահամյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

ԵԱՏՄ-ն զարգանում է ընդհանուր տարածքների, նաև էներգակիրների միասնական շուկա ստեղծելու տրամաբանությամբ. վարչապետ

ՀՀ տարածքում «ՍՏԱՐԼԻՆԿ ԷՅԷՄ» ընկերության հայտերը բավարարվել են. երբ կշահագործվի ծառայությունը

Հայաստանի վիշապաքարերը՝ համաշխարհային ժառանգություն. զեկույց է ներկայացվել

Մեքենաների բախումից հետո հրդեհ է բռնկվել. կան տուժածներ

Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է

Ինչ իրավիճակ է Լարսում

Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը. այն նախագահում է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Ես համաձայն չեմ, որ ՔՊ-ից չէ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարը. Խուդաթյան

Տեխնիկական խնդիր չկա, լրացուցիչ ֆինանսական բեռ դեղատան վրա չի դրվել. Ավանեսյանը՝ էլեկտրոնային դեղատոմսի մասին