Հայաստանը ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությանը կից պաշտպանության հարցերով կցորդ կունենա

20/03/2025 schedule11:22

Երևանը Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ կունենա։

Որոշման նախագիծը ՀՀ կառավարությանը ներկայացրել է Պաշտպանության նախարարությունը։

Նախագծում ասվում է, որ ՄԱԿ-ը կոչված է նպաստելու միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդմանը, հետևաբար Հայաստանը հետևողականորեն սատարում է սովորական սպառազինությունների վերահսկման, գլոբալ զինաթափման և չտարածման, վստահության և անվտանգության ամրապնդման միջոցառումների ոլորտներին վերաբերող պայմանագրերի և ռեժիմների լիարժեք ու համապարփակ իրականացմանը:

«Մասնակցությունը ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին կարևոր ներդրում է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանությանը, որի համատեքստում հայ խաղաղապահները տարբեր ժամանակներում տեղակայված են եղել Լիբանանում ՄԱԿ ժամանակավոր ուժերի և Մալիում Բազմազգ միացյալ կայունացման առաքելության կազմերում:

Տարբեր տարիների Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ խաղաղապահ առաքելություններին դրական ազդեցություն է ունեցել երկրի վարկանիշի աճին և բարձր է գնահատվել միջազգային գործընկերների կողմից: ՄԱԿ-ու ՀՀ պաշտպանության հարցերով կցորդը կոչված է իրականացնել ՄԱԿ Քարտուղարության խաղաղության գործողությունների վարչության (DPO) հետ համագործակցության խորացումը, որը կարող է նպաստել ՀՀ խաղաղապահ զինված ուժերի կարողությունների բարձրացմանը և ՄԱԿ խաղաղապահ առաքելություններին ՀՀ մասնակցության խորացմանը:

ԱԳ նախարարությունը ևս կարևորում է ՄԱԿ Քարտուղարության բոլոր համապատասխան ստորաբաժանումներում ակտիվ ներգրավվածությունը՝ ապահովելով պատշաճ մակարդակի մասնակցություն և շոշափելի արդյունքներ:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությանը կից գործելը և կազմակերպության բազմաթիվ կառույցների և օղակների հետ արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև բաց քննարկումներին մասնակցության միջոցով պաշտպանության հարցերով կցորդը հնարավորություն է ունենում ներկայացնել Հայաստանի ռազմական, ռազմաքաղաքական առաջնահերթությունները և միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համատեքստում մոտեցումները»,- մանրամասնվում է նախագծում։

Ըստ ՊՆ-ի՝ Հայաստանի և ՄԱԿ-ի միջև փոխգործակցությանը և շարունակական համագործակցությանը շրջանակներում մեծ կարևորություն է տրվում միջազգային լավագույն փորձի, ռեսուսների օգտագործմանը և տեղայնացմանը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքների պաշտպանությունը, կառավարման և օրենքի գերակայության, ինչպես նաև խաղաղապահության, կին զինծառայողների իրավունքների պաշտպանության, զինված ուժերում քաղաքացիական վերահսկողության ոլորտները:

«ՀՀ պաշտպանության նախարարությունն իր լիազորությունների սահմաններում կազմակերպում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների միջև համագործակցությունը ռազմական և ռազմաքաղաքական բնագավառներում: Միջազգային կազմակերպություններում պաշտպանության հարցերով կցորդը, գործելով օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում, համակարգում է միջազգային կազմակերպությունների հետ ռազմական և պաշտպանական ոլորտի համագործակցությունը, ներկայացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը և զինված ուժերը, ինչպես նաև իրականացնում է ներկայացուցչական աշխատանք, որը ներառում է ՄԱԿ-ի տարբեր գերատեսչությունների և կառույցների հետ պաշտոնական կապերի հաստատում և խորացում, ռազմական ոլորտում հարաբերությունների զարգացում, համագործակցության ծրագրերի իրականացման մշտադիտարկում, օժանդակության ցուցաբերում նախարարության և զինված ուժերի պատվիրակությունների այցերի կազմակերպման ժամանակ: ՀՀ պաշտպանության նախարարության հանձնարարությամբ և արտաքին գործերի նախարարության ղեկավարության միջնորդությամբ՝ ռազմական կցորդը միջազգային իրավունքի նորմերով սահմանված կարգի համաձայն կարող է իրականացնել դիտորդական գործառույթներ:

Սույն նախագծի ընդունումը հնարավորություն կստեղծի ՀՀ պաշտպանության նախարարության համար ՄԱԿ-ում պաշտպանության հարցերով կցորդի միջոցով արդյունավետ աշխատանքի համար, կնպաստի ինստիտուցիոնալ կապերի հետագա ամրապնդմանը և զարգացմանը, ինչպես նաև ռազմական և ռազմաքաղաքական փոխգործակցության հնարավորությունների ընդլայնմանը»,- ասվում է նախագծում։

ՄԱԿ-ում պաշտպանության հարցերով կցորդը կիրականացնի միջազգային կազմակերպության հետ ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության համադրման և կորդինացման աշխատանքները, կամրապնդի երկկողմ փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև կներկայացնի համագործակցության հեռանկարային զարգացման վերաբերյալ առաջարկություններ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
308 դիտում

Ի՞նչ երաշխավոր, 2022-ի սեպտեմբերը դաս չեղա՞վ. անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է. վարչապետ

Իրականությանը չի համապատասխանում, թե մենք գերիների հետ կապված հարց չենք քննարկում. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Այդ քաղաքական՝ զիջել, զիջել, ի՞նչ ենք զիջել. պատրաստ եմ այս թեմայով մի օր բաց խոսել. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Ինչո՞ւ պիտի խաղաղության միջոցը դնենք նույն հարթության վրա, ինչ-որ բուն նպատակը՝ խաղաղությունը. վարչապետ

Երբ կունենանք խաղաղություն, ԵՄ դիտորդներին կարող ենք նեղություն չտալ, կամ պակաս նեղություն տալ. Նիկոլ Փաշինյան

Շատերը չէին հավատում Խաղաղության օրակարգին. գործում ենք հոռետեսության միջավայրում. վարչապետ. տեսանյութ

Վարչապետն ասաց՝ ինչու չի հրապարակվում խաղաղության համաձայնագիրը և երբ այն կհանրայնացվի. տեսանյութ

Էսկալացիայի տրամաբանությամբ լուրերի հոսքի նպատակը բուն լուրը քողարկելն է. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

«Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը՝ Վարդենիսում. որ համայնքներում և երբ են նախատեսված այցեր

Ջո Բայդենը ցանկանում է վերադառնալ քաղաքականություն

Լևոն Քոչարյանը և Բաքվի վերլուծաբանները նույն թեզն են տանում՝ փորձելով հարվածել խաղաղությանը. Բլեյան. տեսանյութ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Դեյվիդ Լամմիի հետ. ինչ հարցեր են քննարկվել

Վրաերթի ենթարկված 35-ամյա հետիոտնը հիվանդանոցի ճանապարհին մահացել է․ շտապօգնությունը ուշացումով է ժամանել

Գուգարքի տարածաշրջանում ձյուն է տեղում

Ամեն անգամ համոզվում եմ, որ հրաշալի երեխաներ և երիտասարդներ ունենք, շատ շփվենք նրանց հետ. Ժաննա Անդրեասյան

Ինչ կենսագրություն ունի ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նոր նախագահը

Դանիել Իոաննիսյանը ջուր է լցրել Դավիթ Խաժակյանի վրա. ինչ վիճաբանություն է եղել տաղավարում. տեսանյութ

Ղուկասյանը մինչ սուրը պատյանից հանելը լավ կլիներ հիշեր՝ ում հետ էր երկար տարիներ Գյումրին թալանում. Բարսեղյան

Մեսրոպ Առաքելյանը «միացել է» Բաքվի քարոզչական թիմին. ինչ իրավիճակ է սահմանային գյուղերում. տեսանյութ

Հայտնաբերվել են Ադրբեջանում ձնահյուսի տակ մնացած զինծառայողների դիերը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը եզրափակչում է. աշխարհի գավաթ. տեսանյութ

ՀՀ վարչապետը, ճնշումներին հակառակ, պատերազմից հետո փորձել է ապահովել երկրի զարգացման նոր ուղի. թուրք դիվանագետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին առնչվող պառակտչական գործողությունները առնվազն բարոյական չեն. ՆԳ նախարար

Հայտնի են Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի եթեր հեռարձակման օրն ու ժամը

IDBank-ի նոր մասնաճյուղը Արտաշատ քաղաքում է

Հայտնի ավտոտեխսպասարկման կետում հրդեհ է բռնկվել․ «Լեքսուս»-ն ու գույքը մոխրակույտի են վերածվել, կան վիրավորներ

Yandex Go-ն կկրկնապատկի վարորդների թեյավճարները Տաքսիստի միջազգային օրվա կապակցությամբ

Ինչ է արել ԼՂ-ից տեղահանված բնակիչը, որը պնդում է՝ իրեն ոստիկանությունում ծեծել են. նախարարը մանրամասնել է

Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում ակտիվորեն ներգրավված է պետական բարեփոխումների քննարկումներում. Պապոյան

Ինչեր կան «Մարգարայի» անցակետով Սիրիա ուղարկված մարդասիրական բեռի արկղերում. ԱԳՆ-ն մանրամասնել է. լուսանկարներ

ՀՀ 2 տարածաշրջանում ձյուն է տեղում

Սիմոնյանը Մեքսիկայի Սենատի նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի ապօրինի դատավարությանը

Չնայած անվտանգության մշտական ​​սպառնալիքներին՝ մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի. Միրզոյան

Համագործակցության եռակողմ հուշագիր՝ ԵՊՀ-ի, Գլխավոր դատախազության և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի միջև

Գերիների և անհետ կորածների հարցով սահմանին հանդիպումից հետո ծնողներին մանրամասներ ենք հաղորդել․ ՀՀ ԱԱԾ տնօրեն

Վճարումներ ընդունելու նոր ու պարզ լուծում բիզնեսի համար. PayLink

Երևանը կմիանա «Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառմանը. կանջատվեն փողոցների լույսերը

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 21-ին

Անկարայում և Իզմիրում արգելվել են բողոքի ցույցերը

Տեղի է ունեցել Հայաստան-Եվրամիություն ՀԸԳՀ կիրարկմանը նվիրված արտագնա երկրորդ հանդիպումը