Երևան
12 °C
ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից համատեղ իրականացվող «Արհեստական բանականության սերունդ» դպրոցական կրթական ծրագիրը կընդլայնվի նախատեսվածից ավելի վաղ՝ ընդգրկելով բոլոր մարզերը։
Հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել ծրագրի ընդլայնմանը նվիրված պաշտոնական միջոցառումը, որին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, FAST-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անդրե Անդոնյանը, FAST-ի համահիմնադիր, գիտնական և գործարար Նուբար Աֆեյանը, գործընկեր կառույցների ներկայացուցիչներ, ծրագրի շահառու դպրոցականներ, ուսուցիչներ:
Միջոցառման շրջանակում ամփոփվել են 2023 թ.-ից ՀՀ ավագ դպրոցներում փորձարկվող ծրագրի 2-րդ տարվա արդյունքները, ինչպես նաև ներկայացվել են ընդլայնման ուղղությունները: 2025/2026 ուսումնական տարում ծրագրում արդեն ընդգրկվել են ՀՀ բոլոր մարզերի 19 քաղաքների 26 դպրոցների շուրջ 1000 սովորողներ, այն դեպքում, երբ 2024/2025 ուստարում ծրագրում ընդգրկված էին 15 դպրոցների ավելի քան 600 աշակերտներ: Ակնկալվում է, որ հաջորդ 2026-2027 ուսումնական տարում «ԱԲ սերունդ» ծրագրում կընդգրկեն մինչև 45 դպրոցներ:
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ծրագրի ընդլայնման կապակցությամբ՝ ընդգծելով, որ ծրագրի մեկնարկից առաջ դժվար էր պատկերացնել դպրոցներում արհեստական բանականության վերաբերյալ առարկաների ներդրումը։

«Արդեն հազարից ավելի սովորողներ ծրագրի շահառու են․ սա մեծ ձեռքբերում է, որը հնարավոր է դարձել FAST հիմնադրամի և ԿԳՄՍ նախարարության նվիրված աշխատանքի շնորհիվ։ Շատ կարևոր է, որ գաղափարները, որոնք ծնվում են նախագծային մակարդակում, իրականություն դառնան դպրոցներում»,- նշել է նախարարը և ընդգծել՝ ծրագրի այս փուլի ընդլայնումը նախատեսվում էր 2026 թվականին, բայց համատեղ ջանքերով այն իրականացվել է ավելի վաղ:
Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նաև դպրոցների ուսուցիչներին՝ համագործակցության և արդյունավետ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ առանց նրանց ջանքերի ծրագրի հաջողությունն անհնար կլիներ։ ԿԳՄՍ նախարարը որպես «ԱԲ սերունդ» ծրագրի կարևոր հաջողություն ընդգծել է միջազգային հարթակներում Հայաստանի փորձառությամբ կիսվելու հնարավորությունը. «Սկսելով փոքր քայլերից՝ այսօր մեր փորձը կիսում ենք միջազգային տարբեր հարթակներում։ Սա վկայում է ԿԳՄՍՆ-ի և FAST-ի համագործակցության օրինակելի մոդելի մասին։ Պետությունը պետք է կարողանա լսել համարձակ ու նորարար գաղափարները և դրանք դարձնել համակարգային փոփոխությունների մաս։ Այսօր մենք դա անում ենք համատեղ ուժերով»։
ԿԳՄՍ նախարարը փաստել է՝ տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի այցեքարտերից մեկը: Այս համատեքստում նա անդրադարձել է կրթական արտադրանքներին, որոնք ճանաչելի են և փոխառնելի այլ երկրների համար։

«Հաջորդ շաբաթ քննարկելու ենք «Ակադեմիական քաղաք» ծրագիրը, որը մեր մյուս հավակնոտ նախաձեռնությունն է բարձրագույն կրթության և հետազոտության նոր որակի և մրցունակության բարձրացման ճանապարհին: Այս բոլոր աշխատանքները ցույց են տալիս մեր պետության ընդգծված առաջնահերթությունը տեխնոլոգիական կրթության ուղղությամբ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Միջոցառման շրջանակում նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է նաև «Արհեստական բանականության կրթությունը և նորարարության ուղիները՝ առաջընթացի հեռանկարներ» խորագրով պանելային քննարկմանը։ Նա նշել է, որ համակարգային փոփոխությունները պահանջում են հետևողական պատրաստություն և աջակցություն. «Փոփոխությունները չեն կարող տեղի ունենալ ինքնաբերաբար։ Անհրաժեշտ են հստակ պլանավորում և պատրաստված համակարգ։ Ուստի մեծ նշանակություն ունեն ուսուցիչների վերապատրաստումը և փորձի փոխանակումը, որպեսզի նրանք կարողանան արդյունավետորեն ներդնել նոր մոտեցումներն ուսումնական գործընթացում»։
ԿԳՄՍ նախարարի ընդգծմամբ՝ համատեղ ծրագրի ամենակարևոր առանձնահատկություններից մեկը հասանելիությունն է։
«Մենք պատասխանատու ենք մեր բոլոր երեխաների առաջ և պարտավոր ենք ապահովել յուրաքանչյուր երեխայի մրցունակ կրթությունը, որը կօգնի նրան լուծել իր առօրյա խնդիրները, գտնել պատասխաններ համայնքի և կյանքի մարտահրավերներին»,- ընդգծել է նախարարը՝ շեշտելով, որ դպրոցականների ներկայացրած նախագծերը «ԱԲ սերունդ» ծրագրի հաջողվածության լավագույն ապացույցն են։


Միջոցառման շրջանակում ելույթներով հանդես են եկել նաև ծրագրի շահառու դպրոցականները: Անդրադարձ է եղել Չինաստանի մայրաքաղաք Պեկինում օգոստոսի 2-9-ը անցկացված արհեստական բանականության 2-րդ միջազգային օլիմպիադայում (IOAI) հայ դպրոցականների գրանցած հաջողություններին: Օլիմպիադայում Հայաստանը ներկայացրել են Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի «ԱԲ սերունդ» ծրագրի աշակերտներ Արամ Ամիրխանյանը, Սերյոժա Նազարյանը, Վահե Պլուզյանը և Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի 11-րդ դասարանի «ԱԲ սերունդ» ծրագրի աշակերտ Դավիթ Ջաղացպանյանը։ Թիմային հաշվարկում Հայաստանի թիմը զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը, իսկ անհատական մրցույթում բրոնզե մեդալի է արժանացել Արամ Ամիրխանյանը։ Օլիմպիադային մասնակցել է 60 երկրի 284 աշակերտ:


ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ծանոթացել են «ԱԲ սերունդ» ծրագրի աշակերտների նախագծային աշխատանքներին, զրուցել դպրոցականների հետ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT