«Մեծանուն հայեր. Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակ» թեմայով տեղի է ունեցել նամականիշի մարում

11/11/2025 schedule17:02

Մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում գրողի տուն-թանգարանում տեղի է ունեցել նամականիշի մարում՝ նվիրված «Մեծանուն հայեր. Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակ» թեմային:

Նամականիշի մարման արարողությունն իրականացրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Ավետիք Իսահակյանի թոռը՝ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ավետիք Իսահակյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, «ՀայՓոստ» ընկերության խորհրդի անդամ Վիկտորյա Պողոսյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Կարևորելով միջոցառումը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդգծել է, որ Ավետիք Իսահակյանի 150-ամյակի շրջանակում հոբելյանական հանձնաժողով է ձևավորվել, միջոցառումների իրականացման նպատակով պետությունը հատկացրել է շուրջ 62 միլիոն դրամ: Ի թիվս բազմաթիվ միջոցառումների՝ նա առանձնացրել է Լայպցիգում Ավետիք Իսահակյանի ապրած տան պատին հուշատախտակի բացումը՝ այն կարևորելով միջազգային հանրահռչակման տեսանկյունից:

«Ավետիք Իսահակյանի 150-ամյակին նվիրված նամականիշի մարումը մի նոր էջ կլինի ֆիլատելիայի պատմության մեջ: Նամականիշը դառնում է յուրօրինակ փոստային դեսպան աշխարհի տարբեր ծայրերում: Մենք, այսպիսով, մեր անցյալն ու մշակույթն ենք մեծարում և հանրահռչակում ողջ աշխարհում»,- ելույթում ասել է Ավետիք Իսահակյանը:

320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն գրող, թարգմանիչ, հասարակական գործիչ, հրապարակախոս Ավետիք Իսահակյանը (1875-1957թթ.):

Նամականիշի վրա առկա են նաև «ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ», «150 ԱՄՅԱԿ» և «ՀԱՅ ԳՐՈՂ» գրառումները՝ հայերեն և անգլերեն:

Դիզայնի հեղինակը Վահագն Մկրտչյանն է: Տպագրվել է 10 հազար օրինակով:

Օրվա շրջանակում տեղի է ունեցել նաև Կենտրոնական բանկի կողմից հատված Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված 10 հազար դրամ անվանական արժեքով ոսկե հուշադրամի հանձնման արարողությունը:

Հուշադրամի դիմերեսին Արագած լեռն է և Ավետիք Իսահակյանի «Արագածին» բանաստեղծությունից քառատող, դարձերեսին՝ Ավետիք Իսահակյանի դիմապատկերը և ստորագրությունը: Հատվել է Լեհաստանի դրամահատարանում՝ 300 օրինակով, էսքիզների հեղինակներն են Կարապետ Աբրահամյանը (դիմերես), Լուսինե Լալայանը (դարձերես):

Երաժշտական կատարումներով հանդես է եկել թանգարանի կամավոր աշխատակից, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող Գոհար Հարությունյանը։ Տեղի են ունեցել նաև Ավ. Իսահակյանի կենդանության օրոք նկարահանված բացառիկ կադրերի պրեմիերա և «Աբու Լալա Մահարի» պոեմի պարսկերեն-հայերեն տարբերակի շնորհանդեսը, որի առիթով ներկա են եղել ՀՀ-ում Իրանի և Իրանում ՀՀ դեսպանատներից ներկայացուցիչներ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
714 դիտում

ՆԳ նախարարը հանդիպել է Հանրային խորհրդի անդամների հետ․ ինչ հարցեր են քննարկվել

Քաղաքացիները, որոնք 10 տարի և ավելի Հայաստանի հետ կապը կտրել են, ընտրողների ցուցակում չեն ներառվի․ ԿԸՀ նախագահ

Իրանի բնակիչներին կոչ է արվել խուսափել քաղաքացիական նավահանգիստներից, որտեղ գործում են զինվորականները

Թրամփը քննարկում է Իրանում ռազմական գործողությունների բոլոր տարբերակները. Լևիթ

Օրական 150 մեքենա հող է տեղափոխվում Նուբարաշենի աղբավայր՝ տարիների ընթացքում կուտակված աղբը ծածկելու համար

Որոշ հոգևորականներ ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը, փորձում են զոհաբերել ՀՀ անկախությունը

Ընդլայնվել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիներն Իրանից տեղափոխվել են Հայաստանի տարածքով. ՀՀ ԱԳՆ

Որ երկրից են փորձում ազդել Հայաստանի ընտրությունների արդյունքների վրա և ինչի են ուզում հասնել. տեսանյութ

Իրական Հայաստանի սիմվոլը՝ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի պատկերը, կրում եմ կրծքիս․ նաև խաղաղության սիմվոլ է

Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Աշոցքում և Ամասիայում բուք է

