Կալանավորների զբոսանքը․ վարչապետը դրվագ է հրապարակել իր բանտային օրագրից

19/12/2024 schedule10:15

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի էջում գրառմամբ անդրադարձել է իր բանտային օրագրին՝ հրապարակելով մի դրվագ այդ տարիներից։

«Քանի որ հայտնի շրջանակները սկսել են սարսափազդու լեգենդներ հյուսել իմ բանտային կյանքի մասին, առաջիկայում կտոր-կտոր կհրապարակեմ իմ բանտային օրագիրը:

Ահավասիկ, այդպիսի առաջին կտորը: Հիշեցնեմ, որ ընդհատակից դուրս եմ եկել և դատախազություն ներկայացել 2009 թվականի հուլիսի 1-ին: Մինչ այդ՝ 2008թ. մարտի 1-ից, գտնվել եմ ընդհատակում:

Կալանավորների զբոսանքը. 9 հուլիսի, 2009, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Որպես կալանավոր իմ առաջին զբոսանքը երջանկացրեց ինձ, որովհետև «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի՝ կալանավորների զբոսանքի համար նախատեսված տարածք մուտք գործելուն պես ինձ զգացի Վան Գոգի «Կալանավորների զբոսանքը» կտավի հերոսի դերում։ Այդ կտավը պատկերում է հենց այսպիսի մի բանտային տարածք, որտեղ 10-15 կալանավորներ՝ միակերպ զոլավոր հագուստով, քայլում են իրար ետևից՝ շրջան կազմած։ Նրանցից միայն մեկի դեմքն է երևում, և դա հենց Վինսենթ վան Գոգի դեմքն է։

«Երևան Կենտրոն» ՔԿՀ զբոսանքի վայրում ես փորձում էի քայլել Վան Գոգի կտավի վրա պատկերված շրջագծով, հավատում էի, որ Վան Գոգը նաև ինձ է պատկերել իր գլուխգործոցի մեջ։ Ծոծրակիս զգում էի Վան Գոգի վրձնի ջերմությունը, պատկերացնում էի, թե ինչպես եմ դուրս գալիս նրա վրձնի տակից, տեսնում էի, թե ինչպես է նա ինձ նկարում իր զբոսնող կալանավորների շարքում։

Ես իսկապես երջանիկ էի, երջանիկ եմ, որ ամեն օր հնարավորություն ունեմ շրջագծով քայլել դժբախտ հանճարի գլուխգործոցի մեջ, երջանիկ եմ, որ մաս եմ գլուխգործոցի և ամեն օր մեկ ժամ ապրում եմ Վան Գոգի հետ՝ նույն շրջագծում»,- գրել է նա։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
463 դիտում

Ջերմուկի Գնդևազ գյուղում գտնվող գույքը փոխանցվել է ՊՆ-ին

Օպերայի շենքը կլուսավորվի շուրջ 400 LED լուսարձակով. տեսանյութ

Նման բան 20 տարի Հայաստանում տեղի չի ունեցել. 11 ամսում ԶՊՄԿ-ն պետբյուջե է փոխանցել 107 մլրդ դրամ. վարչապետ

Ucom-ի աջակցությամբ վայրի բնության մշտադիտարկում է անցկացվում Արարատի մարզում

Հայաստան-Թուրքիա հարաբերություններով մենք պարբերաբար զբաղվում ենք. Միլլեր

Կոչ ենք անում Ադրբեջանին հարգել մարդու իրավունքները. Պետդեպը՝ Ռուբեն Վարդանյանի և մյուս բանտարկյալների մասին

Հայաստանը «second hand» ապրանքների կարիքը չունի. վարչապետ

Գործարարները մի քար են դնում, մի մեծն էլ՝ գլխին, բացումն անում են, բայց համայնքում բան չի փոխվում. վարչապետ

12 տարվա դադարից հետո նախատեսվում է վերաբացել Մերսին-Հալեպ երկաթգիծը

Արթուր Վարդանյանը նշանակվել է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնում

Պետք է կերպափոխվի ոչ միայն բանակը, այլև հանրության վերաբերմունքը դրա նկատմամբ. վարչապետ

Լարսի ճանապարհի Գուդաուրի-Կոբիի հատվածում ժամանակավոր արգելված է ամեն տեսակ տրանսպորտի երթևեկությունը

Վարչապետը նախազգուշացում տվեց համայնքապետերին

Շտապօգնության 6 մեքենա Հայաստանին՝ Կորեայի Հանրապետությունից

Ուժեղ քամին Լոռիում և Գեղարքունիքում վնասել է մեքենաներ, գազատար խողովակներ, էլեկտրալարեր, տապալել՝ ծառեր

Դավիթ Առուշանյանը նշանակվեց Շիրակի մարզպետ

Ինչպես խոստացել էի՝ Գյումրին նոր տոնածառ ունի. վարչապետ. տեսանյութ

Այլ անձի հիվանդության ախտորոշմամբ «Օշականցի Գևորիկ»-ի տղան խուսափել է զինծառայությունից. գործը դատարանում է

#հատիկառհատիկ. ԶՊՄԿ-ն 33 մլրդ 249 մլն դրամ է վճարել պետբյուջե՝ որպես ժողովրդի շահաբաժին. վարչապետ

Ներքին Հանդ գյուղի բոլոր բնակելի տների տանիքները հիմնանորոգված են․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ինչ է եղել 1 տարի առաջ այս օրը. Սուրենյանը թվեր է հրապարակել

Կալանավորների զբոսանքը․ վարչապետը դրվագ է հրապարակել իր բանտային օրագրից

Հովիկ Աբրահամյանի, Բեգլարյանի հարևանությամբ շենք եք կառուցում, կապիտալով վերադառնում եք. Ավինյանը՝ Մարությանին

Գորիսում քամին ավերածություններ է գործել. համայնքապետարանը խնդրել է հեռու մնալ պոկված էլեկտրահաղորդման լարերից

Պարոն Մարությանը տրանսպորտի թեմաներով նախկինում ասել է 180 աստիճան հակառակը, այսօր նոր խաղ է խաղում. Ավինյան

Եթե ՀՀ իշխանությունը Վրաստանի պես լիներ, այսօր մենք Թաթարստան էինք լինելու. Սարգսյան. տեսանյութ

Հայաստանում Կորեայի դեսպանատան բացմանը առանձնահատուկ նշանակություն ենք տալիս. Ծովինար Վարդանյանը՝ Սունջինին

Տարիների ընթացքում ձգտել եմ գիտելիքս ու փորձս օգտագործել միայն մեր երկրի շահի և առաջընթացի համար. Առուշանյան

Տեղի է ունեցել Էրդողան-Մակրոն հեռախոսազրույց. քննարկվել են թուրք-ֆրանսիական հարաբերությունները

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսում

Կիևը մերժել է Օրբանի՝ բանակցությունների առաջարկը. ՌԴ-ն կշարունակի հատուկ ռազմական գործողությունները. Պեսկով

Նախարարները տարածաշրջանային զարգացումների և առկա մարտահրավերների վերաբերյալ մտքեր են փոխանակել

Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տղամարդը մահացել է

Ֆրանսիայի ԱԳ նախարարն արձագանքել է Արարատ Միրզոյանի համերաշխության ուղերձին

Ալեն Սիմոնյանը Հնդկաստանի խորհրդարանի Ստորին պալատի նախագահին է ներկայացրել խաղաղության գործընթացը

«Շիրակ» օդանավակայանի ժամանման և մեկնման նոր սրահները կկարողանան տարեկան սպասարկել մինչև 1.2 մլն ուղևոր

Բուքը շարունակվում է. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Պետք է մեր բուհական համակարգը դիտարկենք աշխարհի բուհական քարտեզում. վարչապետն ու տիկինն այցելել են Շիրակի մարզ

«Շորթում են օրը ցերեկով» մեղադրանքների մասին. ինչ են մանրամասնել վարչապետն ու Աննա Հակոբյանը. տեսանյութ