Ի՞նչ երաշխավոր, 2022-ի սեպտեմբերը դաս չեղա՞վ. անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է. վարչապետ

22/03/2025 schedule00:33

Եթե Ադրբեջանը համաձայնում է ստորագրել խաղաղության համաձայնագիրը, Հայաստանին երաշխավոր պե՞տք է գործընթացի համար։

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանելով հարցին՝ վարչապետն ասաց.

«Այն, ինչ տեղի ունեցավ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանում, մենք դեռ երաշխավոր անվանվող ինստիտուտին լո՞ւրջ ենք վերաբերում։ Բայց մենք ունեցել ենք, ժողովուրդ ջան, երաշխավոր։ Հետո, ի՞նչ է տեղի ունեցել։

Տեսեք, մենք ասում ենք՝ «մեր պատմությունից դասեր քաղել» նախադասությունը: Հենց ասում ենք «մեր պատմությունից պետք է դասեր քաղել», միանգամից գնում ենք չորրորդ դար, երրորդ դար, չգիտեմ … Պետք չէ գնալ չորրորդ դար, երրորդ դար։ Պետք է գնալ 2022 թվական, պետք է գնալ 2021 թվական, պետք է գնալ 2020 թվական: Այսինքն՝ ես ասում եմ, որ Հայաստանի անվտանգության մի երաշխավոր կա, դա ինքը՝ Հայաստանի Հանրապետությունն է, որն ի վիճակի է իր հարևանների միջավայրում ապրել առանց արտաքին օգնության, առանց արտաքին միջամտության։

Խաղաղությունն է երաշխավորը, հասկանու՞մ եք։ Չկա խաղաղությունից ավելի գործուն գործիք երաշխավորելու անվտանգությունը, չկա պարզապես նման գործիք։ Եվ հետևաբար, այդ հասկացությունները, հասկանու՞մ եք, փոխվում են, ժամանակը փոխում է: Մենք էլ ենք խաղաղության համաձայնագրի… իմիջիայլոց, հիշենք, որ անունը համաձայնագիր, արդեն համաձայնեցված տեքստ ունենք, որովհետև այն ժամանակ նույնիսկ վերնագրի հետ կապված տարբեր տարբերակներ են եղել: Հիշենք փաստաթուղթը, որն արդեն համաձայնեցված է, դրված է սեղանին և սպասվում է ստորագրության, կոչվում է՝ խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագիր։ Մենք էլ էինք, այն ժամանակ այդպիսի հոդվածներ ունեինք, քննարկում, քննարկում, քննարկում էինք: Մենք քննարկում էինք, այնտեղ աշխարհում ինչ-որ բաներ էին տեղի ունենում։ Քննարկում էինք, մեկ էլ մի պահ ասացինք՝ մի րոպե, եկեք նայենք՝ արդյոք մեր աչքի առաջ փոփոխվող աշխարհի հետ մեր պատկերացումները նույնպես պետք է չփոխվեն։ Հետո տեղի ունեցավ 2022 թվականը։ Հետո տեղի ունեցավ այն, որ մենք փուլ-փուլ սառեցրինք մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ ՀԱՊԿ-ը Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորն է եղել դե յուրե:

Ի՞նչ, մենք ուզում ենք նորից նույն պատմության մեջ մտնե՞լ։ Ո՛չ, ես համաձայն չեմ դրա հետ։ Խաղաղություն, ինստիտուցիոնալ երկարաժամկետ խաղաղություն, հարևանների միջավայրում ապրելու հմտություն և կարողություն, և իհարկե, նաև պաշտպանունակ բանակ, որի բարեփոխումները մեծ թափով տեղի են ունենում: Իմիջիայլոց, շատ հետաքրքիր է, սա այն դեպքերից է, որ Հայաստանում ոչ մեկ դա չի նկատում: Այն բանաձևերը, որ ես ասում եմ՝ դրսից ներմուծվող բանաձևերով ենք մենք մտածում, բայց այս դեպքում դրսից եկած ինֆորմացիան մենք չենք նկատում։

Հայաստանի Կառավարությունը լուռ է ընդհանրապես բանակի բարեփոխումների ոլորտում ինչ է տեղի ունենում, լուռ, բացարձակ։ Մենք էլ այն առաջվա նման չենք, որ մի բան անում ենք… դասեր ենք քաղել մեր սխալներից, ասում ենք՝ տեսեք, այս ենք արել, ոչ մի բան… բայց այստեղ, արդեն այն երրորդ երկրներից եկած տեղեկատվությունը Հայաստանում ոչ մեկ չի նկատում, ոչ մեկ ոչ տեսնում է, ոչ լսում է, չկա այդպիսի բան։ Տեղեկատվությունը միայն նրա մասին է, որ Հայաստանը զիջեց, Հայաստանի Կառավարությունը տվեց և այլն:

Բայց ես նորից ասում եմ, օգտվելով առիթից, այս խոսակցությունը պետք է տեղի ունենա և «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը նաև դրա մասին է։ Եկեք, ժողովուրդ ջան, հասկանանք՝ ինչի մասին է խոսույթը։ Ի՞նչն ենք մենք զիջել։ Եվ սա շատ կարևոր խոսակցություն է, և ես ուղիղ ասում եմ Ձեզ երաշխավորի հետ կապված իմ վերաբերմունքը՝ խաղաղությունն է երաշխավորը:

Բայց կրկին ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանի բանակի կերպափոխման գործընթացը որևէ կերպ չի կարող վտանգել խաղաղությունը, որովհետև ես հստակ ասել եմ, որ Հայաստանի Հանրապետության բանակը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս որևէ խնդիր չունի լուծելու, ներառյալ՝ չունի խնդիր լուծելու կապված Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների վերաբերյալ, որովհետև ինչպես արդեն ասացի՝ սահմանազատման դե յուրե գործընթացը ստեղծել է բոլոր հնարավորությունները, որ այդ խնդիրը լուծվի սահմանազատման գործընթացում: Եվ սա այն վերջին գործոնն է և հանգամանքը, որն ինձ հիմք է տալիս ասելու, որ տարածաշրջանում էսկալացիայի և էսկալացիայի հնարավորության մասին բոլոր խոսակցությունները, գնահատականները, պնդումներն արհեստական են և մտացածին»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
951 դիտում

Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն

Երբ ատելության խոսքի թիրախ են դառնում ղարաբաղցիներին քննադատողները, նույն խումբը ծպտուն չի հանում. Ղազարյան

Կրթվելը նորաձև է» շարժման 26-րդ կանգառը Թալինում ընթացել է առանձնահատուկ ակտիվությամբ. լուսանկարներ

Հարավային Կովկասի տարածաշրջանը ԵԱՀԿ-ի համար ունի ռազմավարական նշանակություն. Սինիրօղլուն՝ Փաշինյանին

Արա Աղանյանը 4-րդն է Եվրոպայի առաջնությունում, Պետրոս Պետրոսյանը` 5-րդը

«Օպել-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել գետի ափին. վարորդը հոսպիտալացվել է

Շնորհավորում ենք Սուրբ Հարության տոնի կապակցությամբ. ԱՄՆ դեսպանատուն

Մասիսում բախվել են մեքենաներ․ կա վիրավnր

Այս տարի Զատիկը միասին նշում են ռուս և հայ եկեղեցիների ծխականները. ՌԴ դեսպանությունը շնորհավորել է

ԱՄՆ-ում փոքր ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

Հռոմի պապն աղոթել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի համար

Վրաերթ Կոտայքի մարզում. 63-ամյա քաղաքացին հոսպիտալացվել է

Վստահ եմ՝ Ամենայն հայոց կաթողիկոսի մերձավոր շրջապատն ականջալուր կլինի նրա պատգամին. Հարությունյան

Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդարի» ռեկորդակիր

Թուրքիայում որոշ չվերթներ չեղարկվել են, որոշները` հետաձգվել

Աշտարակի խճուղում մեքենան բախվել է երկաթե գովազդային սյանը. կա վիրավnր

Մարզերում և Երևանում կդիտվեն կարճատև անձրևներ, տեղ-տեղ՝ քամու ուժգնացում

Իրանում ուսումնական ուղղաթիռ է կործանվել, օդաչուները վիրավոր են

Մեզ չեն հետաքրքրում դաշտից դուրս խոսակցությունները, սա մեր լավագույն խաղերից մեկն էր. Մխիթարյան

Անահիտ Մանասյանը Լոռու մարզի երիտասարդների համար վարպետաց դաս է անցկացրել

Ձերբակալվել են Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցներ

Մոսկվայում վայրէջք է կատարել գերության մեջ եղած 246 ռուս զինծառայողի տեղափոխող օդանավը

Դիլիջանում տնակ է հրդեհվել

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Հայտնի են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները

Սպանություն Երևանում. հիվանդանոց տեղափոխված 16-ամյա տղան մահացել է, կան վիրավորներ

ԱԱԾ-ն հատուկ օպերացիա է իրականացրել Շենգավիթի թաղապետարանում

Եվրոպայի առաջնություն. մրցահարթակ դուրս կգան Սիմոն Մարտիրոսյանը, Գարիկ Կարապետյանը և ևս 4 հայ ծանրորդ

Քրիստոնյա աշխարհը նշում է Սուրբ Զատիկը՝ Քրիստոսի հարության տոնը

Ապրիլի 28-ից մայիսի 5-ը Հայաստանի մեծ մասը կգտնվի բացասական անոմալիայի գոտում

Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Մշակութային ճամփորդներն այսօր բացահայտեցին օպերայի և բալետի հետաքրքիր աշխարհը

ԱԺ պատգամավորներ Արսեն Թորոսյանն ու Դավիթ Դանիելյանն այցելել են Սյունիքի մարզի բնակավայրեր. տեսանյութ

Փոխըմբռնման ենք հասել միջուկային հնարավոր համաձայնագրի սկզբունքների և նպատակների շուրջ. Արաղչի

«Երևանի քաղաքապետի գավաթ» բռնցքամարտի միջազգային մրցաշարին մասնակցում են մարզիկներ 14 երկրից

Մոսկվան և Կիևը գերիների փոխանակում են իրականացրել 246-ը 246-ի դիմաց

Այս տոնական օրը թող ամրացնի մեր միասնականությունը և պատասխանատվության զգացումը՝ ապագայի հանդեպ. նախագահ

Գողացված ձայներ, КГБ-իշնիկ տերտերներ, հայրենիքը սակարկող, թայֆայական կառավարում. Հովհաննիսյանը մանրամասնում է

Շուրջ 1300 ծառ, ավելի քան 200 մշտադալար թուփ. Նոր Նորքում ծառատունկին նաև Ավինյանն է դուստրերի հետ մասնակցել

Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է. կա տուժած