Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանին

16/03/2026 schedule19:02

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամիին: Հանդիպմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նրան մաղթելով արդյունավետ աշխատանք․ «Վստահաբար, Ձեր գործունեությունը կնպաստի երկու պետությունների շարունակական և արդյունավետ փոխհամագործակցությանը՝ ի շահ Հայաստանի և Իրանի բարեկամական կապերի զարգացման»:

Նախարարը հիշատակել է նախընթաց տարվա սեպտեմբերին Իրանի Պերսեպոլիս համալիրի տարածքում կայացած Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական միջոցառում-համերգը և շնորհակալություն հայտնել ջերմ և բարձրակարգ ընդունելության համար: Նրա խոսքով՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի Հայաստանի Հանրապետություն այցի շրջանակում երկկողմ համագործակցության փաստաթղթեր են ստորագրվել:

Դեսպան Խալիլ Շիրղոլամին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով՝ ԿԳՄՍՆ համակարգման ոլորտներում առկա է փոխգործակցության մեծ պոտենցիալ, և ամեն ինչ կարվի՝ նպաստելու դրանց իրագործմանն ու ստորագրված համաձայնագրերի կյանքի կոչմանը:

Հանդիպմանը կարևորվել են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցությունը Իրանի գիտակրթական կառույցների հետ, ինչպես նաև ուսանողների փոխանակման, կրթաթոշակային ծրագրերի ակտիվացումը, դիպլոմների փոխճանաչման հարցերը: Անդրադարձ է եղել ՀՀ դպրոցներում որպես տարածաշրջանային լեզու պարսկերենի ուսուցմանը:

Կողմերն առանձնակի ընդգծել են գրականագիտական և մշակութային ոլորտներում երկու ժողովուրդների ժառանգության պահպանման ու հանրահռչակման կարևորությունը թարգմանական ծրագրերի իրականացմամբ, փոխադարձ համերգների կազմակերպմամբ, կինոյի ոլորտում համատեղ ծրագրերի իրագործմամբ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
278 դիտում

Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներից մեկն անչափահաս է

Ղարաբաղից տեղահանված անձինք ձեռնարկատիրական գործունեության համար կարող են ստանալ պետական աջակցություն․ քայլեր

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է

Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Քաջարան-Մեղրի ավտոճանապարհը փակ է կցորդով մեքենաների համար

Հասմիկ Ավագյանն ընդունել է Վրաստանի միջազգային մրցաշարում հաղթող ճանաչված հայ լեռնադահուկորդներին

Ծառուկյանն ու Կարապետյանը ձայները զամբյուղի մեջ կհավաքեն, գեներալ-գուբերնատոր կնշանակեն Քոչարյանին

Հրադադար չենք խնդրում, բայց ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պատերազմի ցանկացած ավարտ պետք է լինի վերջնական․ Արաղչի

Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ-ն ընտրություններին մասնակցելու են միասնաբար՝ «Հայաստան» դաշինքով

Չարենցավանում ջերմոց է փլուզվել․ տուժածը հոսպիտալացվել է

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանին

Քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում ՀՀ-ի դիրքերի բարելավման քայլերը

Փրկարարները դուրս են բերել ձնահյուսի տակ մնացած քաղաքացու դին

Մարդիկ, որոնք եղել են պայթեցնողների իշխանության անբաժան մասը, ուրիշ բան չեն էլ կարող անել․ Կոնջորյան

Բուլղարիան աջակցում է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ»-ին․ վարչապետն ընդունել է նորանշանակ դեսպանին

ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերը

Տգետ են ու արիշ-վերիշների մեջ. Սամվել Կարապետյանը որևէ տարբերակ չունի վարչապետ լինելու. տեսանյութ

Վայոց ձորի թեմի առաջնորդ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Ինչու են հոսանքազրկվել Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը․ ՀԷՑ-ը պարզաբանել է

Արտակ Ադամյանն այլևս չի գլխավորի ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը

Հարկադրել են հաշվառվել «Մեր ձևով»-ի անդամ, 2026-ին ընտրել իրենց թեկնածուին, եթե ոչ, սպառնացել պայթեցնել տունը

Գարունը ուշանում է, եղինջով ապուրը՝ ոչ․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ու դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մեղավոր են ճանաչվել․ հրապարակվել է վերդիկտը

Ապօրինի ծառահատման դեպքերը չարձանագրելու դիմաց անտառապետն ու անտառապահը կաշառք են ստացել. նախաքննության ավարտ

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 16-ին

Իրանը Իսրայելի և ԱՄՆ-ի բազաների վրա hարձակումների ալիքի ընթացքում կիրառել է գերծանր բալիuտիկ hրթիռներ

Երևանի 36-ամյա բնակչի մեքենայում ատրճանակ է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթ

Բժշկական մասնագիտությունները շարունակում են մնալ ամենապահանջվածներից. Ժաննա Անդրեասյան

Մեկնարկել են Պուշկինյան լեռնանցք ավտոճանապարհի շուրջ 13.3 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները

Մեկը՝ Թբիլիսիից, մյուսը՝ Կրասնոդարից. հայտնաբերվել ու ձերբակալվել են հետախուզվողներ

Խուդաթյանն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են տրանսպորտի, էներգետիկայի և ՏԻՄ ոլորտներին վերաբերող հարցեր

Փոփոխություն Կոնվերս Բանկի ղեկավար կազմում

Հնդկաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Իրանից իր քաղաքացիների տարհանման համար

1-ամյա երեխայի սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել է խորթ մայրը

Տարիներով ողջ երկիրը առանց լույս թողած ԼՏՊ-ն տրտնջանցել է, որ մի քանի ժամ առանց լույսի է մնացել. Չախոյան

Իսրայելի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են Իրանի գերագույն առաջնորդին տեղափոխող ինքնաթիռը

Ղազախստանում հրապարակվել են նոր Սահմանադրության վերաբերյալ հանրաքվեի վերջնական արդյունքները

ՀՀ ավտոճանապարհներին գրանցվել են քարաթափումներ՝ փակելով երթևեկելի հատվածներ

Արտադրողականությունն աճել է 63,4 տոկոսով. ամփոփվել են ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի 2025-ի աշխատանքները

Կողես բնակավայրի 2,2 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը. Փաշինյան