Հայոց այբուբենի պատկերմամբ, հայերենն իր տեղն է ամրապնդում այն բազմազան երկխոսության մեջ, որը կոչվում է Եվրոպա

Վիտալի Բալասանյանն իր ընկերների հետ մատաղել է Ղարաբաղը, հիմա էլ ուզում է մատաղել Հայաստանը. չի ստացվելու

«Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը կներկայացնի Սիմոնը՝ «Paloma Rumba» երգով․ տեղի է ունեցել տեսահոլովակի պրեմիերան

ԵԽ վարչական շենքի հարակից տարածքում բացվել է «Արմատագիր-երկխոսության ուժը» խորագրով հուշարձանը․ տեսանյութ

Ձեռնարկվելու են միջոցներ՝ չեզոքացնելու հնարավոր հանցավոր դրսևորումները․ ՔԿ-ն՝ ԱՀԾ-ի հայտարարության մասին

100 մլն-ից ավելի փող են դրել, որ ազդեն ՀՀ-ի ընտրությունների վրա. սրած բիզը պիտի իրենց հարվածի․ Մկրտչյան

Եթե 2024-ին չկայացնեինք սահմանազատման որոշում, ՀՀ-ն այսօր կլիներ առավելագույնը՝ արտաքին կառավարման տարածք

1991 թվականից միայն վերջին յոթ ամիսների ընթացքում ենք մենք ապրում խաղաղության մեջ. Ալիև

Պատրաստ ենք հենց այսօր մեր գործող ճանապարհներով ապահովել տարանցումն Ադրբեջանից Թուրքիա և հակառակ ուղղությամբ

TRIPP ծրագիրը ներկայումս բյուրեղացման փուլում է․ առաջիկայում նախագծի գործնական մեկնարկը կտրվի․ Փաշինյան

Արդեն 8 ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանին լիարժեք խաղաղություն է հաստատված․ վարչապետի ելույթը ԵԽ-ում․ տեսանյութ

«Turkish Airlines» ավիաընկերությունը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթերը

Մեզ համար մեծ պատիվ է, որ ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին ունենք ԵՄ և ԵԽ աջակցությունը․ վարչապետ

Ընտրություններին կուսակցությունների անցողիկ շեմն իջել է 4%, իսկ դաշինքներինը՝ բարձրացել 8-10%. ԿԸՀ նախագահ

Կոնֆետ հյուրասիրելու պատրվակով երեխային նստեցրել է ավտոմեքենան, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել

ԵԽ-ում ՀՀ վարչապետին ճանապարհեցին ծափերով․ ահա այսպես են ընդունում անկախ և ինքնիշխան պետության ղեկավարին

Ով կլինի Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժի վարչապետի թեկնածուն

Նիկոլ Փաշինյանը և Ռոբերտա Մեցոլան քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության հետագա զարգացման հեռանկարները

ՀՀ քաղաքացիներին կտրամադրվեն ամենաբարձր չափանիշներին համապատասխանող, անձը հաստատող փաստաթղթեր․ տեսանյութ

Մհեր Գրիգորյանը և ԵԱԶԲ վարչության նախագահը մտքեր են փոխանակել համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ

Բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող անձը պետությանը պատճառել է 419 մլն դրամի վնաս

Բավրայի մաքսային բաժնի 5 տեսուչ վիճել է ՀՀ վերադարձող 4 անձի հետ, բռնություն գործադրել․ նախաքննության ավարտ

Ողջունում ենք ՀՀ հաստատուն հանձնառությունը․ ահա թե ինչու էինք ուզում վարչապետին հրավիրել այստեղ․ ԵԽ նախագահ

Անվտանգության միակ երաշխիքը խաղաղությունն է, բանակը ՀՀ-ի համար անվտանգության ռեզերվ է, ոչ թե գործիք․ վարչապետ

Չկա անվտանգության ավելի հուսալի երաշխիք, քան խաղաղությունը. ղարաբաղցի քույր-եղբայրները պետք է տնավորվեն ՀՀ-ում

Պուտինը զանգահարել է Ալիևին, շնորհակալություն հայտնել նրան

Իրանի իրադարձությունների ֆոնին Հայաստանը մարդասիրական կարևորագույն միջանցք է դարձել. Ռոբերտա Մեցոլա

Սևանի «Հարսնաքարի» վերաբերյալ դատախազության հայցն ընդունվել է վարույթ. կիրառվել է հայցի ապահովման միջոց

Կալուգայի զավոդում տոկոս չեն կարողացել հաշվել, պերեբոր են արել. Սաֆարյանը՝ «Ուժեղ Հայաստանի» հրապարակման մասին

Դավիթ Խուդաթյանի հետ քննարկեցինք ենթակառուցվածքների և էներգետիկայի հարցեր. Բայրաքթար