Ինչո՞ւ է ընդդիմությունն արյան վրա դիվիդենդ հավաքում. կարո՞ղ էր կանխվել Մերձավանի ողբերգական միջադեպը, թե՞ ոչ

24/09/2025 schedule20:18

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 23-ին՝ կեսգիշերին, անհայտ դիմակավորված անձը Մերձավան համայնքում ինքնաձիգից կրակ է բացել Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և նրան ուղեկցող 2 անձանց ուղղությամբ:

Վալոդյա Գրիգորյանը և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը տեղում մահացել են, երրորդ անձը՝ Արծրուն Գալստյանը, հոսպիտալացվել է. նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքի վայրի զննությամբ տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունները ևս առգրավվել են: Տարածված կադրերում երևում է, թե ինչպես է հանցագործը ինքնաձիգով կրակոցների շարք արձակել, երբ ընկել են 3-ն էլ, մոտեցել է հենց Վալոդյա Գրիգորյանին ու կողքին գտնվող ընկերոջը՝ քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանին, ընկած վիճակում ևս մի քանի կրակոց արձակել նրանց վրա, զենքի կոթով հարված հասցրել ընկած Գրիգորյանի գլխին, համոզվել, որ սպանված են ու հեռացել:

Քննչական կոմիտեից հայտնել են, որ Մերձավանում տեղի ունեցած կրակոցների, համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և ևս մեկ անձի սպանության դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Մինչ քննիչներն ու ոստիկանությունը փորձում են գնալ սպանության հետքերով՝ պարզելու հանգամանքները, ընդդիմադիր քաղաքական գործիչներն ու ուժերը արդեն «պարզեցին ու գտան» մեղավորներին՝ սլաքներն ուղղելով իշխանության ուղղությամբ՝ տեղի ունեցածը որակելով քաղաքական վենդետա:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է. «Ես չափազանց ադեկվատ մարդ եմ, որպեսզի մտածեմ, որ կարող է իշխանությունը որոշել է բոլոր ընդդիմադիրներին գնդակահարել, օրը 3 հոգու գնդակահարելու է. աբսուրդ է»:

Իոաննիսյանն ընդգծում է՝ տեղի ունեցածը դատապարտելի և շատ խնդրահարույց դեպք է:

«Խնդրահարույց է նաև պետության առումով և ոչ միայն սպանությամբ պայմանավորված ողբերգությամբ: Պետք է ամեն ինչ անել, որ դրան մասնակցած, օժանդակած, աջակցած, կազմակերպած, իրականացրած բոլոր մարդիկ մի քանի տասնամյակ արևի երես չտեսնեն: Ինչ վերաբերում է սպանության մոտիվներին, ես ավել բան չգիտեմ, քան ձեր ընթերցողները, նաև, թե որքանով է դա կապված ամիսներ առաջ Մերձավանում տեղի ունեցած հանցագործությունների հետ»,- ասում է նա:

Վերջինս միաժամանակ նկատում է՝ պետք է նաև հասկանալ՝ արդյոք իրավապահ մարմինները ողջամտորեն կարո՞ղ էին կանխել սպանությունը, եթե ավելի պրոֆեսիոնալ գործեին․ դրանից էլ է պետք հետևություն անել, որոշ մարդկանց պատժել, որոնք իրենց տեղում չեն. «Կան հանցագործություններ, որոնք ոստիկանությունը ողջամտորեն չի կարող կանխարգելել, կան հանցագործություններ, որ ավելի պրոֆեսիոնալ լինելու դեպքում կարող է կանխարգելել: Ես այդքան ինֆորմացիա չունեմ այս հանցագործության մասին, որպեսզի դրա հետ կապված դատողություններ անեմ: Նորից եմ ասում՝ նրանց սպանողները տասնամյակներ շարունակ չպետք է արևի երես տեսնեն»:

Իոաննիսյանը կրկնում է՝ մարդկային չէ ողբերգության դեպքում քաղաքական շահարկումներ անելը:

Նկատենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Մերձավանում տեղի ունեցած կրակոցներին և Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի սպանությանը, սոցցանցերի իր էջերում գրառում էր կատարել՝ ընդգծելով. «Խստորեն դատապարտում եմ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած լկտի զինված հարձակումը, որի հետևանքով սպանվել են համայնքի ղեկավար Վ․ Գրիգորյանը և նրա ընկերը։ Եվս մեկ վիրավորված անձ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Ցավակցում եմ սպանվածների հարազատներին և Փարաքարի սիրելի ժողովրդին։ Վիրավորում ստացած անձին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։

ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց։ Նաև մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները և ինչու չեն կատարել։ Այս վերլուծությունից կարվեն անհրաժեշտ հետևություններ»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2970 դիտում

Արտաշատում 6-ամյա աղջնակ է վրաերթի է ենթարկվել․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար

Սյունիքը եղել է, կա, կլինի Հայաստանի անբաժանելի մասը․ Սյունիքը խաղաղության խաչմերուկի կենտրոնական մարզն է

Հունգարիան վարչապետ է ընտրել

Դատախազությունը մոտ 66 միլիարդ 934 միլիոն դրամի գույք է վերադարձրել պետությանը 2025 թվականին․ տեսանյութ

Գորիս-Լծեն ճանապարհին բեռնատարներ են բախվել․ կան տուժածներ

ՀՀ կապի սպա Արա Ֆիդանյանը մասնակցել է Եվրոպոլի կապի գրասենյակների ղեկավարների տարեկան համաժողովին

Շվեդական լրատվամիջոցը ՀՀ ընտրությունների վրա Ռուսաստանի ազդեցության մասին կոնֆիդենցիալ փաստաթուղթ է բացահայտել

Հաքան Ֆիդան-Աբբաս Արաղչի հեռախոսազրույց է տեղի ունեցել

Մեղրիի հետ կապված որևէ հարց չկա և չի կարող լինել. Փաշինյան

Աշխարհն այսօր նայում է Մեղրիին և սպասում, որ Մեղրին վերադառնա համաշխարհային խաչմերուկի իր կարգավիճակիճակին

Հոգեկան առողջությունը հանրային առողջության կարևոր բաղադրիչներից է և պետության առաջնահերթություններից մեկը

700 մետր երկարությամբ պատմական կամուրջ Իրական Հայաստանում․ վարչապետը Մեղրիից տեսանյութ է հրապարակել

Մեզ ընտրո՞ւմ եք։ Քվեարկելու ենք ձեզ, սկի չկասկածեք, հալալ ա ձեզ, որ էդքան ուժեղ եք․ Ագարակ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ ժամանակ առ ժամանակ անձրև, նաև կարկուտ կտեղա

Շքերթ Մոսկվայի Կարմիր հրապարակում․ առաջին անգամ այն անցկացվել է առանց ռազմական տեխնիկայի․ տեսանյութ

Պապիկյան, էդ զինվորականին հենց էսօր զորացրի, ինքը ի վիճակի չի ծառայելու․ վարչապետը՝ Ագարակում․ տեսանյութ

Այսօրվա պահը պատմական է, ապագան մեր ձեռքերում է, ձեր խնդիրն է պինդ բռնել․ վարչապետը Ագարակի բնակիչներին

Ագարակում իրականացնելու ենք ԹՐԻՓՓ նախագիծը, Մեղրիի երկաթուղին գործելու է․ վարչապետ․ տեսանյութ

«Ուժեղ Հայաստան»-ի ընտրակաշառքի գործով վերջին օրերին ձերբակալված անձանցից 6-ը կալանավորվել են

Երևանի Կարմիր կամրջի տակ քաղաքացիներ են արգելափակվել

Ադրբեջանի տարածքով Հայաստան կառաքվի վառելիքի և պարարտանյութի հերթական խմբաքանակը

ԱԱԾ ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին

Ձերբակալվել են ԲՀԿ-ի պաստառի ապամոնտաժման համար Շենգավիթի թաղապետարանի աշխատակցին հարվածած անձինք․ տեսանյութ

Մեր այսօրվա առաջին կանգառը Ագարակում է, հետո Մեղրի, Քաջարան, օրվա վերջում՝ Կապան․ վարչապետ․ տեսանյութ

Հարավային Կորեայում մարդանման ռոբոտ Գաբին ձեռնադրվել է որպես բուդդայական վանական․ տեսանյութ

«Քաղաքացիական պայմանագիր»-ը քարոզարշավի երկրորդ օրը Կապանում է․ տեսանյութ

Ինչպես արտասանել հաղթարշավ բառը․ մայրենի լեզու. դաս առաջին․ վարչապետ

Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ ՀՀ նախագահն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի․ տեսանյութ

Հարգանքի տուրք մեր բոլոր նահատակներին․ վարչապետ

Մայիսի 9-ը նաև առիթ է վերաիմաստավորելու խաղաղության արժեքը․ մեր պարտքն է արժևորել անցյալի դասերը․ ՀՀ նախագահ

Աշխարհաքաղաքական անկայուն պայմաններում կարևոր է պահպանել խաղաղությունը, շարունակել կառուցել անվտանգ Հայաստան

2026 թվականի մայիսի 9-ը նշում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում․ վարչապետ

Երկրաշարժ Հայաստանում

Խնդրանքն անձամբ ես եմ ներկայացրել․ հրադադար կհաստատվի, Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ կփոխանակեն․ Թրամփ

Քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի մայիսի 8-ի հանրահավաքին․ լուսանկար

ՀՀ երկկողմ հարաբերությունները Բրյուսելի և եվրոպական մյուս մայրաքաղաքների հետ ապրում են իրենց ամենակարևոր փուլը

Սամվել Կարապետյանի համախոհները դանակներով գնացել են միտինգի. կան ձերբակալվածներ

Մեկնարկել է Իսակով-Արշակունյաց ճանապարհային հանգույցի կառուցման ծրագրի իրագործումը

Քարոզարշավից հետո․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սամվել Կարապետյանը չի կարողացել արտասանել հաղթարշավ բառը. նա վատ դրության մեջ է հայտնվել. տեսանյութ