Starlink-ը Հայաստանի համար տեխնոլոգիական նոր դարաշրջանի սկիզբ կարող է դառնալ. Forbes

17/12/2024 schedule11:26

Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է ծավալուն հոդված, որտեղ ներկայացվում են ամերիկացի գործարար, միլիարդատեր Իլոն Մասկի Starlink արբանյակային ինտերնետի ծրագրի մեկնարկն ու դրա հնարավոր ազդեցությունը Հայաստանում։

Հոդվածում նշվում է, որ Starlink-ը Հայաստանի համար կարող է դառնալ ոչ միայն տեխնոլոգիական նորամուծություն, այլև ռազմավարական նշանակության գործիք՝ ամրապնդելով երկրի թվային և տնտեսական անկախությունը։  

Հոդվածի սկզբում խոսվում է Հայաստանում նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի փակման արարողության մասին, որտեղ ամերիկահայ գործարար Ռազմիկ Հովագիմյանը ներկայացրել է Իլոն Մասկի ուղերձը, որը հնչել է որպես հայաստանյան տեխնոլոգիական ներուժի նկատմամբ հետաքրքրության հստակ հաստատում։ 

Հոդվածում մանրամասն ներկայացվում է, թե ինչպես է Starlink-ը փոխելու Հայաստանի թվային ենթակառուցվածքները։ Հատկապես շեշտվում է, որ երկրի լեռնային տեղանքը և հեռավոր գյուղական համայնքները տարիներ շարունակ տուժել են կայուն և արագ ինտերնետ կապի բացակայությունից։ Starlink-ի միջոցով գերարագ ինտերնետը հասանելի կդառնա նույնիսկ ամենահեռավոր բնակավայրերում։ 

Հատուկ ուշադրություն է դարձվում նաև այն փաստին, որ Starlink-ի միջոցով Հայաստանի ուսանողները հնարավորություն կստանան օգտվել համաշխարհային կրթական հարթակներից՝ հավասար պայմաններ ունենալով կրթության հասանելիության տեսանկյունից։ 

Հոդվածի հեղինակ Քրեյգ Սմիթը Starlink-ի ներդրումը դիտարկել է նաև Հայաստանի անվտանգության և աշխարհաքաղաքական դիրքավորման համատեքստում։ Ներկայիս տարածաշրջանային լարվածությունը՝ Ադրբեջանի հետ հակամարտությունների ֆոնին, ավելի կարևոր է դարձնում կայուն և անվտանգ ինտերնետ կապի անհրաժեշտությունը։ 

Հոդվածում նշվում է, որ Հայաստանում նման համակարգի ներդրումը կարող է ունենալ ռազմավարական նշանակություն՝ հակամարտության ժամանակ կապի խափանումներից խուսափելու համար։ 

Հոդվածում ներկայացվում են նաև Հայաստանի կառավարության ձեռնարկած քայլերը Starlink-ի ծրագրի արագացված ներդրման ուղղությամբ։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը սերտորեն համագործակցում է SpaceX-ի հետ՝ կարգավորող խնդիրների լուծման, ենթակառուցվածքների ներդրման և անհրաժեշտ թույլտվությունների ապահովման համար։ 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վերջերս հաստատել է Starlink-ի լիցենզավորման հայտը, ինչը նշանակում է, որ ընկերությունը շուտով կմտնի փորձարկման փուլ։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ փորձարկումները կավարտվեն առաջիկա ամիսներին, ինչից հետո Starlink-ը լիարժեք կգործարկվի։ 

Քրեյգ Սմիթը եզրափակում է հոդվածը՝ ընդգծելով, որ Իլոն Մասկի Starlink-ը Հայաստանի համար տեխնոլոգիական նոր դարաշրջանի սկիզբ կարող է դառնալ։   

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
269 դիտում

10 տարվա ազատազրկում, բռնագանձում. դատապարտվել է «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի նախկին գործադիր տնօրենը

ԱԽ քարտուղարն ու ԱՄԷ նախագահի խորհրդականը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատի նախագահի հետ. ինչ է քննարկվել

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 17-ին

Բջնիի եկեղեցու փլուզվող պատը վերականգնված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Առկա է համագործակցության լայն օրակարգ. ՏԿԵ նախարարը՝ ՌԴ դեսպանին

Ինչու՞ են վիճակագրական տվյալները հակասում իրար․ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի «անհամաձայնություն»-ները

Ալեքսանդր Լուկաշենկոն առաջադրվել է որպես նախագահի թեկնածու

Հովիկ Աղազարյանի և Թագուհի Թովմասյանի վարքը հիշեցնում է հայտնի կրծող կենդանուն. Չախոյան

Սեդակովայի նախկին ամուսնուն մահացած են գտել. ըստ վարկածի՝ նա ինքնասպան է եղել՝ երգչուհուն թողնելով գրություն

Բարձր եմ գնահատում ՀՀ տարածքային ամբողջականությանն աջակցելու հարցում Լիտվայի դիրքորոշումը. վարչապետ

Այս Ամանորի լավագույն նվերները ձեր սիրելիների համար

Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն հերթական արևային կայանն են տեղադրել Ալավերդիի մանկապարտեզում

Եթե թղթաբանությունը հասցնենք, Կառավարության նիստին կհաստատվի. Առուշանյանը՝ մարզպետ նշանակվելու մասին

Շվեյցարիայի խորհրդարանը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Ենթադրում եմ՝ դատախազն ԱԺ կգա ու Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու համար կդիմի հայտնի գործով. Հակոբյան

«Finita la commedia». Վրաստանի վարչապետը հայտարարել է երկրում բողոքի ալիքի թուլացման մասին

Երևանում դասախոսը մասնակցել է ինտերնետային կայքով ակցիաների առք ու վաճառքին և կորցրել մոտ 8 մլն դրամ

Ինձ հանգիստ թողեք, առաջիկա մեկ ամսում ոչ մի մեկնաբանություն չեմ տալու. Ասլանյան

Բիթքոինի փոխարժեքը կրկին գերազանցել է առավելագույն ռեկորդը

Արմավիրի մարզում փեսան դանակահարել է աներոջը

Միրզոյանն ԱՄԷ նախագահի խորհրդականին է ներկայացրել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ՀՀ տեսլականը

Դատախազությունը պահանջում է ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանից բռնագանձել 6 անշարժ գույք և դրամական միջոցներ

Ցուկերբերգի ոսկե շղթան աճուրդում վաճառվել է իրական արժեքից մոտ 100 անգամ թանկ

8 մարզում սպասվում են ուժգին քամու պոռթկումներ

Հայաստանի և Վրաստանի երկաթուղայինները համաձայնեցրել են 2025 թվականի համատեղ ծրագրերը

Կրկնակի վրաերթի ենթարկված 44-ամյա տղամարդը մահացել է

TOEFL time. Աննա Հակոբյանը նոր տեսանյութ է հրապարակել

Հակոբ Արշակյանը կմեկնի Սաուդյան Արաբիա

ՊԵԿ տեղեկատվական մի քանի համակարգ դեկտեմբերի 31-ից հունվարի 5-ը հասանելի չեն լինելու

Starlink-ը Հայաստանի համար տեխնոլոգիական նոր դարաշրջանի սկիզբ կարող է դառնալ. Forbes

Վարչապետն արդարադատության նախարարի տեղակալ է նշանակել

Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների բանալին Թուրքիայի ձեռքում է. Թրամփ

Սարատով-Երևան չվերթի ինքնաթիռի՝ «Էրեբունիում» վայրէջք կատարելու դեպքի մասով հետաքննություն է սկսվել

Վնասվել է գազատար. Ուրցաձորում գազամատակարարումը դադարեցվել է

Նիդերլանդների դեսպանը միացել է Խաչիկ գյուղում ԵՄ դիտորդական առաքելության պարեկային խմբին

Ավտոմեքենան բախվել է գազալցակայանի պատին․ կա տուժած

ԼՂ-ում Ադրբեջանի գործողությունները կարող են մարդկության դեմ հանցագործություն համարվել. ՄԱԿ-ի նախկին ՀԽ

Մոսկվայում սպանվել են ՌԴ Քիմիական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը և նրա օգնականը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բոլոր տրանսպորտային միջոցների համար բաց է