ԱՄՆ 60 կոնգրեսական պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին

28/03/2025 schedule10:50

ԱՄՆ 60 կոնգրեսական կոչ է արել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կիրառել «Ազատության» աջակցության ակտի 907-րդ հոդվածը՝ պահանջելով անհապաղ դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին՝ ընդգծելով Բաքվի կողմից ԼՂ 120 հազար բնիկ հայ քրիստոնյա բնակչության էթնիկ զտումները, ինքնիշխան հայկական տարածքների շարունակական օկուպացիան, ինչպես նաև հայ գերիների անօրինական կալանավորումն ու բռնությունները։

Կոնգրեսականներ Մայք Լոլերը, Ֆրենք Փալոնը, Գաս Բիլիրակիսը և Գեյբ Ամոն գլխավորել են երկկուսակցական նամակը՝ ուղղված պետքարտուղար Ռուբիոյին։

032725_Natsec_4x3.jpg (421 KB)

««Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունում է այս երկկուսակցական կոչը՝ ուղղված պետքարտուղար Ռուբիոյին՝ կիրառելու 907-րդ հոդվածը և դադարեցնելու ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին»,- հայտարարել է Հայ Դատի Ամերիկայի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ հավելելով․ «Ադրբեջանի կողմից Արցախի բնիկ հայ քրիստոնյաների ցեղասպանական էթնիկ զտումներից, ինքնիշխան հայկական տարածքների շարունակական օկուպացիայից և հայ պատանդների անօրինական կալանավորումից հետո չենք կարող պահանջել, որ ԱՄՆ հարկատուները սուբսիդավորեն այս նավթով հարուստ և կոռումպացված օտարերկրյա բռնապետությունը։ Շնորհակալություն ենք հայտնում կոնգրեսականներ Լոլերին, Փալոնին, Բիլիրակիսին և Ամոյին, ինչպես նաև նրանց միացած 60 կոնգրեսականներին՝ իրենց բարոյական հստակ դիրքորոշման և խաղաղասիրական ուժեղ առաջնորդության համար»։

Վկայակոչելով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնիկ հայ բնակչության էթնիկ զտումը՝ օրենսդիրները ընդգծել են. «Իր գործողությունների համար չկանգնելով որևէ պատասխանատվության առաջ՝ Ադրբեջանը շարունակում է խաթարել արդար, կայուն և արժանապատիվ խաղաղության ապահովման ջանքերը տարածաշրջանում՝ Հայաստանի դեմ շարունակական ագրեսիայով»։

Նամակի ստորագրողները կոչ են արել պետքարտուղար Ռուբիոյին չկիրառել այն շրջանցման իրավասությունը, որի շնորհիվ ԱՄՆ հաջորդական վարչակազմերը շրջանցել են 907-րդ հոդվածը, և փոխարենը պարտադրել օրենքի լիարժեք կիրարկումը՝ Ադրբեջանին իր հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու նպատակով։ 2001 թվականից ի վեր ԱՄՆ բոլոր նախագահներն օգտվել են շրջանցման դրույթից, մինչև 2024 թվականը, երբ նախագահ Բայդենը առաջին անգամ կիրառեց 907-րդ հոդվածը։

Օրենսդիրները նշել են. «Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի, հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող բռնությունների, հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության ոչնչացման և Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքի ժխտման խորապատկերին՝ Ադրբեջանի նկատմամբ պատասխանատվության բացակայությունը ոչ միայն կնորմալացնի նրա գործողությունները, այլև կխրախուսի ԱՄՆ-ի մրցակիցներին, ովքեր ձգտում են օգտվել Վաշինգտոնի անգործությունից»։

Այս նամակը շարունակում է Կոնգրեսում ձևավորված նախաձեռնությունը՝ կապված 2023 թվականին Սենատում միաձայն ընդունված «Հայերի պաշտպանության ակտի» հետ, որի համահեղինակներն էին այն ժամանակվա սենատոր, այժմ պետքարտուղար Ռուբիոն և սենատոր Գարի Փիթերսը։ Օրենքի ընդունումն ընդգծել է ԱՄՆ-Ադրբեջան ռազմական կապերի վերաբերյալ աճող երկկուսակցական մտահոգությունը։

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը նախաձեռնել է համազգային արշավ՝ աջակցելու այս գործընթացին, որի շրջանակներում “ANCA Rapid Responder” համակարգի միջոցով Կոնգրեսին ուղղվել է ավելի քան 50.000 անհատական նամակ։ Վերջին շաբաթների ընթացքում “ANCA Rising Leaders” ծրագրի երիտասարդ ակտիվիստները միացել են Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի և տարածաշրջանային թիմերին՝ այցելելով ավելի քան 400 կոնգրեսական գրասենյակ՝ այս նախաձեռնությանն աջակցություն ապահովելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

032725_Lawler_4x3.jpg (686 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
706 դիտում

Ինչ եղանակ է սպասվում ապրիլին. Սուրենյանը նորություն է հայտնել

Ով կփոխարինի Վիլեն Գաբրիելյանին Ազգային ժողովում

Եթե քաղաքական դասավորվածության մեջ որևէ փոփոխություն կա, ապա այն հօգուտ ՔՊ-ի է. Գալջյանը մանրամասնել է

ԱԺ-ից հաստատում են՝ ստացել են Վիլեն Գաբրիելյանի դիմումը մանդատից հրաժարվելու մասին

Հայաստանի և աշխարհով մեկ սփռված ասորիներին մաղթում եմ երջանկություն և բարօրություն. վարչապետ

59-ամյա տղամարդը մուտք է գործել գրադարան և բոլորի ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել

Նողկալի սեքսիստ բովանդակության, կանանց նկատմամբ բռնության արդարացման խոսք է ասում սույն անձը. Մարգարյան

Պորտուգալիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին

ՃՈ տեսուչը շորթմամբ ստացած կաշառքի համար դատապարտվել է 4 տարվա ազատազրկման

Հայցում եմ ներողություն և հայտարարում՝ վայր եմ դնում ԱԺ պատգամավորի մանդատս. Վիլեն Գաբրիելյան

Մեծ թափ են ստացել Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները

Սիս գյուղի բնակիչներից մեկի տան հողամասում փորված փոսից դուրս է բերվել նրա մարմինը

1 զոհ, 3 վիրավոր. խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին

Շնորհակալ եմ մեր Սարիկին հավատալու, քաղաքի վաղվա օրվա մասին մտածելու համար․ Շիրակի մարզպետ

Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է․ ՄԻՊ

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է հրապարակել

Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության ներկայացուցիչների հետ քննարկվել է համագործակցության հեռանկարը

Համաձայնեցված խաղաղության համաձայնագրի ստորագրմանն այլևս ոչինչ չի խանգարում. Գերմանիայի նախագահ

Պատերազմի ժամանակն ավարտվել է, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու խնդիր ունենք Ադրբեջանի հետ. ՀՀ նախագահ

Բացահայտվել է 680 գրամ ոսկյա զարդերի, 2150 ԱՄՆ դոլարի և 395 հազար դրամի գողությունը. կան ձերբակալվածներ

Մարին Լը Պենը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման. նա չի կարող մասնակցել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գերմանիայի առաջին տիկնոջ հետ հանդիպումից

Անառարկելի արձանագրում. ՀՀ ընդդիմությունը «Ալիևի միջոցով» վաստակում է իր «հանապազօրյա հացը»

Զառիթափի խաչմերուկում մեքենաներ են բախվել. 1 հոգի տեղում մահացել է, կան վիրավորներ

Ստացվում է՝ Գյումրիում թիվ 1 ընդդիմությունը Կոմունիստական կուսակցությունն է. Թունյան

Հայտնի է կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող ընկերությունը․ տեսանյութ

Ի պատիվ Գերմանիայի նախագահի, Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ. ինչ ընդգծումներ են արվել

Հաշվետվություն

Բաքուն փորձում է ՀՀ-ին տանել իր խաղի դաշտ, պետք է պատրաստ լինել բոլոր սցենարներին. Հովհաննիսյան. տեսանյութ

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

«Կրթվելը նորաձև է» շարժման հաջորդ հանդիպումը լինելու է Արմավիրում. երբ և ինչպես մասնակցել

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն՝ ի պատիվ Վաշինգտոն ժամանած «Starmus» թիմի

ՌԴ-ն պատրաստվում է նոր ռազմավարական համագործակցություն սկսել Թուրքիայի հետ

Կիև են ժամանել խորհրդարանական ներկայացուցիչներ ամբողջ Եվրոպայից

Խաղաղության պայմանագիրը ստորագրելու ՀՀ դիրքորոշման փոխադարձմամբ հնարավոր է հասնել կարևոր հանգրվանի. Միրզոյան

Անդրադարձ է արվել Հարավային Կովկասի վերջին զարգացումներին. հանդիպել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ու Սարկոզին

Լոռու գետերի խնդրահարույց հատվածներում հրատապ կարգով հուների մաքրման հակահեղեղային միջոցառում է իրականացվում

Վարդան Ղուկասյանն արձագանքել է Մարտուն Գրիգորյանին

Ռեստորաններից մեկի մոտ վիճաբանել, դանակահարել են. մանրամասներ Չարենցավանում 21-ամյա տղայի սպանության դեպքից

Իդրամն արդեն Yerevan City-ում է