Հանգիստ լիցքավորում է հաշիվները, խաղում, արդեն կորցնում ենք տունը. Հայկ Սարգսյանը նամակ է հրապարակել

07/02/2025 schedule14:21

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է իրեն հասցեագրված մի նամակ:

«Ես երեկ լսեցի՝ Դուք խոսում էիք խաղամոլության մասին, ես Ձեզ մի հարցով եմ դիմում. իմ տղան անչափահաս է, 20 տարեկան, նա ուրիշի խաղային հաշիվներով խաղում է և շատ հանգիստ օգտվում է բանկային հաշիվներից, լիցքավորում և կանխիկացնում է, ոչ մի բան չի վերահսկվում, օրենքով խաղային հաշիվը միայն նույն մարդու բանկային հաշիվներով կարող ես լիցքավորել և կանխիկացնել, բայց այդ օրենքը գրեթե չի գործում, «Իդրամ»-ի ռոկետ լայն տարբերակով լինում է լիցքավորել ցանկացած խաղային հաշվին, իմ տղան արդեն 20 մլն դրամի վնաս է հասցրել մեզ, տունս գրավի տակ է, կորցնում եմ, և նա դեռ շարունակում է խաղալ, խնդրում եմ՝ այս հարցին լուծում տվեք և ինձ հնարավորություն տվեք կարողանալ մոտենալ բուքմեյքերական ընկերություններին, և տղայիս, այսպես ասած, չթույլատրեն 21 տարեկանը լրանալուն պես ունենա սեփական հաշիվ»:

Սիրելի՛ հայրենակիցներ, սա մեր երկրում գոյություն ունեցող չարիքի մասին ինձ հասցեագրված նամակներից մեկն է, որը ցանկացա կիսվել առանց քաղաքացու անունը նշելու: Խնդրում եմ այս գրառման տակ գրել Ձեզ հայտնի նման դեպքեր և Ձեր կարծիքը խաղամոլության մասին»,- գրել է Սարգսյանը:

Հիշեցնենք՝ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն՝ 2024 թվականին խաղատներում կատարվել է 106 տրիլիոն 407 միլիոն 491 հազար 420 դրամի խաղադրույք, խաղերի մասնակիցներին վճարվել է 97 տրիլիոն 522 միլիոն 783 հազար 890 դրամ շահում:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը նկատել էր՝ վերջին 13 տարիներին ահագնացող տեմպերով աճում են վիճակախաղերի, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեյքերական ծառայությունների ծավալները։ Ըստ նրա՝ եթե 2010 թվականին դրանք կազմում էին շուրջ 35 մլն դոլար, ապա 2023 թվականին այն ավելացել է ավելի քան 440 անգամ՝ հասնելով 15.8 միլիարդ դոլարի։ Մինչդեռ հարկերը և տուրքերը աճել են ընդամենը 26 անգամ։

Պատգամավորը հայեցակարգ է մշակել, խնդրի լուծման համար տարբերակներ առաջարկել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
13072 դիտում

Կալանավորվել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը

Կարկուտն ու քամին քանդել են Գյումրու գարեջրի փառատոնի տաղավարները, քշել աթոռներն ու հեղեղել քաղաքը. տեսանյութ

Վանաձորում որդին մորը պատուհանից դուրս է նետել, ապա ինքն է նետվել ցած

Լոռու մարզին մոտենում է գերհզոր կարկտաամպրոպային ամպ. Սուրենյան

Գյումրիում ուժգին քամի է՝ ուղեկցված անձրևի ու խոշոր կարկուտի հետ. լուսանկար, տեսանյութ

Միրզոյանի այցը Ֆրանսիա եզրափակվել է Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում աշխատանքային քննարկմամբ

Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը Աղվերանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Բնակարաններ, մեքենա, դրամական միջոցներ. ինչ են հայտարարագրել Արարատ Միրզոյանը և նրա կինը

Արտակարգ դեպք Աբովյանում հայտնի «Սիրիուս» գործարանում. քաղաքացու ոտքը մնացել է հաստոցի սռնիներում

Իրանը քննարկում է Հորմուզի նեղուցը փակելու տարբերակը. այն ապահովում է գազի ու նավթամթերքի 30 %-ի արտահանումը

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել սելավատարում. վարորդը հոսպիտալացվել է

Գործարկվել է Երևան-Բաթումի-Երևան երթուղով ուղևորատար գնացքը. լուսանկարներ

Հռոմի պապն Իսրայելին և Իրանին կոչ է արել պատասխանատվություն և ողջախոհություն ցուցաբերել

Ադրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին

Իրանը երկարաձգել է օդային տարածքը փակ պահելու ժամկետը

Պատկերացնու՞մ եք՝ Քոչարյանի նուրբ ներաշխարհն ընկճվել է, դատի է տվել ինձ ու Նիկոլ Փաշինյանին. Սիմոնյան

Դեպի Հայաստան և հետադարձ ուղղություններով որոշ չվերթեր են չեղարկվել

Ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով. սպասվում են անձրևներ, ամպրոպ, կարկուտ

ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է իրանական Նաթանզի օբյեկտում ճառագայթման արտահոսքը

Միրզոյանը տարածաշրջանային զարգացումների շուրջ հեռախոսազրույց է ունեցել Իրանի գործընկերոջ հետ

ԱՄՆ-ը բացահայտ աջակցում է Իսրայելին և կրում պատասխանատվություն հետևանքների համար. ՄԱԿ-ում Իրանի դեսպան

Իրանը սպառնում է Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի օբյեկտներին հարվածներ հասցնել Իսրայելին օգնելու համար

ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլի անցկացման հարցով դեռ որոշում չկա. Իրանի ԱԳՆ

Իսրայելն ընդլայնում է գործողությունների շրջանակն Իրանում. Նեթանյահուի գրասենյակ

Ավանեսյանը մասնակցել է անվարձահատույց արյունատվությանը, զրուցել բուժում ստացող փոքրիկների հետ. լուսանկարներ

Հայաստանի հարավային շրջաններում բնական ռադիոակտիվ ֆոնի փոփոխություններ չեն գրանցվել

Հայաստանը վճռական է արձագանքելու կլիմայի փոփոխությանը՝ համակարգված և շարունակական քայլերով. ՇՄ փոխնախարար

Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Թեհրանի միջազգային օդանավակայանի տարածքին

Հովիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը. փաստաբան

Հերոսներին պետք է հիշել ու հարգել․ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Յուրի Վարդանյանի հիշատակին

Արյան կարիք մշտապես կա. այսօր դոնորի համաշխարհային օրն է

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ. ՑԱՀԱԼ

Իսրայելում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել

Իրանը հրապարակել է Իսրայելի կողմից սպանված բարձրաստիճան զինվորականների լուսանկարները. ովքեր են նրանք

Իրանը կամիկաձե հրթիռների 5-րդ շարասյունն է ուղարկել Իսրայելի ուղղությամբ. երկրով մեկ օդային տագնապ է

Մահացել է Փառանձեմ Մեյթիխանյանը

Նիկոլ Փաշինյանը Մեծ Բրիտանիայի վարչապետին շնորհավորել է Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստանը փոփոխվող աշխարհում» խորագրով քննարկմանը. տեսանյութ

Լոռիում կարկուտ է տեղացել. լուսանկարներ

Իրանցի զինվորականները գերի են վերցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի խոցված ինքնաթիռի կին օդաչուին