Մեկնարկել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի հայտերի ընդունումը. ովքեր կարող են դիմել և ինչպես

16/12/2024 schedule17:30

Հիմք ընդունելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի պահանջները՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհուրդը նախագահի թեկնածուի ընտրության մրցույթ է հայտարարել:

Դիմումը և կից ներկայացվող փաստաթղթերը դիմումատուները կարող են հանձնել առձեռն, ուղարկել փոստով (0010, քաղաք Երևան, Կառավարական տուն 1 հասցեով) կամ էլեկտրոնային փոստի հասցեին ([email protected])՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սկանավորված եղանակով:

Փաստաթղթերն առձեռն ընդունվում են մինչև դեկտեմբերի 26-ը, ժամը 18։00-ն՝ ներառյալ, իսկ էլեկտրոնային փոստի հասցեին կամ փոստով ուղարկված լինելու դեպքում՝ մինչև ժամը 24։00-ն ներառյալ։

Փաստաթղթերն առձեռն հանձնելու կամ մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար պետք է դիմել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ՝ պատասխանատու անձին՝ 010 515 754 հեռախոսահամարով կամ [email protected] էլ. հասցեով:

Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն․
2) Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակություն․
3) Հայաստանի Հանրապետությունում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթության որակավորման աստիճան կամ օտարերկրյա պետությունում ձեռք բերած համապատասխան որակավորման աստիճան, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է օրենքով սահմանված կարգով.
4) հայերենին տիրապետելը․
5) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելը (բացառությամբ իգական սեռի անձանց) կամ նման ծառայությունից օրենքով սահմանված կարգով ու հիմքով ազատված լինելը.
6) ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներից առնվազն մեկի՝ Կառավարության սահմանած մակարդակի իմացություն
7) քննչական մարմնի բարձրագույն կամ գլխավոր խմբերի պաշտոն զբաղեցրած լինելը կամ դատավորի, դատախազի, քննիչի կամ փաստաբանի կամ հակակոռուպցիոն ոլորտում քաղաքականության մշակման կամ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կամ օպերատիվ-հետախուզական գործունեության ոլորտներում գործունեության առնվազն հինգ տարվա ստաժ կամ տվյալ պաշտոններում առնվազն հինգ տարվա ընդհանուր՝ իրար փոխլրացնող ստաժ ունենալը։

Մրցույթին մասնակցել ցանկացողները Վարչապետի աշխատակազմ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

1) մրցույթին մասնակցելու նպատակով հավակնորդի կողմից ստորագրված և Խորհրդին հասցեագրված դիմում․
2) անձը հաստատող փաստաթղթի պատճեն.
3) երկու գունավոր լուսանկար՝ 3x4 սմ չափսի.
4) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) պատճեն (պատճեններ), այդ թվում՝ օտարերկրյա պետությունում ձեռք բերած համապատասխան որակավորման աստիճանը, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է օրենքով սահմանված կարգով, հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) պատճեն (պատճեններ).
5) ինքնակենսագրություն, որը պետք է ներառի տվյալներ դիմողի ծննդյան ամսաթվի, ծննդավայրի, կրթության, աշխատանքային գործունեության, ընտանեկան կարգավիճակի (պարտադիր չէ ներառել) մասին.
6) քննչական մարմնի բարձրագույն կամ գլխավոր խմբերի պաշտոն զբաղեցրած լինելու հանգամանքը հավաստող կամ դատավորի, դատախազի, քննիչի կամ փաստաբանի կամ հակակոռուպցիոն ոլորտում քաղաքականության մշակման կամ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կամ օպերատիվ-հետախուզական գործունեության ոլորտներում գործունեության առնվազն հինգ տարվա ստաժ կամ տվյալ պաշտոններում առնվազն հինգ տարվա ընդհանուր՝ իրար փոխլրացնող ստաժ ունենալը հավաստող փաստաթղթի պատճեն (պատճեններ).
7) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճեն (ատեստատ, դիպլոմի միջուկ և այլն).
8) պահանջվող օտար լեզուների (ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն)՝ ՀՀ կառավարության սահմանած մակարդակին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր)։
9) արական սեռի հավակնորդի դեպքում՝ պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու հանգամանքը հավաստող կամ այլընտրանքային ծառայություն անցած լինելու կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելու փաստը հավաստող փաստաթղթի պատճեն.
10) իրավասու մարմինների կողմից տրված փաստաթուղթ՝ դատվածություն չունենալու՝ անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից, ոչ արդարացնող հիմքերով քրեական հետապնդումը դադարեցված կամ չիրականացված չլինելու, քրեական հետապնդման բացակայության մասին.
11) ՀՀ կառավարության հաստատած ցանկով նախատեսված՝ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդություն կամ ֆիզիկական արատ չունենալը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր).
12) իրավասու մարմնի կողմից տրված փաստաթուղթ առ այն, որ թեկնածուն, լինելով դատավոր, նախկին դատավոր, դատախազ, նախկին դատախազ, քննիչ, նախկին քննիչ, հետաքննիչ, օպերլիազոր, նախկին հետաքննիչ, նախկին օպերլիազոր, փաստաբան կամ նախկին փաստաբան, վերջին երեք տարվա ընթացքում չի ստացել խիստ նկատողություն կամ օրենքով սահմանված ավելի ծանր կարգապահական տույժ՝ անկախ կարգապահական տույժի՝ սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից.
13) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված չլինելը հավաստող փաստաթուղթ.
14) գրավոր հայտարարություն՝ որևէ կուսակցության անդամ չհանդիսանալու մասին.
15) գրավոր հայտարարություն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկված չլինելու մասին.
16) բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ (հասանելի է այստեղ):

Մրցույթի անցկացման կարգն ու այլ մանրամասներ՝ հետևյալ հղմամբ:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 18-ին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը պաշտոնից ազատման դիմում էր գրել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
361 դիտում

Երևանի խաչմերուկներում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն

ՊՎԾ-ն Լոռու և Կոտայքի մարզպետարաններում իրականացված ուսումնասիրության արդյունքներն ուղարկել է դատախազություն

ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն. տեսանյութ

Բեռնատար է այրվել. ինչով է այն բեռնված եղել

Մինչև երբ է Ասադը գտնվել Սիրիայում. պաշտոնանկությունից հետո նա առաջին անգամ հայտարարություն է տարածել

Պայքարն ավելի է դժվարանում. Հայաստանի ծանրամարտի հավաքականը վերադարձավ Երևան

Սիրիայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը դեկտեմբերի 16-ին վերսկսել է աշխատանքը. ԱԳՆ

Ինքնաթիռը գարշահոտության պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Բերմուդյան կղզիներում. բեռնախցում խոզեր են եղել

Կոնվերս բանկը ներառվել է ՎԶԵԲ Հաստատող բանկերի ցանկում

Կանգնած ենք բարեկամ ժողովրդի կողքին. ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Սիրիայի վերաբերյալ համատեղ հայտարարության ընդունումը

Մեկնարկել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի հայտերի ընդունումը. ովքեր կարող են դիմել և ինչպես

Պաշտոնական առաջին այցով Հայաստանում է Հունաստանի մշակույթի նախարարը. քննարկվել են համագործակցության ուղիները

Հովիկ Աղազարյանին առնչվող գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Հերթական անգամ քննարկում էինք հարցը՝ կրթվելը դարձնել հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ թրենդը. Աննա Հակոբյան

Հայաստանը ռուսների ամանորյա հանգստի նախընտրելի ուղղությունների հնգյակում է

Քաղաքապետարանի աղբատարը աղբ տեղափոխելիս կողաշրջվել է. կա վիրավոր

ՔՊ-ն Արսեն Թորոսյանի թեկնածությունն առաջադրել է ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Արգիշտի Մեխակյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, հանձնարարել ցուցակագրել առկա խնդիրները

Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 16-ին

Պետք է կրկին Հայաստանին տրամադրենք աջակցությունը, որի վրա նա իրավունք ունի հույս դնել․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Արևմուտքը Ռուսաստանին մղում է դեպի ծայրահեղ կարմիր գիծ, չարձագանքել չենք կարող. Պուտին. տեսանյութ

Պապիկյանը Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդականի հետ քննարկել է պաշտպանական համագործակցության հարցեր

ՀՀ շրջաններում և Երևանում սպասվում են ձյան տեղումներ, բուք, ուժգին քամի

Ալեն Սիմոնյանը և Հնդկաստանի նախագահն արձանագրել են երկու երկրի հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան

«Գում»-ի շուկայում ձերբակալված մսավաճառներն ազատ են արձակվել

Երբ կվառվեն Գյումրիի գլխավոր տոնածառի լույսերը. հայտնի է օրը

Մոսկվան հույս ունի՝ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը․ Գալուզին

Բաքվում Ռուբեն Վարդանյանին ցանկանում են դատապարտել ցմահ ազատազրկման

Նշված ՊՆ ՌՈ ծառայողը ռազմական ոստիկանության տարածքային ստորաբաժանման պետ չէ․ պարզաբանում

Ադրբեջանը ցանկացել է հնդկական զենք գնել, Նյու Դելին մերժել է․ ThePrint

Հայաստանն ու Ռուսաստանը հարաբերությունների ամրության փորձություն են անցնում. Կոպիրկին

Վրաստանում արտասովոր ցուրտ ռուսական ձմեռ է, բայց ունենալու ենք վրացական գարուն. Զուրաբիշվիլի

Երևանի ավագանու որոշմամբ տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց տարածքին հարակից հատվածներում եղած ձյունը

Հաշվառման-քննական բաժինների համար սահմանվել է աշխատանքային նոր ռեժիմ. հայտարարություն

Էրդողանը թուրքերենով կատարել է «Սարի աղջիկ» հայկական ժողովրդական երգը. տեսանյութ

Հայաստան մտնել արգելել են Հայաստանի ինքնության և պետականության թշնամի Անդրանիկ Միգրանյանին. Ղևոնդյան

Երևանում հրկիզել են ՊՆ ռազմական ոստիկանության բաժիններից մեկի պետի մեքենան

Պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղի տնօրենը 1.5 մլն դրամ կաշառքով նորոգել է լսարաններից մեկը. գործը դատարանում է

Ագարակ-Աշտարակ ճանապարհահատվածից բերման ենթարկված քաղաքացու մոտ եղել է թմրանյութի նմանվող զանգված