Արտադրողականությունն աճել է 63,4 տոկոսով. ամփոփվել են ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի 2025-ի աշխատանքները

16/03/2026 schedule13:21

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը 2026 թվականի մարտի 16-ին այցելել է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:

ՊՈԱԿ-ի տնօրեն Վիգեն Մեսրոպյանը, ամփոփելով նախորդ տարվա աշխատանքները, ներկայացրել է կատարված փորձաքննությունների, ստացված եզրակացությունների, կադրային համալրման և Քննչական կոմիտեի նախագահի հանձնարարականների կատարման վերաբերյալ վիճակագրական տվյալներ:

013.jpg (953 KB)

Մասնավորապես 2025 թվականի ընթացքում «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում ստացվել է փորձաքննություն նշանակելու մասին 10 հազար 148 որոշում (2024-ին՝ 8226 որոշում), իսկ փորձագետների կողմից տրվել է 9841 եզրակացություն (2024-ին՝ 6021 եզրակացություն): Այսպիսով, արտադրողականությունն աճել է 63,4 տոկոսով:

Ավարտված 9841 փորձաքննությունից 8757-ը եղել է ՀՀ քննչական կոմիտեի, 1070-ը՝ ՀՀ ոստիկանության, 12-ը՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի, իսկ 2-ը՝ դատարանի կողմից նշանակված։

014.jpg (1.51 MB)

ՊՈԱԿ-ի տնօրենը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում աշխատանքների ճիշտ կազմակերպման և պլանավորման արդյունքում ՀՀ քննչական կոմիտեի փորձագիտական ծառայությունների ձեռքբերման համար նախատեսված միջոցներից տնտեսվել է շուրջ 60 մլն ՀՀ դրամ գումար:

Բացի այդ՝ նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Քննչական կոմիտեի նախագահի մեկ այլ հանձնարարությամբ՝ որոշ տեսակի զենքերի և սառը զենքերի, հուշանվեր թղթադրամների, օտարերկրյա պետություններում թողարկված վարորդական իրավունքների և տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերի փորձաքննությունների փոխարեն դրանց զննություններն իրականացվում են փորձագետի մասնակցությամբ, ինչպես նաև համապատասխան հարցումներ են ուղարկվում օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին, ինչը հնարավորություն է տալիս խուսափել փորձագետներին անհիմն ծանրաբեռնելուց և ավելորդ նյութածախսից։

Տնօրենն անդրադարձել է նաև կադրային քաղաքականությանը՝ նշելով, որ ՊՈԱԿ-ը համալրվել է համապատասխան որակավորում անցած շուրջ 87 փորձագետով:

015.jpg (1.57 MB)

Վիգեն Մեսրոպյանը գոհունակությամբ նշել է, որ 2025 թվականի արդյունքներով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 548-րդ հորիզոնականը։

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը շնորհակալություն է հայտնել ՊՈԱԿ-ի անձնակազմին՝ նշելով, որ նրանց կատարած աշխատանքը տեսանելի է և էական նշանակություն ունի քրեական վարույթների ընթացքը լուծելու հարցում:

Արթուր Պողոսյանն ընդգծել է, որ նախաքննության մարմնի արտադրողականությունը բարձրացվել է նաև փորձաքննությունների արագ կատարման շնորհիվ:

Քննչական կոմիտեի նախագահը նաև հայտնել է իր պատրաստակամությունը՝ ցանկացած հարցում ՊՈԱԿ-ին աջակցելու և խնդիրների առկայության դեպքում դրանց լուծում տալու: 

016.jpg (2.09 MB)

Խորհրդակցությունից հետո Արթուր Պողոսյանը ծանոթացել է աշխատանքային պայմաններին, զրուցել փորձագետների հետ:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2024 թվականի օգոստոսի 1-ից գործում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, որի կազմում կա 11 բաժին, որից 7-ը՝ կենտրոնական մարմնում, իսկ 4-ը՝ մարզերում:

Կազմակերպությունը, փորձագիտական ծառայությունների մատուցումից և շուրջօրյա քրեագիտական աջակցության ցուցաբերումից բացի, վարում է նաև ՀՀ-ում շրջանառվող փաստաթղթերի նմուշօրինակների միասնական հավաքածու, իրականացնում է մատնադրոշմների, գնդակապարկուճադարանի և ԴՆԹ նմուշների հաշվառումներ։

017.jpg (1.80 MB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
243 դիտում

Հնդկաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Իրանից իր քաղաքացիների տարհանման համար

1-ամյա երեխայի սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել է խորթ մայրը

Տարիներով ողջ երկիրը առանց լույս թողած ԼՏՊ-ն տրտնջանցել է, որ մի քանի ժամ առանց լույսի է մնացել. Չախոյան

Իսրայելի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են Իրանի գերագույն առաջնորդին տեղափոխող ինքնաթիռը

Ղազախստանում հրապարակվել են նոր Սահմանադրության վերաբերյալ հանրաքվեի վերջնական արդյունքները

ՀՀ ավտոճանապարհներին գրանցվել են քարաթափումներ՝ փակելով երթևեկելի հատվածներ

Արտադրողականությունն աճել է 63,4 տոկոսով. ամփոփվել են ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի 2025-ի աշխատանքները

Կողես բնակավայրի 2,2 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը. Փաշինյան

Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, կքննարկվի նաև ՔՊ վարչության նիստում. Գալյան

ԱՄՆ-ն և Իսրայելը հարված են հասցրել Իրանի Համադան քաղաքին. հրապարակվել են կադրեր

1 տարեկան երեխան ծնողի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով հայտնվել է հիվանդանոցում. վիճակը ծայրահեղ ծանր է

Ucom-ի Level Up+ փաթեթները՝ Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետով

Խոստումներից մեկը կատարել են՝ սոցհարցումների զավոդ են դրել, ամեն օր վարկանիշ են հաշվում. Սաֆարյան

Դուբայի օդանավակայանում չվերթերը ժամանակավորապես դադարեցվել են. հրթիռային հարվածը հրդեհ է բռնկել

Խոստովանենք՝ վարչապետի կիսատ կերած խնձորն ավելի շատ է օրակարգ թելադրում, քան ողջ ընդդիմությունը. Չախոյան

Փետրվար ամսին ստացված տվյալներով՝ Երևանում օդի որակը լավ վիճակում է. քաղաքապետարան

Պատրաստ են Հայաստանի պետական շահը զոհաբերել, ջնջել քարտեզից, միայն թե կրկին իշխանության հասնեն. Քլոյան

Հայտնի են «Օսկար-2026»-ի մրցանակակիրները. ինչպես է անցել տարվա ամենասպասված կինոմիջոցառումը. լուսանկարներ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար ինքնաշխատ եղանակով ընտրվել է բանկ

2025-ին ամբողջ Սյունիքում մոտ 5,76 մլրդ դրամի շինարարություն է կատարվել. սա խաղաղության գրավական է. Մանավազյան

Երևանում հայտնաբերվել են մեծաքանակ հրազեններ, մարտական ատրճանակներ, գնդացիր, նռնակներ ու փամփուշտներ

Գորիսի փոխքաղաքապետը ազատման դիմում է ներկայացրել

Երևանի քաղաքապետը նոր խորհրդական ունի

Որոշ հատվածներում ձյան ծածկի բարձրությունը հասել է 1-2 մետրի. մի քանի օրից ՀՀ-ին կմոտենա նոր ցիկլոն

Լուսադեմից սկսած՝ տեղումները կդադարեն, կլինի հրաշալի գարնանային 3 օր, բայց ընդամենը 3-ը. Սուրենյան

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ․ վարչապետը հեղինակային տողերով երգի տեսահոլովակն է հրապարակել

Ղազախստանում ավարտվել է նոր Սահմանադրության նախագծի ընդունման հանրաքվեն

Իրանական անօդաչու թռչող սարքը հարձակվել է Աբու Դաբիի նավթավերամշակման գործարանի վրա

MAN բեռնատարը Աշտարակի կամրջի վրա բախվել է երկաթե արգելապատնեշներին և ամբողջությամբ փակել ճանապարհը

Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է ՀԱԿ նախագահ

Կարևոր լուրերը նկատենք. շնորհավորում եմ բոլորիս. Ժաննա Անդրեասյանը հաճելի նորություն է հայտնել

ՀՀ վարչապետն ու ՔՊ թիմն այցելել են Վայք և Եղեգնաձոր. տեսանյութ

Սա ավելին է, քան կարող է լինել մազոխիզմը. Սարգսյանը՝ Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի հայտարարությունների մասին

Ուրախ ավտոբուս. վարչապետը կուսակիցների հետ լուսանկարներ է հրապարակել

«Վեոլիա ջուրը» կտուգանվի Հրազդան գետի աղտոտման համար․ ԲԸՏՄ

Մոջթաբա Խամենեիի ինքնազգացողությունը լավ է. Արաղչի

Երևանում ծվարած փոքրիկ շրջանակների հայտարարությունները իրականության հետ աղերս չունեն. Ղազարյան

Տրամադրությունը ՔՊ ավտոբուսում. վարչապետը տեսանյութ է հրապարակել