Ազատման դիմում են գրել, անիմաստ հաստիքներ էլ կան. դրսի դռները նորոգել, մաքրելով ներս ենք գալիս. Սարիկ Մինասյան

19/12/2024 schedule22:26

Գրեթե մեկ շաբաթ է, ինչ Գյումրու համայնքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանն անցել է լիազորությունների կատարմանը:

Լրագրողների հետ 2-րդ հանդիպումը դեկտեմբերի 19-ին էր, առիթը Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանին և Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, ԱԱ բրոնզե մեդալակիր 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանին ու նրանց մարզիչներին ընդունել, շնորհավորելն էր:

photo_2024-12-19_22-15-58.jpg (119 KB)

«Շնորհակալություն ձեր անձնուրաց նվիրումի, Հայաստանի Հանրապետության պատիվը բարձր պահելու, Գյումրին աշխարհի քարտեզում ևս մեկ անգամ հաստատուն կետում պահելու համար: Գյումրիում ավանդույթ է, որ մեր մարզիկները միշտ պետք է հաղթեն: Համայնքապետարանն էլ մշտապես կանգնած է ձեր կողքին ցանկացած հարցում: Մաղթում եմ նոր հաջողություններ ու ձեռքբերումներ»,- ասաց Մինասյանն ու խորհրդանշական նվերներ հանձնեց հյուրերին:

471102850_122106821300677452_4472324243276846168_n.jpg (201 KB)

Այնուհետ հերթը ներհամայնքապետարանային հարցերինն էր:

Ի՞նչ է հասցրել անել անցնող օրերին Սարիկ Մինասյանը, ի՞նչ հարցեր են կարգավորվել Գյումրու համայնքապետարանում, և ի՞նչ կադրային փոփոխություններ կան: Ըստ նրա՝ աշխատանքից ազատման դիմումներ կան, սակայն խնդրել և հորդորել է դրանց հեղինակներին, որ սպասեն, հունվարին հեռանան:

«Պլանավորել ենք համայնքապետարանի և համայնքապատկան կառույցների բոլոր աշխատակիցներին ամանորյա 13-րդ աշխատավարձ տալ, արդեն ստորագրել ենք փաստաթուղթը, իրենք էլ ամբողջ տարին աշխատել են, ճիշտ չէր լինի, որ իրենք ազատվեին հիմա: Ե՛վ կիսատ աշխատավարձ կստանային, և՛ կզրկվեին իրենց 13-րդ աշխատավարձից: Խնդրել եմ, համաձայնել են»,- ասաց Մինասյանը:

Ավելի վաղ Սարիկ Մինասյանը հայտարարել էր, որ եկել է աշխատելու, և ով պատրաստ է իր հետ 24 ժամ՝ օր ու գիշեր, աշխատելու, կաշխատի:

«Ում որ գտանք, որ աշխատանքում ճիշտ է իրեն դրսևորել որպես համայնքային ծառայող, միշտ եղել է գյումրեցու կողքին, չի եղել «սրա-նրա մարդը», կշարունակի աշխատել: Գյումրին փոքր է, մեկս մեկիս ճանաչում ենք, հաստատ կարող ենք էդ մարդկանց մենք տարբերակել»,- ասել էր Մինասյանը:

Արդյոք աշխատանքից ազատման դիմումները գրվել են ա՞յս շրջանակում: Մինասյանն ասաց՝ աշխատակիցները դրանք գրել են իրենց կամքով և ցանկությամբ:

Սարիկ Մինասյանն անդամակցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Նա դա բարոյական քայլ է համարում:

Արդյոք անկուսակցական Սարիկ Մինասյանին իրենց ձայնը տված հարևաններն ու մյուս քաղաքացիները կրկին պատրաստ կլինե՞ն ընտրել կուսակցական Մինասյանին:

«Էս անգամ արդեն մեր հարևանի բարեկամներն էլ են ձայն տալու: Ինձ կյանքում ոչինչ չի փոխի, ո՛չ պաշտոն, ո՛չ կուսակցություն: Ես ով եղել եմ, նույն մարդն էլ կմնամ, վստահ եղեք»,- ասաց Գյումրու համայնքապետի պաշտոնակատարը:

Ի՞նչ խնդիրներ են լուծվել համայնքապետարանում: Մինասյանն ասաց՝ ֆինանսական հարցեր կային տարբեր մատակարար ընկերությունների հետ կապված, որոնք կարգավորվել են:

«Համայնքապետարանի դրսի դռներն ենք սկսել սարքել: Հերթով ջարդել, հասել էին վերջին: Դրսի դռները նորոգել, մաքրելով ներս ենք գալիս»,- ասաց Մինասյանը:

Խոսելով համացանցում առկա տեղեկությունների մասին, թե Մինասյանը Շիրակի նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ լարված հարաբերություններ ունի՝ ասաց՝ սուտ է, իրականությանը չի համապատասխանում:

Սարիկ Մինասյանը նշեց՝ առաջիկայում ավագանու նիստ չի հրավիրվի: Բյուջեի հարցում կառաջնորդվեն նախորդ տարվա ունեցածով:

«Ավելի լավ է արդեն փորձ ունեցած բյուջեով աշխատել, քան ոտքի վրա արագ ընդունածով, որովհետև ես անհամաձայնություն ունեմ և՛ հաստիքների, և՛ աշխատավարձերի հետ կապված: Շատ հաստիքներ կան, որ, մեղմ ասած, անիմաստ են: Դրանց կրճատման արդյունքում մենք կկարողանանք հիմնական աշխատանք կատարող մարդկանց աշխատավարձերը բարձրացնել, որովհետև երբևէ նորմալ մասնագետ 80 հազար դրամով չի գա, չի աշխատի»,- ասաց Մինասյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7942 դիտում

Հանրային տրանսպորտում 55-ամյա մի կին հարվածել է նույնականացման սարքին, քաշել հսկիչի մազերից, հայհոյել

2025-ին Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը 8860-ով գերազանցում է ՀՀ-ից մեկնած քաղաքացիների թվին. Փաշինյան

Օրենսդրությունը բավականաչափ հստակ չէ, ընտրակաշառքի մասով շատ լուրջ խստացումներ են նախատեսվում. Ալեքսանյան

Հայ ժողովրդի քվեն արդեն երրորդ անգամ արժևորում է Ձեր առաջնորդությունը և խիզախությունը. Մելոնին՝ Փաշինյանին

Խորհրդարանական ընդդիմությունը, որը ձևավորվում է 9-րդ գումարման ԱԺ-ում, կատարելապես ապօրինի քաղաքական միավոր է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է․ ՀՀ ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը. Փաշինյան

Մեկնարկում է «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա 2026»-ը. լուսանկար

Վանաձորում բնակվող քույրերի՝ գետն ընկնելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

ՌԴ Պետդումայի հերթական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերին

Արմեն Գրիգորյանն ու «Save Armenia»-ի անդամներն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին

Հաստատ լեգիտիմ ճգնաժամ կա Գյումրիի քաղաքապետարանում, և այդ հարցը պետք է լուծվի. Ռուբեն Ռուբինյան

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 6.50 տոկոս

2028թ. հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության շահառու կդառնան բոլոր քաղաքացիները․ Ավանեսյան

Բավարար չէ ձերբակալել մի քանի տեղային տասովշիկների, պետք է գնալ մինչև վերև. Ռուբինյան

Ավելի շատ կանայք այն սեղանի շուրջ, որտեղ կայացվում են որոշումներ

Հուլիսի 1-ից ամբողջությամբ ներդրվում է անապահովության գնահատման նոր համակարգը

Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը

Դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության առողջարանի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Արթիկ քաղաքում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները

Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank

Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ

Այս ընտրությունները տեսանելի դարձրին ՀՀ ազգային անվտանգության նորագույն սպառնալիքները. Խաչատրյան

ԼՂ-ից տեղահանված մոտ 2970 ընտանիք Կառավարության աջակցությամբ արդեն ձեռք է բերել բնակարան. փոխվարչապետ

Փամբակ գետում կորած քույրերի որոնումները շարունակվում են. ներգրավված են փրկարարներ, ոստիկաններ, ԱԹՍ-ներ

«Հո թռած թուլա չենք, փողոցի տղա ենք, լավ տղա ենք». «Արի, ես 10 հազար բենզինի փող կտամ». նոր ձայնագրություններ

Առաջիկա տարիներին մեր նպատակն է լինելու արտաքին պարտքի չափը նվազեցնել 45 տոկոսից ներքև մակարդակի. Հովհաննիսյան

Բա ո՞ւր եք, չե՞ք գալիս՝ հասկանանք՝ 300 հազարից քանիսն են վերադարձել. Հակոբյանը՝ բացակայող ընդդիմությանը

Ընթանում է ԱԺ վերջին քառօրյան. վարչապետը խորհրդարանում է

Փորձի փոխանակում՝ COP17-ի անվտանգության ապահովման նպատակով․ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ազգային աշխատաժողով

Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ

Ինչպես խուսափել սուր աղիքային վարակիչ հիվանդություններից․ ՀՎԿԱԿ ուղեցույցը

Հիմնանորոգվում է Ծաղկաձորի մուտքից դեպի ճոպանուղի տանող 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը. տեսանյութ

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետի առավոտյան ողջույնը

Վանաձորում Փամբակ գետն ընկած 7 և 13-ամյա քույրերի որոնումները վերսկսվել են

Օրդինատուրայի ծրագրով շուրջ 500 երիտասարդ բժիշկ գործուղվել է մարզային բժշկական կենտրոններ․ ԱՆ

ԱԺ արտահերթ նիստեր կլինեն, օրակարգում ընտրական ցենզի սահմանումն է․ Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվում

Ժողովուրդը ՔՊ-ին լեգիտիմ մանդատով օժտեց միանձնյա ձևավորել Կառավարություն․ պատերազմի եռագլուխ մաֆիան կկործանվի

Էկոնոմիկայի նախարարությունը կանգնած է գյուղացիների կողքին․ տնտեսվարողների հետ հանդիպում Շիրակի մարզպետարանում

Ռուսաստանը չի կարող ռազմական հաղթանակ տանել․ Մերց

Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները