Երևան
12 °C
ՀՀ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում Ազգային անվտանգության ծառայության հետ իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին ՀՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դիտավորությամբ՝ ՀՀ քաղաքացի Ռ.Ս.-ի օժանդակությամբ, մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն է ներմուծել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 6,7 կգ մարիխուանա տեսակի և 2 կգ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ, որոնք նախատեսված են եղել տելեգրամյան հարթակում իրացնելու համար։
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:
«Նախաքննությամբ պարզվել է, որ խմբի ղեկավարը նախկինում ևս փորձել է իրացնելու նպատակով ձեռք բերել առանձնապես խոշոր չափերով՝ 25,2 կգ մարիխուանա տեսակի, 81,6 գրամ մեթադոն տեսակի և 0,99 կգ մեթամֆետամին տեսակի, ինչպես նաև առնվազն 99,17 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ:
Քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Ռ.Ս.-ն և Կ.Ս.-ն ապօրինի ձեռք բերած թմրամիջոցներն իրացրել են Տելեգրամ հեռահաղորդակցման հավելվածում գործող, իրենց կողմից կառավարվող էջերով՝ թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց տրամադրելով իրենց կողմից փաստացի շահագործվող դրամապանակների տվյալները:
Այնուհետև թմրամիջոցների ապօրինի վաճառքից ստացված առանձնապես խոշոր չափերով ֆինանսական միջոցների՝ ընդհանուր 58 մլն 330 հազար 421 ՀՀ դրամի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով կրիպտոարժութային դրամապանակներին ստացված կրիպտոարժույթների մի մասը փոխանցել են ՀՀ տարածքում գործող և «Տելեգրամ» հավելվածում կրիպտոարժույթների փոխանակմամբ զբաղվող ընկերություններին պատկանող դրամապանակներին և հրահանգել փոխանակման արդյունքում ստացված ՀՀ դրամն ուղարկել վճարահաշվարկային դրամապանակներից մեկին և իրենց կողմից օգտագործված բանկային քարտերին, իսկ ստացված գումարների մյուս մասը փոխանցել են տասնյակ այլ կրիպտոարժութային դրամապանակների։
Խմբի ղեկավարի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի՝ 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը), 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) (3 դրվագ) և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) (3 դրվագ), խմբի անդամներից մեկի նկատմամբ՝ 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը) և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը), մյուս անդամի նկատմամբ՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը)։
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։
ԻԻՀ քաղաքացու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում։
Խմբի 3 անդամների վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- նշված է հաղորդագրության մեջ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀանդիպեցի մեր սիրելի վետերաններին եւ շնորհավորեցի նրանց Հաղթանակի 80-ամյակի առիթով. վարչապետ. տեսանյութ
Օդերևութաբանական կանխատեսումները խիստ գաղտնագրվում էին. օդերևութաբանները՝ ռազմաճակատի անտեսանելի զինվորներ
Թուրքիան Սոմալիում 20 մլրդ բարել նավթային պաշար է հայտնաբերել
Անկում տարադրամի շուկայում. ի՞նչ փոփոխություններ են արձանագրվել մայիսի 9-ին
Իրանում քննարկվել են Շիրազ քաղաքը և ՀՀ քաղաքներից մեկը քույր քաղաքներ հռչակելու հնարավորությունը
Հայ վետերանները զորահանդեսը դիտել են Նիկոլ Փաշինյանի կողքին՝ նրա տաղավարից
Փոքրիկ Տիգրանի ծննդյան օրն է․ որոնողական աշխատանքները վերսկսվել են նույն ինտենսիվությամբ
Առաջիկա օրերին սպասվում են անձրև ու ամպրոպ, որոշ վայրերում՝ կարկուտ. կցրտի 4-6 աստիճանով
Ավելի մեծ ստորացում կլիներ, եթե մեր բանակի սպաներից մեկը պատվի առներ դավաճանած նախկին դաշնակցին. Իոաննիսյան
Պապս մեզ սովորեցրեց, որ հայրենիքը սկսվում է տան շեմից, խոսքը պետք է ունենա կշիռ. Սուրեն Պապիկյան
ՀՀ վարչապետը Մոսկվայի Կարմիր հրապարակում ներկա է եղել Հայրենական պատերազմում հաղթանակի 80-ամյակի զորահանդեսին
«Պատասխանատու» մամուլը երկինք-երկիր է թնդացնում, տեղադրում եմ այս լուսանկարը. Աթանեսյան
Արայիկ Հարությունյանը պարգևատրել է պատանիների ծանրամարտի աշխարհի առաջնության մեդալակիրներին
Պապոյանն այցելել է Արարատի մարզի՝ կարկուտից տուժած բնակավայրեր, ծանոթացել կրած վնասներին. լուսանկարներ
Շուշիի հաղթանակի օրը չի նշվում հայտնի պատճառներով. ԱԳ փոխնախարար
Մենք շարունակում ենք հավատարիմ լինել խաղաղության օրակարգին և շարժվել այդ ուղղությամբ. ԱԳ փոխնախարար
Հաղթանակի 80-ամյակի զորահանդեսը Մոսկվայում եզրափակել է ավիացիոն շոուն. տեսանյութ
«Յուքոմ», «Սպայկա», «Մեծ անիվ», «Ջերմուկ». ի՞նչ ընկերություններ են առնչվում Մինասյանի փողերի լվացման վարույթին
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
ԱԳ նախարարն ու նախարարության անձնակազմը հարգանքի տուրք են մատուցել «Հաղթանակ» զբոսայգում
Մարտաֆիլմերի աստղ Սթիվեն Սիգալը Կարմիր հրապարակում հետևել է զորահանդեսին
Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. Միրզոյան
Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ ՆԳ նախարարն ու Ոստիկանության պետը այցելել են «Հաղթանակ» զբոսայգի
«Թուրքական ավիաուղիները» վերսկսել են թռիչքները Անթալիայից դեպի Մոսկվա
Ձերբակալություն Գյումրիում. ինչի՞ համար է մեղադրվում Վարդան Ղուկասյանի նախկին խոսնակ Լիլիթ Աղեկյանը
Պապիկյանը բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել. լուսանկարներ
Սպորտը դառնում է մեր ընդհանրություններն ընդգծելու, մեզ միավորելու կարևոր հանրային հարթակ. ԿԳՄՍ նախարար
Շքերթից առաջ Վլադիմիր Պուտինը դիմավորել է Նիկոլ Փաշինյանին և մյուս առաջնորդներին. տեսանյութ
Խոնարհվում ենք հերոսների հիշատակի առջև և վերահաստատում մեր հանձնառությունը՝ կերտելու խաղաղ ապագա. Ավինյան
Պաշտոնյաները ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ. լուսանկարներ
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի շքերթի հյուրերը հավաքվում են Կարմիր հրապարակի տրիբունաներում
Հարգանքի տուրք ենք մատուցում Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ և ամերիկացի հերոսներին. ԱՄՆ դեսպանատուն
Ավանեսյանն «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում հետևել է շինաշխատանքներին
Ադրբեջանի հետ վերջին շրջանում բանակցությունները երկկողմ են ընթանում, աշխատանքները շարունակվում են. Գրիգորյան
Խաղաղությունն արժեք է, որը պետք է անընդհատ պահել, պաշտպանել ու ամրապնդել․ ՀՀ նախագահի ուղերձը
Սիմոնյանն ու Խաչատուրյանը այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հարգանքի տուրք են մատուցել Հաղթանակի այգում
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում ներդրվել է առցանց տեսադիտարկման ծրագիր, նկարահանվում է աշխատանքի ողջ ընթացքը
Մեր տարածաշրջանը վաստակել է խաղաղության ու բարեկեցության մեջ ապրելու իրավունքը․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Մոսկվայում վարչապետ Փաշինյանը ոչ ֆորմալ շփումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ. լուսանկարներ
ՏԿԵ նախարարը Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT