Գարեգին Բ-ի «սրբապիղծ» աջը հասել է նաև ԵՊՀ. մահամերձ դեկանը՝ նրա թակարդում. արխիվային լուսանկարներ և փաստեր

30/10/2025 schedule22:07

Առաջին քրիստոնյա երկիրը հոգևոր տագնապների մեջ է: Արդեն ամիսներ շարունակ համացանցն ու լրատվական դաշտը հեղեղված են իշխանություն-եկեղեցի փոխադարձ մեղադրական ուղերձներով: Սակայն երկրի նորագույն պատմության բոլոր կարևորագույն իրադարձությունները մեր սերնդի աչքի առաջ են եղել, և ընդամենը մարդկային խիղճ և քաղաքացիական բարձր գիտակցում են անհրաժեշտ՝ դրանք վերլուծելու և անաչառ գնահատելու համար:

Ով աչք ունի՝ տեսած կլինի, ով ականջ ունի՝ լսած կլինի, որ անկախության երեք տասնամյակները ակնհայտորեն աչքի ընկան գիտակրթական, մշակութային և հոգևոր նահանջով:

Սնկի պես աճեցին հակազգային գաղափարներ տարածող աղանդները, ոչ պակաս՝ տգիտություն տարածող մասնավոր բուհերը, գիտական աշխարհ սողոսկեցին բանակից խուսափող արտոնյալները՝ արդյունքում կազմալուծելով թե՛ գիտությունը, թե՛ բանակը:

Պետական համակարգը մի տեսակ անփորձ էր ու անգործունյա, իսկ ժողովուրդը՝ շվարած և ինքնահոսի...

Բանակից խուսափելու նպատակով գիտության ասպարեզ մտնելը հասցվել էր գրեթե պետական գաղափարախոսության մակարդակի: Հենց այդ տարիներին էր, որ Երևանի պետական համալսարանի պատմական շենքում բացվեց աստվածաբանության ֆակուլտետ, դեկան նշանակվեց Երուսաղեմից արտաքսված, վանքապատկան կալվածքները վաճառած, միաբանության գանձանակը և հին ձեռագրերը թալանած ու աճուրդի դրած, նաև «աշխարհիկ» շատ այլ արարքների մեղսակից աղմկահարույց Շահե արք. Աճեմյանը:

10.jpg (604 KB)

Տեղական և միջազգային մամուլի խիստ արձագանքները չուշացան, սակայն ծրագիրն իրականացվեց սառնասրտորեն: Չունենալով համապատասխան մասնագիտական ներուժ՝ մի գիշերվա մեջ համալսարանի բոլոր անաստված-աթեիստները դարձան երդվյալ աստվածաբան-հավատավորներ: Սկսվեցին սև սքեմավորների մասնավոր այցելությունները պետական կրթական հաստատություն, որ նախկինում արգելված էր՝ բացառությամբ Ամենայն հայոց կաթողիկոսի:

Ակտիվ այցելուներից էին Վազգեն (Բագրատ) Գալստանյանը և այսօրվա կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ն, որ այն ժամանակ դեռևս Արարատյան Հայրապետական թեմում էր և անուղղակիորեն ներգրավված էր որոշ միջոցառումներում:

Համալսարանի նախկին ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանի «օրհնությամբ» Տեր Շահեն արդեն Մայր հայրենիքում կրկնապատիկ եռանդով և ինքնավստահությամբ շարունակեց իր նախկին «աշխարհիկ մեղքերը»՝ չխորշելով նույնիսկ ուսանողների սուր և ամենատես հայացքից: Ամիսներ անց քարտուղարուհուն կարգեց դասախոս և դարձրեց իր արտասահմանյան ուղևորությունների մշտական ուղեկիցը՝ ձախողելով ու կաթվածահար անելով ողջ ուսումնական գործընթացը: Եվ այդ ամենը՝ պարբերաբար ու ակնհայտ:

14.jpg (570 KB)

Սկսվեց խաղերի ու խարդավանքների մղձավանջային շրջան. գողություն, դասախոս-ուսանող սեռական ոտնձգություն, կոռուպցիա և հովանավորչություն, արժեքների դեգրադացիա...

Անարգել մասնաշենք էին ներթափանցում օտարազգիներ, հավաքներ ու ժողովներ կազմակերպում, անհասկանալի գործունեություն ծավալում, իսկ ռեկտորը անհաղորդ էր այս ամենին և գորովանքով էր լցված միլիոնատեր հոգևորականի հանդեպ:

Կաթողիկոս ընտրվելուց ի վեր այդ ծավալվող գործընթացները ակնհայտորեն կառավարում էր Գարեգին Բ-ն, և միլիոնատեր դեկանը արդեն նրա թակարդում էր: Երուսաղեմի «տագնապի» վերաբերյալ դատավարություններ էին ընթանում, ինչի պատճառով հաճախակի դարձան նրա և ուղեկցորդուհու արտասահմանյան վոյաժները...

Եկավ 2004 թ.-ի մարտը, և ծերունազարդ դեկանը առողջական խնդիրների պատճառով անհետացավ՝ կաթվածահար անելով ողջ ուսումնական գործընթացը: Շուրջօրյա հերթապահություն սահմանվեց նրա աշխատասենյակի դռան մոտ. վարորդին արգելված էր սրբազանի գտնվելու վայրի մասին որևէ լուր տալ: Հարակից ֆակուլտետները ևս զարմացած էին նրա խորհրդավոր անհետացումից. գաղտնի էր պահվում նրա գտնվելու վայրը: Նույնիսկ ամերիկաբնակ հարազատների հետ կապ չկար այնքան ժամանակ, մինչև նրանք չայցելեցին Հայաստան:

13.jpg (577 KB)

Գարեգին Բ-ն իր ձեռքում էր պահում ֆակուլտետի զարկերակը՝ տևական ժամանակ թաքցնելով մահամերձ հոգևորականին, մինչդեռ հենց հարազատների համառ ջանքերի շնորհիվ պարզվեց, որ նրան թաքցնում են քարտուղարուհու տանը՝ անբարենպաստ մի որմնախոռոչում, որտեղ արգելված էին տեսակցություններն ու շփումները: Իսկ իրազեկ հոգևորականներից հայտնի դարձավ, որ Գարեգին Բ-ն անձամբ է այցելել թեթևաբարո այդ խնամատար ընտանիքին...

Մեկուկես տարվա խորհրդավոր անհետացումից հետո՝ 2005թ. հուլիսին, իր մահկանացուն կնքեց միլիոնատեր հոգևորականը՝ ողջ այդ պարապուրդի և ձախողումների համար պետբյուջեից ստանալով աշխատավարձ և նույնիսկ արձակուրդային:

Հոգեհանգիստն ու հուղարկավորությունը տեղի ունեցան Սուրբ Գայանե վանքում, որտեղ Գարեգին Բ-ն վերջապես բացեիբաց շնորհակալություն հայտնեց և հայտարարեց այդ «խնամատար» ընտանիքի ազգանունը...

Վախճանից տասը տարի անց «Հետաքննող լրագրողների միջազգային ասոցիացիան» հրապարակեց HSBC բանկի շվեյցարական մասնաճյուղի սկանդալային բացահայտումը, որտեղ առկա էր ռեկտոր Ռ. Մարտիրոսյանի անունը, իսկ մեկ այլ դրվագով՝ նաև Գարեգին Բ-ի անունը:

Այսօր, ավա՜ղ, շարունակվում է այդ պարականոն ֆակուլտետի անպտուղ ու անհեթեթ գոյությունը՝ մսխելով և փոշիացնելով պետական ահռելի գումարներ, իսկ «աշխարհիկ մեղքերի և վոյաժների» տիրուհին ապահովված է կայուն և հարմարավետ աշխատատեղով ԵՊՀ բաժիններից մեկում...:

Նվերա Գալստյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
14226 դիտում

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով