1 պահպանվող անձն այսուհետ պետք է ուղեկցվի միայն 1 մեքենայով, թիկնապահների թիվը՝ առավելագույնը 3. նախագիծ

21/03/2025 schedule09:13

Մարտի 20-ին Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկմանն է ներկայացրել ««Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, որով նախատեսվում են ոլորտը կարգավորող մի շարք լավարկումներ և բարեփոխումներ։

Արմեն Մկրտչյանն ընդգծել է՝ նախաձեռնության նպատակը մասնավոր պահնորդական գործունեության կանոնակարգումն է, ինչպես նաև հանրային անվտանգության ապահովման երաշխավորման բարձրացումը։

Նրա խոսքով՝ նախաձեռնության ընդունումը կնպաստի պահնորդական ծառայություններին առնչվող օրենսդրության որոշակիացմանն ու ստանդարտացմանը։

«Օրենքը լրացնում ենք փաստացի մատուցվող բոլոր ենթատեսակներով. ահազանգման, տեսահսկման համակարգեր, որոնք օգտագործվում էին, սակայն օրենսդրական ամրագրում չունեին»,- ասել է Արմեն Մկրտչյանը։

Նա նաև նշել է, որ լիցենզիա ստանալու համար հայտ ներկայացնելիս կազմակերպությունը պետք է ունենա առնվազն 10 որակավորված պահնորդ՝ ներկայիս 1-ի փոխարեն:

1030.jpg (306 KB)

Փոփոխությամբ նախատեսվում է, որ գործունեության այս տեսակը պետք է ունենա պարտադիր ապահովագրական պահանջ։

Արմեն Մկրտչյանն ընդգծել է նաև, որ պահնորդական կազմակերպությունների գործունեության նկատմամբ կսահմանվի վերահսկողության արդյունավետ գործիքակազմ։

Փաթեթի ընդունման արդյունքում ենթաօրենսդրական նորմով հնարավորություն կստեղծվի հաստատել պահնորդական գործունեության կարգը։

Ըստ կարգավորումների՝ նախատեսվում է նաև խստացում․ պահպանվող անձին այլ տրանսպորտային միջոցի ուղեկցման դեպքում կսահմանվի վարչական պատասխանատվություն։ Կսահմանվեն նաև պատասխանատվության միջոցներ առանց լիցենզիայի մասնավոր պահնորդական ծառայություն մատուցելու դեպքում։

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
989 դիտում

Իրանը իսլամական պետություններին կոչ է արել Իսրայելի գործողությունների դեմ անհապաղ քայլեր ձեռնարկել

Արմավիրի մարզ այցի շրջանակներում վարչապետը չնախատեսված կանգառներ է ունեցել Արգավանդ և Տանձուտ բնակավայրերում

Ադրբեջանը խաղաղության օրակարգ է բերում տարբեր նոր, ես կասեի արհեստական նախապայմաններ. Արարատ Միրզոյան

Հրանտ-Լեոն Ռանոսը հեռացվել է Հայաստանի հավաքականից. ինչու է Ջոն վան՛տ Սխիպը նման որոշում կայացրել

Հութիները հարվածել են ամերիկյան ռազմածովային ուժերին և Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանին

Խորթ մայրը քանոնով հարվածներ է հասցրել 10-ամյա երեխային․ վերջինը խնամքի կենտրոնից տեղափոխվել է հիվանդանոց

ՀՀ ավտոճանապարհներին ծառեր են տապալվել

Դիլիջանի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է

Ծալովի դանակ, լիցքավորված «Մակարով» տիպի ատրճանակ. Երևանի պարեկները բակային շրջագայություն են անցկացրել

Իսրայելական բանակը հայտարարել է Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» թիրախներին հարվածներ հասցնելու մասին

Առավոտյան հազվագյուտ Մամմաթուս ամպեր են նկատվել Երևանում. Լևոն Ազիզյանը լուսանկար է հրապարակել

Վարչապետն այցելել է Երևանի թիվ 184 դպրոցի նորակառույց մարզադահլիճ և Փշատավանի նորակառույց մսուր-մանկապարտեզ

Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Թբիլիսի. լուսանկարներ

Փշատավան բնակավայրը նորակառույց մանկապարտեզ ունի. վարչապետ. տեսանյութ

Թուրքիայում բողոքի ակցիայի 350 մասնակից է ձերբակալվել. բախումներ ցուցարարների և ոստիկանների միջև

Վրաստան-Հայաստան հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմը

Երևանի փողոցներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Վաղարշապատի գազալցակայաններից մեկում 36-ամյա տղամարդ է սպանվել. կասկածյալը Էջմիածնում հայտնի «Ճապ»-ն է

Հյուր գնացած տղամարդիկ խմել, ծեծել են միմյանց ու տանտիրոջը. նրանցից մեկը տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ

Հայաստանի պատմության թանգարանում «Անահիտից Մարիամ. Մայր աստվածություն» ցուցադրությունը երկարաձգվել է

ՀՀ առանձին շրջաններում առատ տեղումներ կլինեն. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հուսանք՝ Ադրբեջանը կիսում է մեր ցանկությունը՝ թևակոխելու նոր դարաշրջան. Ալեն Սիմոնյանի ելույթը Ստրասբուրգում

Գտնել մեքենան. Սուրենյանը լուսանկար է հրապարակել

ԱՄՆ-ը ողջունում է Մարգարայի սահմանային անցակետը ժամանակավորապես բացելու՝ ՀՀ-Թուրքիա համագործակցությունը. Բոնո

Երևանի թիվ 184 դպրոցը նորակառույց մարզական մասնաշենք ունի. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Կիևը համաձայնել է նախագահական ընտրություններ անցկացնել. Սթիվ Ուիթկոֆ

Շիրակի մարզում նախորդ գիշերվանից տեղումներ են եղել ձնախառն անձրևի, հետո՝ առատ ձյան տեսքով. տեսանյութ

Երևանում սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ

Մահացել է լեգենդար բռնցքամարտիկ Ջորջ Ֆորմանը

Երևանում մեկնարկել է անկենսունակ ծառերի փոխարինումը. տեսանյութ

Հրազդանում մեքենաներ են բախվել. կան վիրավորներ

Twitter-ի կապույտ թռչնի տեսքով ցուցանակ-տարբերանշանը աճուրդում վաճառվել է գրեթե 35 հազար դոլարով

Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է

Պուշկինի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

«Կասկադ մշակութային հանգույց» նախագծի հաղթող ընկերությունը ճարտարապետներին աշխատանքային քննարկման է հրավիրում

ՀՀ տարածաշրջանների մեծ մասում ձյուն է տեղում. Սպիտակի և Դիլիջանի ոլորանները փակ են

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 11-15 աստիճանով. Սուրենյանն ասել է՝ երբվանից

Ի՞նչ երաշխավոր, 2022-ի սեպտեմբերը դաս չեղա՞վ. անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է. վարչապետ

Իրականությանը չի համապատասխանում, թե մենք գերիների հետ կապված հարց չենք քննարկում. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