Իրացվել որպես լիարժեք քաղաքացի՝ նպաստելով պետության զարգացմանը. ԿԳՄՍ նախարարը պարգևներ է հանձնել ՇՊՀ-ում

15/07/2025 schedule22:25

Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանում պետական պարգևների հանձման հանդիսավոր արարողությամբ և բուհի պատմությունը ներկայացնող գրքի շնորհանդեսով ամփոփվել են համալսարանի 90-ամյակին նվիրված միջոցառումները:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, բուհի այս տարվա շրջանավարտները:

518291240_1060809972907883_4899002983700341411_n.jpg (1.87 MB)

Շնորհավորելով Շիրակի պետական համալսարանի 90-ամյակը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ հոբելյանը, պատմությունն ու ավանդույթներն առաջին հերթին պատասխանատվություն են. «Կարևոր է արժանի լինել պատասխանատու աշխատանքը, պատմությունն ու ավանդույթները շարունակելուն:

Միաժամանակ բարձրագույն կրթության ու գիտության ոլորտն անընդհատ պահանջում է նորացում, թարմացում և զարգացում՝ հետևելով տարբեր բնագավառների նորարար միտումներին և նպաստելով բուհի գործունեության բարելավմանը: Կարևոր է բարձրագույն ուսումնական հաստատությունների ակտիվ գործունեությունը, նոր ծրագրերում ընդգրկվելու նախաձեռնողականությունը, որն առաջին հերթին ուսանողներին տրամադրվող կրթության և որակի վկայություն է»,- ասել է նախարարը՝ ընդգծելով, որ բուհական կրթության կազմակերպման առումով շատ կարևոր է հետազոտությունների իրականացումը:

518292086_1060809919574555_9181127348294738462_n.jpg (1.12 MB)

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ցանկացած բուհի, այդ թվում՝ Շիրակի պետական համալսարանի յուրաքանչյուր շրջանավարտ պետք է վստահ լինի, որ իր ստացած գիտելիքն ու հմտությունը բավարար են տնտեսության մեջ, հանրային կյանքում, աշխատաշուկայում մրցունակ լինելու և արժանի տեղ գտնելու համար:

«Պետք է կարողանալ իրացվել որպես լիարժեք քաղաքացի, որպես երջանիկ անհատ՝ սեփական գործունեությամբ նաև նպաստելով պետության զարգացմանը. սա է մեր կարևորագույն առաքելությունը: Վստահ եմ, որ Շիրակի պետական համալսարանի դասախոսները և ուսանողները ևս ամեն օր լսարան են մտնում մրցունակ և որակյալ կրթություն ապահովելու գիտակցումով և ձգտումով։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակելու է լինել բոլոր լավ նախաձեռնությունների կողքին՝ աջակցելով բուհերի զարգացմանը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նա անդրադարձել է նաև Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծին, որով ոլորտի մրցունակության նոր պայմաններ ու պահանջներ են սահմանվում:

518341267_1060809902907890_8955167988177697617_n.jpg (995 KB)

«Վստահ եմ՝ նոր օրենքի ընդունումը զարգացման նոր ճանապարհ է բացելու բուհական համակարգի համար»,- եզրափակել է նախարարը՝ շնորհավորելով միջոցառմանը ներկա ՇՊՀ շրջանավարտներին՝ նրանց մաղթելով մասնագիտական հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:

Այնուհետև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՇՊՀ 90-ամյա հոբելյանի կապակցությամբ պետական պարգևներ է հանձնել բուհի վաստակաշատ դասախոսներին:

Գիտության և կրթության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՇՊՀ մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոսներ Վարդան Մանուկյանը և Հրաչիկ Նիկողոսյանը պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով: Նույն ամբիոնի դասախոս Սպարտակ Սողոյանն ու Կենսաբանության և քիմիայի ամբիոնի դասախոս Սամվել Ալեքսանյանը պարգևատրվել են ԿԳՄՍՆ պատվոգրով:

Ողջույնի խոսքում ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանն ընդգծել է՝ համալսարանը 90-ամյա հոբելյանը նշում է հպարտությամբ և գիտակցումով, որ անցած ճանապարհը պետք է վերարժևորել, փաստագրել և փոխանցել սերունդներին:

«Շնորհված պարգևները մեծ պատիվ են և պատասխանատվություն. դրանք բոլորիս պարտավորեցնում են աշխատել ավելի մեծ նվիրումով»,- ասել է նա:

Ներկաներին ողջունել և բուհի հիմնադրման հոբելյանի առթիվ շնորհավորել է նաև Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ ընդգծելով, որ իր համար մեծ պատիվ է լինել ՇՊՀ շրջանավարտ:

518322488_1060809906241223_4841730943198796952_n.jpg (947 KB)

ՇՊՀ մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու Վարդան Մանուկյանն իր խոսքում անդրադարձել է պետության կողմից վերջին տարիներին գիտության ոլորտին հատկացվող ֆինանսավորմանը. «Գիտական համայնքի համար տեսանելի և գնահատելի են ոլորտի զարգացմանն ուղղված քայլերը, որոնց շնորհիվ գիտությամբ և հետազոտությամբ զբաղվելը դարձել է ավելի գրավիչ: Մասնավորապես տարեցտարի նկատվում է գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացում, հատկացվում են տարատեսակ դրամաշնորհներ, ինչպես նաև ստեղծվել են միջազգային համագործակցության լայն հեռանկարներ, ինչը շատ կարևոր է»,- ասել է նա:

518332949_1060810116241202_6744614804008142173_n.jpg (1.06 MB)518326584_1060810102907870_8268094008374991767_n.jpg (1.02 MB)518311139_1060809959574551_2222238169947255073_n.jpg (1.04 MB)

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև «Շիրակի պետական համալսարանի տարեգրության էջերում» գրքի շնորհանդեսը: Գրքում ամփոփված են համալսարանի անցած 9 տասնամյակների պատմությունը, հիշողությունները, հաղթանակներն ու կարևոր նվաճումները:

518335868_1060809962907884_2496589035744119419_n.jpg (1.37 MB)518325213_1060809966241217_811855580497717975_n.jpg (1.44 MB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
630 դիտում

Սյունիքի մարզը եղել է և կշարունակի մնալ ՀՀ-ի մաս. վարձով տարածք տալու մասին խոսք լինել չի կարող. վարչապետ

Հարավային Կովկասի համար ստեղծվել է պատմական հնարավորություն. Թուրքիան ողջունել է ստորագրված հռչակագիրը

ՀՀ-ԱՄՆ կառավարությունների միջև ԱԲ և նորարարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Գործ ունենք մի շրջադարձային նշանակության պայմանավորվածության հետ, որից հրաժարումը ոչ մի կողմի համար օգտավետ չէ

Խաղաղությունը իրականություն է. ստորագրված փաստաթղթերը կնպաստեն ՀՀ-ի և տարածաշրջանի զարգացմանը. Հարությունյան

ԱԳՆ-ն հայտնել է՝ երբ կհրապարակվի համաձայնագրի նախաստորագրված տեքստը

Մենք անցյալում ունեցած պատմությունից ավելի լավ պատմություն գրելու համար հիմքեր ենք դնում. Նիկոլ Փաշինյան

Թրամփն ու Պուտինը կհանդիպեն Ալյասկայում. օրը հայտնի է

Դոնալդ Թրամփը հյուրընկալել է ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարներին. Սպիտակ տունը լուսանկար և գրառում է հրապարակել

Վարչապետը հրապարակել է Վաշինգտոնում ստորագրված Հռչակագրի տեքստը

Վաշինգտոնյան համաձայնագրերով ամրապնդեցինք ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը. ԱԽ քարտուղար

Փոխադարձության սկզբունքը ենթադրում է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը օգտագործելու են միմյանց ճանապարհները. Հովհաննիսյան

Ապագան այսօր է. փառք նահատակներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը. Նիկոլ Փաշինյան

Ապագա կա Հայաստանում, և ստորագրված փաստաթղթերն այդ ապագան դարձնում են կանխատեսելի, խաղաղ, անվտանգ. Ղազարյան

Դու արեցիր այն, ինչը մյուսները չկարողացան, չուզեցան, չփորձեցին, վախեցան. Ալեքսանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Գուցե վարչապետ Փաշինյանի հետ պայմանավորվենք և Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրենք. Ալիև

Ինչ փաստաթղթեր են ստորագրել Հայաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունները

Սա լրջագույն գործարք է, որ կնքեցինք, սա հաջողություն է մեր երկրների, տարածաշրջանի և աշխարհի համար. վարչապետ

Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը կբացի նոր դարաշրջան. Նիկոլ Փաշինյան

Հայաստանն ու Ադրբեջանը հանձն են առնում հավերժ դադարեցնել ցանկացած կռիվ. Թրամփ

Հայաստանը ունենալու է նոր ատոմակայան, և ԱՄՆ-ն մեզ օգնելու է այդ հարցում. Իոաննիսյան

Թրամփ-Փաշինյան հանդիպմանը 3 կարևոր փաստաթուղթ է ստորագրվել. Խանդանյանը մանրամասնել է

Կհարգվի ՀՀ տարածքային ամբողջականությունը, նախագիծը կիրականացվի ՀՀ օրենսդրության շրջանակում

Գիտե՞ք՝ ինչ օր է Օգոստոսի 8-ը՝ «միջանցք»-ի վրա գերեզմանաքար դնելու օր. Հակոբյան

Վաշինգտոնում ամրագրվեց տարածաշրջանի պատմական շրջադարձի ելակետը. Բաբաջանյան

Փաշինյան-Թրամփ հանդիպումն ավարտվել է. տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրում

Նրանք ասելու են, որ «Միջանցք» են տվել, որպեսզի ձեր մեջ զայրույթ առաջացնեն. էդպես հեշտ է կառավարել. Մինասյան

Սպիտակ տանը մեկնարկեց վարչապետ Փաշինյանի և նախագահ Թրամփի հանդիպումը

Նիկոլ Փաշինյանը ժամանեց Սպիտակ տուն. տեսանյութ

Անդրադարձ է եղել նաև ամերիկյան նոր խոշոր տեխնոլոգիական ընկերությունների մուտքը ՀՀ հնարավոր դարձնել. նախարար

«Թրամփի ուղու» նույնականացումը Նոյեմբերի 9-ի 9-րդ դրույթի հետ անհեթեթ է. Գայանե Աբրահամյան

Ամեն օր մեր պետությունն է՛լ ավելի անկախ և ինքնիշխան է լինելու. կեցցե խաղաղությունը. Ալեն Սիմոնյան

Հիմա. Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել Սպիտակ տնից

Րոպեներ անց ՀՀ վարչապետը կժամանի Սպիտակ տուն. տեղի կունենա երկկողմ հանդիպում ԱՄՆ նախագահի հետ

Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի դրոշները տեղափոխվում են Սպիտակ տուն․ պատրաստվում են հանդիպումներին. տեսանյութ

Ալագյազ-Արթիկ ճանապարհին մեքենա է կողաշրջվել. 4 վիրավորներից մեկը անչափահաս է

Սպիտակ տունը հայտնել է՝ Ադրբեջանը և Հայաստանը կնախաստորագրեն խաղաղության համաձայնագիր. Reuters

Աղվան Արշակյանի խափանման միջոցը փոխվել է

Չգնալ լողափ, մնալ ապահով վայրում. Սոչիում ԱԹՍ-ների հարձակման սպառնալիք է հայտարարվել, փակվել է օդանավակայանը

Յունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի ոսկե հովանավոր