Երևան
12 °C
Գյումրու խնդիրներն ու զարգացմանը միտված ծրագրերը բոլորիս ուշադրության կենտրոնում պետք է լինեն, մեր բոլորի համագործակցությունն ու փոխլրացնող աշխատանքը պետք է միտված լինի հոգսերի օր առաջ լուծմանը, այս առումով ցանկացած թերացումն անընդունելի է ինձ համար:
Այս մասին հայտարարել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Ինչպես հայտնել են մարզպետարանից, խորհրդակցությանը մասնակցել են մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը, Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի պատասխանատուները։
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի Գ և Դ Տրանշների շրջանակներում Անի և Ավստրիական թաղամասերում նախատեսված աշխատանքների իրականացմանն առնչվող հարցեր։
Կարևորելով ծրագրով նախատեսված աշխատանքների ժամանակին մեկնարկելն ու բոլոր առանձնահատկությունները հաշվի առնելը՝ Շիրակի մարզպետը նշել է, որ պատրաստ է ջանք ու եռանդ չխնայել, որպեսզի բոլոր պատասխանատու կառույցները հավուր պատշաճի համագործակցեն և անեն հնարավորը թերացումները բացառելու նպատակով։
«Չի ընդունվելու ոչ մի ձգձգում, ոչ մի անհարկի հապաղում, ոչ մի խախտում և թերացում։ Ես հավատում եմ, որ մեր գործակցությունն արդյունք կտա, պետությունն արել է հնարավորը, որպեսզի այսքան լուրջ միջոցներ ուղղվեն Գյումրի և քաղաքի ամենամեծ թաղամասն ունենա բոլոր ենթակառուցվածքները, սակայն մինչ այդ կետին հասնելը բոլորիս քայլերը պետք է միասնական լինեն, որևէ գործի մատների արանքով չպետք է նայենք»,- նշել է Շիրակի մարզպետը։
Նշենք, որ «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի Գ և Դ Տրանշների շրջանակներում նախատեսվում է Անի և Ավստրիական թաղամասերի շուրջ 17 կմ երկարությամբ և շուրջ 190 հազար քառ. մ մակերեսով 37 փողոցների, ներառյալ ջրահեռացման համակարգի հիմնանորոգման աշխատանքների իրականացում և միևնույն թաղամասերի, ինչպես նաև Շիրակացի փողոցի արտաքին լուսավորության արդիականացում՝ 1284 լուսադիոդային լուսատուներով։ Ծրագրի Գ և Դ Տրանշներով իրականացվող աշխատանքների գումարը կազմելու է շուրջ 12.4 մլն եվրո։
Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Գյումրու մանկապարտեզների գործունեությանն ու դրանցում առկա խնդիրների լուծմանը, ինչպես նաև գույքի ձեռքբերմանն ու գործարկմանը։ Մասնավորապես, Կառավարության կողմից մարզի 20 մանկապարտեզների գույքով ապահովելու ծրագրում Գյումրի համայնքից ընդգրկվել է 2 մանկապարտեզ՝ «Զանգակ» և «Սուրբ Մարիամ», մանկապարտեզների գույքի մատակարարումն ընթացքի մեջ է։
Մարզպետի հանձնարարությամբ գործընթացը լինելու է պատասխանատուների անմիջական հսկողության տակ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՇրջակա միջավայրի նախարարությունում քննարկել են մթնոլորտային օդի որակը և մոնիթորինգի կարողությունները
Գլխավոր դատախազությունը Արշակ Հակոբյանի գործով վերաքննիչ բողոք է ներկայացնելու
Սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա
ֆիզկուլտուրայի և սպորտի ինստիտուտը նոր ռեկտոր ունի
Կոտայքի մարզում հրկիզել են հայտնի տեխսպասարկման կետերից մեկը
ԱՄՆ նախագահ Բայդենն ամփոփել է իր քաղաքական կարիերան և հրաժեշտի ուղերձ հրապարակել
Գործում է Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Կալանավորը ածելիի սայրով վնասել է «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցներին
Սևակ Միքայելյանն ազատվել է Էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից. հայտնի է՝ ով կփոխարինի նրան
ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների վերափոխումը ռազմավարական գործընկերության ոչ միայն տեղին է, այլև՝ էական. նախարար
Լյուդվիգ Գյուլնազարյանը կնշանակվի Փարաքարի ղեկավարի պաշտոնակատար
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին. հրավիրված է նաև Ալիևը
Ո՞նց եղավ՝ ամբողջ կյանքը երեխան առողջ է, 18-ը լրանալուց առաջ հիվանդությունների փունջ է հայտնվում․ վարչապետ
Գլենդեյլը վերադառնում է բնականոն հուն և վերականգնվում. քաղաքապետը խոսել է հրդեհների հետ կապված իրավիճակի մասին
Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող
Երբ բռնությունը տանը կուլտուրա է, դուրս է գալիս բակ, թաղ, դպրոց, հանրություն. վարչապետ
Արշակ Հակոբյանի նկատմամբ արդարացման վերդիկտ է կայացվել
Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի հաստատման համաձայնագիրը
Շենգավիթ վարչական շրջանի որոշ հասցեներում ջրանջատում կլինի
Հանրապետությունում շարունակվում է սեզոնային գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը. ԱՆ
Իսկ եթե ասե՞նք Վրաստանին և Հայաստանին, որ մեր շահերից է բխում այնտեղ ցամաքային միջանցք ունենալը. Սոլովյով
Թունելի փորման, հենապատերի, կամուրջների բետոնացման աշխատանքներ. ինչ է արվում Քաջարակ-Ագարակ հատվածում
Ինչ է պատմում օտարերկրացի երիտասարդ, հաջողակ ֆերմերը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՀՀ բազմաթիվ ավտոճանապարհների ձյուն է տեղում, որոշ հատվածներում մառախուղ է
Երևանի և 6 մարզի բազմաթիվ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն
Բեյրութում հայ է սպանվել
Տարե՛ք ձեր երեխաներին Մատենադարան. Արայիկ Հարությունյան
Հրդեհ Վշտունու փողոցում․ երեք անձ հոսպիտալացվել է
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Խաղաղությունը հարևանների միջավայրում առանց կողմնակի աջակցության ապրելու հմտությունն է. վարչապետ
Մեքենաներ են բախվել. «Նիսսան»-ը հավածել է գազի խողովակի սյանը, խանութի պատին և կոտրել տերմինալը. կա 4 վիրավոր
Գյուղերից մեկում քաղաքացին փորձել է ինքնասպան լինել
Չի ընդունվելու ոչ մի ձգձգում, հապաղում, խախտում և թերացում. Շիրակի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել
Խաչատուր Սուքիասյանի որդին ծառայել է բանակում․ խոսնակը պարզաբանում է տարածել
Երևանում մեքենաներ են բախվել, «Մերսեդես»-ը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ կա վիրավոր
Տրանսպորտային քարտեր ձեռք բերելու ևս մեկ տարբերակ է առաջարկվում քաղաքացիներին. տեսանյութ
Մոսկվա-Նովոսիբիրսկ չվերթի ինքնաթիռը հետ է վերադարձել. ուղևորը հայտնել է առկա ռումբի մասին
ՀՀ-ում սկսում է ծածանվել ԱՄՆ դրոշը, Թրամփի հետ պետք է քրիստոնեության ուղղությամբ աշխատել. Ստեփանյան. տեսանյութ
Մինչև 10 սմ տրամագծով կարկուտ է տեղացել Ավստրալիայում. լուսանկարներ, տեսանյութ
Գազայում հրադադարի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT