Երևան
12 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուքերի գլխավորած պատվիրակությանը։
Վարչապետը ողջունել է տիկին Հուքերի այցը Հայաստան և նշել, որ վերջին ժամանակահատվածում երկու երկրների միջև համագործակցությունը բարձրացել է նոր մակարդակի։ Երկրի ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ի հետ գործընկերությունը նորովի է ընկալվում ինչպես Կառավարության, այնպես էլ հայ հանրության շրջանում։

Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ-ի և նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներդրումն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման գործում։ Վարչապետը կարևորել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին տեղի ունեցած Խաղաղության գագաթնաժողովի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների և դրանց իմպլեմենտացման ուղղությամբ աշխատանքների իրականացումը՝ նախատեսված ժամանակացույցի համապատասխան։ Երկրի ղեկավարն ընդգծել է նաև ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերություններում ձևավորված հարուստ օրակարգի փաստը, որը ներառում է տարբեր ոլորտներ և ուղղություններ։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը շնորհակալություն է հայտնել հյուրընկալելու համար՝ նշելով, որ Երևան է այցելել նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի կողմից օգոստոսյան հանդիպումների ժամանակ սահմանված տեսլականն առաջ մղելու համար։ Էլիսոն Հուքերը նշել է, որ Երևան է այցելել՝ քննարկելու առևտրի, ներդրումների, ենթակառուցվածքների, տարածաշրջանային կապի և անվտանգության ոլորտներում համագործակցությունը խորացնելու հարցերը։ Միաժամանակ նա ընդգծել է պետքարտուղարի տեղակալի օգնական Սոնատա Քալթերի գլխավորությամբ երկկողմ աշխատանքային խմբերի գործունեության մեկնարկի փաստը, որի նպատակն է պատմական գագաթնաժողովին ընդունած երկկողմ համաձայնագրերը կյանքի կոչելը և միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղին զարգացնելը։

Պետքարտուղարի տեղակալը շեշտել է, որ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև շարունակական համագործակցությունը, զուգորդված Հայաստանի և Ադրբեջանի միջև լիարժեք խաղաղության համաձայնագրի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի հետ, խոստանում է բացել Հարավային Կովկասը՝ որպես կենսականորեն կարևոր առևտրային ուղի։ Նրա համոզմամբ՝ սա կստեղծի նշանակալի օգուտներ և՛ ամերիկացի, և՛ հայ ժողովուրդների համար, ինչը հնարավոր է դարձել նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի առաջնորդության շնորհիվ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են վարչապետ Փաշինյանի և նախագահ Թրամփի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը, աշխատանքային խմբերի գործունեությանը, TRIPP նախագծի իրականացմանը և առաջիկա ծրագրերին վերաբերող հարցեր։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կռիվ չի լինելու, խաղաղություն է լինելու․ 2018-ից մինչ օրս պայքարում ենք մաֆիայի դեմ․ վարչապետը՝ ագարակցիներին
Իրանից ՀՀ վերադառնալու հարցով դիմած ՀՀ երկու քաղաքացու դեսպանության կողմից աջակցություն է ցուցաբերվել
Պարսից ծոցում մնացել է 22 հնդկական նավ, 611 ծովային․ հնդիկ նավաստիներն անվտանգ են, միջադեպ չի գրանցվել
Հակապետական պրոցես է հարկերը դեմոնիզացնելու փորձերը․ ուզում են սեփական փողերի լվացման համար մեխանիզմ ստեղծել
Մարտի 13-ին Մասկատ-Երևան թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 46 քաղաքացի․ ԱԳՆ
Հիքմեթ Հաջիևը և ԵՄ Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչը քննարկել են TRIPP նախագիծը
2025 թվականին 768 կգ թմրամիջոց է դուրս բերվել ապօրինի շրջանառությունից՝ կոտրելով ներմուծման և արտադրման շղթան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-6 աստիճանով․ տեղումները չեն դադարի, լեռնային շրջաններում բուք կլինի
Հանցավորության 3.2% նվազումը իրավապահ համակարգի ջանքի արդյունքն է․ Արփինե Սարգսյան
Երբ քաղաքական միտքը սկսում է ստեղծագործել․ գոյատևման օրակարգն այլևս հաղթահարված ենք համարում․ վարչապետ
2025 թվականին Քրեական ոստիկանությունը բացահայտել է 12 սպանության նախապատրաստություն, կանխել դրանք․ ՆԳ նախարար
Ծնվել է հերոս Վահե Ասատրյանի քույրը. Էլենը և մեր մյուս բալիկները կյանքի շարունակության խորհրդանիշն են․ նախարար
ԿԺԴՀ-ն «Ազատության վահան» զորավարժությունը տարածք ներխուժելու գլխավոր փորձ է որակել․ անհայտ արկեր են արձակվել
Ոչ խնդրելու կարիք կա, ոչ աղաչելու, հերթով ամեն ինչն անելու ենք․ վարչապետը՝ շինուհայրցիներին․ տեսանյութ
Վիզաների ազատականացման պայմաններում արտագաղթ չի լինելու, մեր պետությունն այսօր այդքան գրավիչ է. ՆԳ նախարար
Երեխեք, ո՞նց եք, լա՞վ եք․ հանդիպում Շինուհայրում․ տեսանյութ
Աղբյուրակ ջրամբարում դի է հայտնաբերվել
Հլը տատին ինչ ա կարդում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայաստանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև առկա է արդյունավետ համագործակցություն
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ վարչապետ․ տեսանյութ
Վիզաների ազատականացումը ճամփորդությունների ժողովրդավարացման մասին է. ՆԳ նախարար
ՆԱՏՕ-ի առաջնորդները Թրամփին կոչ են արել վերանայել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները ժամանակավորապես մեղմելու որոշումը
Իրանը Թուրքիայի ուղղությամբ հրթիռի արձակումը ԱՄՆ սադրանք է որակել
Երևանի բնակարաններից մեկից առգրավվել են զենք-զինամթերք, թմրամիջոցներ, կշեռքներ, հեռախոսներ․ տեսանյութ
1-ամյա երեխան տան խոհանոցում այրվածքներ է ստացել, տեղափոխվել ԲԿ, որտեղ մահացել է
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է․ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում
ԱԹՍ-ն հարվածել է Բաղդադում ԱՄՆ դեսպանատանը․ հրդեհ է բռնկվել
Մեր հերթական նորակառույց զորամասերից մեկը․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սիրում ենք բոլորիդ․ վարչապետն ու ՔՊ կուսակիցներն ուղևորվել են Սյունիք՝ ներկուսակցական քարոզարշավի
Որոշ տարածաշրջաններում ձյուն է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց
Շնորհակալություն ձեր կարևոր, պատասխանատու աշխատանքի համար․ Ավինյանը հանդիպել է ԵԱՍՄ հիմնարկի աշխատակիցների հետ
«Արամ Խաչատրյան» համերգասրահի խորհրդանիշ երգեհոնը կվերանորոգի աշխարհահռչակ «Rieger Orgelbau» ընկերությունը
Բանգլադեշի արտգործնախարարը մեկնում է Թուրքիա
Առաջիկա տարիներին առանց վիզայի ճանապարհորդելն իրատեսական է․ ԵՄ-ն լիովին աջակցում է այս ջանքերին․ ՆԳ նախարար
Աղավնաձորի խաչմերուկի մոտակայքում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Կոչ եմ անում Իսրայելին և «Հեզբոլլահին» հասնել հրադադարի, դադարեցնել պատերազմը․ Գուտերեշ
«Վարչաբենդի» երկրորդ համերգին պատրաստվելիս․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Օտարերկրացին Իրանից տեղափոխել էր շուրջ 22 կգ թմրամիջոց, պահել Մեղրիում, որ Հայաստանի տարածքում իրացներ
Սրբուհի Գալյանի գլխավորությամբ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստ է տեղի ունեցել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT