Երևան
12 °C
Մարտի 24-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում կշարունակվեն Ուկրաինայի հարցով խորհրդակցությունները ռուս և ամերիկացի փորձագետների միջև։
Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը:
«Մենք պայմանավորվեցինք պարոն Ուոլցի (ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլց) հետ, որ այս հարցի շուրջ խորհրդակցությունները երկկողմ ձևաչափով կշարունակեն նախագահների կողմից նշանակված փորձագետները:
Այդ խորհրդակցությունները տեղի կունենան երկուշաբթի՝ մարտի 24-ին, Էր Ռիադում»,- ասել է նա:
Փետրվարի 18-ի առավոտյան Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկել էին ռուս-ամերիկյան բանակցությունները, որոնք Մոսկվայի և Վաշինգտոնի միջև առաջին լայնածավալ բանակցություններն էին վերջին տարիներին, այդ թվում՝ Ուկրաինայում ռազմական գործողության սկզբից ի վեր։
Ռուսաստանը բանակցությունների սեղանի շուրջ ներկայացրել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Ամերիկյան կողմից բանակցել են ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը։
Հիշեցնենք՝ 2 երկրի ներկայացուցիչները հանդիպել են թագավորական ընտանիքի պալատներից մեկում՝ Ալբասատին համալիրում գտնվող Դիրիայում:
Բանակցություններին ուկրաինական կողմը չի մասնակցել:
Մարտի 11-ին Սաուդյան արաբիայի քաղաքներից մեկում՝ Ջիդդայում, ընթացել է բանակցությունների նոր փուլը. գրեթե կես օր տևած բանակցություններից հետո ԱՄՆ-ը և Ուկրաինան համատեղ հայտարարություն են հրապարակել:
Հայտարարության մեջ նշվում են էական մանրամասները, թե ինչպես պետք է վերջ տալ պատերազմին, և այն երաշխիքները, որոնց վրա Ուկրաինան կարող է հույս դնել «իր տնտեսությունն ընդլայնելու և երկարաժամկետ բարգավաճում և անվտանգություն ապահովելու համար»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԷսկալացիայի տրամաբանությամբ լուրերի հոսքի նպատակը բուն լուրը քողարկելն է. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
«Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը՝ Վարդենիսում. որ համայնքներում և երբ են նախատեսված այցեր
Ջո Բայդենը ցանկանում է վերադառնալ քաղաքականություն
Լևոն Քոչարյանը և Բաքվի վերլուծաբանները նույն թեզն են տանում՝ փորձելով հարվածել խաղաղությանը. Բլեյան. տեսանյութ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Դեյվիդ Լամմիի հետ. ինչ հարցեր են քննարկվել
Վրաերթի ենթարկված 35-ամյա հետիոտնը հիվանդանոցի ճանապարհին մահացել է․ շտապօգնությունը ուշացումով է ժամանել
Գուգարքի տարածաշրջանում ձյուն է տեղում
Ամեն անգամ համոզվում եմ, որ հրաշալի երեխաներ և երիտասարդներ ունենք, շատ շփվենք նրանց հետ. Ժաննա Անդրեասյան
Ինչ կենսագրություն ունի ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նոր նախագահը
Դանիել Իոաննիսյանը ջուր է լցրել Դավիթ Խաժակյանի վրա. ինչ վիճաբանություն է եղել տաղավարում. տեսանյութ
Ղուկասյանը մինչ սուրը պատյանից հանելը լավ կլիներ հիշեր՝ ում հետ էր երկար տարիներ Գյումրին թալանում. Բարսեղյան
Մեսրոպ Առաքելյանը «միացել է» Բաքվի քարոզչական թիմին. ինչ իրավիճակ է սահմանային գյուղերում. տեսանյութ
Հայտնաբերվել են Ադրբեջանում ձնահյուսի տակ մնացած զինծառայողների դիերը
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը եզրափակչում է. աշխարհի գավաթ. տեսանյութ
ՀՀ վարչապետը, ճնշումներին հակառակ, պատերազմից հետո փորձել է ապահովել երկրի զարգացման նոր ուղի. թուրք դիվանագետ
ԼՂ-ից բռնի տեղահանվածներին առնչվող պառակտչական գործողությունները առնվազն բարոյական չեն. ՆԳ նախարար
Հայտնի են Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի եթեր հեռարձակման օրն ու ժամը
IDBank-ի նոր մասնաճյուղը Արտաշատ քաղաքում է
Հայտնի ավտոտեխսպասարկման կետում հրդեհ է բռնկվել․ «Լեքսուս»-ն ու գույքը մոխրակույտի են վերածվել, կան վիրավորներ
Yandex Go-ն կկրկնապատկի վարորդների թեյավճարները Տաքսիստի միջազգային օրվա կապակցությամբ
Ինչ է արել ԼՂ-ից տեղահանված բնակիչը, որը պնդում է՝ իրեն ոստիկանությունում ծեծել են. նախարարը մանրամասնել է
Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում ակտիվորեն ներգրավված է պետական բարեփոխումների քննարկումներում. Պապոյան
Ինչեր կան «Մարգարայի» անցակետով Սիրիա ուղարկված մարդասիրական բեռի արկղերում. ԱԳՆ-ն մանրամասնել է. լուսանկարներ
ՀՀ 2 տարածաշրջանում ձյուն է տեղում
Սիմոնյանը Մեքսիկայի Սենատի նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի ապօրինի դատավարությանը
Չնայած անվտանգության մշտական սպառնալիքներին՝ մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի. Միրզոյան
Համագործակցության եռակողմ հուշագիր՝ ԵՊՀ-ի, Գլխավոր դատախազության և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի միջև
Գերիների և անհետ կորածների հարցով սահմանին հանդիպումից հետո ծնողներին մանրամասներ ենք հաղորդել․ ՀՀ ԱԱԾ տնօրեն
Վճարումներ ընդունելու նոր ու պարզ լուծում բիզնեսի համար. PayLink
Երևանը կմիանա «Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառմանը. կանջատվեն փողոցների լույսերը
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 21-ին
Անկարայում և Իզմիրում արգելվել են բողոքի ցույցերը
Տեղի է ունեցել Հայաստան-Եվրամիություն ՀԸԳՀ կիրարկմանը նվիրված արտագնա երկրորդ հանդիպումը
Սահմանային կետերում ուժեղացրել ենք հսկողությունը և տասնյակ կիլոգրամներով թմրամիջոց հայտնաբերել. ՆԳ նախարար
ՎՏԲ-Հայաստան բանկն աջակցել է «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» բարեգործական խաղին
Մտահոգիչ են բնակարանային և տրանսպորտային միջոցներից կատարված գողությունների դեպքերը. ՆԳ նախարար
Բնակարանային գողություն կատարելու ժամանակ 59-ամյա տղամարդը ձերբակալվել է
Վարչապետն ու ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը
Մարդասիրական օգնություն տանող բեռնատարները Հայաստանից ուղևորվել են Սիրիա. լուսանկարներ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT