ԱՄՆ-ն կարևոր հենման կետ է դիտարկում ՀՀ-ին, իսկ Հայաստանն իր քաշային կարգն է փոխում. Բաբաջանյան

15/01/2025 schedule20:30

«Հայկական ժամանակ»-ը «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի հետ զրուցել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ ստորագրված փաստաթղթի կարևորության մասին:

- Պարոն Բաբաջանյան, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում ստորագրեցին Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ։ Ինչպե՞ս կբնութագրեք այս իրադարձությունը, և այն ի՞նչ կարող է տալ այս փուլում:

- Կարծում եմ՝ ԱՄՆ-ի նման հզորագույն երկրի հետ հարաբերությունների մակարդակի բարձրացումը ռազմավարական երկխոսությունից ռազմավարական գործընկերության ինքնին նշանակալի ձեռքբերում է ՀՀ-ի համար: Չափազանց կարևորում եմ հենց այն ժամանակահատվածը, որ ստորագրվում է փաստաթուղթը, մի բան, որին սպասում էինք անցյալ տարեվերջից՝ նոյեմբեր ամսից սկսած: Ընտրություններից ու դրանց արդյունքի պարզ դառնալուց հետո մտավախություն կար, որ այդ փաստաթուղթը չի ստորագրվի: Հիմա այլևս կարող ենք վստահ ասել, որ նոր ադմինիստրացիան տեղեկացված է այս փաստաթղթի մասին, Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին, և այդ համաձայնությամբ նաև կայացավ Միրզոյան-Բլինքեն հանդիպումն ու փաստաթղթի ստորագրման արարողակարգը: Սա նշանակում է, որ նոր ադմինիստրացիան ոչ միայն պահպանելու է եղած մակարդակը և շարունակելու է իմպլիմենտացնել այն բոլոր ուղղությունները, որոնք նախանշված են համաձայնագրում, այլև կա հանձնառություն խորացնելու, ավելի ընդլայնելու հարցերի, ուղղությունների շրջանակը հայ-ամերիկյան հարաբերություններում: Սա շատ կարևոր նշանակություն ունի ՀՀ տնտեսության, անվտանգության, տեխնոլոգիական զարգացման, էներգետիկ անվտանգության, ենթակառուցվածքների համար, չափազանց մեծ հեռանկարներ է բացում ՀՀ-ի համար:

- Այսինքն՝ այն մտավախությունները, թե Թրամփի գալով՝ այս փաստաթուղթը կարող էր ի չիք դառնալ, այլևս փարատվա՞ծ են:

- Միացյալ Նահանգներում բոլոր նման գործընթացները այնքան ինստիտուցիոնալ են, որ որևէ այդ կարգի գործողություն, համաձայնության ստորագրում չէր կարող տեղի ունենալ առանց նոր ադմինիստրացիայի հետ համաձայնության: Նոյեմբերի 5-ի ընտրություններից հետո որևէ քայլ, որ իրականացվում է, այդ թվում՝ ռազմավարական կարևորության պայմանավորվածություն, դրանց մոտավորապես 90 տոկոսը համաձայնեցվում է նոր ադմինիստրացիայի հետ, որովհետև դա ոչ մի արժեք չի ունենա, եթե այդ համաձայնությունը և վստահությունը չլինի: Ի դեպ, նախկին խորհրդային երկրներից միայն Ուկրաինայի և Վրաստանի հետ կա ռազմավարական պայմանագիր: Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հնդկաստանը, Սինգապուրը, Սաուդյան Արաբիան, ունեն այն նույն կարգավիճակը հարաբերությունների, ինչին մենք հասանք: Այդքան կարևոր է այս փաստաթուղթը Հայաստանի համար, և վստահ եմ, որ որքան կարևորություն ունի Միացյալ Նահանգները ՀՀ-ի համար անվտանգության, տնտեսության զարգացման, տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների, էներգետիկ անվտանգության տեսանկյունից, նույնքան անվտանգային իմաստով Է գործընկերությունը կարևոր: Միացյալ Նահանգները կարևոր հենման կետ է դիտարկում Հայաստանը տարածաշրջանում՝ սեփական շահերը և հետաքրքրությունները առաջ մղելու համար: Զարգացումները Վրաստանում, Ադրբեջանում ցույց են տալիս, որ ԱՄՆ-ի փորձագիտական և քաղաքական շրջանակները համոզվել են, որ ՀՀ-ն կարող է հուսալի գործընկեր լինել, և կարող են փոխվստահությամբ առաջ շարժվել: Ադրբեջանի՝ Ռուսաստանի ուղղությամբ հակումների մասին գիտի ամբողջ ամերիկյան վերնախավը, իսկ Վրաստանում իրողությունները ավելի ու ավելի դժվարացրել են հավատը, որ Վրաստանի վրա կարելի է հույս դնել, և միայն ՀՀ-ն է մնում տարածաշրջանում որպես հուսալի հենման կետ և՛ ԱՄՆ-ի, և՛ ԵՄ-ի համար, և փաստաթղթի ստորագրումը ինքնին դրա ապացույցն է:

- Ռուսաստանից դեռևս լսում ենք «համեստ» հայտարարություններ, որ Հայաստանի սուվերեն իրավունքն է գնալ այն ճանապարհով, որով գնում է, սակայն տողատակում զգուշացնելով կամ հիշեցնել հետևանքների մասին: Ինչո՞վ է սա պայմանավորված:

- Ես չեմ տեսել չեզոք արձագանք, տեսել եմ արձագանքներ, որոնք մտահոգություններ են պարունակում: Սա մեր սուվերեն իրավունքն է, բայց տեսնում եմ, որ այս իրականության համար խորը ցավ կա իրենց մոտ, և հասկանում են, որ իրենց հոխորտանքը ավելի ու ավելի է մեզ մոտիվացնում Արևմտյան գործընկերների շրջանակն ավելացնել:

 - Ինչ կարո՞ղ է տալ ստորագրված փաստաթուղթը հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում:

- Ադրբեջանը ահռելի ռեսուրսներ և ջանք է գործադրել, որպեսզի երեկվա ստորագրությունը տեղի չունենա: Եվ նրանք հույս ունեին, որ վերջին օրերին դա հնարավոր չի լինի կազմակերպել, առավել ևս հույս ունեին, որ համաձայնեցում չի լինի նոր ադմինիստրացիայի հետ: Ադրբեջանը խնդիր է տեսնում այս համաձայնագրի մեջ այն իմաստով, որ ՀՀ-ն տարածաշրջանում իր քաշային կարգն է նաև փոխում, և այդ իմաստով կարծում եմ, որ սա մեզ համար կարևոր է լինելու: Կարևոր է լինելու նաև Թուրքիայի հետ հարաբերությունների տեսանկյունից, այն իմաստով, որ Միացյալ Նահանգները, եթե ակտիվորեն ներգրավի թե՛ Ադրբեջանի հետ կոնֆլիկտի կարգավորման և թե՛ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում, մենք էական բեկում կարող ենք մտցնել այս ուղղություններով: Այո՛, դեմոկրատները շահագրգռված էին, որպեսզի խաղաղություն հաստատվի Ադրբեջանի հետ և պայմանագիր ստորագրվի, հաստատապես կարող եմ ասել: Եթե դեմոկրատներն ուզում էին, բայց չէին կարողանում, եթե հանրապետականներն ուզեն, հաստատ կկարողանան: Մեր գլխավոր խնդիրն է մեր տնային աշխատանքը կատարել այնպես, որ կարողանանք Թրամփին անձնապես, և հանրապետական վարչակազմին ներգրավել հարավկովկասյան խաղաղության հաստատման գործընթացներում, քանի որ դա ոչ միայն ՀՀ-ին է պետք, այլև շեշտակիորեն ավելացնելու է ԱՄՆ անվտանգությունը, քանի որ այստեղ ԱՄՆ անմիջական հակառակորդները՝ Չինաստանը, Ռուսաստանը, հետաքրքրություններ ունեն, և նրանց կարող է հակակշռել միայն ԱՄՆ-ն:

- Կարո՞ղ ենք ենթադրել, որ ՀՀ-ի հետ այլևս այլ կերպ են հարաբերվելու թե՛ Ադրբեջանը, թե՛ ՌԴ-ն՝ հաշվի առնելով Ձեր նշած քաշային կարգը փոխելու հանգամանքը:

- Եթե մենք նայեինք ՌԴ-ի և Բաքվի մատ թափ տալուն և հոխորտանքներին, այսօր այդ փաստաթուղթը չէր ստորագրվի: Թե որքանով կկարողանանք քաշային կարգը պահել, մեր աշխատանքից է կախված:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1334 դիտում

ֆուտբոլի ազգային հավաքականի նոր մարզիչ Ջոն վանտ Սխիպը ժամանել է Հայաստան

Ուկրաինայի իշխանությունները տեղյակ չեն Սաուդյան Արաբիայում նախատեսված բանակցությունների մասին. Զելենսկի

Հայտնի է «Դեպի Եվրատեսիլ 2025» նախագծի ժյուրիի կազմը

Արժե՞ր այս «փլեյլիստով» և «այկիդոյով» ասպարեզ իջնել, երբ ամեն ուրբաթ Զախարովան ասուլիս է տալիս. Ադամյան

Քոչարյանի ասուլիսը բոլորիս ամոթն է, նա այսօր պետք է ազատություն աղերսեր, ոչ թե հարցերի պատասխաներ. Բաբաջանյան

ՏԿԵ նախարարը Արարատում դիտարկել է պետական միջոցներով և սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքը

Գյումրիի և Փարաքարի ընտրությունների մասին. տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստը. տեսանյութ

Փորձեցին պաշտպանել «անդաստիարակ» որդուն. ինչ կարևոր դետալ է ֆիքսել Խաչատրյանը Քոչարյանի ասուլիսում. տեսանյութ

Գյուղերից մեկի տան անասնագոմում 31-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ պարանով կախված վիճակում

ՀՀ ՔՈՓ թիմը 2022-ին հաջողությամբ անցել է INSARAG-ի որակավորման գործընթացը, այժմ պատրաստվում է այն վերահանձնել

Կոլիզեյի ցուցահանդեսում առկա քարտեզի հետ կապված խնդիրը կարգավորվել է. այժմ Հայաստանն արտացոլված է. ԱԳՆ խոսնակ

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Գազայի հատվածը փոխանցել Պաղեստինի ազգային իշխանությանը

Հրդեհ է բռնկվել «Ֆոլկսվագեն»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի Գուգարք և Արջուտ գյուղեր

«Քամակ», «տռյուսիկ», «կլիզմա». ինչպես վերջացած մեզով բիձուկը «քցեց» Քոչարյանին՝ ցույց տալով մարմնի մեկ այլ մաս

ՏԿԵ նախարարը հետևել է Վեդու ջրամբարի` ավարտական փուլում գտնվող աշխատանքների ընթացքին. տեսանյութ

Գնդացիրներ, նռնակներ, փամփուշտ. ռազմական ոստիկանության Կապանի բաժնում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնվել

ԵՄ ներմուծման ընթացակարգերում փոփոխություններ են կատարվել. երբ կմտնեն դրանք ուժի մեջ

ՀՀ ռազմարդյունաբերական ընկերությունները Աբու Դաբիում մասնակցում են «ԱՅԴԵՔՍ 2025» ցուցահանդեսին

ՀՀ-ն շահագրգռված է հարաբերությունների զարգացմամբ. ԱԳ փոխնախարարն ընդունել է Դոմինիկանայի նորանշանակ դեսպանին

Եվրահանձնաժողովն ամբողջ կազմով կայցելի Կիև՝ ռուս-ուկրաինական հակամարտության 3-րդ տարելիցի կապակցությամբ

Մարզային կենտրոնները ապահովագրությանն ընդառաջ պետք է պատրաստ լինեն. Ավանեսյանը հանդիպել է տնօրենների հետ

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

Կապի հասանելիությունը ռազմավարական նշանակություն ունի. Արշակյանը՝ բջջային կապի օպերատորների ղեկավարներին

Երևանի քաղաքապետարանն իր ֆինանսական միջոցներով Գյումրու Անի թաղամասում մեկ բակ կբարեկարգի. տեսանյութ

«Սուզուկի»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, քարերին բախվելով ընկել ձորը. կա վիրավոր

Թուրքիայի համալսարաններից մեկում ուսանողը սպանել է փոխդեկանին և ինքասպան եղել. վիրավորներ կան. տեսանյութ

Կարևորվել է համագործակցության զարգացումը. վարչապետն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ դեսպանին. տեսանյութ

Պուտինի համար Ալիևի և Էրդողանի հետ բազարների վճար ենք, էս ա՞ կլասիկ դիվանագիտությունդ. Աբրահամյանը՝ Քոչարյանին

ՀՀ-ում սուտը համակարգված ամրապնդվել է Քոչարյանի օրոք, եթե լուրջ մարդ լիներ, լուրջ պատասխան կտայի. Մովսեսյան

Հռոմի պապը կշարունակի մնալ հիվանդանոցում

Թերթերից մեկը ցինիկաբար գրեց՝ թող չխոսեր, չէր սպանվի. Սիմոնյանը Ռիմա Դեմիրճյանի հուշերից հատված է հրապարակել

Լևոն Տեր-Պետրոսյանը մտադիր չէ պատասխանել Քոչարյանի ստերին և հետին թվով մոգոնած հեքիաթներին. Մուսինյան

Կասեցվել է «Հրաշամանուկ» մանկական զարգացման կենտրոնի խոհանոցի գործունեությունը

Դադարեցվել են Ապարանի և Տաշիրի ձերբակալվածների պահման վայրերի գործունեությունը

Հայաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Նստատեղով դիվանագիտություն է վարել՝ բանակցային փաստաթղթերը փնտրելով ներքնաշորում. Չախոյանը՝ Քոչարյանին

«Տրուսիկից», «քամակից» ու «կլիզմայից» վերև բարձրացա՞վ, հասավ գոնե կրծքերին ու լիֆին. Սաֆարյան

Արա դու տենց էլ հայերեն չսովորեցիր` այ ալբանացի. Մկրտչյանը՝ Ռոբերտ Քոչարյանին

Համընդհանուր հայտարարագիր լրացրած 1625 քաղաքացի ետ է ստացել 153 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