Երևան
12 °C
«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, հավատարիմ մնալով կրթության և քաղաքացիական զարգացմանն ուղղված իր ռազմավարական ուղղություններին, հաստատել է «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը՝ վեց նոր բաղադրիչ նախագծերով։
Այս մասին հայտնել է հիմնադրամը:
Այս ծրագրերը շարունակելու են շարժման կայծակնային և ոգեշնչող զարգացումը՝ արշավից վերածվելով լայն աջակցություն վայելող հասարակական շարժման և այժմ ձևավորելով մի միջավայր, որտեղ կրթությունը ոչ թե պարզապես գաղափար է, այլ իրական, կիրառելի հնարավորություն՝ վերափոխման և անձնական զարգացման համար. կրթաթոշակային աջակցություն, վերապատրաստում, հանրային միջոցառումներ, համայնքային ցանցեր և արժեքային հաղորդակցություն։
«Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագիր
Նախագիծը հնարավորություն է տալիս կրթություն ստանալու այն քաղաքացիներին, որոնք առնվազն հինգ տարի կտրված են եղել ուսումից։ Դիմել կարող են 23 տարին լրացած բոլոր ցանկացողները։ Հատուկ ուշադրության կարժանան միայնակ ծնողները, նախկին զինծառայողները, սոցիալապես անապահով անձինք, դատապարտյալները, հաշմանդամություն ունեցող անհատները և այլ խոցելի խմբերի ներկայացուցիչները։ Աջակցությունը ներառում է ուսման վարձի փոխհատուցում, ընդունելության նախապատրաստական դասընթացների ֆինանսավորում, կեցության աջակցություն։
«Հնարավորությունների հարթակ»
Ուղղված է մասնագիտական կողմնորոշմանը, վերաորակավորմանը և նոր հմտությունների ձեռքբերմանը։ Կընձեռվեն մասնագիտական դասընթացներ և մոտիվացիոն աջակցություններ բոլոր ցանկացողների համար, որոնք կհամապատասխանեն նախապես հայտարարված չափորոշիչներին:
Կանանց ակումբներ
Ծրագիրն ունի նպատակ՝ ստեղծել հարթակներ համայնքներում՝ աջակցելու մարզերում բնակվող կանանց կրթական, մասնագիտական, հոգեբանական հզորացմանը։ Նախատեսվում է ստեղծել «Book club»-եր, ֆիզիկական կրթության տարբեր խմբակներ և այլն: Ակումբների շրջանակում կանայք կընդգրկվեն նաև սեմինարների, մենթորական սեսիաների և նախաձեռնությունների մեջ՝ բարձրացնելով համայնքային ներգրավվածությունը։
«Գտնված երազ» տարեցների ակումբ
Ծրագիրն ուղղված է 65-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիներին։ Մարզերում կձևավորվեն հյուրընկալ, շփումներին նպաստող կենտրոններ, որտեղ տարեցները կկարողանան մասնակցել մշակութային և ստեղծագործական ակտիվություններին՝ խթանելով մտավոր աշխուժություն, հասարակական կապեր և ինքնավստահություն։
Բանախոսությունների շարք
Կազմակերպվելու են պարբերական հանրային հանդիպումներ՝ ոլորտային մասնագետների, մտավորականների և հանրային գործիչների մասնակցությամբ։ Բանախոսությունները հասանելի կլինեն նաև առցանց՝ ապահովելով համընդհանուր ընդգրկում և մասնակցային երկխոսություն քաղաքացիական, մասնագիտական և արժեքային թեմաների շուրջ։
Շարժման հանրայնացման նախագիծ
Նախագիծը նպատակ ունի մեծացնել «Կրթվելը նորաձև է» գաղափարի տեսանելիությունը հանրության շրջանում՝ կիրառելով մեդիաարշավներ, տեսանյութեր, հանրային միջոցառումներ։ Շարժման ուղերձը կհասնի միլիոնավոր քաղաքացիների՝ վերաիմաստավորելով կրթության դերը հասարակության մեջ։
Այս ընդլայնված փաթեթը նպատակ ունի ոչ միայն խթանել կրթության հանդեպ վերաբերմունքի փոփոխությունը, այլ նաև աջակցել, որպեսզի կրթվելու գաղափարը վերածվի գործողության։ Այս ծրագրերն առաջարկում են իրական հնարավորություններ և հստակ ուղիներ՝ նոր բան սովորելու, նոր հմտություններ ձեռք բերելու, մասնագիտություն փոխելու կամ պարզապես ինքնակատարելագործվելու համար։ Եթե դուք արդեն հավատում եք կրթվելու ուժին, ապա հիմա հենց այն պահն է, երբ պետք է սկսել գործել։ Հետևեք մեր հաղորդագրություններին, գտեք ձեր հնարավորությունը և միացեք «Կրթվելը նորաձև է» շարժմանը գործնական քայլով։
Առանձին հաղորդագրություններ ծրագրերից յուրաքանչյուրի մասին մանրամասն տեղեկությամբ կհրապարակվեն առաջիկա շաբաթների ընթացքում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՍպիտակ տունը տեսանյութ է հրապարակել Թրամփ-Փաշինյան-Ալիև հանդիպումից
ԱՄՆ-ում ստորագրված փաստաթղթերը ՀՀ-ի համար աշխարհի հետ նոր դիրքերից հարաբերվելու բացառիկ հնարավորություն են
ՀՀ-Ադրբեջան ստորագրված համաձայնագրերը նշանակալի առաջընթաց են բազմամյա հակամարտության դադարեցման գործում. ԵՄ
Երևանում քամին ավերածություններ է գործել. լուսանկարներ
Սյունիքի մարզը եղել է և կշարունակի մնալ ՀՀ-ի մաս. վարձով տարածք տալու մասին խոսք լինել չի կարող. վարչապետ
Հարավային Կովկասի համար ստեղծվել է պատմական հնարավորություն. Թուրքիան ողջունել է ստորագրված հռչակագիրը
ՀՀ-ԱՄՆ կառավարությունների միջև ԱԲ և նորարարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
Գործ ունենք մի շրջադարձային նշանակության պայմանավորվածության հետ, որից հրաժարումը ոչ մի կողմի համար օգտավետ չէ
Խաղաղությունը իրականություն է. ստորագրված փաստաթղթերը կնպաստեն ՀՀ-ի և տարածաշրջանի զարգացմանը. Հարությունյան
ԱԳՆ-ն հայտնել է՝ երբ կհրապարակվի համաձայնագրի նախաստորագրված տեքստը
Մենք անցյալում ունեցած պատմությունից ավելի լավ պատմություն գրելու համար հիմքեր ենք դնում. Նիկոլ Փաշինյան
Թրամփն ու Պուտինը կհանդիպեն Ալյասկայում. օրը հայտնի է
Դոնալդ Թրամփը հյուրընկալել է ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարներին. Սպիտակ տունը լուսանկար և գրառում է հրապարակել
Վարչապետը հրապարակել է Վաշինգտոնում ստորագրված Հռչակագրի տեքստը
Վաշինգտոնյան համաձայնագրերով ամրապնդեցինք ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը. ԱԽ քարտուղար
Փոխադարձության սկզբունքը ենթադրում է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը օգտագործելու են միմյանց ճանապարհները. Հովհաննիսյան
Ապագան այսօր է. փառք նահատակներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը. Նիկոլ Փաշինյան
Ապագա կա Հայաստանում, և ստորագրված փաստաթղթերն այդ ապագան դարձնում են կանխատեսելի, խաղաղ, անվտանգ. Ղազարյան
Դու արեցիր այն, ինչը մյուսները չկարողացան, չուզեցան, չփորձեցին, վախեցան. Ալեքսանյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Գուցե վարչապետ Փաշինյանի հետ պայմանավորվենք և Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրենք. Ալիև
Ինչ փաստաթղթեր են ստորագրել Հայաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունները
Սա լրջագույն գործարք է, որ կնքեցինք, սա հաջողություն է մեր երկրների, տարածաշրջանի և աշխարհի համար. վարչապետ
Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը կբացի նոր դարաշրջան. Նիկոլ Փաշինյան
Հայաստանն ու Ադրբեջանը հանձն են առնում հավերժ դադարեցնել ցանկացած կռիվ. Թրամփ
Հայաստանը ունենալու է նոր ատոմակայան, և ԱՄՆ-ն մեզ օգնելու է այդ հարցում. Իոաննիսյան
Թրամփ-Փաշինյան հանդիպմանը 3 կարևոր փաստաթուղթ է ստորագրվել. Խանդանյանը մանրամասնել է
Կհարգվի ՀՀ տարածքային ամբողջականությունը, նախագիծը կիրականացվի ՀՀ օրենսդրության շրջանակում
Գիտե՞ք՝ ինչ օր է Օգոստոսի 8-ը՝ «միջանցք»-ի վրա գերեզմանաքար դնելու օր. Հակոբյան
Վաշինգտոնում ամրագրվեց տարածաշրջանի պատմական շրջադարձի ելակետը. Բաբաջանյան
Փաշինյան-Թրամփ հանդիպումն ավարտվել է. տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրում
Նրանք ասելու են, որ «Միջանցք» են տվել, որպեսզի ձեր մեջ զայրույթ առաջացնեն. էդպես հեշտ է կառավարել. Մինասյան
Սպիտակ տանը մեկնարկեց վարչապետ Փաշինյանի և նախագահ Թրամփի հանդիպումը
Նիկոլ Փաշինյանը ժամանեց Սպիտակ տուն. տեսանյութ
Անդրադարձ է եղել նաև ամերիկյան նոր խոշոր տեխնոլոգիական ընկերությունների մուտքը ՀՀ հնարավոր դարձնել. նախարար
«Թրամփի ուղու» նույնականացումը Նոյեմբերի 9-ի 9-րդ դրույթի հետ անհեթեթ է. Գայանե Աբրահամյան
Ամեն օր մեր պետությունն է՛լ ավելի անկախ և ինքնիշխան է լինելու. կեցցե խաղաղությունը. Ալեն Սիմոնյան
Հիմա. Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել Սպիտակ տնից
Րոպեներ անց ՀՀ վարչապետը կժամանի Սպիտակ տուն. տեղի կունենա երկկողմ հանդիպում ԱՄՆ նախագահի հետ
Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի դրոշները տեղափոխվում են Սպիտակ տուն․ պատրաստվում են հանդիպումներին. տեսանյութ
Ալագյազ-Արթիկ ճանապարհին մեքենա է կողաշրջվել. 4 վիրավորներից մեկը անչափահաս է
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT