Երևան
12 °C
Քրիստոնեա-ժողովրդվարական կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանը ողջունելի է համարում ռուսաստանաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի՝ Հայաստան մուտք գործելու վրա արգելք սահմանելը, նրան ՀՀ-ում անցանկալի անձ համարելը:
«Որովհետև սա պետության դրսևորման ատրիբուտներից մեկն է: Պետությունը ցույց է տալիս ինքնիշխանության հատկանիշներ և արժանապատվություն, նաև տեր է կանգնում ՀՀ Սահմանադրությանը, որովհետև այդ մարդը հայկականության հատկանիշներով, խեղաթյուրված ինքնությամբ ռուս մարդ է, որը ՀՀ ինքնիշխանության և նաև ժողովրդի ընտրած իշխանության նկատմամբ տարածում է ատելություն, անհանդուրժողականություն»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Սուքիասյանը:
Անդրադառնալով ընդդիմության այն պնդումներին, թե ՀՀ-ն այս քայլին է գնացել «Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով»՝ վերջինս նկատում է. «Ինչքան ՀՀ-ն ցույց տա ինքնիշխանության հատկանիշներ, մեղադրվել է, մեղադրվում է և մեղադրվելու է Թուրքիայի և Ալիևի շահերը սպասարկելու համար, և սա հիմնականում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների փիլիսոփայության մեջ է: Երբևէ չեմ լսել, որ Իտալիայից որևէ հայի մուտքը արգելվի, Հայաստանը մեղադրվի Թուրքիայի կամ Ալիևի շահերը սպասարկելու համար: Ակնհայտ է, որ այս տեսակ մեղադրանք ներկայացնողները իրենք են գլխավորապես Թուրքիայի, Ալիևի և առաջին հերթին Ռուսաստանի շահերը սպասարկող հակահայաստանյան տարրեր»:
Զրուցակցի խոսքով՝ Անդրանիկ Միհրանյանը «ինքնագիտակցությամբ հայ չէ». «Այդ մարդու ազգանունն է յան, անունն է Անդրանիկ, բայց նա ինքնագիտակցությամբ փչացած մարդ է, որը Հայաստանի, հայ ժողովրդի հետ ոչ մի տեսակի կապ չունի: Հետևապես, ճիշտ է ՀՀ իշխանությունը վարվել և ողջունելի է ու պիտի շարունակի: Ինքը Կրեմլի ճորտն է, իր նման ճորտ Կրեմլը հազարներով ունի: ԼՂ-ից դուրս շպրտվեց, Սիրիայից, հիմա նեղն է ընկել, եղած-չեղածը հանել, դուրս է գցել, իր լեշով ընկնել է Հայաստանի ջանին ՌԴ-ն»:
Սուքիասյանի կարծիքով՝ Միհրանյանը, որպես ֆիգուր, ոչ մի բան չի ներկայացնում, սակայն ՀՀ-ում ունեն երկրպագուներ, որոնց պիտի ոգեշնչեն, ցույց տան, որ իրենց «Ռուսիան դեռ չի մեռել»: Նույնիսկ եթե ֆիգուր էլ չլինի, այդ մարդը ՀՀ պետականության, պետության դեմ, մեր ժողովրդի մեծամասնությանը շատ վտանգավոր և շատ արատավոր պիտակներ տվող մարդ է: Ենթադրում եմ՝ հպարտանում է, որովհետև ինքն իր արքետիպային հայրենիքից շպրտվել է դուրս հանուն իր իրական հայրենիքի՝ ՌԴ-ի: Սա իր համար գովերգելի բան է՝ շպրտվել ՀՀ-ից դուրս հանուն ՌԴ-ի»:
Հայկ Սուքիասյանի համոզմամբ՝ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելու պատրվակով բողոքում՝ ոռնոց է բարձրացնում ՀՀ վատթարագույն անցյալը. «Սա նշան է ՀՀ առողջացման, ՀՀ ինքնիշխանության ամրապնդման և մեր պետության արժանապատվության»:
Քրիստոնեա-ժողովրդվարական կուսակցության փոխնախագահն առաջարկում է ՌԴ-ում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի մուտքը ևս արգելել ՀՀ:
Հիշեցենք՝ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին թույլ չէին տվել «Զվարթնոց» օդանավակայանից մուտք գործել Հայաստան: Օդանավակայանում նրան հայտնել էին, որ մուտքը Հայաստան արգելված է։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԵրևանում հայ-հունական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստ կգումարվի
Հետախուզման մեջ գտնվող քաղաքացի է հայտնաբերվել. 31-ամյա տղամարդը տեղափոխվել է ՔԿՀ
«Դաղալությունը» պատժվում է. ինչ էր կատարվում ՀՀԿ-ում, և ինչ է կատարվում ՔՊ-ում
Roadpolice.am-ում գրանցված 76 հազարից ավելի վարորդ տուգանքը վճարում է 20 տոկոս նվազ. ինչպես ակտիվացնել այն
Թբիլիսիում ցուցարարները փակել են Ռուսթավելի պողոտան. ովքեր են միացել բողոքի ակցիային
Լարսի անցակետում 1000-ից ավել մեքենա է կուտակված, շուրջ 690 հայկական բեռնատար կա հերթում
Կապանում ներկուսակցական և քաղաքական հարցեր են քննարկվել. Թորոսյան
Չրագործությունը հոբի էր. «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շահառու Սրբուհի Հովհաննիսյանը մտադիր է ընդլայնել բիզնեսը
Մասնավոր մեղադրանքով վարույթի հայցերը կներկայացվեն Երևանի ընդհանուր իրավասության քրեական և մարզային դատարաններ
Ամուսնացած ե՞նք, թե ամուսնացած չենք. վարչապետն ու տիկինը պատասխանել են հարցին. տեսանյութ
Հայաստանում կարելի է ընձառյուծ և եղջերու որդեգրել․ ինչպես դառնալ կենդանու «հայրը» կամ «մայրը»
Աշխատանքային առօրյա. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Երևանի Հանրապետության փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի
2009-ից կանանց ծանրամարտում աշխարհի առաջնության մեդալ չէինք ունեցել, աննկարագրելի զգացողություն էր. Գրիգորյան
Ձյուն է տեղում. ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին
Կյանք փրկող ծառայությունների աշխարհագրական և ֆինանսական հասանելիությունը շատ կարևոր է. Արսեն Թորոսյան
ՀՀ-ի հետ համագործակցության լայն օրակարգ կա, այցելություն կլինի Սյունիք. ՏԿԵ նախարարն ընդունել է Իրանի դեսպանին
Թբիլիսիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը. տոնակատարության փոխարեն՝ պաստառ. տեսանյութ
Միհրանյանը հպարտ է՝ հանուն ՌԴ-ի է դուրս շպրտվել հայրենիքից, Արա Աբրահամյանի մուտքն էլ պիտի արգելվի. Սուքիասյան
ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանը Խաչիկ գյուղի տարածքում միացել է ԵՄ պարեկային խմբին
Պատմության մեջ առաջին անգամ գերծանր քաշային կարգում ծանրամարտի աշխարհի չեմպիոն ունեցանք. Կարեն Գիլոյան
Երևանի խաչմերուկներում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն
ՊՎԾ-ն Լոռու և Կոտայքի մարզպետարաններում իրականացված ուսումնասիրության արդյունքներն ուղարկել է դատախազություն
ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն. տեսանյութ
Բեռնատար է այրվել. ինչով է այն բեռնված եղել
Մինչև երբ է Ասադը գտնվել Սիրիայում. պաշտոնանկությունից հետո նա առաջին անգամ հայտարարություն է տարածել
Պայքարն ավելի է դժվարանում. Հայաստանի ծանրամարտի հավաքականը վերադարձավ Երևան
Սիրիայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը դեկտեմբերի 16-ին վերսկսել է աշխատանքը. ԱԳՆ
Ինքնաթիռը գարշահոտության պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Բերմուդյան կղզիներում. բեռնախցում խոզեր են եղել
Կոնվերս բանկը ներառվել է ՎԶԵԲ Հաստատող բանկերի ցանկում
Կանգնած ենք բարեկամ ժողովրդի կողքին. ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Սիրիայի վերաբերյալ համատեղ հայտարարության ընդունումը
Մեկնարկել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի հայտերի ընդունումը. ովքեր կարող են դիմել և ինչպես
Պաշտոնական առաջին այցով Հայաստանում է Հունաստանի մշակույթի նախարարը. քննարկվել են համագործակցության ուղիները
Հովիկ Աղազարյանին առնչվող գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Հերթական անգամ քննարկում էինք հարցը՝ կրթվելը դարձնել հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ թրենդը. Աննա Հակոբյան
Հայաստանը ռուսների ամանորյա հանգստի նախընտրելի ուղղությունների հնգյակում է
Քաղաքապետարանի աղբատարը աղբ տեղափոխելիս կողաշրջվել է. կա վիրավոր
ՔՊ-ն Արսեն Թորոսյանի թեկնածությունն առաջադրել է ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Արգիշտի Մեխակյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, հանձնարարել ցուցակագրել առկա խնդիրները
Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT