Հայտնի են Արա Դեղտրիկյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրերն ու վայրը

19/03/2025 schedule21:37

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի անվանի դերասան, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 21-ին՝ ժամը 18:00-20:00, Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ մարտի 22-ին՝ ժամը 11:00-13:00, նույն վայրից:

Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից՝ տեղեկացնելով, որ հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում:

Արա Դեղտրիկյանի կենսագրությունը

Արա Ալֆրեդի Դեղտրիկյանը ծնվել է 1965 թ. փետրվարի 14-ին Երևանում: 1982 թ. ավարտել է Ն.Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժին: 1987 թ.-ից խաղացել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում:

1991-92 թթ. աշխատել է «Թատրոն 13»-ում, մեկնել է հյուրախաղերի Վորոնեժ, Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ և մասնակցել փառատոների, որոնցում «Չարլեի մորաքույրը» ներկայացման համար արժանացել է գլխավոր մրցանակի:

1992-97 թթ. բեմադրիչ Նարեկ Դուրյանի թատերախմբի հետ հյուրախաղեր է ունեցել եվրոպական մի շարք երկրներում:

1994-97 թթ. աշխատել է Երևանի պետական համազգային թատրոնում: 1994 թ. հրավիրվել է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն, որտեղ էլ աշխատել է մինչև կյանքի վերջ:

2003 թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակի` Ֆ.Վեբերի «Ընթրիք հիմարի հետ» (Պինյոն) ներկայացման մեջ դերակատարման համար:

2007 թ. արժանացել է «Արտիստ» թատերական մրցանակի` Ա.Չեխովի «Արջը» (Լոմով) և «Առաջարկություն» (Սմիռնով) ներկայացումների մեջ որպես գլխավոր դերի լավագույն կատարող:

Դերեր՝
Պաղտասար՝ «Պաղտասար աղբար»
Մարգար՝ «Ատամնաբույժն արևելյան»
Արշակ՝ «Շողոքորթն»
Ժևակին՝ «Ամուսնություն»
Միշա՝ «Չարենցի ուղղիչ տունը»
Վարդգես՝ «Ինձնից պրծում չկա»
Հայրո՝ «Մեր տան տերերը»
Փեսայի հայրը՝ «Վերջին կանգառ»
Հեռման` «4 պատճառ ամուսնության համար»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 60 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1078 դիտում

Բազմիցս խոսել ենք հակամարտության կուտակած խնդիրների լուծումներից. Զախարովան՝ հայ գերիների արձակման մասին

0-3. Հայաստան-Վրաստան ֆուտբոլային հանդիպումն ավարտվեց հարևանների հաղթանակով

Ռասմուսենը Հայաստանից դիմեց Ալիևին. գնդակը Ադրբեջանի դաշտում է. տեսանյութ

Սերժիկի փեսա Միշիկի ձեռնասուն կլոունին ուղիղ ասում եմ՝ գլուխդ պատին ես տալիս. Վահագն Մկրտչյան

0-3. Վրաստանի հավաքականը ևս մեկ գոլ ուղարկեց Հայաստանի դարպասը

Որպես ընդդիմություն ներկայացող որ ուժին էլ գյումրեցին իր քվեն տա, ընտրելու է Վարդան Ղուկասյանին. Հարությունյան

Հայ-վրացական բարեկամություն Հանրապետական մարզադաշտում. Հարությունյան

Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Կոբախիձեն՝ Հայաստան-Վրաստան ֆուտբոլային հանդիպմանը

Հայաստան-Վրաստան ֆուտբոլային հանդիպմանը հետևում են 2 երկրի Պաշտպանության նախարարները

0-2. Վրաստանը 2 գոլ է ուղարկել Հայաստանի դարպասը

Մոսկվան Երևանից տեղեկատվություն է պահանջել ԱՄՆ-ից ռազմական տեխնիկայի փոխանցման վերաբերյալ. Զախարովա

Վարազդատ Հարոյանը 90-րդ հանդիպումն է անցկացնում Հայաստանի հավաքականում

Գլուխը պատին են տալիս նրանք, ովքեր պիտակավորում են գյումրեցուն. Շիրակի մարզպետը խիստ զգուշացնում է. տեսանյութ

Վրաց գործընկերոջս հետ հետևում ենք Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղին. Խուդաթյան

Ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվությունների շարքը. ՀՀ ՊՆ-ն հերքում է

ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու դեպքում Հայաստանի տնտեսությանը կրիտիկական վնաս կհասցվի. Շոյգուն մանրամասնել է

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները հայտ են ներկայացրել ՖԻՖԱ

Հայաստան-Վրաստան հանդիպման մեկնարկային կազմերը

Մեր երկիրը մեծ եռանդով պատրաստվում է Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերին. Միրզոյան

Խովաևը պատրաստ է այցելել տարածաշրջան, Մոսկվան կարող է աջակցել Բաքվի և Երևանի միջև գործընթացներին. Զախարովա

Հույս ունենք` Ադրբեջանը կիսում է նոր դարաշրջան թևակոխելու մեր ցանկությունը. Սիմոնյանը՝ եվրոպական համաժողովում

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում, Գորիսում խիտ մառախուղ է

«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունը երկարացվել է մինչև ապրիլի 10-ը. Պողոսյան

Հայաստան-Վրաստան ֆուտբոլային մրցավեճը մեծ հետաքրքրություն է առաջացրել երկրպագուների շրջանում. վարչապետ

Վրացի երկրպագուներն ուղևորվում են Վրաստան-Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը. լուսանկարներ

Ռուբո, դու նույն տեմպով շարունակիր ինքդ քո հակաքարոզն անել, դրանով խնայում ես մեր ժամանակը․ Պալյան

Կոբախիձեն Երևանում է. Նիկոլ Փաշինյանի հետ միասին կհետևեն Վրաստան-Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը

Բաքվում պահվող հայ գերիներն անմիջապես պետք է վերադարձվեն, դա բխում է համաձայնագրից. Ռասմուսեն

Ռուս-ամերիկյան բանակցությունները կրկին կլինեն Սաուդյան Արաբիայում. Կրեմլը հայտնել է օրը

Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին ընդգրկվել են Եվրոպայի 7 ամենավտանգված ժառանգության վայրերի ցանկում

ԱՄՆ դեսպանատունը ծանուցում է հրապարակել՝ ուղղված երկիր մուտքի վիզայի համար դիմողներին

ՔԿ փոխնախագահը կարևորել է Հայաստանի և Չինաստանի ջանքերի համատեղումը հանցավորության դեմ պայքարում

Քարաթափում Քաղսի-Բջնի ավտոճանապարհին

Գևորգ Պապոյանն աշխատանքային այցով Մոսկվայում է. քննարկվել են համագործակցության ընդլայնման մասին հարցեր

Աբովյանում շուրջ 290 վերելակ արդիականացվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Օտարերկրացիների խումբը Երևանում ծեծել է եգիպտացու, փորձել նստեցնել ավտոմեքենան, դիմադրելուց հետո՝ կողոպտել

Ինչ գործի շրջանակում է Քննչական կոմիտե հրավիրվել Ռուբեն Մխիթարյանը. մանրամասներ

Հույս ունեմ՝ միջազգային հանրությունը, ԵՄ երկրները, ԱՄՆ-ը ճնշում կգործադրեն Ադրբեջանի վրա. Ռասմուսեն

Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղով պայմանավորված՝ որոշ փողոցներ փակ կլինեն. հայտարարություն

Մաքրե՛ք Ձեր շրթունքները․ Անդրանիկ Քոչարյանը՝ Ջեբեջյանին. տեսանյութ