Երևան
12 °C
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 8-ին մասնակցել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (AmCham) կողմից կազմակերպված միջոցառմանը։
Ինչպես հայտնել են նախարարությունից, Գևորգ Պապոյանն իր ելույթում ընդգծել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնության կարևորությունը՝ նշելով, որ այն վերաբերում է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, հաղորդակցությունների բացմանը, այլ նաև նոր հնարավորություններ է ստեղծում ամբողջ տարածաշրջանի համար։
«Մենք ուրախ ենք արձանագրել, որ խաղաղության գործընթացը անցնում ենք աշխարհի թիվ մեկ տնտեսության, թիվ մեկ պետության՝ Միացյալ Նահանգների հետ։ Համատեղ մենք խոշոր նախագծեր ենք իրականացնում, մասնավորապես՝ TRIPP նախաձեռնությունը, որը մեզ հնարավորություն է տալիս խոսել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական հարաբերություններում բացվող բոլորովին նոր հորիզոնների ու հնարավորությունների մասին»,- նշել է Գևորգ Պապոյանը։
Նախարարն անդրադարձել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։
Հանդիպման ընթացքում ելույթով հանդես է եկել նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը՝ ներկայացնելով երկկողմ տնտեսական համագործակցությանը և ինստիտուցիոնալ զարգացմանը նպաստող ռազմավարական ուղղությունները և առաջնահերթությունները։
Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Անուշիկ Ավետյանը, «Enterprise Armenia»-ի տնօրեն Գոհար Աբաջյանը, դիվանագիտական կառույցների և միջազգային կազմակերպությունների պատվիրակներ։

«Հրապարակ»-ը միանգամից իրականությանը չհամապատասխանող 3 նյութ է զետեղել, սուտ են տեղեկությունները․ ՊՆ
Մոլդովան դուրս է գալիս ԱՊՀ-ից․ գործընթացը մեկնարկել է
Լուսաշող-Լանջառ հատվածում բուք է․ անվտանգության նկատառումներով ճանապարհը ժամանակ առ ժամանակ փակվում է
Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ․ վարչապետ
Երևանում մի բնակարան չունեիք, էսօր միլիոնավոր դոլարների եք տիրապետում. էդ ինչպե՞ս եք լավ կառավարել. տեսանյութ
Մեր ճանապարհները բաժանվում են, խնդրում եմ այս փուլում զերծ մնալ հարցերից․ Անահիտ Կիրակոսյանը ամուսնալուծվել է
Աշխատանքային այցով «Աստղիկ» ԲԿ-ում էի․ Ավանեսյան
Հայաստան-Վրաստան համաձայնագրի վավերացումը կնպաստի երկրների միգրացիայի արդյունավետ համագործակցության զարգացմանը
Վանաձորում մեքենաներ են բախվել․ տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն
Ռուբիո-Բայրամով հեռախոսազրույց է կայացել․ քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության առաջմղման քայլերը
Ամեն մեկը 6 հատ անձնագիր ունի. մի կաթսայում եռացող մարդիկ կապ չունեն ՀՀ պետական շահի հետ. Հակոբյան. տեսանյութ
Մենք պատրաստվում ենք, իսկ Դու՞ք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Օտարերկրյա անձնագրերը գրպաններում եկել են Հայաստան փրկեն, իրականում Հայաստանն է պետք փրկել էս տեսակից․ Չախոյան
Հայ ազգին պատկանող մշակութային հուշարձանները եւ արժեքները պետք է պաշտպանված լինեն օրենքով. Թագուհի Ղազարյան
«Զայեդ» մրցանակը շնորհվում է առաջնորդներին, որոնք ներդրում են ունենում խաղաղ համակեցության ամրապնդման գործում
Գուժում էին, թե Սյունիքը տալու ենք, այսօր մենք ունենք ոչ միայն խաղաղության պայմանագիր, այլև TRIPP. Մինասյան
Հայտնի է՝ որ երկրում կկայանա Եպիսկոպոսաց ժողովը․ Մայր Աթոռից դուրս գումարելը հանրությանը տալիս է սխալ ազդակ
Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ընդդիմությունը թող հայտարարի, որ ուզում է առճակատում և պատերազմ ու գնա ընտրություններին. Բագրատյան. տեսանյութ
Իլհամ Ալիևը պարգևատրվել է Զայեդի «Մարդկային եղբայրության» մրցանակով
Փրկարարները հղիին տեղափոխել են ԲԿ․ ձնաբքի պատճառով շտապօգնության ավտոմեքենան չի կարողացել մոտենալ կանչի հասցե
Մի իքս պահից խիստ վարչարարություն է գործելու․ քննարկվել է Էկոնոմիկայի նախարարության 2025-ի հաշվետվությունը
Մեքենան վրաերթի է ենթարկել 2 անչափահասի, բախվել կայանված «Մերսեդես»-ին․ վերջինը հայտնվել է բնակչի հողամասում
Քննարկվել է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 2027 թ. խաղերի անցկացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի վարչապետին
«Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի շահառուները ստանում են առաջին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում
Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության տարեկան հաշվետվությունը
Խնդիրը կլուծվի․ Հայաստանը հեղուկ գազը կներմուծի երկաթուղով՝ Ադրբեջանի տարածքով
Կաշառքը ստանալուց անմիջապես հետո ՊԵԿ գլխավոր օպերլիազորներ են ձերբակալվել
ՍԴ իրավական դիրքորոշումների կատարումը քաղաքական նպատակահարմարության հարց չէ, սահմանադրական պարտավորություն է
Նիկոլ Փաշինյանին կհանձնվի «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակը՝ ի նշանավորումն խաղաղության հաստատման
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը գործում է բնականոն ռեժիմով
Կատարվում են քննչական գործողություններ․ ՔԿ-ն՝ Դեմոյանի բնակարանի խուզարկության մասին
Սարավան-Զանգեր, Ապարան-Արագած ճանապարհներին, Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է
Աբովյանին կվերադարձվի զբոսայգու տարածք հանդիսացած հողամասը․ համայնքապետի հետ պայմանագիրն անվավեր է ճանաչվել
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է
Հարկային բարեփոխումների և ռիսկերի կառավարման խորհրդի նիստում նախանշվել են 2026-ի առաջնահերթությունները
Մաքսավորները թող ուշադիր լինեն՝ մի մասունք էլ չտարվի. Ալեքսանյանը՝ Եպիսկոպոսաց ժողովը դրսում անելու մասին
Դիլիջանի ոլորանում Man Van-ը ճանապարհի մաքրման աշխատանքներ իրականացնելիս կողաշրջվել է
Արամ Ղազարյանը՝ ՓԾ տնօրեն, Կամո Ցուցուլյանը՝ ոստիկանության պետ. ՀՀ վարչապետը որոշումներ է ստորագրել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT