Երևան
12 °C
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այցելել է Լոռու մարզային քննչական ստորաբաժանումներ, որտեղ խորհրդակցություն է անցկացրել և ծանոթացել շենքային պայմաններին:
Խորհրդակցությանը մասնակցել են Լոռու մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ Արթուր Չախոյանը, Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետի տեղակալ Գագիկ Գևորգյանը, Լոռու մարզային քննչական վարչության պետ Էդվարդ Կարապետյանը, մարզի դատախազ Արմեն Շահբազյանը, յոթերորդ կայազորային քննչական բաժնի պետ Մարտիրոս Ավագյանը, Լոռու կայազորի զինվորական դատախազի պաշտոնակատար Էդուարդ Վերմիշյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության մարզային կառույցների ղեկավարները, մարզային քննչական վարչության քննչական բաժինների պետերը և քննիչները:
Էդվարդ Կարապետյանը Քննչական կոմիտեի նախագահին է ներկայացրել 2024 թվականի ընթացքում, ինչպես նաև 2025 թվականի երեք ամիսների ընթացքում Լոռու մարզային քննչական վարչության կատարված աշխատանքները։
Լոռու մարզային քննչական վարչությունում 2024 թվականի ընթացքում քննվել է 4803 քրեական վարույթ, որից 434-ը փոխանցվել է 2023 թվականից, իսկ 684-ը փոխանցվել է 2025 թվականի հունվար ամիս:
2024 թվականի ընթացքում քննված 4803 քրեական վարույթից լուծվել է 4119-ի ընթացքը, որից մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 542 քրեական վարույթ, 2090-ը կարճվել է, 319-ը միացվել է, 162-ն ուղարկվել է այլ մարմին, 1006-ով վարույթային և ապացուցողական գործողությունները համարվել են ավարտված:
Լոռու մարզային քննչական վարչությունում 2024 թվականի ընթացքում ստացվել է առերևույթ հանցանքի վերաբերյալ 3863 հաղորդում, որից 3733-ով նախաձեռնվել է քրեական վարույթ: Աճել է մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը, որը կազմել է 146 քրեական վարույթ:
2024 թվականի ընթացքում դատարան ուղարկված, ինչպես նաև ոչ ռեաբիլիտացնող հիմքով կարճված քրեական վարույթներով պատճառված գույքային վնասի չափը կազմել է 149 մլն 983 հզր 768 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 56 մլն 247 հզր 900 ՀՀ դրամը:
Հաշվետու ժամանակահատվածում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերով քննվել է 40 քրեական վարույթ, որից 5-ն ուղարկվել է դատարան, 18-ը կարճվել է, 4-ը՝ միացվել, 1-ը՝ ուղարկվել այլ մարմին, 2-ի վարույթային և ապացուցողական գործողությունները համարվել են ավարտված, 10-ը փոխանցվել է 2025 թվականի հունվար ամիս։
Նույն ժամանակահատվածում անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքերով քննվել է 191 քրեական վարույթ, որից 18-ն ուղարկվել է դատարան, 95-ը կարճվել է, 8-ը միացվել է, 6-ը՝ ուղարկվել այլ մարմին, 36-ի վարույթային և ապացուցողական գործողությունները համարվել են ավարտված, 28-ը փոխանցվել է 2025 թվականի հունվար ամիս:
2024 թվականի ընթացքում Լոռու մարզային քննչական վարչությունում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 92 քրեական վարույթ, որից 3-ն ուղարկվել է դատարան, 8-ը կարճվել է, 47-ն ուղարկվել է այլ մարմին, 7-ը միացվել է, ևս 7-ը՝ պասիվացվել: 2024 թվականի դեկտեմբերի 2-ի դրությամբ քննվել է կոռուպցիոն բնույթի 21 քրեական վարույթ, որից 4-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 5-ը՝ կարճվել:
2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում քննվել է կոռուպցիոն բնույթի 59 քրեական վարույթ։
2024 թվականի դեկտեմբերի 2-ի դրությամբ առկա է եղել 1 տարի և ավելի ժամկետում քննվող 104 քրեական վարույթ:
2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում լուծվել է 1 տարի և ավելի ժամկետում քննվող 22 քրեական վարույթի ընթացք, որից 3-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 12-ը՝ կարճվել, 4-ը՝ պասիվացվել, 1-ով կասեցվել է հետապնդման ժամկետը, 1-ն ուղարկվել է այլ մարմին, 1-ը՝ միացվել։
2024 թվականի դեկտեմբերի 2-ից մինչև 2025 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում լուծվել է 1 տարի և ավել ժամկետում քննվող 92 քրեական վարույթի ընթացք։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում քննվել է 2072 քրեական վարույթ, որից 684-ը փոխանցվել է 2024 թվականի դեկտեմբերից, իսկ 1388-ը ստացվել է 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում:
2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում քննված 2072 քրեական վարույթից լուծվել է 937 վարույթի ընթացք, որից դատավարական ավարտ է ունեցել 653-ը:
Յոթերորդ կայազորային քննչական բաժնի պետը ևս ներկայացրել է 2024 թվականի ցուցանիշները:
Հաշվետու ժամանակահատվածում քննչական բաժնում քննվել է 400 քրեական վարույթ, որից 61-ը 61 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
2024 թվականի ընթացքում ստացվել է հանցագործության մասին 212 հաղորդում, որից 199-ով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դատարան ուղարկված, ոչ արդարացնող հիմքով կարճված քրեական վարույթներով հանցագործություններով պատճառված նյութական վնասը կազմել է 4 մլն 221 հզր 43 ՀՀ դրամ, որը ամբողջությամբ վերականգնվել է:
2025 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ստացվել է հանցագործության մասին 130 հաղորդում, որից 121-ով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հաշվետու ժամանակահատվածում բաժնում քննվել է 265 քրեական վարույթ, որից 86-ը փոխանցվել է 2024 թվականից:
Քննչական կոմիտեի նախագահը հանձնարարել է կոռուպցիոն բնույթի և ընդերքի ապօրինի շահագործման դեպքերով նախաձեռնված քրեական վարույթների նախաքննության ընթացքում միջոցներ ձեռնարկել պետությանը պատճառված վնասը վերականգնելու և գույքի վրա արգելանք դնելու ուղղությամբ:
Միևնույն ժամանակ Արթուր Պողոսյանը կարևորել է ապօրինի անտառհատումների դեմ պայքարի ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելու անհրաժեշտությունը և հանձնարարել է այդ կապակցությամբ սերտ համագործակցել իրավապահ այլ կառույցների հետ:
Խորհրդակցության ընթացքում Քննչական կոմիտեի նախագահն ընդգծել է նաև տևական ժամանակ քննվող քրեական վարույթների նախաքննության ժամկետների ձգձգումը բացառելու անհրաժեշտությունը:
Հանձնարարվել է հետևողական լինել հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու հարցում, ներկայացնել առարկայական միջնորդագրեր՝ հատկապես անչափահասների վերաբերյալ քննվող քրեական վարույթներով, ինչպես նաև անչափահասների կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության յուրաքանչյուր դեպքով կազմակերպել այցելություններ ուսումնական հաստատություններ, հանդիպում-քննարկումներ մանկավարժական գործունեություն իրականացնող աշխատակիցների և աշակերտների հետ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀՀ-Ադրբեջան ստորագրված համաձայնագրերը նշանակալի առաջընթաց են բազմամյա հակամարտության դադարեցման գործում. ԵՄ
Երևանում քամին ավերածություններ է գործել. լուսանկարներ
Սյունիքի մարզը եղել է և կշարունակի մնալ ՀՀ-ի մաս. վարձով տարածք տալու մասին խոսք լինել չի կարող. վարչապետ
Հարավային Կովկասի համար ստեղծվել է պատմական հնարավորություն. Թուրքիան ողջունել է ստորագրված հռչակագիրը
ՀՀ-ԱՄՆ կառավարությունների միջև ԱԲ և նորարարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
Գործ ունենք մի շրջադարձային նշանակության պայմանավորվածության հետ, որից հրաժարումը ոչ մի կողմի համար օգտավետ չէ
Խաղաղությունը իրականություն է. ստորագրված փաստաթղթերը կնպաստեն ՀՀ-ի և տարածաշրջանի զարգացմանը. Հարությունյան
ԱԳՆ-ն հայտնել է՝ երբ կհրապարակվի համաձայնագրի նախաստորագրված տեքստը
Մենք անցյալում ունեցած պատմությունից ավելի լավ պատմություն գրելու համար հիմքեր ենք դնում. Նիկոլ Փաշինյան
Թրամփն ու Պուտինը կհանդիպեն Ալյասկայում. օրը հայտնի է
Դոնալդ Թրամփը հյուրընկալել է ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարներին. Սպիտակ տունը լուսանկար և գրառում է հրապարակել
Վարչապետը հրապարակել է Վաշինգտոնում ստորագրված Հռչակագրի տեքստը
Վաշինգտոնյան համաձայնագրերով ամրապնդեցինք ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը. ԱԽ քարտուղար
Փոխադարձության սկզբունքը ենթադրում է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը օգտագործելու են միմյանց ճանապարհները. Հովհաննիսյան
Ապագան այսօր է. փառք նահատակներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը. Նիկոլ Փաշինյան
Ապագա կա Հայաստանում, և ստորագրված փաստաթղթերն այդ ապագան դարձնում են կանխատեսելի, խաղաղ, անվտանգ. Ղազարյան
Դու արեցիր այն, ինչը մյուսները չկարողացան, չուզեցան, չփորձեցին, վախեցան. Ալեքսանյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Գուցե վարչապետ Փաշինյանի հետ պայմանավորվենք և Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրենք. Ալիև
Ինչ փաստաթղթեր են ստորագրել Հայաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունները
Սա լրջագույն գործարք է, որ կնքեցինք, սա հաջողություն է մեր երկրների, տարածաշրջանի և աշխարհի համար. վարչապետ
Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը կբացի նոր դարաշրջան. Նիկոլ Փաշինյան
Հայաստանն ու Ադրբեջանը հանձն են առնում հավերժ դադարեցնել ցանկացած կռիվ. Թրամփ
Հայաստանը ունենալու է նոր ատոմակայան, և ԱՄՆ-ն մեզ օգնելու է այդ հարցում. Իոաննիսյան
Թրամփ-Փաշինյան հանդիպմանը 3 կարևոր փաստաթուղթ է ստորագրվել. Խանդանյանը մանրամասնել է
Կհարգվի ՀՀ տարածքային ամբողջականությունը, նախագիծը կիրականացվի ՀՀ օրենսդրության շրջանակում
Գիտե՞ք՝ ինչ օր է Օգոստոսի 8-ը՝ «միջանցք»-ի վրա գերեզմանաքար դնելու օր. Հակոբյան
Վաշինգտոնում ամրագրվեց տարածաշրջանի պատմական շրջադարձի ելակետը. Բաբաջանյան
Փաշինյան-Թրամփ հանդիպումն ավարտվել է. տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրում
Նրանք ասելու են, որ «Միջանցք» են տվել, որպեսզի ձեր մեջ զայրույթ առաջացնեն. էդպես հեշտ է կառավարել. Մինասյան
Սպիտակ տանը մեկնարկեց վարչապետ Փաշինյանի և նախագահ Թրամփի հանդիպումը
Նիկոլ Փաշինյանը ժամանեց Սպիտակ տուն. տեսանյութ
Անդրադարձ է եղել նաև ամերիկյան նոր խոշոր տեխնոլոգիական ընկերությունների մուտքը ՀՀ հնարավոր դարձնել. նախարար
«Թրամփի ուղու» նույնականացումը Նոյեմբերի 9-ի 9-րդ դրույթի հետ անհեթեթ է. Գայանե Աբրահամյան
Ամեն օր մեր պետությունն է՛լ ավելի անկախ և ինքնիշխան է լինելու. կեցցե խաղաղությունը. Ալեն Սիմոնյան
Հիմա. Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել Սպիտակ տնից
Րոպեներ անց ՀՀ վարչապետը կժամանի Սպիտակ տուն. տեղի կունենա երկկողմ հանդիպում ԱՄՆ նախագահի հետ
Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի դրոշները տեղափոխվում են Սպիտակ տուն․ պատրաստվում են հանդիպումներին. տեսանյութ
Ալագյազ-Արթիկ ճանապարհին մեքենա է կողաշրջվել. 4 վիրավորներից մեկը անչափահաս է
Սպիտակ տունը հայտնել է՝ Ադրբեջանը և Հայաստանը կնախաստորագրեն խաղաղության համաձայնագիր. Reuters
Աղվան Արշակյանի խափանման միջոցը փոխվել է
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT