ՀՀ-ի դեմ հիմնական սպառնալիքը գալիս է ոչ այնքան Թուրքիայից՝ Ադրբեջանի միջոցով, որքան Ռուսաստանով. Առնոլդ Բլեյան

17/12/2024 schedule20:30

«Կեղծ օրակարգ է համադրելը Ռուսաստանին և Թուրքիային, ասել՝ եթե չլինի գուբերնիա, կլինի վիլայեթ»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է «Հանուն հանրապետության» կուսակցության արտաքին գործերի քարտուղար Առնոլդ Բլեյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի վերջին հարցազրույցում հնչեցրած այն մտքերին, թե «Հարավային Կովկասում դու կա՛մ ռուսական բանակի դաշնակիցն ես, կա՛մ Թուրքիայի, երրորդը չկա, իսկ Նիկոլ Փաշինյանն իր ընտրությունն արդեն կատարել է՝ Էրդողանի նվիրած գիրքը վերցնելով»:

«Ռուսաստանի մոլեռանդ պաշտպանները, 2016 թվականի քառօրյա պատերազմից սկսած, գահավիժում են այն առումով, որ իրենց համար էլ ավելի ու ավելի դժվար է դառնում պաշտպանել ՌԴ-ին, և որքան դժվարանում է այդ պաշտպանությունը, այնքան ավելի անհեթեթ պատրվակներ են առաջ քաշում»,- կարծիք է հայտնում Բլեյանը:

Վերջինս նկատում է՝ ՌԴ-ի պաշտպաններն արդեն անհույս վիճակում բերում են մի նոր թեզ, որ Ռուսաստանի «անվտանգային» վաակումը լրացվելու է ոչ թե Արևմուտքով, այլ Թուրքիայով, որովհետև Արևմուտքի պրովայդերը տարածաշրջանում Թուրքիան է. «Միգուցե դա իրականություն էր մինչև 2005-2006 թվականները, բայց դրանից հետո ԱՄՆ-ի և հավաքական Արևմուտքի քաղաքականությունն է հետզհետե փոխվում տարածաշրջանի նկատմամբ՝ չպատվիրակելով Թուրքիային այլևս այս տարածաշրջանը, և հետևաբար խոսել այն մասին, որ ՌԴ բացակայությունը լրացվելու է Թուրքիայով, իրականության հետ ոչ մի կապ չունի»:

Անդրադառնալով Շարմազանովի մեկ այլ հայտարարությանը, թե «Արևմուտքը, նաև օրվա իշխանությունները փորձում են ժողովրդին խաբել՝ հետապնդելով միայն իրենց շահը»՝ Բլեյանն ասում է՝ միգուցե իրենք են խաբել մեզ և համոզել, որ մենք ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի տեսքով ունենք անվտանգային հովանոց, երբ 2013 թվականին ստիպողաբար մտցնում էին Մաքսային միություն՝ դիտարկելով դա որպես անվտանգային լրացուցիչ բաղադրիչ. «Միգուցե իրենք էին խաբում մեզ, երբ 2016 թվականի քառօրյա պատերազմը ձևակերպում էին որպես ՀՀ հաղթանակ, և որ Ադրբեջանը վազելով գնացել է ՌԴ, մուրացել, որ մենք կանգնեցնենք պատերազմը, իսկ իրականում դա նախերգանք էր և զգուշացում, որ Հայաստանը գնար զիջումների արցախյան կարգավորման հարցում»:

Բլեյանը նաև նկատում է՝ ի հեճուկս պարոն Շարմազանովի՝ այն օրվանից, ինչ ԵՄ անզեն դիտորդները տեղակայվել են հայ-ադրբեջանական սահմանին, ունեցել ենք էլ ավելի կայուն իրավիճակ, քան այն պարագայում էր, երբ այնտեղ տեղակայված էին զինված ռուս սահմանապահները:

«Իսկ ՌԴ-ի հիմնական խնդիրը հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն է, որովհետև դա է իրականում քշելու ՌԴ-ին այս տարածաշրջանից, իսկ եթե մենք ուզում ենք մնալ որպես պետություն, պետք է ուզած, թե չուզած մեր հարաբերությունները կարգավորենք մեր երկու հարևանների հետ առանց իրենց սիրելու, բարեկամանալու: Ով ունի այն տեսլականը, թե ինչպե՞ս կարող է ՀՀ-ն հարատևել՝ առանց կառավարելի հարաբերություններ ունենալու այդ երկու երկրների, մասնավորապես՝ Թուրքիայի հետ: Իսկ հարաբերությունների կարգավորումը նշանակում է, որ նվազելու է ռուսական ներկայությունը, և որ, այո, Արևմուտքն էլ ներկայացված կլինի այստեղ ու ոչ թե Թուրքիայի միջոցով, այլ ուղիղ»,- ընդգծում է Բլեյանը:

Վերջինիս համոզմամբ՝ առհասարակ խոսել ռուսական ռազմական ներկայության մասին այլևս սպառնալիք է, որովհետև տեսնում ենք, որ նրանց թիրախավորում են տարբեր երկրներ. «Բոլորովին վերջերս Իսրայելը հարվածեց իրենց ռազմաբազաների ուղղությամբ Սիրիայում, և գնալով ՌԴ դիրքերն էլ ավելի թուլանում են, նա առ այսօր չի կարողանում ազատագրել Կուրսկի գրավված տարածքները, և հետևաբար խոսել նրա մասին, որ ՌԴ-ն կարող է թեկուզ նվազագույն անվտանգության երաշխիքներ ապահովել ՀՀ-ի համար, հակասում է իրականությանը, որովհետև իրականությունն այն է, որ ՌԴ-ի ներկայությունն է սպառնալիք ՀՀ-ի համար: Իսկ ՀԱՊԿ-ին միանշանակ կա այլընտրանք, և դա այն երկրների հետ, որոնց հետ մենք ունենք շահերի, նպատակների և տեսլականի ընդհանրություն, այն երկրները, որոնք արդեն իսկ ցուցաբերել են հետաքրքրություն թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումներով այս տարածաշրջանի, մասնավորապես՝ ՀՀ-ի նկատմամբ»:

Բլեյանը եզրափակում է՝ որքան նվազեցվում է ռուսական ներկայությունը, այնքան թուլանում են Ադրբեջանի նկրտումները, որովհետև, ըստ նրա, ՀՀ-ի դեմ տարվող հիմնական սպառնալիքը գալիս է ոչ այնքան Թուրքիայից՝ Ադրբեջանի միջոցով, որքան Ռուսաստանով՝ Ադրբեջանի միջոցով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
316 դիտում

Պաշտոնանկություններ և նոր նշանակումներ ՆԳՆ-ում. նախարարը որոշումներ է ստորագրել

Ոչ եթերային անուն ունի այն մարդը, որը նիստից հետո զանգում է լրագրողին, պատմում լսածը. Հովհաննիսյան. տեսանյութ

Ճոպանուղու հարևանությամբ գտնվող քոթեջներում հրդեհ է բռնկվել

Թուրքիան «Eurofighter» կործանիչներ է ձեռք բերելու

Անիրական կատարումներ. Աննա Հակոբյանը ներկա է գտնվել «Հովեր» կամերային երգչախմբի համերգին

Երկկողմ համագործակցությունը կընդգրկի նոր ուղղություններ. ՆԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում Բելգիայի դեսպանին

Համագործակցությունը երկարաժամկետ և ինստիտուցիոնալ հիմքերի վրա է. տեղի է ունեցել Պապիկյան-Լըկորնյու հանդիպումը

Ձեր հաղթանակները չափազանց ոգևորիչ են. ԿԳՄՍ նախարարն ընդունել է Դելփյան խաղերի մրցանակակիրներին

Վանաձորում տնակ է այրվել

Ֆրանսիայում Պապիկյանի մասնակցությամբ պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Հարգանքը ՀՀ-ի և հայ ժողովրդի նկատմամբ անկեղծ, բարեկամական և խորն է. ԱՄԷ նախագահի խորհրդականը՝ Խաչատուրյանին

Կարևոր է հայ-իրանական մշակութային կապերի ամրապնդումը. Ժաննա Անդրեասյանն ընդունել է Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրիին

ՀՀ-ի դեմ հիմնական սպառնալիքը գալիս է ոչ այնքան Թուրքիայից՝ Ադրբեջանի միջոցով, որքան Ռուսաստանով. Առնոլդ Բլեյան

Առաջին փուլում 1 մլն մարդ կվտարվի. Թրամփը կիրականացնի անօրինական միգրանտների արտաքսման ամենամեծ գործողությունը

Բուք է ու մերկասառույց. ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

IDBank-ը, Իդրամը և idplus-ը՝ Big Christmas Market-ում

ՆԳՆ-ն արձագանքել է քաղաքացու՝ ոստիկանների կողմից բռնության ենթարկվելու հայտարարություններին

Շնորհակալ եմ բովանդակային հանդիպման համար. Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել ԵՊՀ-ի հանդիպումից

Անդրանիկ ՄիԳրանյանը, Արա Աբրահամյանը ստրուկի նման ծվարել են ՌԴ-ում ու վայրահաչում են ՀՀ-ի մասին. Մկրտչյան

Բաքվի բանտում պահվող ԼՂ նախկին ղեկավարների գործն ուղարկվել է դատարան

«Գում»-ի շուկայում ձերբակալվածներից 2-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

ՄԻՊ-ը, Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարն ու Արկադիուշ Լեգիչը քննարկել են առկա մարտահրավերները

ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնյաներն այցելել են Արարատի մարզ. ինչ խնդիրներ են հայտնաբերվել սուբվենցիոն ծրագրերում

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. տուժածը տեղափոխվել է բժշկական կենտրոն

Նույնականացնել և ճանաչել տգիտությունը, չամաչել «չգիտեմ» բառն ասելուց. Աննա Հակոբյանը հյուրընկալվել է ԵՊՀ-ում

Մոտ օրերս կարևոր բան է բացահայտվելու. կոռուպցիոն հարց չէ, ավելի մեծ վտանգ է ներկայացնում․ Քոչարյան

Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրենը՝ BACEE-ի հոգաբարձուների խորհրդի անդամ

Բախվել են «Mercedes Sprinter»-ն ու «Toyota Carina»-ն. կա 2 զոհ, 1 վիրավոր

Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում ՀՀ-Իսպանիա համագործակցության զարգացման հեռանկարները

Աշխարհազորի համակարգը նախատեսվում է փոխարինել տեղական պաշտպանության ուժերով. ինչպես է դա իրականացվելու

25 հազար տուփ ծխախոտ՝ Իրանից ժամանած բեռնատարի ցեմենտի պարկերի արանքում. հաղորդում է ներկայացվել ՔԿ

Մեծ պատիվ կլինի պաշտոնական այցով Ձեզ հյուրընկալել Հայաստանում. Փաշինյանը՝ Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին

10 տարվա ազատազրկում, բռնագանձում. դատապարտվել է «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի նախկին գործադիր տնօրենը

ԱԽ քարտուղարն ու ԱՄԷ նախագահի խորհրդականը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատի նախագահի հետ. ինչ է քննարկվել

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 17-ին

Բջնիի եկեղեցու փլուզվող պատը վերականգնված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Առկա է համագործակցության լայն օրակարգ. ՏԿԵ նախարարը՝ ՌԴ դեսպանին

Ինչո՞ւ են վիճակագրական տվյալները հակասում իրար․ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի «անհամաձայնությունները»

Ալեքսանդր Լուկաշենկոն առաջադրվել է որպես նախագահի թեկնածու