Երևան
12 °C
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Դելփյան խաղերի հաղթող մասնակիցներին և պարգևատրել նրանց: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Հայկական ազգային Դելփյան կոմիտեի (ՀԱԴԿ) նախագահ Ալեքսան Զաքյանը:
2024 թվականին անցկացվել են երկու Դելփյան խաղեր: Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը տեղի է ունեցել ԱՊՀ պետությունների առաջին բաց մանկական Դելփյան խաղերը՝ դասական, ազգային և ժամանակակից արվեստի տեսակների տասնմեկ անվանակարգերում, իսկ նոյեմբերի 22-26-ը Ռուսաստանի Դաշնության Կոմի Հանրապետության Սիկտիվկար քաղաքում անցկացվել է 3-րդ երիտասարդական բաց Արկտիկական և ԱՊՀ մասնակից պետությունների 18-րդ երիտասարդական Դելփյան խաղերը՝ 10 անվանակարգերում:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է Դելփյան խաղերի մասնակից երեխաներին՝ ընդգծելով, որ նրանց հաղթանակները ոգևորիչ են:
«Շնորհակալ ենք ձեր աշխատանքի, ջանքերի և գրանցած արդյունքների համար, ինչը թույլ է տալիս մեկ անգամ ևս համոզվել, որ շատ տաղանդավոր երեխաներ ունենք: Մեզ համար չափազանց կարևոր է խրախուսել երեխաների շրջանում ստեղծագործականությունը, սերը արվեստի նկատմամբ, ինչին էլ ուղղված է համադպրոցական մշակութային տարի հայտարարելու նախաձեռնությունը»,- ասել է նախարարը:
Նա առանձակի շեշտել է նաև Դելփյան խաղերի ժյուրիի կազմում Հայաստանից ներկայացուցիչ ունենալու փաստը, ինչը, ըստ նախարարի, վկայում է ոլորտում ունեցած մեր մեծ ներուժի մասին: Ժաննա Անդրեասյանը բարձր է գնահատել մանկավարժների աշխատանքը՝ նշելով, որ յուրաքանչյուր հաղթանակի հետևում նրանց հետևողական աշխատանքն է:
Նախարարը մաղթել է երեխաներին նոր հաջողություններ ու հաղթանակներ և ընդգծել, որ ԿԳՄՍ նախարարությունը մշտապես պատրաստակամ է աջակցելու տաղանդի զարգացման ու մասնագիտական որակի բարելավման բոլոր նախաձեռնություններին:
Երեխաները պատմել են իրենց տպավորությունների, գործունեության ոլորտների ու ապագա ծրագրերի մասին: Նրանք հատկապես ընդգծել են, որ ժյուրիի կազմին տպավորել և հետաքրքրել է իրենց ներկայացրած թե՛ համաշխարհային, թե՛ հայ հեղինակների ստեղծագործությունների կատարումները:
ԱՊՀ պետությունների առաջին բաց մանկական Դելփյան խաղերում ՀՀ ներկայացուցիչները հանդես են եկել խաղերի տարբեր փուլերում՝ արժանանալով երեք ոսկե, մեկ արծաթե, մեկ բրոնզե մեդալների և երկու հատուկ մրցանակային դիպլոմների:
Հայաստանի ներկայացուցիչները 3-րդ երիտասարդական բաց Արիտիկական Դելփյան խաղերում նվաճել են 2 ոսկե և 2 արծաթե մեդալներ, 2 դիպլոմ, իսկ ԱՊՀ մասնակից պետությունների 18-րդ երիտասարդական Դելփյան խաղերում Հայաստանն ունեցել է երեք 1-ին և մեկ 2-րդ մրցանակակիր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մաքրությունը՝ սկսած շքամուտքից. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի զավթված տարածքները վերադարձվել են բնակիչներին
Հակոբ Ասլանյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից. տեղի է ունեցել վարչության նիստը
Պաշտոնանկություններ և նոր նշանակումներ ՆԳՆ-ում. նախարարը որոշումներ է ստորագրել
Ոչ եթերային անուն ունի այն մարդը, որը նիստից հետո զանգում է լրագրողին, պատմում լսածը. Հովհաննիսյան. տեսանյութ
Ճոպանուղու հարևանությամբ գտնվող քոթեջներում հրդեհ է բռնկվել
Թուրքիան «Eurofighter» կործանիչներ է ձեռք բերելու
Անիրական կատարումներ. Աննա Հակոբյանը ներկա է գտնվել «Հովեր» կամերային երգչախմբի համերգին
Երկկողմ համագործակցությունը կընդգրկի նոր ուղղություններ. ՆԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում Բելգիայի դեսպանին
Համագործակցությունը երկարաժամկետ և ինստիտուցիոնալ հիմքերի վրա է. տեղի է ունեցել Պապիկյան-Լըկորնյու հանդիպումը
Ձեր հաղթանակները չափազանց ոգևորիչ են. ԿԳՄՍ նախարարն ընդունել է Դելփյան խաղերի մրցանակակիրներին
Վանաձորում տնակ է այրվել
Ֆրանսիայում Պապիկյանի մասնակցությամբ պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել
Հարգանքը ՀՀ-ի և հայ ժողովրդի նկատմամբ անկեղծ, բարեկամական և խորն է. ԱՄԷ նախագահի խորհրդականը՝ Խաչատուրյանին
Կարևոր է հայ-իրանական մշակութային կապերի ամրապնդումը. Ժաննա Անդրեասյանն ընդունել է Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրիին
ՀՀ-ի դեմ հիմնական սպառնալիքը գալիս է ոչ այնքան Թուրքիայից՝ Ադրբեջանի միջոցով, որքան Ռուսաստանով. Առնոլդ Բլեյան
Առաջին փուլում 1 մլն մարդ կվտարվի. Թրամփը կիրականացնի անօրինական միգրանտների արտաքսման ամենամեծ գործողությունը
Բուք է ու մերկասառույց. ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
IDBank-ը, Իդրամը և idplus-ը՝ Big Christmas Market-ում
ՆԳՆ-ն արձագանքել է քաղաքացու՝ ոստիկանների կողմից բռնության ենթարկվելու հայտարարություններին
Շնորհակալ եմ բովանդակային հանդիպման համար. Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել ԵՊՀ-ի հանդիպումից
Անդրանիկ ՄիԳրանյանը, Արա Աբրահամյանը ստրուկի նման ծվարել են ՌԴ-ում ու վայրահաչում են ՀՀ-ի մասին. Մկրտչյան
Բաքվի բանտում պահվող ԼՂ նախկին ղեկավարների գործն ուղարկվել է դատարան
«Գում»-ի շուկայում ձերբակալվածներից 2-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
ՄԻՊ-ը, Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարն ու Արկադիուշ Լեգիչը քննարկել են առկա մարտահրավերները
ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնյաներն այցելել են Արարատի մարզ. ինչ խնդիրներ են հայտնաբերվել սուբվենցիոն ծրագրերում
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. տուժածը տեղափոխվել է բժշկական կենտրոն
Նույնականացնել և ճանաչել տգիտությունը, չամաչել «չգիտեմ» բառն ասելուց. Աննա Հակոբյանը հյուրընկալվել է ԵՊՀ-ում
Մոտ օրերս կարևոր բան է բացահայտվելու. կոռուպցիոն հարց չէ, ավելի մեծ վտանգ է ներկայացնում․ Քոչարյան
Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրենը՝ BACEE-ի հոգաբարձուների խորհրդի անդամ
Բախվել են «Mercedes Sprinter»-ն ու «Toyota Carina»-ն. կա 2 զոհ, 1 վիրավոր
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում ՀՀ-Իսպանիա համագործակցության զարգացման հեռանկարները
Աշխարհազորի համակարգը նախատեսվում է փոխարինել տեղական պաշտպանության ուժերով. ինչպես է դա իրականացվելու
25 հազար տուփ ծխախոտ՝ Իրանից ժամանած բեռնատարի ցեմենտի պարկերի արանքում. հաղորդում է ներկայացվել ՔԿ
Մեծ պատիվ կլինի պաշտոնական այցով Ձեզ հյուրընկալել Հայաստանում. Փաշինյանը՝ Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին
10 տարվա ազատազրկում, բռնագանձում. դատապարտվել է «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի նախկին գործադիր տնօրենը
ԱԽ քարտուղարն ու ԱՄԷ նախագահի խորհրդականը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատի նախագահի հետ. ինչ է քննարկվել
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 17-ին
Բջնիի եկեղեցու փլուզվող պատը վերականգնված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Առկա է համագործակցության լայն օրակարգ. ՏԿԵ նախարարը՝ ՌԴ դեսպանին
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT