Թուրքիայի ու ՀՀ հարաբերություններում առաջընթացի բացակայության հարցում մեծ է Ադրբեջանի գործոնը. թուրք լրագրող

17/03/2025 schedule16:11

Թուրքական «T24» լրատվական կայքը յութուբյան ալիքում հրապարակել է լրագրող, քաղաքական վերլուծաբան Բինանչ Յալչընի հետ հարցազրույցը, որտեղ Յալչընը  ներկայացրել ու ամփոփել է Հայաստան կատարած այցն ու կիսվել տպավորություններով։

«Հայաստանից ոչ ավանդական ուղերձներ Անկարային» վերնագրով հարցազրույցում Յինանչը լրագրողների Հայաստան կատարած այցը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցը որակել է պատմական, հայտնում է Ermenihaber-ը։

Հաղորդման տարբեր հատվածներում ՀՀ վարչապետի քաղաքականությունը որակվել է «տաբուներ կոտրող», իսկ կառավարման մեթոդները՝ «ոչ ավանդական»՝ նկատի ունենալով վարչապետի հրապարակումները, հայտարարությունները, հանրային տրանսպորտից օգտվելը։

Լրագրողը մի քանի անգամ նշել է, որ ՀՀ վարչապետը առաջ է քաշել «Իրական Հայաստան» հայեցակարգը, որով փորձում է ասել՝ ՀՀ-ն այս տարածաշրջանում հստակ սահմաններով երկիր է։ Բացի այդ, ըստ նրա, այս նոր մոտեցմամբ Փաշինյանը Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների հարցում ուղերձներ է հղում թե՛ իր հանրությանը, թե՛ Թուրքիային։

Յինանչը նշել է, որ Հայաստանն անընդհատ քայլեր է անում թե՛ Անկարայի և թե՛ Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման համար, սակայն դրանք իրական արդյունք չեն տվել։ Նա ընդգծել է, որ, իր տպավորությամբ, արդյունքի բացակայությունը մեծ հիասթափություն է առաջացնում Հայաստանում։

Յինանչը քննադատական գնահատականներ է հնչեցրել ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիայի մոտեցման վերաբերյալ՝ չափազանցված համարելով 3 միլիոնանոց Հայաստանից տարածքային պահանջների մասին թուրքական կողմի պնդումները։

Նա ընդծել է, որ սահմանների բացումը կաշխուժացնի սահմանային շրջաններում առևտուրը, զբոսաշրջությունը, իսկ հարաբերությունների կարգավորման պարագայում գուցե նաև Սփյուռքի դիրքորոշման մեղմացում լինի։

Նա նշել է, որ Թուրքիայի ու Հայաստանի հարաբերություններում առաջընթացի բացակայության հարցում մեծ է Ադրբեջանի գործոնը։ Ադրբեջանը պահանջում է, որ Թուրքիան անգամ նվազագույն քայլ չկատարի, քանի դեռ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր չի կնքվել։ Այդպիսով՝ Ադրբեջանը ՀՀ հետ հարաբերություններում հզորի դիրքերից է հանդես գալիս և անընդհատ նոր պայմաններ է ներկայացնում։ Հայ պաշտոնյաներն ասում են, որ Ադրբեջանի պատճառով Թուրքիա-Հայաստան հարաբերությունների արգելափակումը, իրականում բարդացնում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։

 

Յինանչն ընդգծել է, որ Հայաստանի ղեկավարները (հիշատակել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանին, որի ուղերձների հանդեպ Թուրքիայի լռությունը որակել է սխալ) իրենց քայլերին ի պատասխան Թուրքիայից էլ են ընդառաջ քայլ կամ ժեստ սպասել։ Նրա դիտարկմամբ՝ այդպիսի փոքր քայլ կարող է լինել 2022թ․ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ բացել սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների համար։ Այս պայմանավորվածության չկատարվելուն Յինանչն անդրադարձել է մի քանի անգամ՝ այն որակելով անտրամաբանական։

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին՝ Յինանչը նշել է, որ Ադրբեջանը հանդես է գալիս մաքսիմալիստական դիրքերից, և իր տպավորությամբ ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջը պայմանագիրը ստորագրելու նախապայման է դնում։ 

Գործընթացը խոչընդոտում է նաև այն, որ Ադրբեջանը Նախիջևանին կապվելու համար Հայաստանից ուղիղ միջանցք է ուզում, որտեղ վերջինի իրավազորությունը չպիտի տարածվի։ Հայաստանն էլ դեմ է, քանի որ դա համարում է իր ինքնիշխանության զիջում։ 

 

Նա Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում Փաշինյանի քաղաքականությունը բնորոշել է «ռազմավարական համբերություն» տերմինով՝ Փաշինյանը մանր քայլերով առաջ գնալու, գործընթացը որևէ կերպ չխափանելու, ամեն նոր պահանջին նոր առաջարկներ ներկայացնելու միջոցով նպատակին հասնելու մարտավարություն է կիրառում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
731 դիտում

Եվրոպական երկրները միանում են Ուկրաինայի հարցով գործընթացին

Էջմիածնում հրազենային թեթև վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ․ կասկածյալը քույրն է

Ավարտվել են Մասյացոտնի առաջնորդարանի կառուցումը և Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու մոմավառության սրահի ընդլայնումը

Սահմանային անցակետում հայտնաբերվել է խարդախության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացի

Երևանի և 9 մարզի բազմաթիվ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

ԱՄՆ ռազմական ներկայությունը Սիրիայում կարող է կրճատվել՝ հասնելով մինչև 500 զինվոր

Մանասյանը ԵԽ ներկայացուցիչների հետ քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունը

Նստե՛ք, Բագրատ, երկուս. Ջուլհակյանը՝ Քոչարյանի գրասենյակի պատասխանատուի կողմից իր խոսքերը «հերքելու» մասին

Ծանրամարտի ԵԱ. ապրիլի 18-ին Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Լարսի ճանապարհը՝ բաց

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի հաջողված պատմություններ Լոռիից. մշտադիտարկում

Հայտնի է՝ երբ կկայանա ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը

Անհայտ անձը կրակ է բացել Ֆլորիդայի համալսարանական շենքում․ կան վիրավորներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը

Նորակերտի դպրոցում չհաշվառված զինամթերք է հայտնաբերվել

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Իրանցի վարորդը բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Որոտան գետը․ նրան տեղափոխել են հիվանդանոց

Ալեքսանդր Կոնյուկն ազատվել է Հայաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնից

Վերանայվել է փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման գումարի առավելագույն չափը

Ալեն Սիմոնյանը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին

Կառավարությունը հաստատել է բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի ԱԳ նախարարին

Պետք է պարզել՝ սա ՀԸ-ների՞ համար է, թե՞ հեռուստադիտողների. կստեղծվի «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ

Ինչ КГБ, հո Բելառուսում չե՞նք, մենք ստացել ենք 14 մանդատ և ծառայեցնելու ենք մեր գյումրեցիներին. Սարիկ Մինասյան

Ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար. Սուքիասյան

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

ՊԵԿ-ի և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Թվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակը

Ե՞րբ կմեկնարկի ամառային զորակոչը

«Coffee House»-ի սեփականատերերի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Հրաչյա Զաքոյանը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր. Կառավարությունը հաստատեց թեկնածությունը

Կայուն և համապարփակ խաղաղության հաստատումը հրամայական է. Բրյուսելում ԱԽ քարտուղարը հանդիպել է Ռալֆ Մորոյի հետ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-13 աստիճանով. առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՆԳՆ ՓԾ տնօրենը Սյունիքում խորհրդակցություն է անցկացրել, տվել հանձնարարականներ

Ավարտվել է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի փոխարտգործնախարարների հանդիպումը. ի՞նչ ընդգծումներ են արել կողմերը

5․237․825 դրամ՝ «Հերոսների վերականգնողական քաղաքին»․ ապրիլի շահառուն «4090» հիմնադրամն է

Միջպետական հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է

Եվրոն թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին