Արտաշավանի նախկին ղեկավարը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները. գործի նյութերը հանձնվել են դատարան

13/01/2025 schedule15:38

Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի նախկին ղեկավարի կողմից (այսուհետ՝ Համայնքի նախկին ղեկավար) պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ վարույթի նյութերը:

Այս մասին հայտնում են Դատախազությունից: 

Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 16-ին Համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) (2 դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք) (2 դրվագ):

Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ. 

  • Ղ.Կ.-ն, 1999-2021 թվականների ընթացքում զբաղեցնելով Համայնքի ղեկավարի պաշտոնը, աճուրդային հանձնաժողովի անդամների օժանդակությամբ, պայմաններ է ստեղծել Դ.Ի.-ի կողմից շուկայական արժեքից անհամեմատ ցածր գնով հողամասեր գնելու համար: «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի և Հողային օրենսգրքի մի շարք խախտումներով իրականացված աճուրդի հիման վրա՝ Համայնքի նախկին ղեկավարը հաստատել է 2017 թվականի մարտի 24-ին կազմված աճուրդի մասին կեղծ արձանագրություն: Համաձայն արձանագրության՝ աճուրդը համարվել է կայացած, Դ.Ի.-ն ճանաչվել է աճուրդի հաղթող: Վերոնշյալ գործողությունների հետևանքով՝ 19,8 հա մակերեսով, 12 միլիոն 179 հազար դրամ շուկայական արժեքով և 13,5 հա մակերեսով, 9 միլիոն 39 հազար դրամ շուկայական արժեքով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերը Դ.Ի.-ին են օտարվել 13 միլիոն 303 հազար դրամով:
  • Համայնքի նախկին ղեկավարը, աճուրդային հանձնաժողովի անդամների օժանդակությամբ, պայմաններ է ստեղծել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շուկայական արժեքից անհամեմատ ցածր գնով հողամասեր գնելու համար: «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի և Հողային օրենսգրքի մի շարք խախտումներով իրականացված աճուրդի հիման վրա՝ Համայնքի նախկին ղեկավարը հաստատել է 2017 թվականի հուլիսի 13-ին կազմված աճուրդի մասին կեղծ արձանագրություն: Համաձայն արձանագրության՝ աճուրդը համարվել է կայացած, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ճանաչվել է աճուրդի հաղթող: Վերոնշյալ գործողությունների հետևանքով՝ 1,3 հա, 0,2 հա, 6,3 հա, 0,9 հա, 6,7 հա, 8,5 հա, 4,5 հա, 0,7 հա, 1,2 հա, 0,09 հա, 0,3 հա, 0,3 հա, 0,2 հա, 0,8 հա, 0,07 հա, 0,6 հա, 0,1 հա և 0,2 հա մակերեսով, ընդհանուր՝ 28 միլիոն 92 հազար դրամ շուկայական արժեքով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն են օտարվել 13 միլիոն 560 հազար դրամով:

Արագածոտնի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, 2024 թվականի փետրվարի 21-ին Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացրել հայցադիմում՝ ընդդեմ Դ.Ի.-ի և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ համապատասխանաբար 33,4719 հա և 33,681 հա մակերեսով հողամասերի օտարման աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 18-ի վճռով Դատախազության հայցը բավարարվել է մասնակի. անվավեր է ճանաչվել 33,681 հա մակերեսով հողամասն օտարելու վերաբերյալ 2017 թվականի հուլիսի 13-ի աճուրդը։

Քրեական վարույթով ձեռք բերված նոր հանգամանքներով պայմանավորված՝ Դատախազությունն առաջիկայում մյուս՝ 33,4719 հա մակերեսով հողամասը համայնքին վերադարձնելու վերաբերյալ նոր հայց կներկայացնի Հակակոռուպցիոն դատարան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
263 դիտում

Բեռնախցիկներում սիգ, տարաներում էլ իշխանի ձկնկիթ է հայտնաբերվել. փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին

Կորցրեցինք հայրենասեր, սկզբունքային, նվիրյալ քաղաքացու և գործընկերոջ. ԱԺ «Հայաստան» խմբակցություն

Մեծ ցավ պատճառեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի անժամանակ մահվան լուրը. Կոնջորյան

Փարաքարում փրայմրիզի վերջին օրն է. լուսանկարներ

Հայաստանում ծննդաբերությունից մի քանի ժամ անց կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափի հասնող միոմա․ մանրամասներ

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը ձգտում են հրադադարի համաձայնագիր կնքել մինչև Թրամփի երդմնակալությունը

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն շուրջ 250 թափուր հաստիք ունի. որքան է վարորդի աշխատավարձը, ինչպես պետք է դիմել

Ցավով տեղեկացա ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին. Նիկոլ Փաշինյան

Էրդողանի ղեկավարած Թուրքիայում կարգուկանոն չի մնացել. Ստամբուլի քաղաքապետը հայտարարություն է արել

Թեհրանի համար կարևոր են Հարավային Կովկասի անվտանգությունը և հայ-ադրբեջանական հարաբերությունները․ Իրանի ԱԳՆ

Վլադիմիր Վարդանյանը ցավակցություն է հայտնել պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ

Արարատ Միրզոյանը կմեկնի Վաշինգտոն. հանդիպում է ծրագրված ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ

Պատրաստակամություն կա, չկա պայմանավորվածության հստակություն. Պեսկովը՝ Պուտին-Թրամփ հանդիպման մասին

Մեկնարկել է «Երկլեզու դրամատիկական արվեստանոցի» չորրորդ փուլը․ ֆրանսիական աջակցությունը՝ նաև մշակույթում

Նոր նշանակում Արդարադատության նախարարությունում

Հայաստանի և Իտալիայի միջև առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն. ԱԳ փոխնախարարն ընդունել է դեսպանին

Մեծագույն ցավով տեղեկացա «Հայաստան» դաշինքի անդամ Մհեր Սահակյանի մահվան մասին. Ալեն Սիմոնյան

ՆԳՆ ոստիկանությունը հաստատում է պատգամավոր Մհեր Սահակյանի զոհվելու փաստը

Տիգրանաշենի ձորում հայտնաբերվել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մեքենան և դին

26-ամյա երիտասարդը Հայաստանում հայտնի բանկերից մեկից գործարքների միջոցով խոշոր չափի՝ 753 մլն դրամ է հափշտակել

Բացվել է հիմնովին նորոգված և վերազինված արյան ծառայության Գորիսի կայանը

Աբու Դաբիում «Վրացական երազանք»-ի պատգամավորները ծեծել են իրենցից մեկին հայհոյած քաղաքացուն. տեսանյութ

Որոշ տարածաշրջաններում մառախուղ է

ՀՀ-Իրան հարաբերությունները խարսխված են բնական շահերի վրա. ԱԽ քարտուղարն ընդունել է բարեկամական խմբի ղեկավարին

Ընդմիջում ենք անում. վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

ՆԳՆ-ում օպերատիվ խորհրդակցություն է անցկացվել. ինչ է քննարկվել. տեսանյութ

Այրվում է Տուլայի զինվորական հոսպիտալի շենքը. տեսանյութ

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 13-ին

ՀՀ կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից. վարչապետը հեռախոսազրույց է ունեցել ԵԽ նախագահի հետ

Հայաստանում կյանքը եռում է, Խաղաղությունը կառուցվում է. Նիկոլ Փաշինյան

Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի նախկին բուժքույրն ու դայակը պարբերաբար բռնության են ենթարկել երեխաներին

Ծայրահեղության մեջ ընկնել չարժե, ընդամենը ընթացակարգ է. Վարդանյանը՝ ԵՄ անդամակցության շուրջ ՌԴ արձագանքի մասին

Սիրիայում ՀՀ դեսպանությունը շարունակում է ծառայություններ մատուցել

Արտաշավանի նախկին ղեկավարը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները. գործի նյութերը հանձնվել են դատարան

Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին առանց նախապայմանների է, ամբողջական և հաստատուն. Դըկոտինյի

Զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է «Նոր տարին Հայաստանում» մրցույթում հաղթած լուսանկարը

Դահլիճը, որտեղ պետք է կայանար ներկայացումը, գտնվում է Փասադենայում. Մենչը չեղարկել է մոնոներկայացումը

Կալիֆորնիայի անտառային հրդեհները կարող են բռնկված լինել Ամանորի հրավառությունից. տեսանյութ. WP

ԵՄ-ն պատրաստ է ուժեղացնել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված աջակցությունը. Գրոնո