Վարչապետն այցելել է «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոց. քննարկվել է Վարդենիսում նման նախագծի հնարավորությունը

18/11/2025 schedule18:40

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Խորեն և Շուշանիկ Ավետիսյան» դպրոց-կրթահամալիր, որը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Ուսումնական հաստատությունը հիմնադրել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության AMAA բարեգործական հասարակական կազմակերպությունը:

Նիկոլ Փաշինյանը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի և AMAA-ի Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց է կատարել դպրոցում, ծանոթացել կրթական գործընթացին և ստեղծված պայմաններին:

674.jpg (582 KB)

Նշվել է, որ Ավետիսյան մասնավոր կրթահամալիրը ներառում է մանկապարտեզ և դպրոց, որն ապահովում է 12-ամյա համակողմանի և անվճար կրթություն՝ պետական կրթական ծրագրով, ինչպես նաև հավելյալ կրթական դասընթացների հնարավորությամբ, ինչպիսիք են արհեստական բանականության ուսուցումը և այլ արդի ուղղություններով դասընթացներ: Դպրոցում ուսանում է շուրջ 900 աշակերտ։

677.jpg (541 KB)

Դպրոցը գործում է 7 մասնաշենքից բաղկացած նորակառույց, էներգախնայող և բնապահպանական համալիրում, որն արժանացել է LEED (Leadership in Energy and Environmental Design) միջազգային հավաստագրի։ Համալիրը հագեցած է արևային վահանակներով, վերամշակվող անձրևաջրերի համակարգով, կանաչ տանիքներով։ Դպրոցում գործում է նաև ժամանակակից ջերմատուն, որտեղ երեխաները հնարավորություն ունեն ուսանելու խելացի գյուղատնտեսություն։

676.jpg (811 KB)

Հաջորդիվ անցկացվել է քննարկում, որի ընթացքում վարչապետին ներկայացվել է կազմակերպության կողմից 2026 թ.-ին Վարդենիսում նախատեսվող նմանօրինակ կրթահամալիրի նախագիծը։ Նշվել է, որ այն նախատեսված է լինելու 300 աշակերտի համար։ Հաշվի առնելով Վարդենիսում Կառավարության կողմից ևս նախատեսվող դպրոցի կառուցման նախագծի առկայությունը՝ վարչապետն առաջարկել է պետական և մասնավոր ծրագրերը համադրել միմյանց՝ կառուցելով մեկ 600 աշակերտի համար նախատեսված ուսումնական հաստատություն, որն իր հզորությամբ կբավարարի առկա պահանջարկը։ Առաջարկը AMAA–ի ներկայացուցիչները ընդունել են։ Երկրի ղեկավարը պատասխանատուներին հանձնարարել է առաջիկայում շարունակել քննարկումները և մշակել համագործակցության սխեմա։

Միաժամանակ տեղեկացվել է, որ առաջիկա տարիներին AMAA բարեգործական հասարակական կազմակերպությունը նախատեսում է նմանօրինակ կրթահամալիրներ կառուցել նաև Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերում։

646.jpg (628 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
704 դիտում

Բռնցքամարտի ԱԱ. Բարեղամ Հարությունյանը 1/4 եզրափակչում է

Մի խումբ վեղարով աշխարհիկներ շոու են կազմակերպել Գյումրու Յոթ Վերք եկեղեցում. լռեք ու հեռացեք. Պալյան

Առանց ձմեռային անվադողերի վարելու համար տուգանվել է 4 հազար 44 վարորդ. տեսանյութ

Ժողովրդի մասին «մտածող» Տաշիր Սամոյի փաստաբանը կոչ է անում ԵՄ-ին փող չտալ Հայաստանին. Չախոյան

Արդյո՞ք պոլիկլինիկաները պատրաստ են բարեփոխմանը. Անահիտ Ավանեսյանը մանրամասնել է. տեսանյութ

Հզոր երկրաշարժ Ճապոնիայում. հայտարարվել է ցունամիի վտանգ

Սա կարող է վճռորոշ պահ լինել. Եվրոպացի առաջնորդներն ու Զելենսկին հրատապ հանդիպում են ունեցել Լոնդոնում

Քոչարյանն ու Կտրիճը նույն օրը բռնազավթել են ՀՀ-ն. ինչ եղանակով է նա ընտրվել կաթողիկոս. Վիգեն Ավետիս. տեսանյութ

Վստահ հաղթանակ է տոնել գերծանր քաշային Դավիթ Չալոյանը. բռնցքամարտի ԱԱ

ՇՄՆ էկոպարեկային ծառայությունն ընտրում է 24/7 ռեժիմի ծառայողներին

Որպես անհետ կորած որոնվում է 34-ամյա Սերգեյ Մանկոն

Դիտարկել Հայաստան-Վրաստան համատեղ առաջին համաժողովի կազմակերպման հնարավորությունը. Սարջվելաձեն՝ Թորոսյանին

Վերջին ամիսներին Հայաստանում դոլարայնացման մակարդակը պատմական ամենացածր մակարդակում է

Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է

Արամը Ա-ն կարող է բացառիկ քայլ անել, չլինել զուգահեռ կաթողիկոս և ամենամեծ պառակտումը դադարեցնել. Ղազարյան

Խաղաղության գործընթացն անցնում ենք աշխարհի թիվ մեկ տնտեսության, թիվ մեկ պետության՝ ԱՄՆ-ի հետ. Գևորգ Պապոյան

Վարչապետը նոր խորհրդական ունի

Նարեկ Մանասյանը ժամանակից շուտ պարտության է մատնել մրցակցին. բռնցքամարտի ԱԱ

Ո՞վ է Արամ Ա-ն. նրա հայտարարությունները կարող են հետաքրքրել Լիբանանի բնակչությանը. Ադամյան. տեսանյութ

Երևան մտնող միջմարզային ճանապարհները նորոգվում են. Ավինյան

Հովհաննես Բաչկովը 1/4 եզրափակչում է. բռնցքամարտի ԱԱ

Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. հնչել են կրակոցներ․ կա վիրավոր

Ինչո՞ւ ենք ասում պետությունը մեր ինքնությունն է. վարչապետը մանրամասնել է. տեսանյութ

Իրանը Հայաստանի համար առանձնահատուկ գործընկեր-բարեկամ պետություն է. Նարեկ Բաբայան

Որպես անհետ կորած որոնվում է 40-ամյա Վարդուհի Մանիկյանը

Ժեստ է վրացական կողմից. դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար տուրք չի գանձվի

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանին. ինչ հարցեր են քննարկվել

Սպորտի զարգացումը Կառավարության առաջնահերթություններից մեկն է. վարչապետն ընդունել է Նազիկ Ավդալյանին

Գարեգին Բ-ն սպառնո՞ւմ է սրբազաններին. պատարագ բառն առել են կասկածի տակ. հայտարարություն է տարածվել

Մի քանի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է

IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին

Վրաստանի տարածքով ադրբեջանական վառելիքի տարանցման շուրջ հայկական ու վրացական կողմերը քննարկում են անցկացրել

Արամ Ա-ն հասկանում է՝ հնարավոր է՝ եկեղեցու բարեփոխումների ժամանակ զրկվի կաթողիկոսական գահից. կոչը դրա համար է

Միհրան Հակոբյանը մոլերից մեկի ավտոկայանատեղիից տեղափոխվել է բուժօգնության. դեպքի հանգամանքները պարզվում են

Ամիօ բանկում աշխատում են ոլորտի լավագույնները

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 8-ին

Ամոյանն ընդգրկվել է 2025 թ. լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշի հավակնորդների ցանկում

Քոչարյանը գիտակցում է, որ իշխանության գալու հնարավորություն չունի, նույնիսկ եթե ՌԴ նախագահը գրավի ողջ Եվրոպան

Վարդենիսում ՊՆ զինծառայողի մահը գրանցվել է ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներում և վայրում. ՊՆ