Երևան
12 °C
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հունաստանի Հանրապետության մշակույթի նախարար Ստիլիանի (Լինա) Մենդոնիի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես հայտնել են նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է պատվիրակությանը՝ ի դեմս նախարար Ստիլիանի Մենդոնիի՝ կարևորելով Հայաստան-Հունաստան համագործակցությունը մշակույթի ոլորտում:
«Հայաստանի և Հունաստանի միջև բարեկամական հարաբերություններն ունեն պատմական ակունքներ, և մենք պատրաստակամ ենք խորացնել կապերը հատկապես մշակույթի ոլորտում՝ համատեղ նոր ծրագրերի իրականացմամբ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ վստահություն հայտնելով, որ նախարարի այցը կնպաստի Հայաստանի և Հունաստանի միջև փոխհամագործակցության զարգացմանը և նոր նախաձեռնությունների իրագործմանը:
Հունաստանի մշակույթի նախարարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ հույս հայտնելով, որ առաջին այցը Հայաստան կլինի առավելագույնս արդյունավետ երկու պետությունների մշակութային փոխառնչությունների համատեքստում:
Հանդիպմանը կողմերը քննարկել են համագործակցության հնարավոր ուղղությունները, այդ թվում՝ Սալոնիկի տոնավաճառին Հայաստանի մասնակցության հնարավորությունը, հայ և հույն կինոգործիչների՝ երկու երկրների կինոփառատոներին մասնակցությունը և այլն:
Նախարարները, մասնավորապես, կարևորել են միջթանգարանային համագործակցության կայացումը երկու պետությունների համար՝ քննարկելով ինչպես Հայաստանի պատմության թանգարանի և Աթենքի Ակրոպոլիսի թանգարանի միջև համագործակցության հաստատումն ու հելլենիստական մշակույթին նվիրված ցուցահանդեսի կազմակերպումը, այնպես էլ Հայաստանում Հին Հունաստանի վերաբերյալ ցուցահանդես կազմակերպելու հնարավորությունը:
Քննարկվել են մշակույթի ոլորտում փոխանակման ծրագրերի իրականացման, մշակույթի օրերի կազմակերպման, մշակույթի կառավարման ոլորտում փորձի փոխանակման, ցուցահանդեսների կազմակերպման, ինչպես ֆիլմերի համատեղ արտադրության, կինոփառատոների անցկացման, մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտերի պատրաստման բնագավառում փորձի փոխանակման վերաբերյալ հարցեր:
Հունաստանի մշակույթի նախարարը ժամանել է Երևան Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպմանը մասնակցելու նպատակով: Այն իրականացվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության համակարգմամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄիհրանյանը հպարտ է՝ հանուն ՌԴ-ի է դուրս շպրտվել հայրենիքից, Արա Աբրահամյանի մուտքն էլ պիտի արգելվի. Սուքիասյան
ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանը Խաչիկ գյուղի տարածքում միացել է ԵՄ պարեկային խմբին
Պատմության մեջ առաջին անգամ գերծանր քաշային կարգում ծանրամարտի աշխարհի չեմպիոն ունեցանք. Կարեն Գիլոյան
Երևանի խաչմերուկներում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն
ՊՎԾ-ն Լոռու և Կոտայքի մարզպետարաններում իրականացված ուսումնասիրության արդյունքներն ուղարկել է դատախազություն
ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն. տեսանյութ
Բեռնատար է այրվել. ինչով է այն բեռնված եղել
Մինչև երբ է Ասադը գտնվել Սիրիայում. պաշտոնանկությունից հետո նա առաջին անգամ հայտարարություն է տարածել
Պայքարն ավելի է դժվարանում. Հայաստանի ծանրամարտի հավաքականը վերադարձավ Երևան
Սիրիայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը դեկտեմբերի 16-ին վերսկսել է աշխատանքը. ԱԳՆ
Ինքնաթիռը գարշահոտության պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Բերմուդյան կղզիներում. բեռնախցում խոզեր են եղել
Կոնվերս բանկը ներառվել է ՎԶԵԲ Հաստատող բանկերի ցանկում
Կանգնած ենք բարեկամ ժողովրդի կողքին. ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Սիրիայի վերաբերյալ համատեղ հայտարարության ընդունումը
Մեկնարկել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի հայտերի ընդունումը. ովքեր կարող են դիմել և ինչպես
Պաշտոնական առաջին այցով Հայաստանում է Հունաստանի մշակույթի նախարարը. քննարկվել են համագործակցության ուղիները
Հովիկ Աղազարյանին առնչվող գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Հերթական անգամ քննարկում էինք հարցը՝ կրթվելը դարձնել հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ թրենդը. Աննա Հակոբյան
Հայաստանը ռուսների ամանորյա հանգստի նախընտրելի ուղղությունների հնգյակում է
Քաղաքապետարանի աղբատարը աղբ տեղափոխելիս կողաշրջվել է. կա վիրավոր
ՔՊ-ն Արսեն Թորոսյանի թեկնածությունն առաջադրել է ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Արգիշտի Մեխակյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, հանձնարարել ցուցակագրել առկա խնդիրները
Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է
Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 16-ին
Պետք է կրկին Հայաստանին տրամադրենք աջակցությունը, որի վրա նա իրավունք ունի հույս դնել․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
Արևմուտքը Ռուսաստանին մղում է դեպի ծայրահեղ կարմիր գիծ, չարձագանքել չենք կարող. Պուտին. տեսանյութ
Պապիկյանը Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդականի հետ քննարկել է պաշտպանական համագործակցության հարցեր
ՀՀ շրջաններում և Երևանում սպասվում են ձյան տեղումներ, բուք, ուժգին քամի
Ալեն Սիմոնյանը և Հնդկաստանի նախագահն արձանագրել են երկու երկրի հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան
«Գում»-ի շուկայում ձերբակալված մսավաճառներն ազատ են արձակվել
Երբ կվառվեն Գյումրիի գլխավոր տոնածառի լույսերը. հայտնի է օրը
Մոսկվան հույս ունի՝ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը․ Գալուզին
Բաքվում Ռուբեն Վարդանյանին ցանկանում են դատապարտել ցմահ ազատազրկման
Նշված ՊՆ ՌՈ ծառայողը ռազմական ոստիկանության տարածքային ստորաբաժանման պետ չէ․ պարզաբանում
Ադրբեջանը ցանկացել է հնդկական զենք գնել, Նյու Դելին մերժել է․ ThePrint
Հայաստանն ու Ռուսաստանը հարաբերությունների ամրության փորձություն են անցնում. Կոպիրկին
Վրաստանում արտասովոր ցուրտ ռուսական ձմեռ է, բայց ունենալու ենք վրացական գարուն. Զուրաբիշվիլի
Երևանի ավագանու որոշմամբ տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց տարածքին հարակից հատվածներում եղած ձյունը
Հաշվառման-քննական բաժինների համար սահմանվել է աշխատանքային նոր ռեժիմ. հայտարարություն
Էրդողանը թուրքերենով կատարել է «Սարի աղջիկ» հայկական ժողովրդական երգը. տեսանյութ
Հայաստան մտնել արգելել են Հայաստանի ինքնության և պետականության թշնամի Անդրանիկ Միգրանյանին. Ղևոնդյան
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT