Մոսկվան ցանկանում է հասկանալ, թե ինչ է կանգնած Թրամփի սահմանած 50-օրյա վերջնաժամկետի հետևում. Լավրով

15/07/2025 schedule19:57

Մոսկվան ցանկանում է հասկանալ՝ ինչ է թաքնված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման համար 50-օրյա ժամկետի սահմանման մասին հայտարարության հետևում։

Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Շանհայի համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք ուզում ենք հասկանալ, թե ինչ է թաքնված այս հայտարարության հետևում՝ 50 օր։ Նախկինում եղել է նաև 24 ժամ, նաև 100 օր։ Մենք այդ ամենը տեսել ենք և իսկապես ուզում ենք հասկանալ, թե ինչով է առաջնորդվում ԱՄՆ նախագահը»,- ասել է Լավրովը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը ուշադրություն է հրավիրել Թրամփի վրա գործադրվող հսկայական ճնշման վրա:

«Ակնհայտ է, որ նա գտնվում է Եվրամիության և ՆԱՏՕ-ի ներկայիս ղեկավարության կողմից հսկայական, ես կասեի՝ անպարկեշտ ճնշման տակ, որոնք անվերապահորեն աջակցում են Զելենսկիի պահանջներին, շարունակում նրան մատակարարել ժամանակակից զենքեր, այդ թվում՝ հարձակողական, արևմտյան երկրների հարկատուներին ավելի ու ավելի շատ վնաս հասցնելու հաշվին»,- ասել է նա։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը նաև ասել է, որ ԱՄՆ-ն գիտի Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցություններում Ռուսաստանի դիրքորոշումը, և Մոսկվան ստամբուլյան բանակցությունների ձևաչափը սպառված չի համարում։ Ըստ Լավրովի՝ Կիևի հայտարարությունները, թե այդ ձևաչափը սպառվել է, ցույց են տալիս համաձայնություն ձեռք բերելու Կիևի ցանկության բացակայությունը։

Հիշեցնենք՝ հուլիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն էր հայտնել ՌԴ-ից և հայտարարել էր, որ Վաշինգտոնի վարչակազմը մտադիր է մոտ 100% ներմուծման մաքսատուրք սահմանել Ռուսաստանի և նրա առևտրային գործընկերների վրա, եթե Մոսկվան և Վաշինգտոնը չկարողանան համաձայնության գալ Ուկրաինայի հարցի կարգավորման շուրջ 50 օրվա ընթացքում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1086 դիտում

ԱՄՆ-ում ստորագրված փաստաթղթերը ՀՀ-ի համար աշխարհի հետ նոր դիրքերից հարաբերվելու բացառիկ հնարավորություն են

ՀՀ-Ադրբեջան ստորագրված համաձայնագրերը նշանակալի առաջընթաց են բազմամյա հակամարտության դադարեցման գործում. ԵՄ

Երևանում քամին ավերածություններ է գործել. լուսանկարներ

Սյունիքի մարզը եղել է և կշարունակի մնալ ՀՀ-ի մաս. վարձով տարածք տալու մասին խոսք լինել չի կարող. վարչապետ

Հարավային Կովկասի համար ստեղծվել է պատմական հնարավորություն. Թուրքիան ողջունել է ստորագրված հռչակագիրը

ՀՀ-ԱՄՆ կառավարությունների միջև ԱԲ և նորարարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Գործ ունենք մի շրջադարձային նշանակության պայմանավորվածության հետ, որից հրաժարումը ոչ մի կողմի համար օգտավետ չէ

Խաղաղությունը իրականություն է. ստորագրված փաստաթղթերը կնպաստեն ՀՀ-ի և տարածաշրջանի զարգացմանը. Հարությունյան

ԱԳՆ-ն հայտնել է՝ երբ կհրապարակվի համաձայնագրի նախաստորագրված տեքստը

Մենք անցյալում ունեցած պատմությունից ավելի լավ պատմություն գրելու համար հիմքեր ենք դնում. Նիկոլ Փաշինյան

Թրամփն ու Պուտինը կհանդիպեն Ալյասկայում. օրը հայտնի է

Դոնալդ Թրամփը հյուրընկալել է ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարներին. Սպիտակ տունը լուսանկար և գրառում է հրապարակել

Վարչապետը հրապարակել է Վաշինգտոնում ստորագրված Հռչակագրի տեքստը

Վաշինգտոնյան համաձայնագրերով ամրապնդեցինք ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը. ԱԽ քարտուղար

Փոխադարձության սկզբունքը ենթադրում է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը օգտագործելու են միմյանց ճանապարհները. Հովհաննիսյան

Ապագան այսօր է. փառք նահատակներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը. Նիկոլ Փաշինյան

Ապագա կա Հայաստանում, և ստորագրված փաստաթղթերն այդ ապագան դարձնում են կանխատեսելի, խաղաղ, անվտանգ. Ղազարյան

Դու արեցիր այն, ինչը մյուսները չկարողացան, չուզեցան, չփորձեցին, վախեցան. Ալեքսանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Գուցե վարչապետ Փաշինյանի հետ պայմանավորվենք և Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրենք. Ալիև

Ինչ փաստաթղթեր են ստորագրել Հայաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունները

Սա լրջագույն գործարք է, որ կնքեցինք, սա հաջողություն է մեր երկրների, տարածաշրջանի և աշխարհի համար. վարչապետ

Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը կբացի նոր դարաշրջան. Նիկոլ Փաշինյան

Հայաստանն ու Ադրբեջանը հանձն են առնում հավերժ դադարեցնել ցանկացած կռիվ. Թրամփ

Հայաստանը ունենալու է նոր ատոմակայան, և ԱՄՆ-ն մեզ օգնելու է այդ հարցում. Իոաննիսյան

Թրամփ-Փաշինյան հանդիպմանը 3 կարևոր փաստաթուղթ է ստորագրվել. Խանդանյանը մանրամասնել է

Կհարգվի ՀՀ տարածքային ամբողջականությունը, նախագիծը կիրականացվի ՀՀ օրենսդրության շրջանակում

Գիտե՞ք՝ ինչ օր է Օգոստոսի 8-ը՝ «միջանցք»-ի վրա գերեզմանաքար դնելու օր. Հակոբյան

Վաշինգտոնում ամրագրվեց տարածաշրջանի պատմական շրջադարձի ելակետը. Բաբաջանյան

Փաշինյան-Թրամփ հանդիպումն ավարտվել է. տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրում

Նրանք ասելու են, որ «Միջանցք» են տվել, որպեսզի ձեր մեջ զայրույթ առաջացնեն. էդպես հեշտ է կառավարել. Մինասյան

Սպիտակ տանը մեկնարկեց վարչապետ Փաշինյանի և նախագահ Թրամփի հանդիպումը

Նիկոլ Փաշինյանը ժամանեց Սպիտակ տուն. տեսանյութ

Անդրադարձ է եղել նաև ամերիկյան նոր խոշոր տեխնոլոգիական ընկերությունների մուտքը ՀՀ հնարավոր դարձնել. նախարար

«Թրամփի ուղու» նույնականացումը Նոյեմբերի 9-ի 9-րդ դրույթի հետ անհեթեթ է. Գայանե Աբրահամյան

Ամեն օր մեր պետությունն է՛լ ավելի անկախ և ինքնիշխան է լինելու. կեցցե խաղաղությունը. Ալեն Սիմոնյան

Հիմա. Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել Սպիտակ տնից

Րոպեներ անց ՀՀ վարչապետը կժամանի Սպիտակ տուն. տեղի կունենա երկկողմ հանդիպում ԱՄՆ նախագահի հետ

Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի դրոշները տեղափոխվում են Սպիտակ տուն․ պատրաստվում են հանդիպումներին. տեսանյութ

Ալագյազ-Արթիկ ճանապարհին մեքենա է կողաշրջվել. 4 վիրավորներից մեկը անչափահաս է

Սպիտակ տունը հայտնել է՝ Ադրբեջանը և Հայաստանը կնախաստորագրեն խաղաղության համաձայնագիր. Reuters