Ադրբեջանական կողմի զորքերի տեղաշարժ չկա, գետնի վրա նման երևույթ տեսանելի չէ․ նախարար

21/03/2025 schedule12:48

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ հրադադարի դեպքերի խախտման վերաբերյալ ադրբեջանական կողմից հնչող ապատեղեկատվություններին։

Նախարարը նշեց, որ չի կարող գնահատական տալ, թե ինչու են տարածում նման տեղեկություններ, սակայն ևս մեկ անգամ ընդգծեց՝ Հայաստանը պատրաստ է փաստերի դեպքում ուսումնասիրել, հետաքննել դրանք:

«Արբանյակային նկարները չեն կարող ցույց տալ գնդակների կրակել-չկրակելու մասին, դրա համար պետք են տեսանյութեր, իսկ քանի որ մեղադրողը մենք չենք, այլ մեր հարևաններն են, մենք ասում են՝ եթե ունեք ապացույցներ, տրամադրեք մեզ, մենք պատրաստ ենք ուսումնասիրել, հետաքննել, մինչ օրս չենք ստացել նմանատիպ արձագանքներ»,- ասաց նա։

Նախարարի խոսքով՝ ադրբեջանական կողմի զորքերի տեղաշարժ չկա․ «Որպեսզի նման գնահատական տամ, պետք են հետախուզական տվյալներ, այս պահին գետնի վրա նման երևույթ տեսանելի չէ: Մամուլում առկա տեղեկատվությունը, որ տեղի են ունենում կրակոցներ, զորքերի տեղաշարժեր, Պաշտպանության նախարարությունը չի հաստատում»։

Պապիկյանը ընդգծեց, որ թե՛ ներկա, թե՛ նախկին պաշտոնյանները կրակոցների կամ սահմանի վերաբերյալ տարածեն միայն ճշգրիտ տեղեկատվություն, իսկ տեղեկատվությունը ճշգրիտ է, եթե այն ճշտված է Պաշտպանության նախարարության հետ:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Ադրբեջանական կողմը վերջին օրերի ընթացքում պարբերաբար կեղծ լուրեր է տարածում հրադադարի խախտման դեպքերի վերաբերյալ՝ մեղադրելով հայկական կողմին։ 

ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակում է հերքել այս ապատեղեկատվությունները՝ հայտնելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։ 

Կրակոցների վերաբերյալ նաև «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն էր ստահոդ լուր տարածել, թե, իբր, ամբողջ գիշեր Սոթքի ուղղությամբ ադրբեջանական կողմից ինտենսիվ կրակոցներ են եղել:

Պաշտպանության նախարարությունից արձագանքել են այս հայտարարությանը՝ հորդորելով զերծ մնալ բանակին և սահմանային իրադրությանն առնչվող ոչ ստույգ, սխալ ու մտացածին տեղեկություններ հրապարակելուց:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է սկսել խորհրդակցություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։

Միևնույն ժամանակ Կառավարության ղեկավարը հայտնել է, որ ՀՀ պաշտպանական գերատեսչությանը հանձնարարել է հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել՝ շեշտելով՝ Հայաստանը գնում է խաղաղության, ոչ թե պատերազմի։

Ի պատասխան Հայաստանից հնչող խաղաղասիրական հայտարարությունների և կոչերի՝ պաշտոնական Բաքուն, որը օրեր առաջ հաստատել էր, որ խաղաղության պայմանագրի բոլոր կետերը համաձայնեցված են, հետքայլ է կատարել և հայտարարել, թե խաղաղության պայմանագիր կստորագրեն այն ժամանակ, երբ Հայաստանը փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
659 դիտում

Նախընտրական Գյումրի. ում ցուցակով ով է գալիս և ինչ ծրագրով. թեկնածուներից սպասվող օգուտները, վնասները, վտանգը

Իրանը իսլամական պետություններին կոչ է արել Իսրայելի գործողությունների դեմ անհապաղ քայլեր ձեռնարկել

Արմավիրի մարզ այցի շրջանակներում վարչապետը չնախատեսված կանգառներ է ունեցել Արգավանդ և Տանձուտ բնակավայրերում

Ադրբեջանը խաղաղության օրակարգ է բերում տարբեր նոր, ես կասեի արհեստական նախապայմաններ. Արարատ Միրզոյան

Հրանտ-Լեոն Ռանոսը հեռացվել է Հայաստանի հավաքականից. ինչու է Ջոն վան՛տ Սխիպը նման որոշում կայացրել

Հութիները հարվածել են ամերիկյան ռազմածովային ուժերին և Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանին

Խորթ մայրը քանոնով հարվածներ է հասցրել 10-ամյա երեխային․ վերջինը խնամքի կենտրոնից տեղափոխվել է հիվանդանոց

ՀՀ ավտոճանապարհներին ծառեր են տապալվել

Դիլիջանի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է

Ծալովի դանակ, լիցքավորված «Մակարով» տիպի ատրճանակ. Երևանի պարեկները բակային շրջագայություն են անցկացրել

Իսրայելական բանակը հայտարարել է Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» թիրախներին հարվածներ հասցնելու մասին

Առավոտյան հազվագյուտ Մամմաթուս ամպեր են նկատվել Երևանում. Լևոն Ազիզյանը լուսանկար է հրապարակել

Վարչապետն այցելել է Երևանի թիվ 184 դպրոցի նորակառույց մարզադահլիճ և Փշատավանի նորակառույց մսուր-մանկապարտեզ

Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Թբիլիսի. լուսանկարներ

Փշատավան բնակավայրը նորակառույց մանկապարտեզ ունի. վարչապետ. տեսանյութ

Թուրքիայում բողոքի ակցիայի 350 մասնակից է ձերբակալվել. բախումներ ցուցարարների և ոստիկանների միջև

Վրաստան-Հայաստան հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմը

Երևանի փողոցներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Վաղարշապատի գազալցակայաններից մեկում 36-ամյա տղամարդ է սպանվել. կասկածյալը Էջմիածնում հայտնի «Ճապ»-ն է

Հյուր գնացած տղամարդիկ խմել, ծեծել են միմյանց ու տանտիրոջը. նրանցից մեկը տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ

Հայաստանի պատմության թանգարանում «Անահիտից Մարիամ. Մայր աստվածություն» ցուցադրությունը երկարաձգվել է

ՀՀ առանձին շրջաններում առատ տեղումներ կլինեն. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հուսանք՝ Ադրբեջանը կիսում է մեր ցանկությունը՝ թևակոխելու նոր դարաշրջան. Ալեն Սիմոնյանի ելույթը Ստրասբուրգում

Գտնել մեքենան. Սուրենյանը լուսանկար է հրապարակել

ԱՄՆ-ը ողջունում է Մարգարայի սահմանային անցակետը ժամանակավորապես բացելու՝ ՀՀ-Թուրքիա համագործակցությունը. Բոնո

Երևանի թիվ 184 դպրոցը նորակառույց մարզական մասնաշենք ունի. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Կիևը համաձայնել է նախագահական ընտրություններ անցկացնել. Սթիվ Ուիթկոֆ

Շիրակի մարզում նախորդ գիշերվանից տեղումներ են եղել ձնախառն անձրևի, հետո՝ առատ ձյան տեսքով. տեսանյութ

Երևանում սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ

Մահացել է լեգենդար բռնցքամարտիկ Ջորջ Ֆորմանը

Երևանում մեկնարկել է անկենսունակ ծառերի փոխարինումը. տեսանյութ

Հրազդանում մեքենաներ են բախվել. կան վիրավորներ

Twitter-ի կապույտ թռչնի տեսքով ցուցանակ-տարբերանշանը աճուրդում վաճառվել է գրեթե 35 հազար դոլարով

Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է

Պուշկինի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

«Կասկադ մշակութային հանգույց» նախագծի հաղթող ընկերությունը ճարտարապետներին աշխատանքային քննարկման է հրավիրում

ՀՀ տարածաշրջանների մեծ մասում ձյուն է տեղում. Սպիտակի և Դիլիջանի ոլորանները փակ են

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 11-15 աստիճանով. Սուրենյանն ասել է՝ երբվանից

Ի՞նչ երաշխավոր, 2022-ի սեպտեմբերը դաս չեղա՞վ. անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է. վարչապետ