Երևան
12 °C
Հանրային հեռարձակողի խորհուրդն անդրադարձել է ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամի վերաբերյալ Մայր Աթոռի երեկվա բարձրացրած խնդրին:
«Եկեղեցու տեղեկատվական համակարգը երեկվա հայտարարությամբ նշել էր, թե հաշվի առնելով, որ Հանրային հեռուստաընկերությունը շարունակում է շրջանցել Ամենայն հայոց կաթողիկոսների Ամանորի ուղերձի հեռարձակման տասնամյակների ավանդույթը՝ անտեսելով Մայր Աթոռի դիրքորոշումն ու Հայոց եկեղեցու հայրենաբնակ և աշխարհասփյուռ հավատացյալների պահանջներն ու սպասումները, հեռուստաընկերության որդեգրած գործելաոճի պայմաններում Մայր Աթոռին նպատակահարմար չէ Հանրայինի եթերով Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը։
Հավելել են, որ կաթողիկոսի ուղերձը կհեռարձակվի Ամանորի գիշերը Մայր Աթոռին հասանելի լրատվամիջոցներով՝ նախորդ տարիների ավանդույթով սահմանված ժամին:
Մայր Աթոռի հայտարարությանը արձագանքել է Հանրային հեռուստաընկերությունը:
Հանրային հեռուստատեսությունն իր ծրագրում ներառել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի Ամանորի ուղերձը: Կաթողիկոսի ելույթը ծրագրված է հեռարձակել պաշտոնական ուղերձների համար առանձնացված ժամին՝ «Լուրերի» գլխավոր թողարկումից անմիջապես հետո, որտեղ հեռարձակվելու են ՀՀ նախագահի և ԱԺ նախագահի ուղերձները: Ամանորի ուղերձների հեռարձակման վերաբերյալ չկա օրենսդրական կարգավորում, յուրաքանչյուր հեռարձակող ինքն է որոշում, թե երբ և ինչ հերթականությամբ հեռարձակի ուղերձները: Այս տարի, ինչպես նախորդ տարի, Հանրային հեռուստաընկերությունը որոշել է ուղերձները հեռարձակել նույն սկզբունքով:
Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարել է, որ հիմնավոր է համարում դեկտեմբերի 31-ի ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամերի վերաբերյալ ընկերությունների որոշումները և պաշտպանում է դրանք.
հաշվի առնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, որն ամրագրված է նաև ՀՀ Սահմանադրությամբ,
արձանագրելով, որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները, այդ թվում՝ մտքի, խղճի և կրոնի ազատությունը,
առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածով, որի համաձայն՝ պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունը,
հաստատելով, որ գործնականում Հանրային հեռարձակողի խորհուրդը ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի պահանջն իրականացնում է երկու հանրային («Առաջին ալիք» և հոգևոր-մշակութային «Շողակաթ») հեռուստաընկերությունների և Հանրային ռադիոյի՝ բազմազանությունն ապահովող տեսալսողական ծրագրերի միջոցով,
կարևորելով հանրային հեռարձակողների անկախությունը ինչպես պետական, այնպես էլ կրոնական, առևտրային և այլ կազմակերպություններից և ազդեցիկ անհատներից,
վերահաստատելով հանրային հեռարձակողների իրավունքը՝ ինքնուրույն վարելու խմբագրական քաղաքականություն և որոշելու հանրության տեղեկատվական կարիքներն ու լսարանի նախասիրությունները (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի), այդ թվում նաև հեռարձակման ամենադիտելի եթերաժամը որոշելու հարցում,
հավաստիանալով, որ Հանրային «Առաջին ալիք», հանրային հոգևոր-մշակութային «Շողակաթ» հեռուստաընկերությունները և Հանրային ռադիոընկերությունը ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամերը որոշելիս առաջնորդվել են յուրաքանչյուրն իր ծրագրային բազմազանությամբ ձևավորված լսարանի նախասիրություններով, ինչպես նաև պահպանել են կարևոր իրադարձության և պաշտոնական հաղորդագրության համար նախատեսված օրենսդրական կարգավորումները՝
Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է, որ հիմնավոր է համարում 2024 թ․ դեկտեմբերի 31-ի ամանորյա ուղերձների հեռարձակման եթերաժամերի վերաբերյալ ընկերությունների որոշումները և պաշտպանում է դրանք»,- ասված է խորհրդի հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ կաթողիկոսի ամանորյա ուղերձն այս տարի ևս նախատեսվում է հեռարձակել դեկտեմբերի 31-ին՝ ժամը 21:55-ին։ Մայր Աթոռից հայտնել են, որ նպատակահարմար չեն համարում Հանրայինի եթերով նրա ուղերձի հեռարձակումը։
Նախորդ տարի Հանրային հեռուստաընկերությունը պարզաբանել էր, թե ինչու է փոխվել կաթողիկոսի ուղերձի ժամը:
«Դեկտեմբերի 31-ին Հանրային հեռուստաընկերությունը ծրագրել էր հեռարձակել Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձը ամենադիտվող հատվածներից մեկում՝ պաշտոնական ուղերձների համար այս տարի առանձնացված ժամին։ Ցավոք, դեկտեմբերի 31-ին Մայր Աթոռի անունից Տեր Վահրամ քահանա Մելիքյանը Հանրային հեռարձակողի խորհրդին տեղեկացրել է, որ անհամաձայնություն են հայտնում ուղերձների համար նախատեսված ժամի վերաբերյալ և պահանջում են չհեռարձակել և ընդհանրապես չօգտագործել Կաթողիկոսի ուղերձի տեսագրությունը, որի հեղինակային իրավունքները պատկանում են Մայր Աթոռին»,- ասվում էր հայտարարության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱռաջին անգամ Գյումրու կոմունալ ծառայության աշխատակիցները Ամանորը նշել են բարձր տրամադրությամբ. Սարիկ Մինասյան
Որ կարողանում էիք 30 տարի Ղարաբաղն անկախացնել, հատուկ չեք անկախացրե՞լ, թե չեք ուզել. Խաչատուր Սուքիասյան
Ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառը արտաքին ֆիզիկական և տեխնիկական միջամտությունն է. AZAL
Ինչպես է պետությունից, այսինքն՝ յուրաքանչյուրիցդ գռփածը կամաց-կամաց վերադարձվում. Հակոբյանը թվեր է հրապարակել
Ադրբեջանական ինքնաթիռի կործանումից հետո Հայաստանը դեպի ՌԴ չվերթերը չի չեղարկի
Սպիտակ տունը հնարավոր է համարում Ռուսաստանի ՀՕՊ-ի կողմից Բաքու-Գրոզնի ինքնաթիռի խոցումը
Ընթերցեցի դասագիրքը. վերահաստատվեց համոզմունքս՝ առարկան պետք է կոչվի Հայաստանի պատմություն. վարչապետ
Վանաձորում մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը մահացել է
Ալեն Սիմոնյանի հանդիպումն անհետ կորածների հարազատների հետ ավարտվել է. ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ինչպես խոստացել էի. վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Ինչու այս տարի չկնքվեց Խաղաղության պայմանագիրը, և ինչու է Բաքուն ուզում լուծարել Մինսկի խումբը. տեսանյութ
«Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը փոխանցվել է Կառավարությանը. կսկսվի Ամուլսարի հանքի շինաաշխատանքը
Աննա Հակոբյանի անունից արյունաբանական կենտրոնում բուժում ստացող երեխաները ամանորյա նվերներ են ստացել
Կներդրվի ուժի կիրառման ստանդարտ. կվերապատրաստվեն համայնքային և հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողները
Բուքը շարունակվում է. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Շարունակելու ենք պայքարը հայ փախստականների իրավունքների վերականգնման ուղղությամբ. Վիլեն Գաբրիելյան
Բաղրամյանում երթևեկությունը վերականգնվել է. ԱԺ նախագահը հանդիպել է անհետ կորած զինծառայողների հարազատների հետ
Բեռնատարն Աստվածընկալի ձորում կողաշրջվել և հայտնվել է ձորակում
Արագածոտնի մարզպետն անդրադարձել է թմրանյութ պահելու կասկածանքով իր օգնականին բերման ենթարկելուն
ՆԳՆ-ն անհետ կորած զինծառայողների ծնողներին հորդորել է բացել Բաղրամյան պողոտան
Չեչնիայի իշխանությունները դեկտեմբերի 28-ը հայտարարել են սգո օր՝ Ակտաուի մոտ ավիավթարի կապակցությամբ
Անասնապահը կոտրել է գոմի դռան փականը և խոշոր եղջերավորների գողության մասին կեղծ հաղորդում ներկայացրել
Կառավարությունը փոփոխություններ է կատարել. որ խմբի անձինք կարող են ստանալ ավանդի փոխհատուցում
Էրդողանի ավտոշարասյան ուղղությամբ հայհոյանքներ հնչեցրած 16-ամյա քաղաքացին կալանավորվել է
Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում կառուցվելու է կրթահամալիր. ԿԳՄՍՆ-ն՝ անմխիթար վիճակում գտնվող դպրոցի մասին
Արարատ Միրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները
Նախագահի երդմնակալությունն իրավական ուժ չունի, ես մնում եմ. Զուրաբիշվիլին խոստացել է մանրամասներ հայտնել
Սահմանվել է ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների նոր ցանկը
Աննա Հակոբյանի օգնականներն այցելել են արյունաբանական կենտրոն. ինչու վարչապետի տիկինն անձամբ չի գնացել
Հայտնի է հանձնուքների ընդունման այս տարվա վերջին օրը. ինչ է արգելվում տանել ազատազրկված անձին
Ռաֆայել Երիցյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու
ԿԳՄՍՆ-ն չի խոչընդոտում դպրոցներում պարգևավճարների տրամադրմանը. պարզաբանում
ՄԻՊ-ին առընթեր փորձագիտական խորհրդի նիստում քննարկվել են ԶՈՒ-ում մահվան, ինքնավնասման դեպքերն ու այլ հարցեր
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում. Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին բուք է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 27-ին
Միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է թմրամիջոց պարունակող 428 գրամ քաշով հաբ․ տեսանյութ
Գառնի գյուղում տուն է այրվել. հայտնաբերվել է մոխրացած դի
Սպասվում են ձյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Նախագահի երդմնակալությունից հետո իրավիճակի սրում չեմ սպասում. Կոբախիձե
Դդմաշեն գյուղի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի դեպքով վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT