Ինչպե՞ս ստանալ աջակցություն, եթե ձեր վարկը դասակարգված է որպես անհուսալի. մանրամասներ

15/04/2025 schedule12:32
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացրել է, թե ինչպես կարող են քաղաքացիները ստանալ աջակցություն, եթե նրանց վարկը դասակարգված է անհուսալի:

«Եթե ունեք անհուսալի դասով դասակարգված վարկեր, ապա՝

ՔԱՅԼ 1։ Ստուգեք, որ Ձեզ վարկ տրամադրած բանկը կամ վարկային կազմակերպությունը լիցենզավորված է Կենտրոնական բանկի կողմից (հղում՝ https://www.cba.am/am/SitePages/fscfobanks.aspx )։

ՔԱՅԼ 2։ Համոզվեք, որ Ձեր ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի։  

ՔԱՅԼ 3։ Գրանցված աշխատանք ունենալու դեպքում մուտք գործեք https://e-social.am/services  հարթակ, սեղմեք «Կյանքի դժվարին իրավիճակ» պատուհանի վրա և ընտրեք «Անհուսալի վարկերի միջոցառում» դաշտը։ Ձեր տվյալների նույնականացման համար համակարգը Ձեզ կառաջարկի ընտրել «Բջջային նույնականացման քարտ» (mID) կամ «Նույնականացման քարտ» տարբերակներից որևէ մեկը։

«Բջջային նույնականացման քարտ» (mID) տարբերակն ընտրելու դեպքում անհրաժեշտ է մուտքագրել Ձեր հեռախոսահամարը և սեղմելով «Մուտք» դաշտի վրա՝ ստանալ ստորագրման PIN գաղտնաբառը։ «Նույնականացման քարտ» տարբերակի դեպքում անհրաժեշտ է նույնականացման քարտը տեղադրել ընթերցող սարքի մեջ, սեղմել «Մուտք» դաշտի վրա, հավաքել մուտքի PIN գաղտնաբառը և մուտքագրել պահանջվող տեղեկատվությունը։

Ծրագրի շահառու դառնալու դեպքում Ձեր աշխատավարձից հարկվող եկամտահարկը կուղղվի Ձեր անհուսալի վարկերի մարմանը․ այն կտրամադրվի առավելագույնը 24 ամիս ժամկետով` սկսած շահառու դառնալու հաջորդող ամսվա 1-ից։  Ձեր աշխատավարձից վարկի սպասարկման համար բռնագանձվող գումարի չափը կսահմանվի 20%՝ 24 ամիս ժամկետով (այժմ սահմանված մինչև 50%-ի փոխարեն)»,- ասված է հաղորդագրությունում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
350 դիտում

Որքան կշարունակվեն անձրևները, ապրիլի 24-ին կլինեն տեղումներ, երբ կտաքանա եղանակը. մանրամասնում է Սուրենյանը

Ծնեբեկի արտադրությունից մինչև գինու համտես և հյուրատուն. կայացել է «Երիտասարդի երազանք» նախագծի 3-րդ փուլը

Զգուշացում. Ջենիֆեր Լոպեսի «համերգի տոմսերը» վաճառող ticket-am.com-ը կեղծ է

Ստամբուլում երկրաշարժի պատճառով դպրոցներում արձակուրդ է հայտարարվել. գրանցվել է 51 հետցնցում

Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառքի գործով ձերբակալված աշխատակիցներից մեկը կալանավորվել է

Անհետ կորած քաղաքացիական անձանց ընտանիքներին տրվող սոցիալական աջակցությունը կշարունակվի ևս 3 ամիս

Սամբոյի Եվրոպայի առաջնության առաջին օրը 3 հայ մարզիկ բրոնզե մեդալակիր է դարձել

Ալեն Սիմոնյանը հիշեցրել է Վարդան Օսկանյանի և Ռոբերտ Քոչարյանի խոսքերը

Հայոց ցեղասպանությունը որևէ մեկի ժխտման կամ հաստատման կարիքը չունի․ այն համաշխարհային փաստ է. Մկրտչյան

Քննարկվել են Հայաստանի և Ավստրիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքն ու հեռանկարները

Զեղծարարության ի՞նչ տարբերակներ կան համացանցում այսօր

38 համարի ավտոբուսի վարորդը հիվանդանոց է տեղափոխվել ուսի կտրած վնասվածքով․ ՆԳՆ

28-ամյա օտարեկրացու մոտ հայտնաբերվել են փաթեթներով թմրանյութեր. նա դրանք պետք է տեղադրեր տարբեր վայրերում

«Այգ Գրուպ»-ի առանձին արտադրատեսակների գործունեությունը դադարեցվել է

Հայաստանի Մ-14 հավաքականը մարզական հավաք կանցկացնի

«Դեֆանս» բնակելի թաղամասի մոտ «BMW»-ն կոտրել է ճանապահի ցուցանակն ու լեդ էլեկտրասյունը և գլխիվայր շրջվել

Գավառ քաղաքի տարածքում նոր վիշապակոթող է հայտնաբերվել

ՌԴ-ն ու Ուկրաինան կա՛մ կընդունեն մեր առաջարկը, կա՛մ ԱՄՆ-ն դուրս կգա բանակցություններից. Վենս. տեսանյութ

Չինաստանն ու Ադրբեջանը համապարփակ ռազմավարական գործընկերության մասին հայտարարություն են ստորագրել

ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամները հանդիպել են Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակության անդամների հետ

«BMW»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վիրավորներ կան

Ալեն Սիմոնյանը ԵԽԽՎ նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին

Ավիաընկերություններն աջակցություն կստանան. պայմաններից մեկը Գյումրի թռիչքն է

004 շրջաբերականը և Իրական Հայաստանը. Թագուհի Ղազարյան

Վիճաբանության ժամանակ թիվ 38 երթուղին սպասարկող տրանսպորտի վարորդը դանակահարվել է

Գիտնականի անվան տակ դաշնակների փիառ անող նման սուտասանները խայտառակում են գիտությունը. Ղազարյանը՝ Գեղամյանին

Ստամբուլում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

Որակյալ բուժծառայություններ նորաբաց «Յան Կլինիկ»-ում

Մեր իշխանությունը երբեք չի ուրացել Ցեղասպանությունը և չի փորձում մոնետիզացնել դարձնել վաճառելիք. Ալեքսանյան

Բաքուն հայ մարզիկներին ԱՊՀ խաղերին մասնակցելու հրավեր է ուղարկել

Առաջիկայում կքննարկենք․ նախարարը՝ Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ 3-րդ խաղերին հայ մարզիկների մասնակցության մասին

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև կբարձրանա. անձրև և ամպրոպ կլինի

Կառավարությունը հաստատել է Հայաստանում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028թթ․ ռազմավարությունը

Հայաստանում կա՞ գենդերային խտրականություն, թե՞ ոչ․ նախարարները միմյանց հետ համաձայն չեն

Հռոմի պապի մարմինը տեղափոխվել է Սուրբ Պետրոսի տաճար. լուսանկարներ, տեսանյութ

Վաղուց ժամանակն է խոստովանելու՝ ՀՀ-ում կանանց նկատմամբ կա խտրականություն ու ընտանեկան բռնություն․ նախարար

Ինչի՞ց է գալիս, որ ընտանիքներում փոքր տղաներին հայհոյանք են սովորեցնում․ վարչապետ

Ապրիլի 23-ին և 24-ին մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը. ժամանակացույց

Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցություն կտրվի. դիմումների ընդունման ժամկետ է սահմանվել

Կառավարությունը 234 միլիոն 638 հազար դրամ կհատկացնի Երկրապահ կամավորականների միությանը