Մատյանի տունդարձն անկախ Հայաստան. Շնորհալու «Մեկնութիւն 7 Կաթողիկէ թղթոց» գործն ընծայվել է Մատենադարանին

21/09/2025 schedule13:30

«Արամ Խաչատրյան» համերգասրահում ՀՀ Անկախության օրվան ընդառաջ տեղի է ունեցել Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աստվածաբանական և ձեռագրագիտական բացառիկ արժեք ունեցող աշխատությունը Մատենադարանին ընծայաբերելու արարողությունը:

969.jpg (1023 KB)

Միջոցառմանը ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, գործադիր մարմինների, գիտական հանրության ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ:

970.jpg (485 KB)

Այս տարվա հուլիսի 31-ին ՀՀ կառավարության նիստում ընդունվել է որոշում՝ շուրջ 93 մլն դրամ Մատենադարանին հատկացնելու վերաբերյալ, որով ձեռք է բերվել միջնադարի նշանավոր մատենագիր Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աստվածաբանական և ձեռագրագիտական բացառիկ արժեք ունեցող աշխատությունը (13-14-րդ դդ.): Մատենադարանի տնօրենության՝ ամիսներ տևած բանակցության արդյունքում հնարավոր է դարձել ձեռագիրը հանել աճուրդից և նվազեցնել նախնական գինը: Ձեռագրի մուտքը Մատենադարան կդառնա բացառիկ իրադարձություն բոլոր առումներով: Մեծադիր մատյանի մեկ թերթը պահվում էր Մատենադարանում և այսօրվա արարողությամբ այն զետեղվեց մատյանում:

971.jpg (788 KB)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է այսօր ներկա գտնվել այս արարողությանն այն արձանագրմամբ, որ շատ կարևոր մի մատյան հանգրվանելու է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում: «Սա վերջին տարիներին Կառավարության երկրորդ այսպիսի որոշումն է, իհարկե, Մատենադարանի միջնորդությամբ և հավաստիացմամբ, որ ձեռագիրն իսկապես ունի առանձնահատուկ նշանակություն։ Հասկանալիորեն, երբ այս նախադասությունը հնչում է, մենք չենք կարող երկար մտածել, և մեր մտածումները նրա մասին են, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա մեր ինքնության կարևորագույն հուշարձանների, մատյանների հանգրվանը, մենք առաջնորդվում ենք այն գաղափարաբանությամբ, որ մեր պետությունը մեր ինքնությունն է, և մեր պետությունն է մեր ինքնությունը»,- ընդգծել է վարչապետը։

972.jpg (375 KB)

Երկրի ղեկավարի խոսքով՝ այսօրվա իրադարձությունն ուղիղ կապ ունի այդ հայեցակարգի իրականացման հետ, որովհետև ի սկզբանե քրիստոնեության ընդունման ժամանակաշրջանում դրանից առաջ մեր պետությունն է պայմանավորել մեր ինքնությունը, բայց հետո մեր պատմության բոլորին հայտնի հանգամանքների բերումով պետականության հանգման հետ մեր ինքնությունը, ըստ էության, սփռվել է ամբողջ աշխարհում։ «Եվ հիմա, երբ պետությունը և պետականությունը մեր գաղափարաբանության առանցքում է, ահա մեր պետությունը վերստին գտնում է մեր ինքնության առանցքի դերակատարումը, հետևաբար մեր ինքնության համար կարևորագույն հուշարձանները, այսպիսի մատյանները, ամենատարբեր նմուշներ պետք է հանգրվանեն մեր պետության մեջ, որովհետև մեր պետությունը պետք է լինի մեր ինքնության էպիկենտրոնը։ Ես ինչի՞ համար եմ սա ասում, որովհետև իհարկե այն, ինչ տեղի ունեցավ այստեղ, այս մատյանի կողքին գտնվելն ինքնին շատ հուզիչ և էմոցիոնալ պահ է, համոզված եմ բոլորիդ համար:

997.jpg (496 KB)

Բայց ուզում եմ ասել, որ այդ որոշումներն էմոցիոնալ որոշումներ չեն միայն, որովհետև դրանք գիտակցված որոշումներ են, և մենք հասկանում ենք, թե այդ հատկացումները պետական բյուջեից, որ արվում են, որոնք, ի դեպ, նախապես հասկանալիորեն պլանավորված չեն եղել՝ ինչի համար են արվում»,- ասել է վարչապետը։

