Քոչարյանը ստիպված էր ռիսկի գնալ․ քաղաքագետն ասել է՝ ինչու և կանխատեսումներ ներկայացրել

16/03/2026 schedule21:50

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է առաջիկա ընտրություններում «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի առաջադրմանը։

«Իրականում որոշակի ինտրիգ կար. Քոչարյանը կհամարձակվի՞ դաշինքով ընտրություններին մասնակցել, թե՞ կգլխավորի դաշնակցության ցուցակը՝ նպատակ ունենալով հաղթահարել անցողիկ շեմը:

«Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորելու որոշումը նշանակում է, որ Քոչարյանը ռիսկի է գնում: Նա պետք է կարողանա հավաքել 8 տոկոս, ինչը բավականին դժվար լուծելի խնդիր է, քանի որ Սամվել Կարապետյանի ուժը հավաքագրել է 2021-ին Քոչարյանի ստացած ձայների առյուծի բաժինը: Իսկ հավաքելով 6-7 տոկոս և 3-րդ տեղով՝ օրենքի ուժով խորհրդարան անցնել հնարավոր չի լինելու, քանի որ Գագիկ Ծառուկյանի Բարգավաճը, 4 տոկոսն անցնելով, կլինի շեմը հաղթահարած 3-րդը:

Ըստ էության, Քոչարյանը ստիպված էր ռիսկի գնալ, եթե ցանկանում էր, որ Սամվել Կարապետյանին Հայաստան ուղարկած ռուսական շրջանակները շարունակեին նրան դիտարկել որպես կարևոր օղակ, և հնարավոր իշխանափոխության դեպքում ինքը լիներ վարչապետի թեկնածուն:

Փաստորեն կանխատեսումները այսպիսին են.

1-ին տեղում ՔՊ-ն կլինի և մեծ հավանականությամբ կառավարություն կկազմի:
2-րդ տեղում Ուժեղ Հայաստանն է, որը կտանի 20-30 տոկոս:
3-րդ տեղում Հայաստան դաշինքն է, որը կտանի 6-8 տոկոս: Կանցնի խորհրդարան թե ոչ՝ կախված կլինի այդ ձայների քանակից:
4-րդ տեղում Բարգավաճ Հայաստանն է, որը կտանի 5-7 տոկոս և կանցնի խորհրդարան, քանի որ կուսակցություն է, ոչ թե դաշինք:

Մյուս քաղաքական ուժերի՝ շեմը հաղթահարելու շանսերը այնքան էլ մեծ չեն»,- գրել է նա:

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ-ն որոշել են շարունակել համագործակցությունը և առաջիկա ընտրություններին մասնակցելու են միասնաբար «Հայաստան» դաշինքով։

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3612 դիտում

Գավառի տարածաշրջանը և Գավառ-Երևան երթուղին կսպասարկվեն նոր տրանսպորտային միջոցներով. լուսանկարներ

Ավտովթար Սևան-Ճամբարակ ճանապարհին․ կան տուժածներ

Իրանը կկարողանա վերականգնել իր նավթավերամշակման գործարանների հզորության մինչև 80%-ը 1-2 ամսվա ընթացքում

2 ոսկե մեդալ՝ 6 օրում․ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան արձագանքել է հայ մարզիկի տպավորիչ ելույթներին

Հայտնի է հայ ծանրորդների ելույթների ժամանակացույցը ԵԱ-ում

Աշխարհն էլ քեզ դավաճանի, ես չեմ դավաճանի. աբովյանցի կինը՝ Փաշինյանին

Նիդերլանդների փոխդեսպան Թիմեն Կաուվենարն ավարտել է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում

Ես Ղարաբաղից եմ, քեզ նման մարդ չեմ տեսել, բաց չթողնեք էս ժողովրդին. քաղաքացին՝ Փաշինյանին

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության Օսիյեկի փուլի արծաթե մեդալակիր

Արթուր Ավետիսյանը՝ մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ գավաթակիր

ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ

Պուտինն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել

ՔՊ թիմն ու ՀՀ վարչապետը Եղվարդում են. տեսանյութ

Հունգարիայում խորհրդարանական ընտրություններ են

Շնորհակալ ենք խաղաղության ու մեր առողջության համար. քաղաքացիները՝ վարչապետին

Դու էն առաջին դասարանցի՞ն էիր, որ սեպտեմբերի 1-ին լացում էիր. վարչապետը հիշել է իր հետ լուսանկարվող տղային

Ապրիլի 12-ին և 13-ին ողջ ՀՀ տարածքում կդիտվեն ակտիվ տեղումներ. մի շարք մարզերում ձյուն կտեղա, կդիտվի բուք

Եվրատեսիլյան մասնակիցների կողմից հուշեր ու մաղթանքներ` Հայաստանի պատվիրակի հագուստին. տեսանյութ

Փրկարարները շանը դուրս են բերել Աղստև գետից

Աբովյան. ՀՀ վարչապետը քաղաքացիների հետ հանդիպումներից տեսանյութ է հրապարակել

ԱՄՆ-ն և Իրանն Իսլամաբադում 21 ժամ բանակցել, բայց չեն կարողացել համաձայնության հասնել. որ կետերն են վիճահարույց

Այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվեն ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ. Ազիզյան

Գյումրիում բախվել են «Մերսեդես»-ներ. դրանցից մեկը հարվածել է երկաթե սյանը․ կա վիրավոր

ՀՀ վարչապետն ու ՔՊ թիմը Գագարինում են. տեսանյութ

Հորմուզի նեղուց ժամանելուն պես 2 խոշոր տանկեր հետ է վերադարձվել՝ չհասնելով վերջնակետին

Աչաջուրի միջնակարգ դպրոցից քթոսկրերի կոտրվածքով «Իջևանի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 17-ամյա աշակերտ

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Վարչապետի ու ՔՊ կուսակիցների առաջին կանգառը Սևանում է. տեսանյութ

Նախաճաշ Ծովագյուղում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մանուկյանը՝ Խորվաթիայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հաղթող, Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր

Բարեփոխումները պետք է լինեն նպատակային, հետևողական և ուղղված հանրային շահին. կայացել է ՆԳՆ տարեկան համաժողովը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Ուրախ ավտոբուսն ուղևորվում է Գեղարքունիքի և Կոտայքի մարզեր. վարչապետ

Հրդեհ Իջևանի շենքերից մեկում, հայտարարվել է բարդության «1 Բիս» աստիճան

Բարի լույս, լավ օր և սիրում ենք բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել ՔՊ-ի «ուրախ ավտոբուս»-ից

Մինչև 250,000 դրամ փոխհատուցում կտրվի ՀՀ քաղաքացիներին, որոնց չվերթները չեղարկվել էին. ովքեր կարող են ստանալ

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Սամբոյի աշխարհի գավաթի մրցաշարի բացման արարողությանը

«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակության կազմում 15 լրագրող կմասնակցի միջազգային վերապատրաստման դասընթացի

Սամվել Կարապետյանի հավաքին մարդ բերող ավտոբուսը տեղափոխվել է տուգանային հրապարակ. հայտնի է՝ ինչու

Ավոտբուսներով քաղաքացիներ են բերվում Սամվել Կարապետյանի հանրահավաքին մասնակցելու համար․ տեսանյութ