7 տարի անց սառույցը հալվու՞մ է. պատժամիջոցների ու սպառնալիքների ներքո Իրանը ուղիղ բանակցել է ԱՄՆ-ի հետ

13/04/2025 schedule20:20

Օմանում կայացել է Իրանի և ԱՄՆ-ի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների առաջին փուլը. երկու երկիր նման բարձր մակարդակով չեն համագործակցել 2018 թվականից ի վեր։

Փոխադարձ սպառնալիքներից, ուժի ուղիղ և անուղղակի ցուցադրություններից հետո կայացած բանակցություններում թե՛ Իրանը, թե՛ Միացյալ Նահանգները հանդիպումն անվանել են կառուցողական և հաստատել, որ համաձայնել են հաջորդ շաբաթ բանակցությունների երկրորդ փուլի անցկացմանը: ԱՄՆ-ից հայտարարել են, որ «ուղիղ հաղորդակցությունը» առանցքային դեր կխաղա հնարավոր գործարքի հասնելու համար:

Բանակցություններում Իրանը ներկայացրել է Արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ ԱՄՆ-ը՝ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիթքոֆը (ի սկզբանե նրա լիազորությունները ներառում էին մերձավորարևելյան հակամարտությունը, բայց Վիթքովը ներառված էր նաև այլ բանակցային գործընթացներում, այդ թվում՝ Ռուսաստանի հետ, որտեղ նա բառացիորեն մեկ օր առաջ է եղել):

ԱՄՆ-ն միակողմանիորեն դուրս է եկել Իրանի և համաշխարհային տերությունների միջև նախկին միջուկային համաձայնագրից, որը բանակցվել էր 2015 թվականին նախագահ Բարաք Օբամայի օրոք և շարունակվել 2018 թվականին Թրամփի առաջին ժամկետում: Այդ ժամանակից ի վեր Թեհրանը հույս ուներ նման գործարք կնքել, բայց ավելի շահավետ պայմաններով։

Որտե՞ղ և ինչպե՞ս են ընթացել բանակցությունները

Բանակցությունները կայացել են Օմանի մայրաքաղաք Մուսկատում հիմնականում միջնորդի միջոցով. Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները գտնվել են առանձին սենյակներում և միմյանց հաղորդագրություններ են փոխանցել Օմանի արտգործնախարար Բադր բեն Համադ ալ-Բուսաիդիի միջոցով։

BBC-ն գրում է, որ այնուամենայնիվ, մի քանի րոպե Արաղչին և Վիթքոֆն իսկապես դեմ առ դեմ հանդիպել են ալ-Բուսաիդիի ներկայությամբ: Իրանական պատվիրակությունը պնդել է, որ տվյալ պահին լուսանկար չարվի:

Հանդիպումից հետո իրանցի նախարարը հանդիպումը դրական է անվանել։ «Իմ կարծիքով՝ որպես առաջին հանդիպում՝ դա կառուցողական հանդիպում էր, անցկացվեց խաղաղ և հարգալից մթնոլորտում, ոչ մի անհարիր լեզու չօգտագործվեց»,- ասել է Արաղչին Իրանի պետական հեռուստատեսությանը։

Սպիտակ տունը հայտարարություն է տարածել, որում Օմանի քննարկումներն անվանել է «շատ դրական և կառուցողական»: Նշվում է, որ Վիթքոֆը իրանական պատվիրակությանը փոխանցել է՝ իրեն հանձնարարվել է հնարավորության դեպքում լուծել տարաձայնությունները երկխոսության և դիվանագիտության միջոցով։

Դոնալդ Թրամփը, պատասխանելով բանակցությունների ընթացքի մասին լրագրողների հարցին, ասել է. «Կարծում եմ՝ դրանք լավ են ընթանում»։

«Ոչինչ կարևոր չէ, քանի դեռ չես ստանում այն, ինչ ուզում ես, այդ իսկ պատճառով ես չեմ սիրում խոսել այդ մասին»,- ավելի ուշ հավելել է նա։

«Ո՛չ մեզ, ո՛չ մյուս կողմին պետք չեն անպտուղ բանակցություններ, քննարկումներ՝ հանուն քննարկումների: Ես չեմ ուզում ժամանակ վատնել և անորոշ ժամանակով ձգձգել բանակցային գործընթացը», - ասել է Արաղչին Իրանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ 

Ալ-Բուսաիդին, իր հերթին, սոցիալական ցանցերում գրել է, որ հպարտ է, որ միջնորդ է եղել այս բանակցություններում՝ «հետապնդելով ընդհանուր նպատակ՝ կնքելով արդար և պարտավորեցնող համաձայնություն»:

Ամենակարևոր հարցը, որը պետք է հստակեցվի, այն է, թե ինչ պայմաններով գործարքն ընդունելի կլինի երկու կողմի համար։

Ի՞նչ ակնկալիքներ և պահանջներ ունեն կողմերը

Անցյալ ամիս Դոնալդ Թրամփը ԱՄԷ-ի միջոցով նամակ է ուղարկել Իրանի հոգևոր առաջնորդին, որում ասվում է, որ անհրաժեշտ է նոր համաձայնագիր՝ Իրանին միջուկային զենք ստեղծելուց հետ պահելու համար՝ այդպիսով պաշտպանելով Թեհրանին ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր ռազմական հարվածներից:

Իրանը հույս ունի համաձայնության գալ ոչ թե իր միջուկային ծրագրի ամբողջական ապամոնտաժման, այլ միայն դրա սահմանափակման շուրջ։ Նման զիջումներով Թեհրանը հույս ունի հասնելու պատժամիջոցների թուլացման:

«Մենք մտադիր ենք հավասար պայմաններով հասնել արդար և հարգալից համաձայնության: Եթե մյուս կողմը նույն դիրքորոշումն ունենա, ես հույս ունեմ, որ մենք կարող ենք գտնել ընդհանուր հեռանկար, որը մեզ հնարավորություն կտա բանակցել», - պարզաբանել է Արաղչին: 

Նա ասել է, որ իր հետ Օման ժամանած մյուս իրանցի պատվիրակները «այս կոնկրետ ոլորտում փորձագետներ են և այս հարցի շուրջ բանակցությունների փորձ ունեն»:

Նեթանյահուն առաջարկում է Իրանի հետ «լիբիական գործարք» կնքել՝ նկատի ունենալով 2003 թվականին արևմտյան տերությունների հետ ձեռք բերված համաձայնությունը, որով Լիբիան Մուամար Քադաֆիի օրոք համաձայնել է ամբողջությամբ հրաժարվել զանգվածային ոչնչացման զենքի իր ծրագրից:

Իրանի համար այս տարբերակը լիովին անընդունելի է թվում։

Իրանի պաշտոնյաները հասկացրել են, որ իրենք պատրաստ են բանակցություններում քննարկել միայն իրենց երկրի միջուկային ծրագիրը, այլ ոչ թե նրա պաշտպանունակության ավելի լայն հարցեր, ինչպիսին է բալիստիկ հրթիռների ծրագիրը:

Թրամփը սպառնում է՝ միաժամանակ ցանկանալով երջանկություն

Ուրբաթ օրը կայանալիք բանակցություններից առաջ Թրամփը հայտնել է, որ ցանկանում է՝ Իրանը լինի «հրաշալի, մեծ, երջանիկ երկիր, բայց այն չի կարող միջուկային զենք ունենալ»:

Այս հայտարարությունից մի քանի օր առաջ ԱՄՆ նախագահը Օվալաձև աշխատասենյակում լրագրողներին ասել է, որ եթե բանակցությունները ձախողվեն, «դա շատ վատ օր կլինի Իրանի համար»։

Իրանը պնդում է, որ ուրանի հարստացման իր գործունեությունը միայն խաղաղ նպատակներով է, և երբեք չի ձգտի միջուկային զենք ստեղծել կամ ձեռք բերել:

Բայց քանի որ Թրամփը դուրս է եկել 2015 թվականի համաձայնագրից՝ վերականգնելով ԱՄՆ-ի պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ, Իրանն ավելի ու ավելի է խախտում գործող պայմանագրի սահմանները և բավականաչափ բարձր հարստացված ուրան է կուտակել մի քանի միջուկային ռումբեր պատրաստելու համար:

2015 թվականի համաձայնագրի համաձայն՝ Իրանը կարող է ուրանը հարստացնել մինչև 3,67% մաքրության մակարդակ։ Այնուամենայնիվ, փետրվարին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հայտնել է, որ Թեհրանը կուտակել է մինչև 60% հարստացված ուրանի պաշարներ և կարող է համեմատաբար արագ բարձրացնել դրա մաքրությունը մինչև 90%, ինչը բավարար է միջուկային զենք ստեղծելու համար։

Միջուկային գործարքը, որը ձեռք է բերվել 2015 թվականին, հաջորդել է շուրջ երկու տարվա ինտենսիվ բանակցություններին:

Համաձայնության հասնելու նոր փորձի ընթացքում հիմա Իրանի ծրագիրն արդեն շատ ավելի առաջադեմ և բարդ է, քան 10 տարի առաջ էր, իսկ Մերձավոր Արևելքի տարածաշրջանն ընդհանուր առմամբ՝ շատ ավելի քիչ կայուն:

Թրամփը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ն իրեն իրավունք է վերապահում ռազմական ուժ կիրառելու, եթե բանակցությունները ձախողվեն, թեև Իրանը բազմիցս հայտարարել է, որ ճնշումների ներքո չի բանակցի:

Այդուհանդերձ, հնարավոր չէ չնկատել, որ ներկայիս բանակցությունները նույնպես ընթանում են հսկայական ճնշման ներքո։

Մինչ կողմերը պատրաստվում էին այս հանդիպմանը, Վաշինգտոնը լրացուցիչ մի քանի ռազմանավեր և գաղտագողի ռմբակոծիչներ է տեղակայել Մերձավոր Արևելքում, ինչպես նաև նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6140 դիտում

Սերժ Սարգսյանի՝ շուրջ 3 մլն դոլար կաշառքի գործը դատարանում է. մեղադրանք է ներկայացվել նաև փեսային և ևս 1 անձի

Պապոյանը միջազգային համաժողովում ներկայացրել է ՀՀ ներդրումային, գործարար միջավայրը և «Խաղաղության խաչմերուկ»-ը

Մենք շահագրգռիռ ենք Ուրուգվայի հետ հարաբերությունների զարգացման հարցում. ՀՀ նախագահը՝ նորանշանակ դեսպանին

Քննարկումների փուլով պետք է գտնենք լուծումներ՝ կա՛մ «այո», կա՛մ «ոչ». Քոչարյանը՝ Հայկ Սարգսյանի նախագծի մասին

Օրեր առաջ Հավայան կղզիներում են եղել, հավաքը ղեկավարել են «կոկորդիլոսները». Հակոբյանը տեսանյութեր է հրապարակել

Ավշար համայնքի նախկին ղեկավարը ձերբակալվել է

Ադրբեջանից պարզաբանում ենք ուզել, հրաժարվել են, որ դա իրենք են արել. Պապիկյանը՝ Խոզնավարի կրակոցների մասին

Հայաստանի հետ ամուր գործընկերությունը ձևավորում է բարեկեցություն. Հաքի գրառումը Միրզոյանի հետ հանդիպումից հետո

Հիմնական տարընկալումը գումարով կարճ ժամանակ ծառայելու նորմի հետ է կապված, նախագիծը պետք է լավարկվի. Խաչատրյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ-ում հանդիպել է Սուրեն Պապիկյանի հետ

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքային աշխատանքների մեկնարկի պլանը

Հայաստանը եղել է և կշարունակի հավատարիմ մնալ փոխշահավետ հարաբերություններ ձևավորելու ռազմավարությանը. Պապոյան

ԱԽ քարտուղարը Ջոշուա Հաքին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները

ԱԳ նախարարն ու Ջոշուա Հաքը Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգային հարցեր են քննարկել

Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժինը նոր պետ ունի

Պաշտոնանկություններ Քննչական կոմիտեում 590 հազար դոլարի հափշտակության գործի շրջանակներում

Կարևորել եմ կրթության դերը անձի զարգացման գործում. գյումրեցի աշակերտները հանդիպել են Զարուհի Բաթոյանի հետ

Կայացել է «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում իրականացվող «Ստեղծենք միասին» նախագծի բարեգործական ընթրիքը

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 29-ին

Հայաստանը և Ադրբեջանն ապրելու են խաղաղ. տարօրինակ են մարմնավաճառի, ալկաշի ու զիբիլի կատվի աղմուկը. Սիմոնյան

Հրացան, ատրճանակներ, նռնակ և 161 փամփուշտ. Գյումրիում զենք-զինամթերք է հայտնաբերվել

Այս հարցում նվազագույն մտահոգություն չկա. էրդողանը՝ Հայաստանի հետ կարգավորման մասին

236 մլն եվրո՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար

Արա Շիրինյանն ու Քրիստինե Մելքոնյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներ

Երևանում ու մարզերում սպասվում են հորդառատ անձրևներ. ջերմաստիճանը կնվազի

Մոսկվան Ստամբուլում հանդիպում անցկացնելու համար Կիևից համաձայնություն չի ստացել. Կրեմլ

Երևանը պատրաստ է Մինսկի խմբի լուծարման դիմումը ստորագրել «Խաղաղության պայմանագրի» ստորագրման օրը. Գրիգորյան

Թուրքիան գոհունակությամբ է ընդունում Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռնարկվող քայլերը. Էրդողան

Մենք երբեք խաղաղության օրակարգով չենք խաբել, շարունակում ենք աշխատել սահմանազատման համար. Գրիգորյան

«Մուրացան» հիվանդանոցում 1,5 տարեկան երեխա է մահացել. բուժկենտրոնը մանրամասներ է հայտնել դեպքից

Երեխան ծնողի սեփականությունը չէ, հասուն մարդը ինչո՞ւ պետք է ապրի իր ծնողի հետ. վարչապետ

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ»-ը հրավիրում է «բազմաֆունկցիոնալ տպիչ սարքի մատակարարման և տեղադրման» մրցույթ

«Hayat Project»-ի համերգի ժամանակ երգչուհին ընկել է բեմից․ տեսանյութ

ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանն արդարացվել է

Ավելացվում են արձակուրդի ժամկետները. Պապիկյանը ներկայացրել է «Զինվորական ծառայության» օրենքի դրույթները

Սուրեն Պապիկյանը բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ. լուսանկարներ

Yandex Go-ում հայտնվել է հնարավորություն՝ պատվիրելու ուղևորություններ քաղաքների միջև

Կրակոցներն անհանգստացնում են, բայց Հայաստանը ձգտում է խաղաղության. Արմեն Խաչատրյան

Նորատուս գյուղում գայլերը հոշոտել են շուրջ 70 գառ

Ամիօ լիզինգ. խելացի ընտրություն տեխնիկական վերազինման համար