Դոնալդ Թրամփը մանրամասներ է հայտնել Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցից

19/03/2025 schedule14:18

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցը «շատ լավ և արդյունավետ» էր»:

Այս մասին ռուս գործընկերոջ հետ զրույցն ավարտելուց հետո Truth Social-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Զրույցի ընթացքում «քննարկվել են խաղաղության պայմանագրի բազմաթիվ տարրեր», և այժմ, ըստ Թրամփի, «այս գործընթացը եռում է»:

«Մենք հույս ունենք, որ հանուն մարդկության մենք այն մինչև վերջ կտեսնենք»,- գրել է նա:

Մասնավորապես, երկրների ղեկավարները պայմանավորվել են դադարեցնել հարձակումները էներգետիկ և նավթային ենթակառուցվածքների վրա ուկրաինական հակամարտության ընթացքում, նշել է Թրամփը։

Նրա խոսքով՝ կողմերը հասկանում են, որ պատրաստվում են հասնել «լիակատար հրադադարի» և «դադարեցնել հակամարտությունը» Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։

Սպիտակ տունն ավելի վաղ հայտնել էր, որ առաջնորդները նաև համաձայնել են տեխնիկական բանակցություններ սկսել Սև ծովում հրադադարի, համապարփակ զինադադարի և մշտական խաղաղության հաստատման համար:

Այս բանակցությունները անմիջապես կսկսվեն Մերձավոր Արևելքում, հայտնել են Սպիտակ տանը։

Կրեմլն իր հերթին նշել է, որ Պուտինն արդեն հրաման է տվել զինվորականներին այն բանից հետո, երբ «Ռուսաստանը և Ուկրաինան փոխադարձ համաձայնել են» չհարվածել էներգետիկ ենթակառուցվածքներին, հաղորդում է Կրեմլը։

Հիշեցնենք՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կտրուկ է արձագանքել այն խոսքերին, թե Ուկրաինան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «մենյուում» է։ Նա պատասխանել է ռազմական վերլուծաբան Մայքլ Քլարկին, որը Sky News-ին տված հարցազրույցում խոսել է Ուկրաինայի՝ բանակցությունների սեղանից բացակայելու մասին։

«Մենք աղցան կամ կոմպոտ չենք, որ Պուտինի ճաշացանկում լինենք՝ չնայած նրա ախորժակներին»,- ասել է նա:

Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն էլ, ի պատասխան, Ուկրաինայի հարցով բանակցությունները համեմատել է «ընթրիքի սեղանի» հետ, ըստ նրա՝ հիմնական ուտեստը եղել է «Կիևյան կոտլետ»-ը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
962 դիտում

Հայաստանի առաջին եվրոպական մեդալը. Գոռ Ներսիսյանը` Կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության մեդալակիր

Եւ կրկին ուրախ ենք վերադառնալ Կապան. վարչապետը տեսանյութ է հրապարկել

Փողոցում՝ քարերի և երկաթե խողովակների արանքում, 18-ամյա տղա է հայտնաբերվել. նա տեղափոխվել է հիվանդանոց

«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի երեխաները բացահայտեցին գեղանկարչության ժանրերը. «Իմ քայլը»

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում. կա փակ ավտոճանապարհ

Ֆրանսիայի նախագահը, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի վարչապետները և Գերմանիայի կանցլերը Կիևում են. տեսանյութ

Պակիստանը լայնամասշտաբ ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Սյունիքի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, բնակելի տան տանիք է վնասվել. լուսանկարներ

ՀՀ-ն միշտ եղել է եվրոպական քաղաքակրթության մաս՝ կիսելով ընդհանուր պատմական ժառանգությունը և արժեքային հիմքերը

Արմավիրում մեքենաներ են բախվել. կան վիրավորներ. պարեկները կասկածներ ունեն, որ վարորդներից մեկին փոխել են

Հիբրիդային հարձակումներից եկավ հերթականը՝ մի անհայտ ռուսական ֆոնդից. Թորոսյանը՝ «London Times»-ի հոդվածի մասին

Էստոնիայում՝ Ռուսաստանի հետ սահմանին, Հիտլերի կերպարով Պուտինի պաստառն է փակցվել

Վանաձորում մեքենաներ են բախվել․ կա 11 վիրավոր

2020-ի նոյեմբերի 9-ին դժոխքում էի, ՌԴ-ում էի, ասում էի՝ գնամ ում ոտքերը ընկնեմ՝ կանգնեցվի պատերազմը. Սիմոնյան

London Times-ը հղում է անում մի հիմնադրամի, որի կայքի ուսումնասիրությամբ ՀՀ-ի մասին վերջին տարիների հոդված չկա

Ի՞նչ տեխնոլոգիա են մտածել Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմերը և ինչո՞ւ. մանրամասնում է Մինասյանը. տեսանյութ

Հոդվածում հիշատակված տվյալները բացարձակապես մտացածին են. Ավանեսյանը՝ «London Times»-ի հրապարակման մասին

Պատրաստ էինք անցնելու ամբողջ ճանապարհը՝ առանց շեղվելու նպատակից. «Նոան»-ն՝ Հայաստանի չեմպիոն

«Վեստ Արմենիան» չի ներկայացել «Արարատ-Արմենիայի» հետ հանդիպմանը

Ղազարյանի և Մալյանի նամակը կարդացել եմ ու գցել աղբամանը, որովհետև իմպիչմենտի հիմք չկա. Պարսիլյան. տեսանյութ

The «London Times» կայքի ստահոդ հրապարակումը վարչապետի հանձնարարությամբ ուղարկվել է իրավապահներին. Բաղդասարյան

Վանաձորում բեռնատար է հրդեհվել

Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների նոր փուլի անցկացմանը

Ուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական մոտեցումները. թունավորման ախտանշաններ

Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենան բախվել է քարերին և գլխիվայր շրջվել․ կան վիրավորներ

Վարդան Ղուկասյանի նախկին խոսնակ Լիլիթ Աղեկյանը կալանավորվել է

Կանխվել է հրդեհի տարածումը հարակից ավտոտնակներ

«ՍԱ Էջմիածինը» գալիք մրցաշրջանում կվերադառնա Սիրողական Ա լիգա

Եվրոպական միություն-Հայաստան հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել. Վասիլիս Մարագոսի ուղերձը

Պուտինն ու Թրամփը օգնականների միջոցով շնորհավորանքներ են փոխանակել

Այս դժվարին ժամանակներում խաղաղության ձեր ձայնը առավել կարևոր է, քան երբևէ. վարչապետի ուղերձը Հռոմի պապին

Նկարներով լուրջ վերլուծություններ անողները խնդիր ունեն տարրական տրամաբանության հետ. Ղազարյան

Հայտնաբերվել է 1 շաբաթ առաջ ընկերոջ հետ «BMW»-ով Դեբեդն ընկած տղամարդու դին

Հրդեհ է բռնկվել «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնի տանիքում

Շնորհակալություն այցելության համար. Պուտինը հրաժեշտ է տվել Նիկոլ Փաշինյանին. տեսանյութ

Ադրբեջանում գերության մեջ գտնվող Վիգեն Էուլջեքչյանը 15 օր հացադուլի մեջ է եղել. նա չափազանց պարզ պահանջ ունի

Հանդիպեցի մեր սիրելի վետերաններին և շնորհավորեցի նրանց Հաղթանակի 80-ամյակի առիթով. վարչապետ. տեսանյութ

Օդերևութաբանական կանխատեսումները խիստ գաղտնագրվում էին. օդերևութաբանները՝ ռազմաճակատի անտեսանելի զինվորներ

Թուրքիան Սոմալիում 20 մլրդ բարել նավթային պաշար է հայտնաբերել

Անկում տարադրամի շուկայում. ի՞նչ փոփոխություններ են արձանագրվել մայիսի 9-ին