998.jpg (936 KB)

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է՝ վերջերս հրապարակվել է Իրական Հայաստանի գեղագիտության հայեցակարգի նախագիծը, և դրանից հետո շատ քննարկումներ են եղել։ Այդ ի՞նչ է, ի՞նչ է նշանակում Իրական Հայաստանի գեղագիտություն։ Երկրի ղեկավարը նշել է, որ Իրական Հայաստանի գեղագիտություն նշանակում է, այդ թվում՝ այսօրվա իրադարձությունը և որ Հայաստանի Հանրապետությունը, այդ թվում՝ մեր մշակութային ինքնության, մեր գեղագիտական ինքնության էպիկենտրոնը և առանցքը պետք է լինի, և դա այն քաղաքականությունն է, որը Կառավարությունը վարում է։

1000.jpg (9.76 MB)

«Ճիշտ է, ասվում է շնորհակալություն Կառավարությանը, իհարկե որոշումները կայացնում է Կառավարությունը, բայց շատ դիպուկ է արտահայտությունը, որ իրականում, այդ թվում՝ այսօրվա համար պետք է այդ շնորհակալությունը ամբողջությամբ և անմնացորդ վերահասցեագրենք Հայաստանի Հանրապետությունում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացիներին, որովհետև շնորհակալության խոսքերը, որոնք ուղղվում են Կառավարությանը, ես դա ընկալում եմ պարզապես այդ բոլոր հարկատուներին, հարկ վճարողներին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ Կառավարությունն իրեն ընկալում է պարզապես այդ մարդկանց ներկայացուցիչ, որոնք էլ իրական շնորհակալության հասցեատերերն են:

1001.jpg (507 KB)

Վարչապետը շեշտել է՝ շնորհակալության բոլոր խոսքերը պետք է ուղղել Հայաստանի Հանրապետությունում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացիներին, որովհետև նրանք են այսօրվա իրադարձության իրական հեղինակները և, ըստ էության, խոսքը վերաբերում է դահլիճում ներկա գործնականում եթե ոչ բոլոր մարդկանց, առնվազն մեծամասնությանը:

1001.jpg (507 KB)

«Սկսած մեր հարգելի երաժիշտներից, որոնք իրենց աշխատավարձերից եկամտային հարկ են վճարում և մեր մյուս ներկայացուցիչները՝ մի մասը որպես գործարարներ, մի մասը որպես գործավորներ մասնակիցն են, և առանց ավելորդ համեստության ես իսկապես անկեղծորեն այդպես եմ մտածում, որ այդ շնորհակալության իրական հասցեատերերը դուք եք, և ես ուզում եմ ձեզ անկեղծորեն շնորհակալություն հայտնել այս մատյանը մեզ, ձեզ, Հայաստանի Հանրապետությանը նվիրելու և Հայաստանի Հանրապետություն վերադարձնելու համար»,- իր խոսքը եզրափակել է վարչապետ Փաշինյանը։

1002.jpg (782 KB)

Հաջորդիվ տեղի է ունեցել ՀՀ Անկախության տոնին նվիրված համերգ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
831 դիտում

«Դուք օդաչունե՞ր եք», «Ես ձեր օդաչուն եմ»․ երկխոսություն վարչապետի մասնակցությամբ․ տեսանյութ

Շարունակենք անխոնջ և տքնաջան աշխատանքով ուժեղացնել մեր պետությունը․ Պապիկյան

Միավորվելու են, Քոչարյանին դարձնեն ղեկավար, ու սկսվի դժոխքը՝ պատերազմը. Հասմիկ Հակոբյան. տեսանյութ

Ադրբեջանական պատվիրակության այցը Հայաստան պատմական իրադարձություն էր․ երկրները շարժվում են դեպի խաղաղություն

Նարեկ Կարապետյանը չկարողացավ պատասխանել հարցին, թե ինչու Սամվել Կարապետյանը հայտարարագիր չի լրացնում

Բայրամովը Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգի ընթացքը

Վայլդբերիսի հետ կապված վերջին իրադարձության հետևում կանգնած է հայաստանյան 2 ընդդիմադիր ուժ․ Պապոյան

Վարչապետը ներկա է գտնվել Մայիսի 1-ին նվիրված միջոցառմանը

«Ֆորա» բանկի մասին ձայնագրության Նարեկը դո՞ւք եք. Կարապետյանը խուսափեց պատասխանել անհարմար հարցին

«Հույսի օջախ»-ը մասնավոր է, հավաստագրված չէ ԱՍՀ նախարարության կողմից․ ահազանգից հետո այց է իրականացվել կենտրոն

Ինչ է պահանջում ՌԴ-ն հայ վաճառողներից․ Wildberries-ը պարզաբանում է տարածել

Աղետների ռիսկի կառավարման միջգերատեսչական խմբի նիստում քննարկվել է պայմանավորվածությունների կատարման ընթացքը

Աշխատանքային միջավայրը դեռևս ներառական չէ․ ՄԻՊ-ը խորհրդաժողովի է մասնակցել

Տեսնո՞ւմ եք՝ ինչ է կատարվում, մեր Հայաստանն արթնացել ա․ քաղաքացի

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

Հիասքանչ օր Երևանում․ շնորհավոր աշխատող մարդկանց տոնը․ Հարությունյան

Մայիսի 1-ը՝ նոր ձևաչափով. շքերթի են դուրս եկել ՀՀ-ում աշխատող, բարիք ստեղծող տարբեր ընկերություններ. տեսանյութ

Բալահովիտ գյուղում «համաճարակային իրավիճակի» և 10 երեխայի հիվանդանոց տեղափոխման վերաբերյալ լուրերը սուտ են

Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Դռուժբա» նավթատարով

Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում. Ինֆանտինոն փորձել է հաշտեցնել Իսրայելին և Պաղեստինին, սակայն առաջարկը մերժվել է

Հայտնի են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի այս տարվա անցկացման ժամկետները

Հրդեհ Բենիամին գյուղում. այրվել է մոտ 1․5 տոննա անասնակեր

Գազի արտահոսքից 9 անձի թունավորման դեպք Սիսիանում. տուժել են նաև բուժաշխատողներ, գրանցվել է մեկ մահ

Շնորհակալություն աշխատանքի համար. ՀՀ վարչապետը շրջում է տոնական Երևանով. տեսանյութ

Ես հավատացած եմ՝ մեր «Ջերմուկը» բարձր որակի է, խնդիրն արագ կկարգավորվի, էդպիսի՞ խնդիրներ ենք լուծել. Պապոյան

Հայաստանում քաղաքական հայացքների համար քաղաքացուն աշխատանքից չեն ազատում. Պապոյան

Ադրբեջանին զայրացրել է ԵԽ բանաձևը. ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳՆ, որոշվել է խզել Եվրախորհրդարանի հետ Բաքվի կապերը

Բախվել են թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսն ու թեթև մարդատար մեքենան

Պետությունը սկսվում է աշխատող մարդուց. Ավինյանը լուսանկարներ է հրապարակել

Մայիսի 1-ն ու Երևանը՝ իր ամենագեղեցիկ առավոտներից մեկով. լուսանկարներ

Միրիամ Լեքսմանն անդրադարձել է Հայաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին

Ռոբերտ Ֆիցոն մայիսի 1-ին որպես բեռնակիր գիշերային հերթափոխ է անցկացրել՝ հաց հասցնելով խանութներ. տեսանյութ

Կարևորել եմ հստակ մեխանիզմների ներդրումը, որոնց միջոցով աշխատակիցների ձայնն առավել լսելի կդառնա. ՊԵԿ նախագահ

Ուկրաինական ԱԹՍ-ները 2 շաբաթվա ընթացքում չորրորդ անգամ հարձակվել են Տուապսեի վրա. հրդեհ է բռնկվել

Վերջին տարիներին հազարավոր աշխատատեղերի ստեղծման միտումը նպաստում է երկրի տնտեսական ակտիվության աճին. Թորոսյան

Օրը հնարավորություն է ևս մեկ անգամ ընդգծելու աշխատանքային իրավունքների պաշտպանության կարևորությունը. ՄԻՊ

Որպես պետություն՝ մեր առաջնահերթություններից է աշխատանքային իրավունքների պաշտպանությունը. ՀՀ նախագահ

Քաղաքացին իրեն պատկանող ավանակին ներկել էր և տարել Մյասնիկյան պողոտա, Կենդանաբանական այգու զեբրերը տեղում են

ԵՔՀ գագաթնաժողովի միջոցառումների ընթացքում մայիսի 2-5-ը Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն. ժամանակացույց

Պետք է միասին շարունակենք ձևավորել արդար, զարգացող և հնարավորություններով լի պետություն. ԱԺ նախագահ