Մեծ է, ոչ թե էն խեղկատակությունը. ինչու է Գյումրու Վարդանանց հրապարակում հայտնվել հին տոնածառի սյունը

02/10/2025 schedule20:00

Գյումրու տոնին ընդառաջ Վարդանանց հրապարակում հայտնվեց քաղաքի նախկին մայր տոնածառի հին սյունը: Ոմանք զարմացան, ոմանք տարակուսեցին. առաջին անգամ են տեսնում, որ Ամանորի տոնածառը սեպտեմբերի վերջին տեղադրվի:

Նրանք, ովքեր սպասում են, թե երբ են ավելանալու ճյուղերն ու խաղալիքները, կարող են չսպասել. չեն ավելանալու:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժնի ատասխանատու Անդրանիկ Չադրյանն ասում է՝ տեղադրել են, չափուձև անեն, թեքվածության պատճառը գտնեն, որ տանեն նորոգեն: Ընդամենը:

02cbef0d-d35e-4168-aa6b-2817c9032424.jpg (1.29 MB)

Ոչ մեկն էդ հին տոնածառը չի գնի, ծայրահեղ դեպքում կարելի է որպես ջարդոն հանձնել

Վերակենդանացման փուլում գտնվող այս թեք տոնածառը, սակայն, իր պատմությունն ունի և առաքելությունն ավարտել էր դեռ 2024-ի սեպտեմբերի 10-ին: Ծուռ ու վտանգավոր տոնածառի փոխարեն ավագանին որոշեց նորը գնել՝ շքեղ ու անվտանգ: Համայնքի բյուջեից 68 միլիոն դրամ էր տրամադրվելու տոնածառի, ևս 7 միլիոն դրամ էլ՝ Ամանորի հին դեկորների նորոգման ու նոր զարդարանքների ձեռքբերման համար։

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լիլիթ Մուրադյանի հարցին, թե ինչ է լինելու հին տոնածառը, արդյոք հնարավոր չէ՞ օտարել ու ստացված գումարը տրամադրել նորի ձեռքբերմանը, քաղաքապետի խորհրդական Լենա Ջիլավյանը հստակ ասել էր՝ ո՛չ և մանրամասնել. «Ոչ մեկն էդ հին տոնածառը չի գնի, ծայրահեղ դեպքում կարելի է որպես ջարդոն հանձնել, անգամ մեր կողքի համայնքները դա չեն առնի, էդ մենք էինք, որ դիմացանք»:

Հետո Գյումրիում ջրերը պղտորվեցին, «Բալասանյան դաշինքը» յուր անդամներով կորավ, դեռ ձյուն չկար, բայց օրացուցային ձմեռը մոտենում էր: Քաղաքը ո՛չ տեր ուներ, ո՛չ տոնածառ:

2024-ի դեկտեմբերի 4-ին հայտնի դարձավ, որ Գյումրին տոնածառ, այնուամենայնիվ, ունենալու է: Վարչապետը խոստացավ, աշխատանքների պատասխանատվությունը ստանձնեց Շիրակի մարզպետը՝ համաձայն տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հանձնարարականի:

Եվ, այո, Գյումրին ունեցավ 15 մետրանոց շքեղ, լուսավոր, գունավոր տոնածառ:

Չափուձև ենք անելու, հանենք տանենք արհեստանոց, սարքենք

Այս Ամանորը Գյումրին հավանաբար դիմավորելու է նախկին ավագանու որոշմամբ անպետք ու վտանգավոր համարված հին տոնածառով: Քաղաքապետարանը նախատեսում է նախկին պաշտոնյայի ասած ջարդոնի վերակենդանացմամբ շքեղ տոնածառ ունենալ հրապարակում: Հենց դրա համար էլ տարվա այս ժամանակահատվածում կանգնեցրել, ուսումնասիրում են:

Անդրանիկ Չադրյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ իր կարծիքով՝ լավ բան են անում. ժողովրդին դուր կգա մեծ տոնածառը:

«Հավանական է էդ տոնածառը դրվի, մեծ, նորմալ տոնածառ է, ոչ թե էն փոքր խեղկատակությունը, կոպիտ ասած: Մենք երբ քաղաքում ունենք 20 քանի մետրանոց նորմալ տոնածառ, ընչի՞ բերենք 10 մետրանոցը դնենք, անունն ի՞նչ դնենք, մեր ժողովուրդը, մեր քաղաքը ումի՞ց է վատ, որ, ըսենք, լիարժեք չուրախանա ու մեծ տոնածառ չունենա: Ժողովրդին էլ բդի դուր գա, ավելի շքեղ, ավելի լավը, որ ունինք, ընչի՞ բերենք գաճաճ, կարճ տոնածառը: Դա Կառավարությունը, պարոն Փաշինյանը նվեր էր տվել»,- ասում է Չադրյանը:

0a69304a-d7e9-420c-a8b9-1e25068d415b.jpg (1.39 MB)

Թե Կառավարության գնած տոնածառը որտեղ է, պաշտոնյան հստակ չգիտի: Ասում է՝ այդ հարցերով զբաղվելու փոխարեն ժամանակ չեն կորցնում նախկինի թերությունը գտնելու և շտկելու համար: Ըստ Չադրյանի՝ հենց այդ հարցը կարգավորվի, այլևս կարիք չի լինի տոնածառի ուղիղ տեսքն ապահովելու համար բետոնե ծանրոցներ և մետաղալարեր օգտագործել:

«Եթե մերը վաստանավիտ կարելի է էնել, նորմալ տեսքի բերել առանց տռոսի ձգելու, ավելի ճիշտ չէ՞»:

Հոկտեմբերի 4-ին Գյումրիում քաղաքի տոնն է նշվելու: Հարցին՝ արդյոք տոնածառի սյունը կմնա՞ տարածքում թե՞ ոչ, մինչ այդ կավարտվի՞ ուսումնասիրման աշխատանքը, Չադրյանը պատասխանում է. «Ավարտվի-չավարտվի, Գյումրու օրը չենք թողնելու, հանելու ենք»:

2df6319a-187d-4ad3-88ec-268e05f2ffd7.jpg (1.29 MB)

Ի դեպ, այդ հին տոնածառը Գյումրին ձեռք էր բերել 2000 թվականին։ Դրանից տասը տարի անց՝ 2015-ի հունվարին, ուժգին քամու հետևանքով այն շրջվել և վնասվել էր։ 2024-ին էլ համարվել էր ոչ պիտանի, որակվել ջարդոն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7885 դիտում

Առանց նոր գաղափարների և համարձակ նորարարական լուծումների հնարավոր չէ հասնել նոր բարձունքների․ Հայրապետյան

Հանդիպեցինք օնլայն տաքսիների վարորդների հետ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Հրդեհ է բռնկվել Քասախի գազալցակայաններից մեկում

Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Լիբանանի արևելքին․ զոհերի թվում բարձրաստիճան պաշտոնյա կա

Հերթական անգամ պարզվեց՝ Հայաստանի մահվան մասին փառապանծ ընդդիմության լուրերը խիստ չափազանցված են․ Ջուլհակյան

Դատախազը շրջայց է կատարել Կապան համայնքին վերադարձված Վազգեն Սարգսյանի անվան անբարեկարգ կենտրոնական զբոսայգում

ՀՀ տնտեսական աճը՝ 7.2%․ աշխարհի լավագույն ցուցանիշներից մեկը․ սա մեր խաղաղության օրակարգի արդյունքներից է

ԱՄՆ-ի մեր հայրենակիցների շրջանում մեծ ոգևորություն կա Հայաստանի հետ հարաբերությունների բարձր մակարդակի թեմայով

Պետությանն է վերադարձվել 10 անշարժ գույք․ ամփոփվել է Սյունիքի մարզի դատախազության 2025-ի աշխատանքը

ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի աշխատանքներին

Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ «Jeep Compass»-ը շրջվել է․ տուժածներից մեկն անչափահաս է

ՀՀ վարկանիշի հեռանկարը «կայուն»-ից՝ «դրական»․ մինչ ընդդիմախոսները գուժում են տնտեսության՝ իբր վատ վիճակի մասին

Վրաստանն Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար խորհրդանշական գին է սահմանել

Օդի ջերմաստիճանը կնվազի․ հանրապետության ողջ տարածքում տեղումներ կլինեն, լեռնային շրջաններում՝ բուք

Վերահաստատվել է ՀՀ ազգային արժույթով պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշը «BB-/B» մակարդակում

Հանդիպում հանուն խաղաղության. Մարդկային ոգու և հոգևոր արժեքների միասնությունը

Իրանում հրապարակվել է ցույցերի ժամանակ զոհվածների ամբողջական ցուցակը

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել փետրվարի 21-ին

Հայաստանի բռնցքամարտի կանանց և տղամարդկանց հավաքականները մեկնել են Բուլղարիա՝ միջազգային մրցաշարի

Պացիենտ, բուժանձնակազմ, պետություն՝ ապահովագրության համակարգի 3 կողմից ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի

Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին խոտածածկույթ է այրվել

Դիտարկում եմ դա․ Թրամփը քննարկում է Իրանի նկատմամբ սահմանափակ ռազմական հարվածի հնարավորությունը

ՀՀ մարզերում ուժեղացված ծառայության ընթացքում ինքնաձիգներ ու ատրճանակներ են հայտնաբերվել

Դոնալդ Թրամփի մաքսատուրքերն անօրինական են ճանաչվել․ ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումը

Վասիլիս Մարագոսը հայերենով ուղերձ է հղել Մայրենի լեզվի միջազգային օրվա առիթով և Սահյան ասմունքել․ տեսանյութ

Ազգային լեզուները և մշակույթներն իրենց մեջ յուրաքանչյուր ազգի պատմական փորձը, հիշողությունն են կրում․ նախարար

Կասեցվել է Գյումրու Տերյան 143 հասցեի լցակայանի դիզվառելիքի բաշխիչ աշտարակի գործունեությունը

Լարսը փակ է

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Անհայրենիք ու անդավանանք իրականության պատասխանատուն մեկ անձ է․ Հայ Եկեղեցու Բարենորոգման գործընթացն անկասելի է

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Զիմբաբվեի արտաքին գերատեսչությունների միջև

Ուրախ եմ, որ Աննան կիլոմետրեր կտրեց Խաղաղության քայլերթ իրականացրած վանականներին հարգանքի տուրք մատուցելու

Աջափնյակում սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրհետապնդում

Թուրքիայում ձերբակալել են գերմանական Deutsche Welle-ի լրագրողին

Պապոյանը Արարատի մարզի բնակիչներին է ներկայացրել պետական օժանդակությամբ գործող ծրագրերը

Մահացել է Ճամբարակի առողջության կենտրոնի տնօրենը

Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել․ Ազիզյանը հայտնել է՝ ինչ է սպասվում

Հայաստան այցելած ադրբեջանցիները ՌԴ քաղաքացիներ են․ երկիր մտել, դուրս են եկել «Բագրատաշեն»-ի անցակետով․ ԱԱԾ

Կարող են լավ հնարավորություններ ի հայտ գալ․ Անկարան աջակցում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը