Երևան
12 °C
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդունել է ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) պատվիրակությանը։
ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ղեկավար Լեյլա Մելիուի, ՌԴ սոցիալական և արդյունաբերական սննդի սպասարկման ինստիտուտի նախագահ Վլադիմիր Չեռնիգովի և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանի հետ քննարկվել է ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցներում «Դպրոցական սնունդ» ծրագրի ընթացքը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության և փորձագիտական աջակցության տրամադրման համար։ Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ ծրագիրը դրական ազդեցություն է թողնում ՀՀ մարզերի դպրոցականների վրա՝ նպաստելով նրանց սննդակարգի ձևավորմանը։ Նա տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունն իրականացնում է դպրոցաշինության լայնածավալ աշխատանքներ, որոնց շրջանակում մեծ ուշադրություն է դարձվում նոր դպրոցների խոհանոցային և ճաշարանային ենթակառուցվածքների կառուցմանն ու արդիականացմանը։ Այս գործընթացում առանձնակի կարևորություն ունի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի ներգրավվածությունը՝ որպես ոլորտում մասնագիտացված կառույց։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Երևանի դպրոցները «Դպրոցական սնունդ» ծրագրում ներառելու նպատակով 2026 թվականին պիլոտային ծրագրերի մեկնարկի հետ կապված հարցեր։
Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրեն Լեյլա Մելիուն կարևորել է ՀՀ պատվիրակության մասնակցությունը Բրազիլիայի Ֆորտալեզա քաղաքում վերջերս անցկացված «Դպրոցական սնունդ» կոալիցիայի 2-րդ համաշխարհային համաժողովին՝ ընդգծելով, որ Հայաստանի փորձը, մասնավորապես՝ մարզային դպրոցներում կայուն սննդի մոդելի ներդրման և համայնքային մասնակցության ապահովման ուղղությամբ, դարձել է ուսանելի օրինակ այլ երկրների համար։
Արաքսիա Սվաջյանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանի հաջողված փորձը կարելի է ներկայացնել նաև ավելի լայն ձևաչափով՝ կազմակերպելով տարածաշրջանային համաժողով Հայաստանում։
Սոցիալական և արդյունաբերական սննդի սպասարկման ինստիտուտի նախագահ Վլադիմիր Չեռնիգովը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՝ կարևորելով ՀՀ կառավարության ջանքերը ծրագրի հաջող իրականացման գործում։
Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նաև «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք այլ հարցեր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT