Երևան
12 °C
Բոլորովին վերջերս՝ ընթացիկ տարվա նոյեմբերի 5-ին, ՀՀ վիճակագրական կոմիտեն (ՎԿ) ամփոփել և հրապարակել է 2024թ․-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ-ում մշտական բնակչության թվաքանակի վերաբերյալ վիճակագրական ցուցանիշներ՝ «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2024թ.-ի հունվար-սեպտեմբերին» բաժնի «Ժողովրդագրական իրավիճակ» ենթաբաժնում, որտեղ արտացոլված են նաև նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի տվյալները։
Սակայն, երբ դիտարկում ենք առանձին՝ 2023թ․-ի նոյեմբերի 6-ին «ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2023թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ» հրապարակումը, որոշակի մոլորություն է առաջանում տվյալների անհամապատասխանության առնչությամբ։
Ուստի, այս առիթով, կարևորում ենք վերոնշյալ հրապարակումների վերաբերյալ ուսումնասիրության և պարզաբանման խիստ անհրաժեշտությունը։
Բանն այն է, որ 2022թ.-ին անցկացված մարդահամարի հիմնական արդյունքների ամփոփումը ՎԿ-ի կողմից իրականացվել է 2023թ.-ի վերջին, ուստի բնական է, որ 2023թ.-ի նոյեմբերի 6-ի «ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2023թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ» հրապարակման հիմքն է ոչ թե 2022թ.-ի, այլ 2011թ.-ի մարդահամարի արդյունքները: Այնինչ, ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի վերաբերյալ հրապարակումն արդեն իսկ ընդգրկել է 2022թ.-ի մարդահամարի ցուցանիշները։ Հետևաբար, թյուրըմբռնումից խուսափելու համար անհրաժեշտ է դիտարկել ընթացիկ տարվա նոյեմբերի 5-ին ՎԿ-ի՝ «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2024թ.-ի հունվար-սեպտեմբերին» հրապարակման «Ժողովրդագրական իրավիճակ» ենթաբաժինը, որտեղ վերոնշյալ 2 տարիների համար էլ հիմք են հանդիսացել վերջին մարդահամարի արդյունքներով ստացված ցուցանիշները։
Այսպիսով, 2022թ.-ի մարդահամարի հիմքով վարվող բնակչության ընթացիկ հաշվառմամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը 2024թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 3 մլն 67.4 հազ. մարդ, այդ թվում՝ քաղաքայինը՝ 1 մլն 976 հազ. մարդ, իսկ գյուղականը՝ 1 մլն 91.4 հազ. մարդ:
Վիճակագրական տվյալներից պարզ է դառնում, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բնակչության թվաքանակն աճել է 3․8%-ով։
Հետաքրքիր պատկեր է ստացվում, երբ 2024թ.-ի առաջին 9 ամիսների ՀՀ մշտական բնակչության թվաքանակը համեմատում ենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ ըստ մարզերի։ Այս պարագայում, 2024թ․-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ բնակչության թվաքանակի անկում արձանագրվել է միայն Սյունիքի մարզում՝ տարեկան կտրվածքով՝ 1100 մարդ կամ 0․9%։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սամոների համար մարդիկ եղել են ու կմնան ընտրակաշառք բաժանելու ու ցույցի մատերիալ. Չախոյան
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվն արդեն 1,7 մլն է, գործընթացն անցել է սահուն. նախարար
Ընտրությունների արդյունքները անվավերության հանգեցնող հիմքեր առկա չեն. Սրբուհի Գալյան
2027-ի հունվարի 1-ից տաքսի ծառայությունների վարորդները և աշխատողները կմիանան առողջապահության ապահովագրությանը
Ավելի քան 79 հազար անձնագիր չի ընթերցվել ընտրության օրը. տվյալները մուտքագրվել են ձեռքով. ՆԳ փոխնախարար
Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ պարգևատրվել են ՊՊԾ աշխատակիցները
Վրաստանի ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլին առաջին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան
Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տալ անհետ կորածների, թաղման վայրերի մասին
Ողբերգական ավտովթար Երևանում. վնասվել են նաև կայանված մեքենաներ, կան զոհ և տուժած
Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում
Կրակոցները եղել են օդաճնշիչ ատրճանակից, ամայի տարածքում. ՔԿ-ն՝ պայմանագրային զինծառայողին առնչվող լուրի մասին
Արտահանող ընկերություններին կոչ է արվում առավել ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերի արտոնյալ պայմաններից
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում 14-ամյա աղջիկ է մահացել
«Էսա տաշոն կրի, լիքը թեմաներ կան». «էդ փողը ոչ իրանց ջեբից ա, ոչ էլ, ռոճիկ ա, ստացեք». նոր ձայնագրություններ
Լոռու գյուղերից մեկից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղան մահացել է
Մոնակոյում մահափnրձ է տեղի ունեցել ուկրաինացի գործարարի ու նրա ընտանիքի դեմ. Երմոլաևի վիճակը ծայրահեղ ծանր է
Վանաձորում կրակոցներ են հնչել. պայմանագրային զինծառայողը հայտնել է՝ ատեստավորման է պատրաստվել
Իջևանի կենտրոնական այգու՝ վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
5 մարզի և Երևանի մի շարք հասցեներում մինչև 5-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում
Որքան ծիրան, կեռաս, պղպեղ և ծաղիկ են արտահանվել 3 օրում․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Ընտրակաշառքի գործերով 258 մեղադրյալից 182-ը «Ուժեղ Հայաստան»-ից է․ բողոքում են, որ ՀԿԿ-ն իրենց թիրախավորել է
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
Իրանն առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի պլանավորում
ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը՝ անվտանգային պաշտպանիչներով և հատուկ դիզայնով․ տեսանյութ
Ոստիկանության 2 ծառայող ազատվել է աշխատանքից, 3-ը խիստ նկատողություն է ստացել
Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպում չի եղել, առաջիկայում կլինեն շփումներ․ վարչապետ
ՌԴ-ն մեզ կանգնեցրել է երկընտրանքի առջև. ինչքան սեղմում են օղակը, ավելի շահեկան ենք դուրս գալիս. տեսանյութ
Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չենք տեսնում․ վարչապետն ասել է՝ ինչու
Իմ ու Ալեն Սիմոնյանի միջև անձնական խնդի՞ր, ո՛չ, բացարձակ չկա. Փաշինյան
Կրեմլը չի հանդուրժում Փաշինյանին՝ որպես ժողովրդի ընտրյալի. ՌԴ-ն կարող է պայթել ներսից. Միսկարյան. տեսանյութ
ՀՀ կառավարության առաջնահերթություններից է արտահանման դիվերսիֆիկացումը․ Պապոյանը ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը
ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը
Հուլիսի կեսերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ը հանրության գերակա շահ ճանաչելու մասին․ Պետրոսյան
Դեյվիդ Ալենը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը
Երևան-Սևան ճանապարհին՝ Չարենցավանի մոտ, կայծակի հարվածից տուժած կամրջի հիմքերի ամրացումը կատարվել է
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մեկնել է Կորեա
Գյումրիում գտնվող ՌԴ ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ որևէ ազդանշան չի ստացվել․ Գալուզին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT