Երևան
12 °C
Միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերով փորձագետ, Հանրային խորհրդի անդամ Սոսի Թաթիկյանը նախորդ շաբաթ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզի Կիրանց բնակավայր այցելած Հանրային խորհրդի անդամների թվում է եղել:
Վերջինս «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում ասում է, որ ոչ միայն ծանոթացել են Կիրանցում կատարված աշխատանքներին, այլ նաև ՀՀ զինված ուժերի համար գնված և երկրի ներսում արտադրված որոշ զինատեսակների նմուշներին:
Թաթիկյանին տպավորել են ամրաշինական աշխատանքները: Վերջինս ասում է՝ շատ մեծ, հսկայական և ծախսատար աշխատանք է տարվում, և ակամայից հարց է առաջանում՝ ինչու նման աշխատանք չի տարվել 2020 թվականից առաջ: Ըստ նրա՝ պատճառն այն է, որ հավանաբար կոռումպացված համակարգ է եղել:
«Ներկա իշխանությունը 2022 թվականի կեսերից շատ լուրջ բարեփոխումներ է իրականացնում, պարզապես ամեն բան չէ, որ կարելի է հրապարակել: Հանրությունը որոշակի ազդեցություն է կրում այն որոշակի քաղաքական ուժերից, որոնք ոչինչ չեն արել 27 տարի, բայց հիմա մեղադրում են այն ուժին, որն անում է: Մենք իսկապես ոչինչ չենք ունեցել»,- նկատում է զրուցակիցը:
Փորձագետը ընդգծում է՝ այս ամենն արվում է ՀՀ ինքնիշխան տարածքը ոտնձգություններից պաշտպանելու նպատակով միայն. «Մենք տեսանք, որ ՌԴ-ն իր պարտավորությունները չկատարեց, անգամ ըստ որոշ խոսակցությունների՝ հետ քաշվեց, այսինքն՝ հասկացել ենք, որ ոչ մեկը չի գալու մեզ փրկի»:
Կրկին խոսելով Կիրանցի մասին՝ Թաթիկյանն ասում է. «Կիրանցում դպրոցը բարեկարգ վիճակում է, ամեն ինչ այնքան նոր է, որ տպավորություն է՝ ցուցահանդես է: Մենք տեսանք ֆուտբոլ խաղացող երեխաների, որոնք ուրախ և զվարթ խաղում էին: Նաև հանդիպեցինք զինվորականներին և տեսանք, որ նրանց համար շատ լավ պայմաններ են ստեղծված»:
Փորձագետը դրական է համարում ժամկետային զինվորական ծառայությունը 1,5 դարձնելը՝ միաժամանակ նկատելով՝ սխալ է, երբ առաջնագծում նորակոչիկն է կանգնած. «Դա պետք է անեն պրոֆեսիոնալ ստորաբաժանումները»:
Ըստ Թաթիկյանի՝ անչափ կարևոր է ռազմական կրթության վրա շեշտը դնելը: Վերջինս նաև ասում է. «Բանակի բարոյահոգեբանական մթնոլորտը պետք է փոխվի, որ քրեական բարքերը վերանան: Որքա՜ն մարդ կա, որ արտագաղթում է, որպեսզի չծառայի»:
Միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերով փորձագետը առաջիկա մի քանի տարում պատերազմի հավանականությունը նվազագույն է համարում. «Ալիևը դժվար թե այդքան հանդգնություն ունենա և օգոստոսի 8-ից հետո նման քայլի գնա․ քաղաքականապես չի մարսի»:
Եզրափակելով զրուցակիցը արձանագրում է, որ մինչ այսօր Հայաստանի կողմից նման գերակտիվ դիվանագիտական քաղաքականություն բոլոր ուղղություններով չէր տեսել. «Պետք է զգույշ լինել և որևէ կարմիր գիծ չխախտել»:
Առավել մանրամասն՝ հարցազրույցում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Արմավիր» քրեակատարnղական հիմնարկում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում շինարարության հետ կապված խնդիրներ ունեինք, դրանք կարգավորելու համար մեծ ջանք են
Պատրաստ եմ հետայսու ևս օգտակար լինել ՀՀ վարչապետի նախաձեռնած Հայ եկեղեցու բարենորոգմանը. Տեր Աբրահամ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Վրաց պատրիարքի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է. նա հոսպիտալացվել է
Բաղդադում՝ ԱՄՆ դեսպանատան վրա, հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել. տեսանյութ
Հենրիխ Մխիթարյանը վնաuվածք է ստացել․ նա կարող է բաց թողնել «Ինտերի» առաջիկա հանդիպումները
Իրանական հրթիռներն ընկել են Նեթանյահուի գրասենյակից մի քանի մետր հեռավորության վրա. SNN
ՀՀ ԱԳ նախարարն ուղևորվում է Օման. ինչ օրակարգ է նախատեսված
Շիրակի մարզի Արթիկի թիվ 1 մսուր-մանկապարտեզը հիմնանորոգված է. վարչապետ
Մարզերի և Երևանի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամով էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Էդպես անհանգիստ էլ հեռանալու ես, որ չկարողացար Հայաստանի գլուխն էլ ուտել, ինչպես Արցախինը կերաք. Սաֆարյան
Ընդդիմությունը հրաշալի ռազմավարություն ունի՝ հետևել մեր գործունեությանը և կրկնել, պատճենել այն. Թորոսյան
Բարձր ենք գնահատում Հայաստանի կառավարության քաղաքականությունը ԵՄ-ին մոտենալու ուղղությամբ. ԵԽ պատգամավոր
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամը փորձում է մանիպուլյացնել Ալիևի՝ 4 տարվա վաղեմության խոսքերով
Բարի գալուստ կլիմայական գարուն. Սուրենյանը մանրամասներ է հայտնել առաջիկայում սպասվող եղանակից
Սիրում եմ բոլորիդ, սիրում եմ Հայաստանի Հանրապետությունը. վարչապետ
Տնային պայմաններում խնամքի ծառայություններ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց․ ուր դիմել
ԵՄ արագ արձագանքման խումբ՝ ընտրություններից առաջ․ չենք թողնի՝ Հայաստանը միայնակ դիմակայի արտաքին միջամտությանը
Մեր հերթական դասի օրն էր Կառավարման ակադեմիայում․ վարչապետ
Ռուսաստանցի օլիգարխի բարեկամները սկսել են անցնել բարեկրթության սահմանները, մենք նրանց կդաստիարակենք․ Ռուբինյան
Դա մեր պատերազմը չէ․ ԵՄ արտգործնախարարները հրաժարվել են ռազմանավեր ուղարկելուց Հորմուզի նեղուց․ Կալաս
Ղազախստանում սահմանադրական բարեփոխումները նոր լիցք կհաղորդեն Երևան-Աստանա ռազմավարական գործընկերությանը
Քոչարյանը ստիպված էր ռիսկի գնալ․ քաղաքագետն ասել է՝ ինչու և կանխատեսումներ ներկայացրել
Խարգ կղզու վրա ԱՄՆ հնարավոր հարձակումը լուրջ ազդեցություն կունենա նավթի գների վրա. Ալիռեզա Թանգսիրի
Ողջ ընդդիմության համար հավաքական ընդդիմադիր վարչապետի թեկնածուն անգամ անքննելի է․ Հակոբյան
Ովքեր կփորձեն կրկին գողանալ ՀՀ քաղաքացու քվեն, պետք է իմանան՝ նրանց սպասվում է պետության խիստ պատիժը․ Ղազարյան
Քոչարյանը ոչ միայն «Հայաստան» դաշինքի, այլև ողջ ընդդիմության վարչապետի թեկնածուն է․ միանալու են 2 օլիգարխները
Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներից մեկն անչափահաս է
Ղարաբաղից տեղահանված անձինք ձեռնարկատիրական գործունեության համար կարող են ստանալ պետական աջակցություն․ քայլեր
«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է
Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Քաջարան-Մեղրի ավտոճանապարհը փակ է կցորդով մեքենաների համար
Հասմիկ Ավագյանն ընդունել է Վրաստանի միջազգային մրցաշարում հաղթող ճանաչված հայ լեռնադահուկորդներին
Ծառուկյանն ու Կարապետյանը ձայները զամբյուղի մեջ կհավաքեն, գեներալ-գուբերնատոր կնշանակեն Քոչարյանին
Հրադադար չենք խնդրում, բայց ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պատերազմի ցանկացած ավարտ պետք է լինի վերջնական․ Արաղչի
Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ-ն ընտրություններին մասնակցելու են միասնաբար «Հայաստան» դաշինքով
Չարենցավանում ջերմոց է փլուզվել․ տուժածը հոսպիտալացվել է
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանին
Քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում ՀՀ-ի դիրքերի բարելավման քայլերը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT