Երևան
12 °C
Կառավարությունը հերթական նիստում հավանություն տվեց նախագծի, որով սահմանվում են փոփոխություններ զինծառայողի պիտանելիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում։
Ներկայացնելով նախագիծը՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասաց․ «Նախատեսվում է քաղաքացու կամ զինծառայողի պիտանելիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում մի շարք հիվանդությունների արտահայտման վիճակները մեկ անգամ տրված տարկետման ժամկետի ավարտից և առողջապահական վիճակի վատթարացում չարձանագրումից հետո ճանաչել զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի»։
Անդրադառնալով հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վերջերս անվտանգության խորհրդի նիստում քննարկել և հավանություն են տվել բանակի կերպափոխման հայեցակարգին, և կարծում է, որ ընդհանուր առմամբ պետք է կերպափոխվի ոչ միայն բանակը, այլև հանրության վերաբերմունքը բանակի նկատմամբ, չնայած, ըստ վարչապետի, թվում է, թե ավելի լավ վերաբերմունք ինչպես կարելի է ունենալ բանակի նկատմամբ, քան կա։
«Բայց այստեղ էլ սա այն դեպքն է, երբ խոսույթը իրականությունից, ցավոք, շատ դեպքերում կտրված է և տարբերակված, և կարծում եմ, որ բանակի ընկալումը ընդհանուր առմամբ պետք է կերպափոխվի, և բանակը պետք է հստակ մեր քաղաքական և ռազմավարական ընկալումների շրջանակում տեղավորվի, այդ թվում՝ տարածաշրջանային իրադրության և խաղաղության օրակարգի տրամաբանության մեջ։ Այդ համատեքստում մենք հստակ ասել ենք, որ ՀՀ միակ խնդիրը միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության պահպանումն է»,- նկատեց վարչապետը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԴսեղ տանող ճանապարհի 7,5 կիլոմետրի նորոգման աշխատանքներն ավարտական փուլում են. ինչ է կատարվել
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նոր պատգամավոր ունի
Պուտինը Բելառուսի պաշտպանությունն անվանել է «Ռուսաստանի միջուկային նոր դոկտրինի կարևոր բաղադրիչ»
Սպանություն Նոր Հաճնում. 19-ամյա երիտասարդը ձերբակալվել է
Ավտոմեքենան արագ վարելու հարցի շուրջ վիճել են, գնացել ու դանակի 25 հարված է հասցրել. գործը դատարանում է
Վստահեցնում եմ՝ չարաշահումներ չկան. Կոտայքի մարզպետը՝ աշխատակազմում 1,70 մլրդ դրամի խախտումների մասին
Վստահ եմ՝ Հայաստանում այս պահի դրությամբ համակարգային կոռուպցիա չկա. Գալյան
Խելագարվելու բան է, ոնց որ մարդկանց անընդհատ ներվայնացնենք՝ գնա, դիմում գրի, հերթ կանգնի, պտտվի. Փաշինյան
Բոլոր տեղակալներս ազատվել են պաշտոններից, իմ իրավունքն է՝ աշխատել կամ չաշխատել նրանց հետ. Գալյան
Մեկնարկել է Պուտինի ամենամյա մեծ ասուլիսը. ուղիղ
Ջերմուկի Գնդևազ գյուղում գտնվող գույքը փոխանցվել է ՊՆ-ին
Օպերայի շենքը կլուսավորվի շուրջ 400 LED լուսարձակով. տեսանյութ
Նման բան 20 տարի Հայաստանում տեղի չի ունեցել. 11 ամսում ԶՊՄԿ-ն պետբյուջե է փոխանցել 107 մլրդ դրամ. վարչապետ
Ucom-ի աջակցությամբ վայրի բնության մշտադիտարկում է անցկացվում Արարատի մարզում
Հայաստան-Թուրքիա հարաբերություններով մենք պարբերաբար զբաղվում ենք. Միլլեր
Կոչ ենք անում Ադրբեջանին հարգել մարդու իրավունքները. Պետդեպը՝ Ռուբեն Վարդանյանի և մյուս բանտարկյալների մասին
Հայաստանը «second hand» ապրանքների կարիքը չունի. վարչապետ
Գործարարները մի քար են դնում, մի մեծն էլ՝ գլխին, բացումն անում են, բայց համայնքում բան չի փոխվում. վարչապետ
12 տարվա դադարից հետո նախատեսվում է վերաբացել Մերսին-Հալեպ երկաթգիծը
Արթուր Վարդանյանը նշանակվել է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում
Պետք է կերպափոխվի ոչ միայն բանակը, այլև հանրության վերաբերմունքը դրա նկատմամբ. վարչապետ
Լարսի ճանապարհի Գուդաուրի-Կոբիի հատվածում ժամանակավոր արգելված է ամեն տեսակ տրանսպորտի երթևեկությունը
Վարչապետը նախազգուշացում տվեց համայնքապետերին
Շտապօգնության 6 մեքենա Հայաստանին՝ Կորեայի Հանրապետությունից
Ուժեղ քամին Լոռիում և Գեղարքունիքում վնասել է մեքենաներ, գազատար խողովակներ, էլեկտրալարեր, տապալել՝ ծառեր
Դավիթ Առուշանյանը նշանակվեց Շիրակի մարզպետ
Ինչպես խոստացել էի՝ Գյումրին նոր տոնածառ ունի. վարչապետ. տեսանյութ
Այլ անձի հիվանդության ախտորոշմամբ «Օշականցի Գևորիկ»-ի տղան խուսափել է զինծառայությունից. գործը դատարանում է
#հատիկառհատիկ. ԶՊՄԿ-ն 33 մլրդ 249 մլն դրամ է վճարել պետբյուջե՝ որպես ժողովրդի շահաբաժին. վարչապետ
Ներքին Հանդ գյուղի բոլոր բնակելի տների տանիքները հիմնանորոգված են․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ինչ է եղել 1 տարի առաջ այս օրը. Սուրենյանը թվեր է հրապարակել
Կալանավորների զբոսանքը․ վարչապետը դրվագ է հրապարակել իր բանտային օրագրից
Հովիկ Աբրահամյանի, Բեգլարյանի հարևանությամբ շենք եք կառուցում, կապիտալով վերադառնում եք. Ավինյանը՝ Մարությանին
Գորիսում քամին ավերածություններ է գործել. համայնքապետարանը խնդրել է հեռու մնալ պոկված էլեկտրահաղորդման լարերից
Պարոն Մարությանը տրանսպորտի թեմաներով նախկինում ասել է 180 աստիճան հակառակը, այսօր նոր խաղ է խաղում. Ավինյան
Եթե ՀՀ իշխանությունը Վրաստանի պես լիներ, այսօր մենք Թաթարստան էինք լինելու. Սարգսյան. տեսանյութ
Հայաստանում Կորեայի դեսպանատան բացմանը առանձնահատուկ նշանակություն ենք տալիս. Ծովինար Վարդանյանը՝ Սունջինին
Տարիների ընթացքում ձգտել եմ գիտելիքս ու փորձս օգտագործել միայն մեր երկրի շահի և առաջընթացի համար. Առուշանյան
Տեղի է ունեցել Էրդողան-Մակրոն հեռախոսազրույց. քննարկվել են թուրք-ֆրանսիական հարաբերությունները
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսում
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT